Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Մտքեր` Հայկական խաչքարերի մասին, Առաքել Պատրիկ:

           Անցյալ դարից ի վեր հայկական խաչքարերը ուշադրությունն են գրավել հայ և օտար գիտնկան ճանապարհորդների, պատմագետների, արվեստի տեսաբանների և արժանացել նրանց հիացական արտահայտություններին: Սակայն, որքան մեզ հայտնի է, առանձնապես խաչքա րերի ուսումնասիրությամբ ոչ ոք դեռ հանդես չի եկել:                   Ուրախալի է, որ այս վերջին տասնամյակի ընթացքում ոմանք ձեռնարկել են կազմելու Հայաստանի ներկա սահմաններում գտնվող խաչքարերի լուսանկարչական ալբոմներ, փորձում են ուսումնասիրել դրանք որպես դամբանական կոթողներ, որպես պատմական հուշարձաններ, կամ նույնիսկ որպես եկեղեցական ճարտարապետության ոճական արտահայտության օժանդակ քանդակային զարդարվեստի նմուշներ:
          Անշուշտ, այդպիսի աշխատությունները խրախուսելի ձեռնարկներ են, սակայն, մեր համեստ կարծիքով, ոչ բավարար: Որովհետև բացի դրանց քանդակային արտաքին գեղեցկություններից կամ հուշարձանային պատմական արժանիքներից, հայկական խաչքարերը իրենց մեջ բովանդակում են գաղտնագրության նման այնպիսի նշանակալից խորհրդանշաններ, այնպիսի վսեմ խորհրդավորություն և արվեստագիտական դարավոր ավանդություններ, որոնց բացահայտմամբ միայն կարելի է ճիշտ ըմբռնել:
          Այս տողերը գրողը որպես երկարամյա երկրպագուն մեր խաչքարային անզուգական արվեստի, բարոյական մի պարտականություն է համարում այս հոդվածով հսմառոտակի հայտնել այդ հարցերին վերաբերյալ իր մտքերը, հուսալով, որ որոշ հարցերի լուսաբանման իր համեստ նպաստը բերած կլինի: Որովհետև կան նորելուկ ուսումնասիրողներ, որոնք մեր խաչքարերի մասին հայտնում են այնպիսի տեսակետներ, որոնք, մեղմ ասած, մենք համարում ենք թյուրիմացություն: Այսպես, նրանք խաչքարերի ծագումը կապում են մինչև նախապատմական ժամանակաշրջանի ջրի պաշտամունքի աստվածության սիմվոլ համարված ձկնաձև «Վիշապ » կոչված մենաքարերի, կամ հնագետների «մենհիր», «դոլմեն» կոչած ցցուն ժայռերի հետ, նույնիսկ պորտաքարերի կամ Արտաշես Ա թագավորի սահմանանիշ քարերի հետ:    
                   Մասնագետի հավակնությամբ այդպիսի անհեթեթ կարծիք հայտնողները նախ պարտավոր էին խորամուխ լինել խաչանշանի և խաչքարերի ծագման պատմությանը:
            Խաչանշանը հին Արևելքի ժողովուրդների մեջ գործածական է եղել զանազան նշանակությամբ, դեռևս քրիստոնեությունից շատ դարեր առաջ, իսկ քրիստոնեական կրոնի սկզբնական երեք դարերի ընթացքում խաչանշանը երբեք նվիրական հանգամանք չէ ունեցել, որպես ամենադաժան և անարգ մահու մի գործիք: Այդ ժամանակամիջոցում, մանավանդ կրոնական հալածանքների ժամանակ, հավատացյալների միջև հաղորդակցության նշանն էր ձուկի պատկերը, որովհետև հունարեն ձուկ  (Ίχθύς ) բառի յուրաքանչյուր տառը սկզբնատառն էր գալիս «Հիսուս Քրիստոս Աստուծո Որդի Փրկիչ» նվիրական նշանաբանին: Միայն Դ դարի աոաջին քառորդին` 325 թվականին տեղի  ունեցած Տիեզերկան Ա. Ժողովի որոշումով խաչանշանը խորհրդանիշը համարվեց քրիստոնեական կրոնի, իբր հավատքի համար գերագույն զոհաբերման խորհրդանիշ և դարձավ համապատասխան նվիրագործման աոարկա:
          Մեր երկրորդ առարկությունը վերաբերում է մեզանում խաչքարեր կերտելու սկզբնա­որության թվականին, որը, ըստ ոմանց, սկսվում է Թ դարից: Գուցե ավելի ճիշտ լիներ ասել հայկական խաչքարերի արվեստի զարգացմա ն սկզբնավորության , քանի որ ունենք խաչքարեր դեոևս Դ դարից: Այդ մենք ցույց ենք տվել մեր կազմած տախտակ Ա-ում, որի թիվ 1 պատկերաքանդակը Դ դարից է , երբ քրիստոնեությունը պետական կրոն էր հռչակվել Գրիգոր Լոասավորչի և Տրդատ թագավորի նախաձեռնությամբ, որի պատկերացումն է քանդակը, ուր հաղթանակած խաչանշանը, շրջանակի մեջ առնրված, որը վեր է բռնել մի կողմից Գրիգոր Լուսավորիչը, մյուս կողմից' Տրդատ թագավորը: Թիվ 2-ը նորակերտ ս. Էջմիանի Մայր տաճարի հյուսիսային  պատի խաչաքանդակն է, նույնպես Դ դարից: Թիվ 3-ը Աղցի Արշակունյաց գետնադամբարանից հայտնաբերված մի սալաքար է (Դ դարից), որի վրա արդեն ուրվագծված ենք տեսնում հաջորդ դարերում անխափան շարունակված մեր խաչքարերի երկու հիմնական խորհըրդանիշները, Հացը` խաչանշանի թևերի տակ, 6 թերթային զույգ ծաղկի ձևով, իբր խորհըրդանիշը մարմնականի, իբր «Հացն կենաց», իսկ վերը` երկու աղավնիների վերևում խաղողի զույգ ողկույզ, իբր խորհրդանիշ հոգեկանի: Նույն տախտակի թիվ 4 , 5 և б-ը քառակող կոթողներ են, Դ - Է դդ. որոնց խաչքարային խորհրդանշանների պատկերացումները հարմարեցված են կոթողի երկարավուն մակերեսին:  Թիվ 7-ը Դվինի պեղումներից հայտնաբերված խաչարձաններից մեկն է , Ե-   Զ դդ .: Խա չի թևերը հանգչած են պսակաձև զույգ ճյուղի վրա, որոնց միջև կա մի փոքր շրջանակ, մեջը` վեցթերթանի ծաղիկ, որը, ինչպես տեսանք, խորհրդանշում Է « կենաց հացը»: Այդ խաչարձանը ագուցվա ծ է  եղել պատ վանդանի վրա: Հետագային  այս տիպի խաչքարերի չենք հանդիպել, հավանաբար դյուրաբեկ ձև ունենալու պատճառով: Թիվ 8-ը խաչաքանդակ մի խոյակ Է:
             Տխ . Բ. թիվ 1-ը Կողբից հայտնաբերված մի խաչքար Է,  Զ դարից: Սրանում արդեն երևան են գալիս խաչքարերի դասական ձևերը: Հետաքրքիր է նաև խա չը շրջանակող պայտաձև կամարը, հայկական ճարտարապետության ինքնատիպ ա յղ հորինվածքը, որը հանգչում է զույգ սյուներ վրա:
            Թիվ 2-ը Մեծ Մազրա գյուղից է , 881 թ .: Սրանում թեև շատ պարզեցված, սակայն լրիվ առկա են ավանդական զույգ սիմվուները:
            Թիվ 3-ը Սանահին գյուղի խաչքարերից Է, ԺԱ դ .: Թիվ 4-ը Հավուց-թաովանքի խաչքարերից է, ԺԱ դ.: Թիվ 5-ը Ջրվեժ գյուղի խաչքարի միայն կենտրոնական մասի գծագրությունն է, որի մեջ առավել ևս գեղեցկորեն տեղադրված ենք գտնում ավանդական սիմվոլները: Այսպիսով ներկայացնում ենք հազվադեպորեն պահպանված Դ դարից մինչև Թ դարը հասնող խաչքարերի նմուշներ, հավելյալ 3  նմուշ ԺԱ.-ԺԲդդ ., ապացուցելու համար, որ Թ դարից դեռ շատ առաջ ունեցել ենք պատկառելի թվով խաչքա րեր, որոնք պահելով հանդերձ իրենց ավանդական խորհրդանշանները, անցել են կատարելագործման հետաքրքիր ճանապարհ, հակառակ այդ ժամանակներում Հայաստանի ենթարկված բազում աղետներին, հասնելու համար ԺԳ  դա ­րի մեր խաչքար յին արվեստի ոսկեդարին: Հա յկական խաչքարերը միայն դամբանա ­կան կոթողներ չեն եղել, ծառա յել են նաև կենցաղային նպատակների: Հայաստանի լեռնային ինչ-ինչ մարզերում վտանգավոր անդունդների եզրով անցնող ուղիների վերեվում խաչքար են զետեղել, որպես չարխափան և ճանապարհացույց, մերթ որպես սահմանանիշ, կամ իբրև պատմական դեպքերի, դեմքերի, նվիրատվությունների հիշատակարան: «Ամենափրկիչ» են կոչել: Խաչեցյալի նկարով այն խաչքարերը, որոնց ժողովրդական նախապաշարումը  վերագրել է բուժական հատկություն: Մերթ  «Ցասման Խաչքար» են կանգնեցրել բնության աղետներից իբր պաշտպան, և այլն:
          Հայկական խաչքարերի խորհրդանշանները— Վերին աստիճանի հետաքրքիր մի երևույթ է այն, որ խաչքարերի ձևավորման ամենավաղ ժամանակներից արդեն որոշված ենք գտնում քրիստոնեության հիմնական երկու խորհրդանշանների առկայությունը՝ մարմնականի, իբրև «Հացն կենաց» և հոգեկանի' խաղողի ողկույզի, որից ստացվում է գինին: Արդարև, իմաստությամբ են վարվել մեր եկեղեցական հայրերը, հենց սկզբից հաստատելով պատկերացումը ավետարանական այն դրվագի, երբ աստվածային Րաբիին Իր մահվան վաղորդայնին' Վերջին ընթրիքում մատուցեց իր աշակերտներին խորհրդանշական հացն ու գինին, հրամայելով ուտել և խ մել իրեն ի հիշատակ, մեկնաբանելով իր մահվան խորհուրդը հետևյալ պարզ, բա յց խորիմաստ օրինակով. «եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կը տայ, Ավետարան ըստ Հովհաննու, գ լ. Ժ Բ 24:
           Որքան մեզ հայտնի է, քրիստոնյա ժողովուրդներից ոչ մեկը կյանքի և մահվան խորհուրդը այսքան ըմբռնելի կերպով մեկնաբնող այդ դրվագը իր ազգա յին արվեստի հիմք չի ծառայեցրել, որքան հայ ժողովուրդը:
            Դա շատ նշանակալից պարագա է:
             Եվ իսկապես, մեր խաչքարային արվստի բազմադարյան ստեղծագործությունները ավետարանական այդ նույն մեկնաբանությա ն պատկերացումներն են հանդիսացել պատկերացումներ`  առանց մեկը մյուսի ընդօրինակը լինելու: Որովհետև խաչքարեր կերտող մեր երանելի վարպետներից յուրաքանչյուրը, հավատարիմ մնալով հանդերձ վերոհիշյալ դարավոր մեր ավանդություններին, զարդական իր հորինվածքին տվել է ինքնատիպ ձև և ոճ: Ահա թե ինչու մեզ հիացում ու պատկառանք են ազդում որքան նրանց գործերը, նույնքան նաև նրանց արվեստագիտական պարկեշտությունն ու ստեղծա գործական մտքի հարստությունը:
          Մեր խաչքարերի զարդաքանդակային խորհրդանշանների մեկնաբանությամբ մինչ այժմ ոչ ոք հանդես չի եկել: Եղել են պատահական, ոչ հիմնավորված կարծիք հայտնողներ. օրինակ, խաչի հիմքում գտնվող սկավառականման զարդաքանդակը ոմանք կարծել են արևի խորհրդանիշ, իբր մնացուկ արևապաշտության, իսկ խաչի թևերի տակի պսակաձև զարդը' ականդի տերև, կամ ինչոր հեթանոսական շրջանի առնչակից « վահագնի բոցեր », որոնց վրա իբրև թե հաղթանակած է եղել խաչը, և այլն: Անշուշտ, դրանք բոլորը քմահաճ ենթադրություններ են: Մի՞թե ներելի կլիներ քրիստոնեության նվիրականությունը շրջապատել հեթանոսական գայթակղիչ հիշողություններով...
         Դժբախտաբար մեզ հայտնի չէ , թե մեր եկեղեցական հայրերը երբևիցե կանոնական որոշում կայացրե՞լ են խաչքարերի վրա զարդաքանդակյին խորհրդանշաններ սահմանելու հարցի վերաբերյալ: Սակայն, երկարամյամեր ուսումնասիրությունների վրա հիմնվելով, մենք հանգել ենք հետևյալ եզրակացության. Քա ի որ աստվածային Վարդապետը տվել էր, իբր խորհրդանիշ մարդկային կյանքի և մահվան վերոհիշյալ սքանչելի օրինակը, հետևաբար մեր իմաստուն հայրերը դրա տեսանելի պատկերացումը միայն պատշաճ պիտի համարեին դամբանական խաչքարերի վրա : Ուստի, խաչանշանի հիմքում միշտ ա ռկա սկավառակաձևը մենք համարում ենք «Հաց»-ի խորհրդանշանը: Ա պացո՞ւյց. Մ եծ եղեռնից առա ջ, մեր երանելի բայց եղերբախտ մայրերը Զատկա կան տոների առթիվ ավանդաբար անպայման պատրաստում էին մի մեծ գաթա , որի երեսը  քանդականման միևնույն խմորով նախշում էին, երեսը օծում ձվի խյուսով ու եփում էի ն վառում: Դա մեր զատկական սե ­ղանների ավանդական զարդն էր, և, ա նշուշտ, հիմք ուներ մահվան և հարության քրիստոնեական խորհուրդի սիմվոլացումը:
         Իսկ ինչ վերաբերում է խաչի թևերի տակի պսակաձև զարդական թեմային, դա  հայ երկրագործների «Խ ա չբուռ » կոչած ցորյանի Հասկերի ց պատրաստած այն հյուսքն է, որը հունձքից հետո նրանք հյուսում էին խաչաձև (նկ. 1) և տանում զետեղում էին իրենց տան օջախի ճակատին, կամ մի սյան վրա, իբրև օրհնաբեր, ընտանեկան բարօրաթյա  նշանակ: Դա , հավանաբար, մի մնացուկ էր մեր հեթանոսական շրջանից , իբր պաշտամունքային ընծայաբերում երկրագործության  պաշտպան  աստվածության` Դեմիտրեին, իսկ քրիստոնեության հաստատումից հետո նվիրագործված, ինչպես Վարդավառ, Ջրօրհնեք, և այլ տոներ:
        Այդ զարդաքանդակը «Խաչբո ռ » էր  կոչվում նաև խաչքար  հորինող  մեր վարպետների կողմից: Դրա ապացույցն այն է, որ նրանցից ոմանք բառացի ըմբռնելով, պատկերել են  յն, փոխանակ հասկե հյուսքի, խաչ բռնած մի ձեռք, այսինքն խաչ` բուռի մեջ....: Բայց այդպիսիները պատահական զարտուղություններ են: Իսկ ինչ վերաբերում է խաչանշանի թևերի վերև կախված զույգ ողկույզներին, ինչպես հայտնել ենք, դրանց նշանակությունը բացահա յտ է, որպես խորհրդանիշ գինու, այսինքն Հոգեկանի:
      Հայկական խաչքարային արվեստը –Վերևում մենք խոսեցինք առավելապես մեր խաչքարերի ներքին բովանդակության մասին. մինչդեռ նրանց արտաքին ձևն է, այսինքն զարդաքանդակային անզուգական արվեստը, որ դիտողին հիացում է պատճառում և իրավամբ հանդիսանում է հայ ազգային մշակույթի ամենահարազատ և պանծալի երևույթներից մեկը: Որովհետև աշխարհում քրիստոնյա ոչ մի ժողովուրդ այնքան հետևողականորեն և այնքան ինքնատիպ արվեստով նման հուշարձաններ չի կա նգնեցրել, որքան հայ ժողովուրդը, Դ դա - րից մինչև ԺԲ,— ԺԷդարերը: Նույնիսկ մեր ամենամոտիկ հարևանը' Վրսատանը, պատմականորեն և ճակատագրով այնքան սերտորեն առնչակից, և սակայն անտարբեր մնցած է ա դ արվեստի հանդեպ և չունի խաչքարեր...
        Հայկակա ն խաչքարերը ուրեմն, արվեստների համաշխարհային պատմության մեջ եզակի մի երևույթ են հանդիսանամ:
       Մեզ հասած բոլոր խաչքրերը, արվեստի տեսակետով անշուշտ, նույն մակարդակի գործեր չեն և չէին կարող լինել: Նույնիսկ միևնույն դարաշրջանի գործեր տարբեր որակի են: Որովհետև արվեստի ամեն մի ստեղծա գործության կրում է տվյալ ժամանակի քաղաքական և ընկերային կացության ներգործությունը, իսկ մեզ մոտ` մշտախռով Հայաստանում, առավելապես: Սակայն, հակառակ | բազմապիսի անբարենպաստ պայմանների, մեր քանդակագործ երանելի վարպետները, ինչպես մեր անձնամոռաց շատ  գրիչներ և  ծաղկողներ, աշխատել և ստեդծագործել են հաճախ ի գին շատ համեստ վարձատրության, իրենց հոգու փրկության գործն համարելով այն:           Դա է պատճառը, որ մեր խաչքարերի մեծամասնությունը արվեստի արժեքավոր գործեր են:
        Մեր տաղանդավոր վարպետները հնուց ի վեր ընդհանրապես խորշել են բնապաշտական (նատուրալիստական) զարդական թեմաներից և ընդօրինակումից, որը մի ապացույց է նրանց` արվեստի բարձր ըմբռնումին և անհատականության:
        Մեր խաչքարերի ամենաուշագրավ հատկանիշները մանվածո զարդաքանդակների ինքնատիպաթյունը, այլազանությունը, ճոխությունն ու ներդաշնակությունն են: Ցավալի է սակայն նշել, որ մեզանում մերթ  գտնվում են ոմանք, որ հազիվ մակերեսային կերպով ծանոթացած մեր խաչքարերին և արձագանքելով ոչ իրազեկ օտար հեղինակների կարծիքին, հավակնում են հայտարարելու, թ ե «Թ դարից սկսած հայկական խաչքարերի վրա իսլամական ա զդեցությունն անտարակուսելի Է»':
         Այդ սխալ կարծիքին դեմ ժամանակին պայքարել են Թ . Թորամանյանի և Հ . Օրբելու նման հեղինակավոր գիտնականներ:
         Մանվածո զարդարվեստը Հին Արևելքի ժողովուրդների, նաև հայերի նախասիրած զարդական թեմաներից է  եղել, ինչպես պարզվում է հնագիտական պեղումներից հայտնաբերված զանազան իրեղենների և զարդեղենների վրա, սկսած Ա հազարամյակից: Հետագա դարերի ընթացքում այդ արվեստը, անշուշտ, ավելի զարգացավ: Իսկ երբ Է դարում արաբական ցեղեր արշավեցին մինչև Հա յաստան, գերեվարությա մբ տարան հատկապես շինարար վարպետներ, իրենց համար կառուցել տալու շքեղ պալատներ ու աղոթատեղիներ և զարդարելու մանվաւծոներով, քանի որ շնչավոր Էակների պատկերացումը խստիվ արգելում էր իրենց նոր կրոնքը՝ մահմեդականությունը: Հետագայում եվրոպացիներ մանվածո զարդարվեստը նրանց մոտ տեսնելով, այն կոչեցին «արաբեսք», արաբական: Արաբիայում հայ վարպետների գործունեությունից հետագայում անշուշտ օգտվեցին բնիկ արաբ զարդանկարիչներ և յուրացրին այդ արվեստը: Իսկ Հայաստանում խաչքարեր կերտող մե ր վարպետները իրենց վաղեմի, հայրենական արվեստի զարգացման նոր թափ տալու հնարավորությունն ունեցան և ազգա յին նկարագիր տալով  անոր, հասցրին այն կատարելագործության բարձրագույն մի մակարդակի:
          Հայկական մանվածո զարդարվեստի գըլխավոր հատկանիշները, ի տարբերություն «արաբեսքի», հետևյալներն են. Ա- Զարդական մասերի այլազանություն, առանց խանգարելու ընդհանուր ներդաշնակություը: Բ — Մանվածոյի նորահնար հյուսքերի հորինում, ըստ ներկայացվելիք սիմվոլի նշանակության, Գ - Համադրություն, երկրաչավւական ճշգրիտ ձևերի մանվածոյի, բուսական զարդաձևերի հետ:
         Որպես օրինակ կարող ենք նշել Գոշի Նորավանքում գտնվող «Պաւղոսի» նշանավոր խաչքարը , որի վրա նա շռայլորենլորեն զետեղել է 15 հատ մեծ և 5 մանր, ինքնատիպ զարդաքանդակներ, որոնց իբր ֆոն է ծառայում ամբողջ խաչքարը պատող նրբահյուս մի ցանց, որի վրա եռաստիճան բարձրությամբ զետեղել է բոլոր ա յդ մանված ո մոտիվները: Իսկ ա յդ ամենը` կարծրագույն բազալտի վրա ... Սա  արվեստիգիտւական մի սխրագործություն է:
         Բայց այդ մեծ վարպետի ստեղծագործական հնարավորությունները դրանով չեն սպառվել: Նրա մեկ ուրիշ խաչքարը ( յժմ պետ. Պատմական թանգարանում) նույնքան հոյակապ և  բազմահնար— երբեք չի կրում առաջինից փոխառյալ որևէ զաադաձև:
         Արվեստագիտական այդքան բեղմնավոր միտք, կատարողական  յդքա ն մանրակրկիտ, համբերատար և խղճամիտ աշխատանքի նվիրումը մենաշնորհը չեն եղել այդ մեծ վարպետին: Նրա նման ունեցել ենք նաև ուրիշներ, որոնց բարձրարվեստ ստ եղծագործությունների առաջ հնարավոր չէ գլուխ չխոնարհել:
        Ի հարգանս մեր շնորհաշատ  այդ վարպետների և ի պանծացումն մեր խաչքարային անզուգական արվեստին, որքան հետաքրքիր  և  օգտակար մի ձեռնարկ պիտի լիներ, եթե հրատարակվեր այդպիսի խ աչքա ­րերի մի ալբոմ, ուր յուրաքանչյուր խաչքարի լուսանկարին ընկերացվեր նրա գլխավոր մանվածոների վերլուծական գծագրերը— թեպետ դժվարին, բայց անհրաժեշտ աշխատ անք  որոնցու[ ավելի բացահայտված պիտի լինեին նրանց արվեստագիտական բովանդակ գեղեցկությունները:
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 532287
  • Բոլոր այցելուները: 43530
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 295
  • Ձեր IP-ն: 54.198.195.11
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52