Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Սոթքի խաչաքանդակ կոթողը

        1911 թվականին Արցախ այցելելու ժամանակ արքեպիսկոպոս Մեսրոպ Տեր-Մովիսյանը լինում է նաև Սոթքում: Այստեղ մեծանուն հայագետ հոգևորականը արձանագրում է բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր, որոնց մեծ մասը տեղի թուրքերը օգտագործել են որպես շինաքար՝ ամրացնելով խղճուկ հյուղերի մեջ: Եվ ահա գյուղի հեղեղատում Տեր-Մովսիսյանը տեսնում է  բավականին մեծ,  քառանկյունի  հիմքով երկար կոթող: Գյուղացիները  տեղեկացնում են, որ նմանատիպ կոթողները ժամանակին երեքն  են եղել: Մեկ տարի առաջ Թիֆլիսի Կովկասյան թանգարանի կողմից կոթողները պատվանդանից հանեցին, որ տանեն Թիֆլիս․ այդ մեկը ընկավ կոտրվեց, մյուս երկուսը տարան: Իրականում կոթողները չորսն են եղել, որոնցից մեկն էլ  կոտրվում է ճանապարհին :Հետագայում Լևոն Մելիքսեթ Բեկյանը Թիֆլիս տարած կոթողները արտանկարում և արձանագրություններով հանդերձ ուղարկում է Տեր-Մովսիսյանին:
         Իսկ կոտրած -ընկած կոթողը Տեր-Մովսիսյանի ջանքերով տեղափոխվում է Էջմիածին՝  վնասված մասերը խնամքով կպցնում  և կանգնեցնում են Մատենադարանի հարավային պատի առաջ:  Եվ քանի որ նրա համար որպես խարիսխ ծառայող չափազանց մեծ և կարևորություն չներկայացնող քար բերելը բավականին դժվար էր, օգտագործեցին Էջմիածնի վանքի նախկին ձիթհանքի բազալտից պատրաստված երկու շրջանաձև քարերը՝ իրար վրա դնելով:
        Գրի առնված արձանագրություններից իմանում ենք, որ կոթողներից մեկը կերտվել է 1639թ, երկուսը՝ 1653թ․: Մի կոթողի թվականը հայտնի չէ, թերևս նույն ժամանակահատվածում է կերտվել: Ահա արձանագրություննեը ըստ Դիվան հայ վիմագրության 4-րդ պրակի:
Ա․Կամաւն Աստուծոյ ես Յակոբս կանկնեցի զ/ուր/բ խաչս բարեխոս ծնողացն իմ Իպային /և/ Աննային, թվ :ՌՁԷ: (1638)
Բ․Շնորհօք Աստուծոյ ես Այտին Պալասանս, Դաւլաթ բէկս, Աստոաիապաւս ծառայք Աստուծոյ կանգնեցուցաք սուբ խաչս բարեխաւս ծնողաց մերող Քամալին եւ Փարին, Սոլտանին, Մահուբին․ թվին :ՌՃԲ։ (1653)
ԳՅանուն աստուծոյ ես Ուլուխանս, ես Սաքուտս, ես գասպարս որդի տէր Մելիքսէթին՝ կանգնեցուցաք սուբ խաչս բարէխաւս տէր Մելիքսեթին, կողակիցն Իլբումին, Պապին, Ղասումին: Թվ :ՌՃԲ: (1653):
Դ․Ես մեղապարտս, չարագործ Զոհրապս, կանգնեցի զխաչերս․ ով կարդէք՝ մեզ ողորմած լերուք․ եւ հարսներուն իւրեան Եփրոյիմին և Խասլարինդին
Կոթողներից երեքի գրչանկարը, թեև անհաջող՝ ըստ Մեսրոպ Սմբատյանցի: 
         Էջմիածին տեղափոված կոթողը քառանիստ է: Բացակայում է վերնամասի խաչը: Ուղղահայաց բաժանված է չորս , յուրաքանչյուր նիստում խաչքարային հորինվածքով «հարկերի», որնց միջանկյալ հատվածներում կան հարդրված գոտիներ: 
       Վերին երկու գոտիներում բուսական զարդանախշերի մեջ ամփոված են երկուական կիսագլաններ, իսկ ներքևի երկուսում՝  արձանագրությունը (3-րդը): 
       Քարագործ վարպետը հավատարիմ է մնացել հայկական ճարտարապետությանը, քանդակագործությանը բնորոշ սկզբունքին՝ բազմազանություն՝ միասնության մեջ: Ոչ մի խաչ չի կրկնում մյուսին:
        Պետք է նշել, որ խաչաքանդակով քառանիստ կոթողներ այդ տարածաշրջանում էլի կան, բայց ավելի պարզ, փոքր և առանց հարկերի: Ահա դրանցից մեկը Սոթքին գրեթե կպած Ազատ գյուղի ավերված եկեղեցում:
      Եվս մեկը Այրք գյուղում: Այստեղ կոթողի հիմքը սեղանաձև է, իսկ խաչաքանակները միայն մեկ կողմի վրա:
Օգտ․ գրակ․
Մեսրոպ մագիստրոս արքեպիսկոպոս Տէր Մովսիսյան, Հայկական երեք մեծ վանքերի՝ Տաթևի, Հաղարծնի և Դադի եկեղեցիները և վանական շինութիինները, Երուսաղէմ, 1938թ․
Մեսրոպ Աբրահամի Սմբատյանց, Տեղագիր Գեղարքունի ծովագարդ գավառի, Վաղարշապատ, 1895:
Դիվան հայ վիմագրության, պ․ 4:
 
    Արևշատյան Սևակ:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 895540
  • Բոլոր այցելուները: 66275
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 300
  • Ձեր IP-ն: 18.206.48.142
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52