Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Սոդքի 16-17-րդ դարի խաչքարի պատկերագրությունը

        Այն լուսավոր այգաբացին. երբ Եփատ գետի ափին խուռներամ բազմու­թյունը համընդհանուր ցնծության մեջ էր, երբ հայոց Տրդատ թագավորը, Աշխեն թագուհին, մեծ օրիորդդ Խոսրովիդուխտը, թագավոփ մերձավորները,   ավագնին,  զորքն  ու ժողոդովուրդը  ծնկաչոք մրմնջում էին միևնույն  աղոթքն  առ Աստված,   եկել   էր պահն   աստվածային     նախախնամության    կայացման։ Երանելի Գրիգոր   Լուսավորչի  օծության   յուղուվ դրոշմն   էր   դնում ճշմարիտ   հավատքի։ Այն ժամանակների, Փրկչի՝ խաչված       Քրիստոսի պատկերն  էր  հառնել     Լասավորչի աոջև՝ որպես աստվածային սիրո և գթասրտության մարմնացում։
       Եփրատի ջրերի մեջ մկրտվելու պահին կատարված հրաշքն է նկարագրում 5-րդ դարի պատմիչ Ագաթանգեղոսը «Հայոց պատմություն» գրքում. «Սաստիկ  լույս երևաց լուսավոր սյան նման ու կանգնեց ջրրի վրա, և նրա վրա տերունական խաչի կերպարանք, և լույսն այնքան ծագեց, մինչև որ արգելեց ու նվազեցրեց   արեգակի   ճառագայթները» (ընդգծումը` Ք.Ա.)։
       Գուցե թե տերունական խաչի պատկե­րը միայն մկրտության ժամանակ չէ, որ  ուղեկցել է հայոց հովվապետին իրեն վերապահված առաքելության   ընթաց­քում,   երևի   նաև այն       ժամանակ, երբ    նա    փայտե խաչեր   էր   կանգ­նեցնում երկրի տար­բեր   վայրերում   որ­պես նոր հավատքի խորհրդանշան։ Այդ մասին    նույնպես կարդում ենք Ագաթանգեղոսի գրքում. «Հայաստանի    բո­լոր    քաղաքներում, գյուղերում, ավան­ներում   ու   ագա­րակներում ցույց  էր տալիս    եկեղեցու տեղերը… քաղաքոր­մով պարսպում էր այդ տեղերը և տե­րունական    խաչի նշանն  Էր   կանգնեցնում (ընդգծումը Ք. Ա): Նույնպես և ճանապարհների եզերքին ու մուտքեփ մոտ, փողոցներում, հրապարակներում, խաչմերուկներում, որպես պահապամ ապավեն, կանգնեցրեց ամենքի  երկրպագած նայն նշանը»:                             
        Եվ  խաչը  խորախորհուրդ քանդակ դարձավ կանգնեց  որոպես մյուսներից
       Տարբեր մեև ստեղծագործ մտքի և զգացմունքի  քարեղեն ծնունդ խաչարձանը: Նրա հարթ ուղղանկյուն երբեմն նաև կամարաձև գագաթով մակերեսին կենաց ծառից բխող ծաղկած թևերի անկրկնելի զարդաձևերի, խաչելության խորհրդանիշ գամերի, հավերժության նշանի, խաղողի, նռան, սրևի ու լույսնեի բազմատեսակ պատկերների խորհրդաբանական (սիմվոլիկ) ենթաշերտերում համատեղվում են քրիստոնեական հավատքի ազգային ըմբռնումների և կենսափիլիսոփայության խտացումները: Ազգային առանձնահատկությունան մասին Մխիթար Գոշը գրում է. «Հույներն ու վրացիներն առավել պատվում են պատկերագրությունը, իսկ հայերը` խաչը»:
          Խաչի բազմաթիվ նշանակությունների մեկնու­թյան դասական օրինակներից մեկը տվել է Գրիգոր Տաթևացին, որի «Գիրք քարոզութեանց.   Ամառսւն   հատորում   կարդում ենք. «…վերևի մասը երկնքի արքայության բացումն է ցույց տալիս, ներքևի մասը` դժոխքի ավերումը, աջը` շնորհների բաշխումը` ձախը` մեղքերի թողությունը. Բոլորը միասին Քրիստոսի չորս բարերարություններն են նեկրայացնում»:
         Եվ այսպես ընթացք է առնում հայ միջնադարյան արվեստի մի ինքնուրույն տեսակի խաչքարի կյանքը։ Այն մի դեպքում կանգնեցվել է որպես  կոթող բարեխոսության, արևշատության, մեղքերի թողության և հոգու փրկության, մեկ այլ դեպքում թշնամու  դեմ տարած հաղթա­նակի հուշարձան, երբեմն նաև կյանքի տարբեր  մեծ ու փոքր իրադարձությունների`  ամրոց, եկեղեցի, քարավանատուն, անգամ կամուրջ ու այգի կառուցելու փաստ վավերագիր խաչաքանդակ:
 Խաչքարի  գաղափարի առաջացման, հորինվածքի ձևավորման և կատարելագործման դարավոր  ճանապարհի ընթաքում առաջին խաչքարերի (թվագիր առաջին  խաչքար   Կատրանիդե  թագուհին  կողմից   կանգնեցված  է  897թ) պարզ  գծագրության զարդաքանդակները նրբանում -կատարելագործվում   են   կազմող քարգործ վարպետների ստեղծագործական երևակայության   նորանոր   հայտնագործուններով։ Վաղ շրջանի խաչքարերին բնորոշ  հարթ ֆոնը, անպաճույճ եզրագիծը 12-13-րդ դարերում վերածվում են ասեղնահյուս նքբաճաշակ ծաղկանկարի, որի ոչ ոչ մի զաքդանախշ մեկ այլ խաչքարի    վրա   նույնությամբ   չի  կրկնված:  Խաչքարային արվեստի վերածննդի այդ շրջանում խաչքարի քիվին, եքբեմն նաև պատվանդանին և անգամ խաչի վրա  հայտնվում են ֆիգուրատտիվ քանդակներ` խաչքարի   բովանդակությանն   ավելաց­նելով իմաստային նոր շերտեր.
         Այն ո՞ր քարգործ վարպետն էր, որ ստեղծագոքծական որոնումների արդյունքում խաչքարի  վրա աոաջին անգամ քանդակվեց խաչելության տեսարանը կանոնակարգված հորինվածքով. չգի­տենք, պատմությունը չի պահպանել վար­պետի անունը, սակայն նրա հայտնագործած հորինվածքով, «Ամենափրկիչ» անունը կրող խաչքարերը հայտնվեցին Հա­յաստանի տարբեր շրջաններում Հավուց Թառ, Հաղպատ, Դսեղ, Հերհեր, Սևան։
     Կազմող վարպետները երբեմն խաչքարի ավանդական հորինվածք են ներմուծում  նաև,  տերունական այլ  տեսարաններ, որոնցից են Գահակալ Քրիստոսի, Բարեխոսության, Համբարձման. Մանուկ Հիսուսը գրկիին Աստվածամոր պատկերաքանդակները:   Բոլոր  դեպքերում  ակնհայտ է միջնադարյան արվեստում լայն տարածում գտած տերունական տեսարանների որոշակի ազդեցությունը: Սովորաբար թեմատիկ պատկերը քանդակվում է քիվի վրա: Բավականին կայուն այս ձևը հազվադեպ է խախտվում քանի որ խաչաքանդակը կրող ու շարունակություն  է միջնադարյան արվեստի կանոնակագրված պատկեր-խորհրդանշանի հոգևոր կշռույթի ու բովանդակության:
         Այս ընդհանուր օրինաչափությունների  հենքի վրա ինքնատպ պատկերագրությամբ հայկական խաչքարային արվեստի բացառիկ մի նմուշ է  «Սոդքի խաչ­քար» անունով հայտնի, 16-17-րդ դարերի անանուն   վարպետի   կերտած   խաչքարը (այժմ պահպվում է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում)։ Ուշագրավ այս խաչքարը ներառնում Է հնամենի ավանդների, ժա­մանակաշրջանի խաչքարային արվեստի օրինաչափությունների    և  վարրդետի ստեղծագործական   երևակայության  մի հետաքրքիր համադրություն։
         Բաց վարդագույն տուֆից 150սմ բար­ձրության, 30 սմ հաստության, դերպի ներքև նեղացող ուղղանկյուն սալի (վերե­լում լայնքը 67սմ, ներքևում 50) արևմտահայաց երեսին՝ կենտրոնում, խաչա­քանդակն է, որի վերևում՝ մեկ, իսկ ներ­քևում երկու շարքով քանդակված են թե­մատիկ տեսարաններ։ Նեղ  մի փոքր առա­ջացած քիվի ներքևում քանդակված է «Բարեխոսություն» տեսարանը, խաչից ներքև՝ առաջին շարքում, իրար կողքի (Աստվածամայրը մանկան հետ» և  Տյառնընդառաջ» հորինվածքներն են, երկրորդ շարքում՝ խնդրարկուի դիրքով պատվիրատուի կամ հանգուցյալի, ինչպես նաև դրոշակով տղամարդու և հե­ծյալի անավարտ պատկերները։ Հարկ է նշել, որ  թեմատիկ տեսարանների նման խմբակցություն միջնադարյան հայ արեստի ուրիշ ոչ մի հուշարձանի վրա մեզ չի հանդիպել։ Առաջին հայացքից նկատելի է, որ անհամաչափ է հղկված խաչքափ մակերեսը:. Սալաքարի կողքերի ավելորդ մասերը ամբողջությամբ տաշած-հանված են, խաչքարի թիկունքի կողմը անհարթ կոպիտ տաշվածք ունի, և ամենակարևորը անհասկանալի պատճառով անավարտ է մնացել տեսարանների մի մասը:
        Ամենայն խնամքով և մանրամասն մշակված հատվածներից մեկն է խաչա­քանդակը, որին հատկացված է սալի ընդհանուր մակերեսի մեկ երրորդ մասը՝ ընդամենը 50սմ2 տարածություն։ Խաչաքանդակի   ընդհանուր   հորինվածքին հատկանշական են ժամանակաշրջանի ավանդական  ձևերը: Վերևում խորա­նանման   քանդակազարդ  ֆոնին   հառնում է բուսական և երկրաչափական զարդնախշերի երկպլան հյուսվածքով խաչը, որի երկճյուդ ծայրերն  ավարտվում են  տերևաձև զարդամոտիվով: Խաչի հորիզոնական թևերի տակ աջից և ձախից, մեկական փոքրիկ, պարզ խաչեր  են քանդակված, ուղղահայաց եզրերին ութթևանի վարդյակներով նրբահայուս զարդագոտի, որ զանազան տարբերակները ծանոթ են բազմաթիվ այլ խաչքարերից։ Ուշագրավ է հատկապես խաչաքանդալի վերևի խորանաձև եզրագիծը, որը խաչքարաւին արվեստում հանդիպում է 10-րդ դարից սկսած։ Մեր խաչքարի վրա ավանդական այդ կամարը հարստանում է նոր մանրամասներով։ Նրա կենտրոնի սլաքաձև գիծը շարունակվելով դեպի վեր, ավարտվում է հավասարաթև խաչով, որը քադնակված է «Բարեխոսության» տեսարանին հատկացված մասում Աստվածամոր և Քրիստոսի ֆիգուրների միջև։ Խաչաքանդակն ամփոփող այս խաչանիշը, խորանմնան կամարուի ուրվագիծը եկեղեցու գմբեթ է հիշեցնում, որն ասես միաժամանակ ապահովում է ներքին իմաստային կապը խաչաքարնակի և վերին տերունական տեսարանի միջև։
          Հատկանշական է այն, որ խաչքարի ընդհանուր հորինվածում դրսևորվող ժամանակաշրջանին բնորոշ խաչքարային արվեստի օրինաչափությունները քարագործ վարպետի ստեղծագործական երևակայության և համարձակ հղացման շնորհիվ ներդաշնակում են խաչքարի վրա տեղ գտած տերունական տեսարանների հետ։
Գեղարվեստական առավել մեծ արժեք են ներկայացնում այդ պատկերաքանդակները։ խաչքարային արվեստի օրենքներին քաջատեղյակ վարպետը «Բարեխոսությունը» կերտել է տեսարանի ավանդական տեղում խաչաքանդակի վերևի մասում, հաջորդ տեսարանները բաժանվել են առանձին ուղղանկյուններում ըստ նրանց բովանդակության։ Այսպես ներքևից առաջին շարքում «Աստվածամայրը մանկան հետ» և «Ընծայումը տաճարին» պատկերներն են, երկրորդում ամենայն հավանականությամբ, աշխարհիկ կյանքի տեսարանները, որոնց մասին ամբողջական խոսքն ասելը անհնարին է, քանի որ մի փոքր հատվածն է մշակված։
        Մեկ նիստի վրա տարբեր  տեսարաններ քանդակելու կարգն աղերսներ ունի վաղմիջնադարյան հուշակաթողների հարդարանքի հետ։ Հիշատակենք 4-7-րդ դարերի քառակող պատկերազարդ հուշակոթողների երկու (Թալին) և ութից տաս (  Օձուն) առանձին ուղղանկկուններում արված քանդակները։ Մեր խաչքարի վրա հնամենի ավանդների արձագանքները դրսևորվում են ոչ միայն տարբեր տեսարանները համատեղելու, աև նաև դրանց հորինվածքների ինքնատիպ մեկնաբանությունների միջոցով։
       Առաջինն անդրադառնանք առավել ամբողջական ավարտին երկու պատկերաքանդակներն, որոնցից մեկն է «Աստվածամայրը մանկան հետ» տեսարանը։ Կամարաղեղով առանձնացված հարթության ներսում ծալապատիկ նստած Աստվածամոր գրկին բարուրած մանուկ Հիսուսն է քանդակված, ուղղանկյան վերևում հրեշտակների գլուխներ, ներևում Աստվածամոր երկու կողքերին դեպի կենտրոն շարջման մեջ երկու սրնգահարների ֆիգուրներ։
         Միջնադարյան հայ արվեստում լայն տարածում գտած Աստվածամոր պատկերաքանդակի կանոնակարգված հորինվածքների հետ համեմատելով մեր խաչքարի պատկերաքանդակը պետք է նշել, որ այն առանձնանում է յուրօրինակ կառուցվածքով։ մանուկ Հիսուսը գրկին գահին նստած Ասվտածամոր ավանդական պատկերներից տարբերվում են այս պատկերաքանդակի մոր և մանկան դիրքերը։ Փոքր հարթության (25X30սմ) վևրա բազմաֆիգուր հորինվաք տեղավորելու խնդիրը շատ ինքնատիպ լուծում է ստացել քարագործ վարպետի ստեղծագործական ազատ մոտեցումների շնորհիբ։ Ինչպես այս, այնպես էլ հաջորդ «Տյառտնդառաջ» տեսրանում հիմնական «գործող անձինք» Աստվածամայրը և Սիմեոն Ծերունին, պատկերված են նստած մարմնի մյուս մասերից անհամեմատ փոքրիկ ոտքերը տակը ծալած։ Աստվածամոր պատկերաքանդակում մանուկ Հիսուսը ոչ թե նստած է նրա գոգին կամ թևեչն, ինչպես սովորաբար պատկերբու  է, այլ խանձարուրի մեջ պառկած գլուխը մոր սրտի կողմում։ Հետաքրքիր լուծում ունեն նաև հրեշակների պատկերները։ Տեղի սղության պատճառով քանդակված են լուսապսակներով գլուխները և Աստվածամոր գլխավերևի կամարի ուղղությամմբ ձգված թռչնաթևերը։ Եթե Աստվածամորը հովանավոր հրեշտակներ միջև պատկերելու այս տարբերակն իր նախորդն ունի վաղմիջնադարյան քանդակագործության մեջ (ի նկատի ունենքն Քալինի 4-7-րդ դդ մի հուշակոթողի պատվանդանի հայտնի քանդակը), ապա Աստվածամոր կողքերին կանգնած սրնգահարներիի կերպարները վարպետի ստեղծագործական հղացման ծնունդ և ասես աշխարհիկ կյանքի մի դրվագ են ներկայացնում։ Բազմաֆիգուր հորինվածքն աչքի է ընկնում կուռ և հավասարակշիռ կառուցվածքով և մոնումենտալ հնչեղությամբ։ Այս տպավորությանն օգնում են նաև պատկերաքանդակի ներքին դինամիկան, հստակ և ամուր ուրվագծերով լուծված մարմինների սահուն ձևերը, Ասվածամոր արտասովոր գլխաշորի ու զգեստի ռիթմիկ գծագրությամբ հարդարանքը, ինքնատիպ ոճավորումթվ առանձնացող դեմքերը ներշնչանքի շեշտված արտահայտությամբ։ Եվ պատահական չէ, որ Սոդքի խաչքարի այս պատկերաքանդակը որպես հայ միջնադարյան արվեստի ինքնատիպ գործերից մեկը, ներկայացնում է մեծ ու փոքր պլակատների, բացիկների ձևերով։
          Ուշագրավ պատկերագրությամբ աչքի է ընկնում և «Տյառընդառաջի» տեսարանը, որը  բավականին  տարածված է հայկական մանրանկարչության և գեղանկարչության մեջ, սակայն միջնադարյան քանդակագործոթւյան մեջ այս տեսարանի ուրիշ ոչ մի օրինակ մեզ հայտնի չէ։ Վերևում ավելի լայն (Աստվածամոր և Սիմեոնի գլուխները պատկերելու համար), ներքևում նեղացող հարթության վրա, ավանդական պատկերագրության  համաձայն, ձախից Աստվածամայրը, աջից Սիմեոն Ծերունին պատկերված են գրկից գիկր մանկանը հանձնելու պահին։ Նրանց դեպի կենտրոն շրջված մարմինները դիտողին ուղղված հայացքով, հետ թեքված գլուխները դեպի վերին անկյունները ձգված դիրքը (մեջտեղում ավելի լայն տարածությու թեղնելով մանկան ֆիգուրի համար), զգուշությամբ և գորովանքով մանկանը բռնած ձեռքերը մանուկ Հիսուսի պատկերը խիստ տպավորիչ ներգործություն են թողնում, չնայած որ ավարտին չի հասված Սիմոենի և մանկան ֆիգուրիների մշակումը։ Հարկ է նշել, որ «Տյառընդառաջ» տեսարանը ներկայացվում է յուրօրինակ խմբագրումով։ Ավանդական հորինվածքի մյուս կերպարները Հովսեփը ձեռքին տատրակներ և Աննա մարգարեուհին բացակայում են։
           Ընդհանուր պատկերացումը կարող ենք կազմել անավարտ «Բարեխոսություն» տեսարանի հորինվածքի մասին։ Երեք ֆիգուրներից որոշակիորեն ուրվագծված է ձախ կողմում պատկերված Աստվածամոր մարմինը, ձախ ձեռքը գոտկատեղի մոտ, աջ ձեռքը Քրիստոսին ուղղված։ Կոպիը մշալված հարթության վրա գծագրված են Քրիստոսի գլուխն ու ուսերը, նաև Հովհաննես Մկրտչի օրհնության դիրքով վեր բարձրացած աջը և երկար խաչանիշ գավազան բռնած ձեխ ձեռքը։ Այդքանի կարող ենք

Քնարիկ Ավետիսյան, Սոդքի 16-17-րդ դարի խաչքարի պատկերագրությւնը, Ավարայր, 1999, N2:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 633516
  • Բոլոր այցելուները: 45936
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 296
  • Ձեր IP-ն: 54.162.15.31
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52