Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Սիմէոն կազմողի «Ամենափրկիչը»

       Նշանավոր վարպետ Սիմեոն կազմողօ  ձեռամբ կերտված Քրիստոսի խաչելությամբ` «Ամենափրկիչ» տիպի խաչքարը գտնվում է Գավառ քաղաքի «Դարի գլուխ» կոչվող գերեզմանատան մեջ, Ս․ Ստեփանոս մատուռի հարավային պատի տակ: Խաչքարը ըստ արձանագրության կանգնեցվել է 1551թվականին, այս շրջանի համար հազվագյուտ կարմրավուն քարից: Տպավորիչ է վարպետի եռանդն ու արվեստը. ոչ միայն բացառիկ նրբությամբ քանդակված, այլև խաչքարի վրա բազմաթիվ պատկերաքանդակներով և նրանց բովանդակությունը պարզող կարճ բացատրագիր-արձանագրություններով ավետարանական մի ամբողջ պատմություն է պատկերված:
         Խաչքարի բարձրությունը կազմում է 153 սմ, լայնությունը` վերևի` քիվի հատվածում 74 սմ, ներքևում` 69 սմ /գրեթե 1:2 համամասնությամբ/, իսկ հաստությունը` 20սմ:
         Սովորաբար, կորնթարդ անցումով քիվերի հաստությունը  հավասար է լինում խաչքարի հաստությանը(կողքից կարծես զուգահեռագիծը վերնամասում սահուն  թեքվում է, ընդ որում,  քիվի  բարձրությունը երբեմն կազմում է խաչքարի վերին մասից մինչև կորացման սկիզբը ընկած հատվածի կեսը): Այս խաչքարի դեպքում, Սիմէոնը գերադասել է քիվի բարձրությունը ավելի պակաս անել, քան խաչքարի հաստությունն է ` 12սմ: Քիվի վրա բավականին պարզ և գեղեցիկ տառերով արված է արձանագրություն / սովորական և տարածված երևույթ խաչքարային արվեստում/՝ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱՒՍ ՈՎԱ/Ն/ԷՍ ԻՐԻՑԻՆ: Սյսպիոսվ` խաչքարը կանգնեցվել է ի բարեխոսություն  երեց Օվանեսի հոգու փրկության համար:

      Խաչից վերև, քիվից ներքև, գոգավոր հատվածի կենտրոնում  զբաղեցնում է  Չորեքկերպյան պատկերագրությունը /Տետրամորֆ՝ Ավետարանինչերի սիմվոլիկ պատկերներով/  է կենտրոնում  Քրիստոսը /Ամեմանակալ․ Պանտոկրատոր/ նստած փառքի գահին,  աջ ձեռքը բարձրացրած վերև օրհնելու համար, ձախում պահած գիրք /Աստվածաշունչ/: Պատկերաքանդակի երկու կողմերում քանդակված են գեղեցիկ փոքրիկ խաչեր:

      Խաչը համարվում է խաչքարի դոմինանտ էլեմենտը, որի շուրջ և ըստ կազմողի վարպետության և ճաշակի ձևավորվում են մյուս զարդանախշերը: Սիմէոնի կերտած խաչքարի կենտրոնում՝ գեղեցիկ խորանի մեջ ամփոփված  է խաչ, որի ներքևի և կողային խաչաթևերը  ամբողջույամբ առնված է խաչված Քրիստոսի մարմնի տակ: Խաչաթևրը ունեն միևնույն հաստությունը՝ բողոբոջների հիմքի մոտ 9 սմ, խաչահատման մասում՝ 7 սմ: Ամբողջ հետնախորը պատված է բուսական զարդամոտիվներով:

     Խաչից վերև՝ կամարի վերնամասի երկու կողմերում կողային եզրազարդերի և վերևի փոքր խաչերի միջանկյալ հատվածում փոքրիկ ուղղանկյուների մեջ  կազմողը նշել է իր  անունը  ԿԱԶՄՈՂ ԱՆԱԺԱՆ ՍԻՄԷՈՆ / ձախ մասում ԿԱԶՄՈՂ  ԱՆԱՐ ,  ԺԱՆ ՍԻՄԵՈՆ՝ աջ մասում/: Այս արձանագրությունների միջանկյալ հատվածում, խորանի արտաքնին մասում ,  գոգավոր ներքնաձիգով եռանկյունների մեջ՝ նշված է թվականը՝ ձախ մասում՝ Թ տառը՝, աջում՝ Վ և  Ռ՝ ԹՎ Ռ /1000/: Այսինքն՝ 1551թ․ :

       Խաչարի ներքևում պատկերված է Դժոխքի ավերում, որի երկու կողմերում ևս քադնակված է գեղեցիկ զարդարված խաչեր: Քրիստոսը ձախ ձեռքում բռնած՝ խաչով վերջացող, տեգով խոցում է ոլորապտույտ վիշապներից մեկին, աջով բռնել է Ադամի ձեռքը, որն էլ իր հերթին բռնել է Եվայի ձեռքը /Եվայի պատկերը հողմահարված է, վատ նկատելի/: Եվս մեկ վիշապ պատկերված է ձախ մասում: Քրիստոեսի գլխից վերև պատկերված են Աստվածածինը և Հովհաննես ավետարանիչը: Այս բոլոր տեսարանները մանրատառ բացատրագրերով փորագրված են համապատասխան քադակների կողքերին՝ ազատ տեղերում:

Մարիամի ֏ Հովհաննեսի պատկերների շուրջ գրված է՝ ՄԱՐԻԱՄ ԱԾԱԾԻՆ ՈՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԱՐԱՆԻՉՆ ԱՂՈԹԷՆ ԸՆԴԴԵՄ ԽԱՉԻՆ : Իսկ ներքևում՝ ԽԱՉՎԵՑԱՎ ՎԱՍՆ ԱԴԱՄԱՅ․․․․Ի ԴԺՈԽՍ ԻՋԱՎ ԱԶԱՏԵՑ ԱԴԱՄ ԵՎ ԾՆՈՒՆԴՔՆ

        Աիմէոն կազմողի այս խաչքարը առանձնանում է զարդանախշերի նրբությամբ, կատարողական վարպետությամբ: Խաչքարային ողջ հորինվածքը ծածկված է բացառիկ նրբությամբ քանդակված  զարդանախշերով: Հատկապես աչք են շոյում խաչքարը, խաչքարի առանձին հորինվածքնեը եզերող մանրաքանդակ երզրագիծը, որը ապահովում է նրբին անցումը մի հատվածից մյուսին:

Օգտագործված գրականության ցանկ՝

Ս․ Բարխուդարյան,  Միջնադարյան ճարտարապետներ և քարագործ վարպետներ, Երևան 1963թ․, էջ159:
Նույնի՝ Դիվան հայ վիմագրության, պրակ 4, էջ 62:

Արևշատյան Ս

 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 532309
  • Բոլոր այցելուները: 43530
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 295
  • Ձեր IP-ն: 54.198.195.11
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52