Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Նոր Վարագավանքի խաչքարի և արձանագրության շուրջ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

       Նոր Վարագավանքի  Դավթաշեն  Անապատ կոչված եկեղեցու արևելյան ճակատը` մուտքի երկու կողմերը, զարդարում են երկու գեղաքանդակ խաչքարեր, որոնք թերևս ժամանակի և տարածքի լավագույն նմուշներից են: 1940 թվականին անվանի վիմագրագետ Կ․ Ղաֆադարյանը  ուսումնասիրելով  խաչքարերը, վերծանելով արձանագրություննեըր իրավամբ այն եզրակացությանն է եկել, որ այս երկու խաչքարերը նույն վարպետի ձեռքի գործն են /նկ․ 1/: Մեծանուն վիմագրագետ վերծանելով մուտքի աձակողմյան խաչքարի ներքևի հատվածում առկա արձանագրությունը, փորձել է այնտեղ տեսնել խաչքարագործ վարպետի անունը՝ Թաար /նկ․ 3/: 
      Ինչպես իմանում ենք արձանագրություից,-գրում է հեղինակը,-այս խաչքարը կազմել է Թաար վարպետը, որը մեր երևելի քանդակագործներից է մեկն է, առայժմ մեզ հայտնի միայն այս երկու խաչքարերով»:
      Հրաչյա Աճառյանը իր «Անձնանունների բառարան» աշխատության մեջ ևս Թաար անունը նշում է որպես քանդակագործ վարպետ՝ աղբյուր ունենալով Կ․ Ղաֆադարյանի աշխատությունը: 
       Ս․ Բարխուդարյանը ևս հենվելով Կ․ Ղաֆադարյանի առաջ քաշած տեսակետի վրա  «Միջնադարյան Հայ ճարտարապետներ և քարագործ վարպետներ » աշխատության մեծ նշում է «Այս նշանավոր կազմողից երկու խաչքար են հայտնի, որոնք պատրաստված են հատկապես պատի մեջ ագուցելու համար՝․․․․Անապատ կոչվող եկեղեցու մուտքի աջ և ձախ կողմերում շքեղության համար․․․․»:
Կառույցի արևմտյան ճակատը զույգ խաչքարերով /նկ․1/
       Սուրեն Ավագյանը իր  «Վիմական արձանագրությունների բառաքննություն» աշխատության մեջ ևս անդրադարձ է կատարել հիշյալ արձանագրությանը՝ «Թամար (իշխանուհի), թե՞ Թաար (քանդակագործ-կազմող)» վերնագրով հատվածում: Ս․ Ավագյանը հերքում է վերոհիշյալ տեսակետը՝ այն է Թաար-ի խաչքարագործ լինելը և առաջ է քաշում  այլ վարկած: Նորովի քննելով վիմագրի  տառերի կապակցման ձևը, նա կարծոմ է, որ պետք է կարդալ, ոչ թե Թաար, այլ՝ ուղղակի Թամար: Այսինքն, խաչքարը ոչ թե կերտել է Թաար կազմողը, այլ ինչ որ մեկը այն կերտել է Թամարի համար /գրչագիրը՝ նկ ․ 4/: 
Աջակողմյան խաչքարը /նկ․2/
       Այն հանգամանքը,-նշում է Ս․ Ավագյանը,- որ կամարաձև այս խաչքարերը պատրաստվել են հատկապես պատի մեջ ագուցելու համար, ապացույց են, որ դրանք ժամանակակից են Դավթաշեն եկեղեցու շինությանը և ամենայն հավանականությամբ նվիրված են Կյուրիկյան թագավորության տան  նշանավոր շառաիղների
Խաչքարատակի արձանագրությունը /նկ․ 3/
հիշատակին: Եվ, հիրավի, ձախակողմյան նույնանման խաչքարի /նկ․ 5/կամարաձև վերնամասի և ներքևի արփանագրություններից հայտնի է դառնում, որ խաչքարը կերտվել է Կյուրիկե թագավորի թող, եկեղեցին կառուցող Դավթի հիշատակին: Կամարաձև վերնամասի բնագրում կարդացվում է ՍԲ ՆՇԱՆ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ, ԴԱՎԹԻ ԼԵՐ ԱՒԳՆԱԿԱՆ, իսկ խաչքարի ստորին մասում, նույն տառաջևերով փորագրված է ՝ ԴԱՎԻԹ ՇԻՆՈՂ ՎԱՆ(Ի)ՑՍ: Այստեղից հեշտ է համոզվել,-երզրակացնում է հետազոտողը, որ աջակողմյան
Ս․ Ավագյանի առաջարկած գրչագիրը /նկ․ 4/
խաչքարը ևս պետք է նվիրված լիներ Կյուրիկյանների արքայական գերդաստանի անդամներից մեկին, գուցե նույն Դավթի՝ Թամար անունով ամուսնուն կամ դստերը»:
Ձախակողմյան խաչքարը /նկ․5/ 
         Ինչպես տեսնում ենք, Ս․ Ավագյանը կարծում է, որ խաչքարի վերին մասում առկա արձանագրության մեջ հիշատակվող Դավիթը /Կյուիկյան/ նույնն անձն է, ինչ որ ներքևում առկա արձանագրությունում հիշատակվող Դավիթը: Իսկ ձախակողմյան խաչքարի տակ արձանագրությունում առկա Թամարը Դավիթի կինը կամ դուստրը: Պետք է նշել, որ վիմագրության մեջ բավականին խորթ է, խաչքարի երկու հատվածներում հիշատակել նույն մարդու անունը: Եթե քիվին նշված է Դավիթի անունը, իսկ մատուռի բարավորին արված արձանագրությունում շեշտվում է  նրա նպաստավորող լինելը, էլ ի՞նչ կարիք դիմել կրկնության։ Այսինքն պետք է բացառել, որ ներքևում հիշատակված արձանագրության առընչությունը խաչքարի հետ:
         Ավագյանը աչքաթող է արել ևս մեկ հանգամանք: խնդրո առարկա /աջակողմյան/ խաչքարի քիվին ևս կա արձանագրություն՝ ճիշտ է մեզ է հասել ոչ ամբողջական․
Զկենսակիր
Նշանս կառուցաք յոր․․․․․
․․․․․բարեխաւս․․․․
որ երկրպագէք յիշեցէ՝ ի Քս:
       Ելնելով վերոհիշյալ տեսակետի տրամաբանությունից, պիտի կարծել, որ վերին մասում առկա արձանագրությունում մեզ չհասած հատվածում ևս պետք է գրված լիներ Թամար անունը, ինչը շատ անհավանական է: Պետք է նաև ուշադրության արժանացնել Ավագյանի գրչագրի վրա /նկ․ 4/ : Նկարից /նկ․3/ պարզ նկատվում է՝ վերին տողի Թ-ին հաջորդող Ա տառի վրա չկա Մ-ի մասնիկը՝ այսինքն կապգիրը բացակայում է: 
      Քիվերին ունենալով արձանագրություն, բացառելով ավելորդ կրկնությունը, կարող ենք նշել, որ խաչքարերի տակ առկա արձանագրությունններում հիշատակվող անձիք ոչ մի աղերս չունեն խաչքարերի հետ:
      Խաչս Թամարին է արձանագրությանը հաջորդող քարը ցավոք չի հասել: Կարելի է կարծել, որ այստեղ քանդակված է եղել  խաչ, որը բավականին տարածված երևույթ է: Ասել կուզե «Խաչս»-ը վերաբերում է ոչ թե խաչքարին, այլ փորագրված խաչին: Իսկ  «ԴԱՎԻԹ ՇԻՆՈՂ ՎԱՆ(Ի)ՑՍ:»-ում  չառարկելով Դավիթ Կյուրիկանի լինելը, կարող ենք ենթադրել, որ գործ ունենք նույնանուն  ճարտարապետի  հետ:  Որ նման կերպ ճարտարապետները ստորագրել են, նշում է նաև Ս, Բարխուդարյանը՝ օրինակ «ԵՍ ԹՈԴՈՍ/ԱԿ/ ՇԻՆՈՂ ՍՐԲՈՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ:
      Եվ վերջում: Բերդից Նավուր տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող Մայրա վանքի բակում մի խաչքար կա: Դժվար չէ նկատել, որ այս խաչքարը իր ոճով շատ նման է որմնափակ երկու խաչքարերին:
 
Օգտագործված գրականության ցանկ
Սարգսյան Գ, Անապատ կամ Նոր Վարագ վանքը և նրա վիմագիր արձանագրությունները, Էջմիածին 1952, նոյեմբեր-դեկտեմբեր
Քարտաշյան Հ․ Նոր Վարագավանքի ճարտարապետական համալիրը, Լրաբեր հասարակական գիտություններ, Երևան, 1984, N 7:
Ղափադարյան Կ, Պատմահնագիտական դիտողություններ Նոր-Բերդի Կյուրիկյան իշխանության մասին, Արմֆանի Տեղեկագիր, 1940, N4-5:
Ավագյան Ս․ Վիմական արձանագրությունների բառաքննություն, Երևան, 1978:
Բարխուդարյան Ս․ , Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարագործ վարպետներ, Երևան, 1963:
 
 
Արևշատյան Ս․:
 
 
       

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298951
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52