Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Գոչկայպեկի (Հրեշտակների խաչքար) և Խանումաղի խաչքարերը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

 
        Մեծանուն վարպետ Քիրամի կողմից կերտված այս խաչքարերը գտնվում են Նորատուսի միջնադարյան  գերեզմանատան հյուսիս-արևմտյան եզրին, մուտքից՝ մոտ 10  մետր հեռավորոթության վրա: Խաչքարերը կանգնեցված են մեկ ընդհանուր մեծաբեկոր պատվանդանի վրա: Ժամանակին այս խաչքարերին հարավից կից նորից մեկ ընդհանուր պատվանդանի վրա կանգնած են եղել ևս երկու խաչքար կազմված Քիրամի կողմից, 1600 թվականին: Ցավոք, այդ խաչքարերը չեն պահպանվել և դրանց փոխարեն վերամորոգումների ժամանակ տեղադրվել են տեղին անհամապատասխան երկու փոքր խաչքար:
        Աջակողմյան խաչքարը՝Գոչկապեկին նվիրված, տեղացիները անվանում են «Հրեշտակների  խաչքարը», քանզի նրանում առկա են բազմաթիվ պատկերաքանդակներ: Այս խաչքարը Քիրամի կողմից կերտված միակ կոթողն է, որը ծանրաբեռնված է այդչափ կրոնական պատկերաքանդակներով: Պետք է նշել, ինչպես շատ ու շատ խաչքարագործներ, Քիրամը ևս ֆիգուրատիվ քանդակների ժամանակ չփայլեց, ինչի պատճառով  հետագայում խաչքարեր կերտելու ժամանակ Քիմարը ընդհանրապես հրաժարվեց պատկերաքանդակներից:
        Այս շրջանի մյուս խաչքարերի նման,  Գոչկայպեկի խաչքարին ևս Քիրամը  արտաքին ծավալին տվել է դեպի վերև լայնացող տեսք (ներքևում խաչքարի լայնությունը 82 սմ է, իսկ վերևում՝ 94 սմ,  բարձրությունը 180 սմ ) : Պայմանավորված վերջին հանգամանքով, խաչի համար Քիրամը հատկացրել է ներքևում նեղ, դեպի վերև լայնացող և կենտրոնում սլաքաձև ելուստով կամարով պսակվող խորան: Այդ ելուստը հետագայում  դարձավ Քիրամի կողմից ամենակիրառելի, նրա արվեստը շեշտող տարրերից մեկը: 
       Այս խաչքարը դասվում է «Ամենափրիկիչ» տիպի խաչքարերի թվին, քանզի նրա վրա առկա է խաչելության  և նրան լրացնող պատկերաքանակներ:
        Քրիստոսին իր վրա կրող խաչը բավական անհամաչափ է: Կողային, հորիզոնական խաչաթևերի եռամաս բողբոջաձև վերջավորությունները կարծես սկիզբ են առնում հենց խաչահտման կետից:  Եռաէլմենը այդ տարրի կենտրոնական տերևաձև մասը  շատ ավելի երկար և սուր  է համեմատած կողային կիսաշրջաննրի չափսերի հետ , հանգամանք, որը մեծապես ազդում է հորինվածքի գեղագիտական կողմի վրա:
       Խաչի ներքևում ցանցկեն գունդ է, որը կարելի է հանդիպել Ակող կազմոզի կերտած խաչքերերի վրա: Հետաքրքական է խաչքակիր ձեռքերը, որոնք ծագում են խաչի ներքևի հատվածից: Քիրամը երկուսն էլ աջ է պատկերել, որը թերևս շփոթմունք է:
        Անկանոն  է բավականին բարձր պատկերված Քրիստոսի և խաչի չափսերը:  Խաչյալի փոքրամարմին ֆիգուրը անէանում է մեծ խաչի ֆոնին: Այն նկատելի է դառնում միայն մոտիկից տեսնելու ժամանակ:
        Հարազատ մնալով տարածված պատկերագրությանը, Քիրամը Քրիստոսին պատկերել է սրամորուս, երկար հյուսքերով, որոնք հասնում են մինչև կուրծքը, նշաձև ու խոշոր աչքերով:  Թևերը արմունկի մասում նկատելի ծալված են: Իրանը անհամեմատ երկար է պատկերված քան ոտքերը:  Գոտկատեղը ծածկող շորը շեշտելու համար Քիրամը շեղ քառաշարք ելնդագծեր է պատկերել, որը տարածված հնարք էր: Ոտքերը պատկերված են իրար՝  աջը ձախի վրա, դրած:
       Խաչքի ներքևի ձախ կողմում պատկերված է վեցաթև հրեշտակ քերովբեն , իսկ աջ կողմում ծնկած, աղերսական դեպի խաչյալը երկար ձեռքերը պարզած մարդու ֆիգուր: Կարելի է ենթադրել սա հենց հանգուցյալ Գոչկայպեկն է, ով հայցում է հոգու փրկություն:
        Խաչի վերին հատվածում առկա  են երկնային լուսատուները՝ ձախից Արեգակը, աջից Լուսինը /մահիկի տեսքով/ պատկերագրական տիպ, որը տարածված է խաչելության պատկերման ժամանակ:
       Խաչքարի վերին մասին կոնտրոնական հատվածում՝ Քիվի կորնթարդից մինչր ևսլաքաձ ելուստ Չորեքկերպյան պատկերագրությունն է՝ Քրիստոսը փառքի գահին նստած՝ կողմերում ավետարանիչների սիմվոլիկ պատկեներով:
       Երկար շորը հագին Քրիստոսը , որի ծնկի մոտ թեքվածությունը ցույց է տալիս նստած լինելը, աջ ձեքը օրհնանքի պատրաստ բարձրացրել է վեր, իսկ ձախում պահել է ինչ որ բան, թերս գիրք է:
       Խորանից վերև, երկու անկյուններում պատկերված են ևս երկու մարդկային ֆիգուրները: Կարելի է ենթադրել Պողոս և Պետրոս առաքյալներն են:
Խաչքարի եզրային հատվածները Քիրամը զարդանախշել է ընդհանուր մակերեսից դուրս գտնվող վեցանկյունի հորինվածքի մեջ ամփոփված հյուսքազարդերով: Անհմուտ անկանոն ոճից նկատելի է, որ Քիրամը չի օգտագործել կաղապար, և ընթացքում առաջնորդվել է միմիայն երևակայությամբ: Խաչքարի ներքևի մասում ամբողջ լայնքով պատկերել է երկթել ,  կողային հավելումներով զարդաշար:
Արձանագրությունը փորագրել է քիվի ճակատային հատվածում
/Ս/Բ ԽԱՉՍ Բ/Ա/Ր/Է/Խ/Ա/Ւ/Ս ԳՈՉԿԱՅՊԵԿԻՆ
         Խանումաղի խաչքարը իր  արտաքին ծավալով  գրեթե հավասար Գոչկայպեկի խաչքարին միայն ներքևում ավելի նեղ է՝  ուղղահայաց լայնական հատվածի տարբերությունը ավելի շեշտված ՝ (լայությունը ներևում կազմում է 69 սմ, վերևում 90 սմ, բարձրությունը՝ 181 սմ): Հորինվածքով նույնպես նույնական է, սակայն այստեղ Քիրամը բավարավել է մեկ, թույլ ռելիեֆ ունեցող պատկերաքանդակով՝ որի նկարագրությունը Ս. Բարխուդարյանը տալիս է հետևյալ կերպ՝ «Խանում աղի խաչքարի ճակատին քանդակված է ննջեցյալ, պառկած վիճակում, կողքից յուաքանչյուրում երեքական սգավոր կանայք»: Իրականում, խնդրո առարկա պատկերաքանդակը հարության տեսարանն է՝ ամբողջ հասակով մեկ Քրիստոսը չորս հրեշտակների հետ: Մեծանուն հետազոտողը չի նկատել ձախակողմյան ներքևի մեկ ֆիգուրը՝ թույլ քանդակված լինելու պատճառով: Ներքևում ևս նկատելի են երկու ծնկած մարդու ֆիգուրները, որոնք Պողոսը և Պոտրոսը առաքյաներն են: Նման պատկերաքանդակ որոշակի փոփոխություններով Քիրամը օգտագործել է ևս մի քանի խաչքարերի վրա:
        Այս խաչքարի կերտման զարդանախշման մակարդակը ի տարբերություն առաջինի, բավականին հստակ են: Շեղագիծ դրվագատումով եզերված խորանի մեջ առնված խաչի մշակումը բավականին գեղեցիկ են, որի  խաչաթևերի եզրերից սկիզբ առնող երկթել հյուսքերը կենտրոնում ունեն ցանցկեն հատում: Խաչաթևերի վերջավորությունները՝ բողբոջները հավասար են, պարզ, կանոնավոր: Խաչքարը կողային մասերում եզերող հատվածը պատել է վեցանկյունատիպ կողային հատվածում գոգավոր, վերին և ներքին մասում երկկամար երկրաչափական մարմնի  մեջ ամփոփված հյոըսկեն զարդամոտիվներ: Իսկ ներքևի հատված խաչքարագործը հատկացրել է ստորագրության և թվականի արձանագրության համար ՔԻՐԱՄ ԿԱԶՄՈՂՍ Ի ԹՎ ՌԼԱ (1582) :
        Կարելի է կարծել առաջինը քանդակել է Գոչկաբեկի խաչքարը , նոր միայն Խանումաղի: Քանզի երկորդ խաչքարի զարդանախշերը ավելի հստակ են , քան առաջինը . զարդանախշերը փորձնական կիրառելով Գոչկա բեկի խաչքարի վրա, այն առավել հմուտ կերպով քանդակել է մյուս խաչքարի վրա: Աշխատանքի ավարտից հետո էլ ստորագրել է երկրորդի վրա:
 
Ենթադրվում է, որ Գոչկայբեկը և Խանուաղը ամսուսիններ են:  Հրաչյա Աճառյանը Անձնանունների բառարանում հիշատակում է Խանումաղա կանացի անուն:
 
Նորատուսի Քիրամակերտ հուշարձանները շարքից,  Արևշատյան Ս․:
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298955
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52