Խաչքարեր

You are here

Անբերդի ազատագրությանը նվիրված խաչքարը

           Թամար թագուհու օրոք (1184-1213թթ.) Վրաստանը հասավ  իր հզորության գագաթնակետին։ Այդ ժամանակ վրաց արքունիքում ամենանշանավոր պետական և ռազմական գործիչները դարձան Զաքարյան Զաքարե և Իվանե եղբայրները, որոնց գլխավորությամբ և հայ-վրացական միացյալ զորքերը սկսեցին հաղթական պայքարը սելջուկների դեմ և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի ազատագրումը։
          Ազատագրելով Հայաստանի հյուսիսային շրջանները, ինչպես նաև Գեղարքունիքը, Զաքարյան եղբայրների գլխավորած զինական ուժերը ձեռնամուխ եղան Արագածոտնի և Շիրակի ազատագրմանը, որը հնարավոր եղավ միայն Անբերդի գրավումից հետո։
      Անբերդը (ինչպես նաև Դվինը և Բջնին) սելջուկների ձեռքին դարձել էր կարևոր հենակետ, որտեղից ասպատակում էին շրջակա վայրերը, ավերում բնակավայրերը, և կողոպում առևտրական քարավանները։
           1191 թվականին Զաքարյաններին հաջողվում է ազատագրել Արագածոտնը, ինչի մասին վկայում է Փարպիի Ծիրանավոր եկեղեցու վրա առկա արձանագրությունը։
Փարպիի Ծիրանավոր եկեղեցու արձանագրությունը
Ի թուիս ։ՈԽ։ (1191) ես Զաքարիա Ամիրսպասալար հայոց եւ վրաց աւգնութեամբ Քրիստոսի առի զաշխարհս ի տաճկաց եւ ազատ արարի...
յամենայն հարկէ, ով խափանէ ...նզովեալ եղիցի
           Սակայն Արագածոտնում ամրանալ չեն կարողանում, կարևոր ռազմական հենակետրերը սելջուկների ձեռքում մնալու պատճառով։
        5 տարի անց միայն, 1196 թվականին, հաջողվում է գրավել ռազմավարական խիստ կարևոր նշանակություն ունեցող Անբերդ ամրոցը, ինչի առթիվ և խաչքար են կանգնենցնում։
        Խաչքարը ներկայումս գտնվում է Արագածոտնի Անտառուտ գյուղի եկեղեցու հարավային մուտքի աջակողմյան հատվածում՝ պատի շարվածքի մեջ։ Թերևս ժամանակին այլ վայրում, թերևս, հենց ամրոցին մոտ  է կանգնեցված եղել։ Խաչքարը հորինվածքով պարզ է. առանց քիվ հյուսքեն եզրազարդով։ Խաչն ամփոված է ուղղանկյունաձև հարթ մակերեսով հատվածում՝ եզերված հատվածական կիսագլաններով։ Զուսպ է նաև խաչի հարդարանքը՝ եզերված պարզ ակոսագծերով։
Անտառուտի եկեղեցու ներկա վիճակը
          Վերին մասում, երկու կողմերից՝ անկյունային բուսազարդերից  կախված են նռաքանդակ վերջավորությամբ մեկական ակսոավոր զարդաթելեր, որոնք հյուսվում են  խաչաթևերն իրար հետ կապող զարդաթելերի հետ։ Ներքևի մասում խաչը երկու կողմերից մինչև հորիզոնական խաչաթևերը բարձրանում են տրամադտված արմավազարդերը։
         Արձանագրությունը փորագրված է խաչատեղիի և եզրային զարդագոտու միջանկյալ հատվածի  երկայնքով և խաչից ներքև ընկած հատվածում։
       Ի ։ՈԽԹ։ (1200) թուականիս ես Զաքարե Ամիրսպասալար հայոց եւ վարց, որդի մեծին Սարգսի, առի զանառիկ ամրոցս զԱնբերդոյ յախնածին որդոյն Հաքարու, որ...սմա ի կորուստ քրիստոնեից եւ աւեր եկեղեցեց ետու առնել զնշանս։
       Ինչպես նկատելի է, խաչքարը կանգնեցվել է Անբերդի ազատագրումից 4 տարի անց՝ 1200 թվականին։

Օգտագործված գրականություն
Ս. Հարությունյան, Անբերդ, Երևան, 1978։

Տ. Պետրոսյանց, Վաչուտյաններ, Ե, 2001։

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 933713
  • Բոլոր այցելուները: 68691
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 306
  • Ձեր IP-ն: 3.227.233.78
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52