Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Խաչքարի տեխնիկական մշակման հարցերից մեկի մասին

            Ընդհանրապես խաչքարի կերտումը իրենից ներկայացնում է բավականին բարդ գործընթաց, հատկապես, երբ հաշվի ենք առնում ժամանակը և տեխնիկական հնարավորությունները։ Խաչքարի տեխնիկական մշակման մասին կարող եք ծանոթանալ ընթերցելով Հ. Պետրոսյանի՝  «Խաչքար» աշխատության համապատասխան բաժինը /Երևան, 2007, էջ 234-236/։ Այստեղ ես կխոսեմ,  չասեմ ուշագրավ, բայց խաչքարի հարդարման տեսանկյունից փոքր ինչ հետաքրքություն ներկայացնող մի երևույթի մասին՝ թե ի՞նչպես են անցք արել քարի վրա։ Իսկ խոսելու առիթը Հերմոնի վանական համալիրում գտնվող այս խաչքարն է, երկատված, եկեղեցու ներսից հյուսիսահայաց պատի տակ ընկած։  Խաչքար ավելին քան համեստ իր հորինվածքով,  ինչպես նաև անավարտ։ Թեև երկատված է բայց եղած արձանագրությունից կարողանում ենք իմանալ, որ այն կանգնեցրել է ոմն մեկը, իր հոր՝ Մխիթարի համար։ Անհասականալի հանգամանքներում կազմողը վերջնական ավարտին չի հասցրել խաչքար մշակումը՝ հատկապես խաչի ոճավորումը։ Հենց այս հանգամանքը և հնարավորություն է տվել, որոշել մշակման գործընթացի տարրերից մեկը։
          Խաչքարերի ամենաբնորոշ տարրերից են ցանցատիպ զարդանախշերը և բողբոջատիպ վերջավորությամբ խաչաթևերը։ Սրանք զարդամոտիվներ են, որոնք պահանջում են փոքր տրամագծով փորվածքներ, անցքեր /քառանկյուն, բազմանկյուն, շեղանկյունատիպ/։ Իսկ նմանատիպ հստակ անցքեր անելը բավականին բարդ է, եթե նախապես կլոր անցք չարվի։ Հերմոնի վանքում գտնվող այս խաչքարի վրա առկա անցքերը վկայում են այն մասին, որ խաչքարագործները դեռևս այն ժամանակ օգտագործել են գայլիկոն։ Ինչպես հայտնի է, գայլիկոնով բացված անցքն խորության վերջում ունի կոնաձև կետիկային տեսք։ Գայլիկոնի կոնաձև, մեխի նման սուր հատվածով սկզբնամասը թույլ է տալիս՝ նախ ստատիկություն անցք անելիս /այսինքն գայլիկոնը պտտվում է մի առանցքի շուրջ և անցքը անկանոն չի լայնանում/, միաժամանակ ապահովում է նախապես շփման պակասեցում, ինչը դյուրացնում է գործը ։
 
           Խաչքարին նայելուց պարզ նկատելի են կանոնավոր շրջանագծով անցքերը, որի խորքային մասում կան կետային փոսիկներ, ինչը կարելի է ասել գայլիկոնի սուր եզրի թողած հետքն է։
        Խաչքարի ներքևի հատվածում գլխավոր խաչի երկու կողմից կան  ևս երկու խաչեր,որոնք վերջանում են գնդիկներով։ Խաչերը մշակված են։ Խաչաթևերը ներսում ունեն դեպի ծայրերը աննշան լայնացող ակոսներ, որոնք վերջանում են երկուական՝ խաչաթևերի ելնդավոր եզրագծերից առաջացած հանգույց- գնդիկներով։   Ահա այս գնդիկային հանգույցները ստացել է նախապես գայլիկոնով անցք անելու միջոցով։  Բացառություն է կազմում ձախ խաչի վերին երկու գնդիկները, որոնք տձև են, կարելի է ասել վարպետը գայլիկոն չի օգտագործել,  ինչի պատճառով չի կարողացել հստակ անցքեր ստանալ։

         Ինչպես վերը նշվեց, անցքեր  նկատելի նաև նաև բուն խաչաթևր վրա. վերջավորություն կազմող  բողբոջների վրա առկա են 3 ական համեմատաբար խորը անցքեր և մի հատ նրանց արանքում՝ համեմատաբա թույլ խորությամբ /թերևս պետք է ծառայեր հանգույց՝ բոբղոջներից կազմված զարդաթելի համար/, որրնց դեպքում գայլիկոնի հետքը շատ ավելի ակնհայտ է։  Ներևի խաչաթևի անցքի հատվածում կոտրված է, դժվար է ասել դա հետագայի գործ է, թե մշակման ժամանակ է արվել։
        
Արևշատյան Ս.
          
   

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 662471
  • Բոլոր այցելուները: 48584
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 297
  • Ձեր IP-ն: 54.145.83.79
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52