Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Գեղամ նահապետին վերագրվող տապանաքարը

       Ավանդությունը ասում է, որ Հայկ նահապետի զարմից Գեղամը տեղափոխվելով Սևանա լճի արևմտյան ափամերձ հատված` հիմնում  է իր իշխանական տունը: Նստավայրը անվանում է Նորատուս, որը նշանակում է «նոր տունս», իսկ տիրույթները` Գեղամա աշխարհ: Այս է Գեղարքունիքի և Նորատուսի անունների ավանդական մեկնաբանությունը, որն  իր ազդեցությունն է թողել նաև Նորատուսում գտնվող մի տապանաքարի վրա:
       Տապանաքարը գտնվում է խաչքարադաշտի հյուսիսային եզրին, մուտքից քիչ հեռու: Այն առանձնանում է իր չափերով և միանգամից ուշադրություն է գրավում:  Երկարությունը կազմում է 2,5 մետր, բարձրությունը 1,18 մետր, հաստությունը` վերին մասում 36 սմ, իսկ ներքևի հատվածում` 52 սմ: Տապանաքարի վերին երկու եզրը ավարտվում է  ելնդավոր գոտիով ընդհատվող կիսագլաններով:
       Հարավային կողմը պատված է   4 կամարների մեջ ամփոփված զարդարուն  խաչեր: Հետաքրքիր է  ┤ -ձև փորվածքները, որոնք մեկը մյուսին լրացնելով եզերում են երեք կողմերը: Արևելյան և արևմտյան նիստերը անքանդակ են, կոպտատաշ: Իսկ ահա հյուսիսային կողմում եռագիծ հատվող հյուսքաշարով ամփոփված հատվածում պատկերված է 16-17-րդ դդ․ տապանաքարային արվեստում շատ հաճած հանդիպող պատկերաքանդակ՝ աջ կողմում ձիու վրա հեծած իշխանն է՝ ձեռքում զենք պահած: Ձիու առջև կանգած  է իշխանավորի սպասավորը, որը բռնել է ձիու սանձից, իսկ ահա նրանից վերև պատկերված է նետերով լի կապարճը: Ձախ հատվածում խնջույքի տեսարան՝ երկու ֆիգորւ, որոնցից մեկը թառ է նվագում, իսկ մյուսը փեռքում ունի պահած գինու սափոր և գավաթ՝ հավերժության խորհրդանշանով: Խնջույքը խորհրդանշում է անհաշտ պայքար մահվան դեմ:
      Տապանաքարը զուրկ է արձանագրություններից, հայտնի չէ, թե ում է պատկանում: Չափերից կարելի է ենթադրել, որ այն պատկանում է երևելի իշախններից մեկին: Թերևս դա է պատճառը, որ հետագայում ավանդությի ուժը վերագրել է Գեղամին: Իսկ ահա կատարման եղանակը թույլ է տալիս ասել, որ  պատկանում է 16-րդ դարի երկրորդ կեսին և եթե կերտողը  հայտնի քանդակագործ Քիրամը չէ, գոնե ծանոթ է եղել Քիրամի արվեստին:

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 532313
  • Բոլոր այցելուները: 43530
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 295
  • Ձեր IP-ն: 54.198.195.11
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52