Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Սևանի «Ամենափրկիչ» խաչքարը

Սևանի վանական համալիրի Աստվածածին եկեղեցու հարավային պատին հենված է մի  խաչքար , որն իր բազմազան բովադնդակությամբ և նուբր արվեստով դասվում է սակավաթիվ խաչքարերի շարքին: Քիվին առկա արձանագրությունից իմանում ենք, որ այն կերտել է Տրդատը, 1653 թվականին Հայրապետի և Ռեբեկայի բարեխոսության համար:

Ս(ուր)բ խ(ա)չս բարէխաւս Հայրապէտա, Հրեպէկայի, յիշեց(էք) զՔս. Թվ :ՌՃԲ: (1653): Տրտատ կ(ա)զ(մ)ող 

 Ինչպես նշում է վաստակաշատ արվեստաբան Գարեգին Հովսեփյանը, խաչքարի սկզբնական տեղադրության վայրը եղել է Սևանի ափամերձ հատվածում գտնվող Նորաշեն գյուղը, որտեղից և 19--րդ դարի վերջերին տեղափոխվել է կղզի /թերակզի/:

Խաչքարի բազմաբովանդակ պատկերաքանակների մեկնությանն անդրադարձել է Գարեգին Հովսեփյանը իր «Հավուց թառի Ամենափրկիչը և նպանուն հուշարձանները հայ արվեստի մեջ աշխատությունում»: 

Եվ այսպես խաչարձանի կենտրոնում խաչելությունն է. Հիսուսը խաչված մի զարդարուն խաչի վրա, ուղիղ կանգնած, ծնկներից էլ ցած հասնող, քղանցքները զարդարուն՝ կոլոբիոն հագած, կրունկներն իրար կողքի և ոտների ծայրերն հակառակ ուղղություններով: Քրիստոսի գլխի մազերը երկու ոլորուն և երկար կավիկներով իջնում են ուսերից էլ շատ ցած. Խաչեցյալի երկու կողմից ծունկի են չոքած, գլուխներն ու դեմքերը վեր բարձրացրած՝ աղաչավոր դիրքով՝ երկու ֆիգուր՝ Հովսեփը և Նիկոդիմոսը: Վերջիններս այն անձիք էին, որոնք Քրիստոսին իջեցրին խաչից (ենթադրվում  է նաև որ այդ երկու ֆիգուրները կանայք են):

Խաչելության տակ դժողքի ավերումն է. Հիսուսը դարձյալ երկար կավիկներով, սրածայր մորուքով, գոտեկապ երկար պարեգոտով, ոտքերի տակ «դժոխքի դռներն են», աջով բռնել է Ադամի ձեռքը,ո րն էլ իր հերթին բռնել է  Եվայի ձեռքը: Հիսուսը ձախ ձեռքով բռնել է խաչագլուխ գավազանը, որի նիզակաձև ծայրը խրել է գալարված վիշապի բերանը: Մի վիշապ էլ քանդակված է աջ կողմից:  Ադամից վերև պատկերված է խաղողի ողկույազներով կենաց ծառ:

Քիվից ներքև, ձախ կողմում կրկին Հիսուսն է՝ «Ամենակալ» տիպի պատկերավորմաբ:Հիսուսի հագին պատկերված զգեստը կարծես արևելյան մոտիվներ ունի՝  երկար պարեգոտի վրա աբբա. գլխի կավիկները իջնում են  կրծքի վրա, մորուքը թավ է, սրածայր:  Աջ ձեռքը աբարձրացրեել է վեր, օրհնելու համար, իսկ ձախը՝ տարել կրծքին: Հիսուսից ներքև պատկերված է առյուծ և եզ, իսկ վերևում մարդ և արծիվ, որոնք ավետարանիչների խորհրդանիշներ են: 

Այս պատկերաքանդակից ներքև Մարիամն է՝ գրկում առած մանուկ Հիսուսին: Ապա պատկերված է երկու կենդանի էշ և եզ, որով Տրդատը ցանկացել է պատկերել Հիսուսի ծննդյան տեսարանը:

Կենդանիներից ցած էլ պատկերված են երեք թագազարդ ֆիգուրներ, կանգնած իրար կողքի, ձեռքերն աղոթավորի ձևով՝ ափով դեպի ներս, որն մինչև այժմ էլ մնացել է եկեղցեցու մեջ նորընծա ձեռնադրվողների համար, երբ երեսները  դեպի ժողովորդն են դարձնում: Առաջին միտքը, որ առաջանում է, նրանց նույնացնումն է մոգերի հետ, բայց դրանք արդարների դասն են՝ վերջին դատաստանի տեսարանի հետ կապված, իբրև խաչարձանի ձախ կողմի պատկերագրության մաս, այլապես նրանց բերած ընծաները մատնանշված կլիներ կազմողի կողմից:

Հակադիր կողմում՝ վերից վար, վերջին դատաստանն է պատկերված. ամենից բարձր Հիսուսի գլուխն է, աջից և ձախից արեգակն ու լոսինը, իսկ սրանց տակ չորս հրեշտակներ՝ փողերը բերաններին: Այս պատկերաքանդակից ներքև պատկերված է մեղքի և արդարության կշեռքը.  սատանաներից մեը մեջքով բարձրացնում է մի թաթը, իսկ մյուս թայտով ցած քաշում, որպեսզի մեղքն ավելի ծանրանա. մի մոտիվ որը հաճախ կրկված է հայ մանրանկարության մեջ: Իսկ ամենաներքևում մեղավորների դասն է երեք ֆիգոևրներով:

Գրականություն

Ս. Բարխուդարյան, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարագործ վարպետներ, Երևան, 1963թ:

Գ. Հովսեփյան,  Հավուց թառի ամենափրկիչը և նույնանուն հուշարձանները հայ արվեստի մեջ,  Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հատոր Բ: Երևան 1987թ

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 498807
  • Բոլոր այցելուները: 41983
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 292
  • Ձեր IP-ն: 54.81.76.247
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52