Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Գրիգոր եպիսկոպոս նկարողի խաչքարը

Այս ինքնատիպ խաչքարը գտնվում է Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղում՝ Ս. Գևորգ եկեղեցու մոտ գտնվող միջնադարյան գերեզմանատանը։ Խաչքարը կերտել է Գրիգորէս եպիսկոպոսը, ինչպես նշված է խաչքարի վրա առկա արձանագրության մեջ, Մելիք Միրզայի պատվերով՝ վերջինիս որդի Զոհրապի գերևեզմանի վրա կանգնեցնելու համար։ Խաչքարի առանձնահատկությունը այն է, որ տապնաքարն ու խաչքարի պատվանդանը միակտոր քարից են։ Տապանաքարից բավականին բարձր ձևավորված է  պատվանդան խաչքարի համար, որի միակտուր լինելը միայն ուշադիր դիտելով է նկատվում։ Ինքնատիպ է խաչքարը, թույլ արտահայտված երկթեք քիվի ճակատային մասին քանդակված է բաց թևերով արծիվ, որը ճանկերի մեջ բռնած ունի գառ՝ բավականին տարածված պատկերաքանդակ միջնադարյան հուշարձանների վրա։ Արծիվի երկու կողմերում սրբագլուխներ են քնդակված , որոնցից հյուսիսային շուրջը մանր տառերով գրված է (Լուսավորիչ), հարավայինի շուրջը նույնօես գրության հետքեր կան՝ բայց արդեն ավերծանել են։

Խաչքարն ունի շատ լայն շրջանակներ երկրաչափական զարդերով, որոնց վրա քանդակված են ութթևանի աստղեր, նույնօես նուրբ քանդակներով։ Կենտրոնում բավականին ներս ընկած հետնախորք-խորանի մեջ քանդակված է խաչը։ Խորանի շուրջը դեպի ներս թեքված նեղ շրջանակի եզերքով պատվիրատուի արձանագրությունն է, որի հարավային կողմերի վերևի և ներքևի մասերն ամբողջովին ջարդոտված են ու անվերծանելի։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 662504
  • Բոլոր այցելուները: 48584
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 297
  • Ձեր IP-ն: 54.145.83.79
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52