Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ամենավաղ թվագրված խաչքարերը /9-րդ դար/

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

        Մեզ հասած թվագրված հնագույն խաչքարերը IX դարից են: Դրանցից առայժմ հայտնի են հետևյալները՝Գառնի՝ 879թ․, Մասրիկ՝ 881թ․ Ներքին Թալին՝ 882 թ․, Կեչուտ՝ 886թ․, Տաթև 895-906թթ, Հացառատ՝ 898թ․՝ որմնախաչ , Լեռնային Ղարաբաղի Վաղուհաս և Քոլատակ գյուղեր՝ 853-և 866 թթ․, :
             Հնագույն խաչքարերը հիմնականում երկա­րավուն (երկուսը մեկի հարաբերությամբ), ուղղանկյուն և կամարաձև գագաթներով քարե սալեր են, որոնք իրենց ներքևի մասի ելուստներով (պոչուկ) ագուցվում են խորանարդաձև պատվանդանների վրա։ Իսկ երբեմն էլ առանց պատվանդանի կանգնեցվում են ուղղակի գետնի մեջ։ Խաչքարերի արևմտյան երեսին սովորաբար փո­րագրված է խաչի պատկերը, որի վերևի թևերից իջնում են խաղողի, նռան և այլ զարդաձևեր, իսկ ներքևի թևի երկու կողմերից բարձրանում են ար­մավենիկի տերևաքանդակներ։ Խաչաքանդակներն ունենում են մեկական կլոր գնդիկներով վերջավորվող երկճյուղ թևեր։ Խաչի ներքևում սովորա­բար պատկերվում են կամ աստիճանաձև հիմ­քեր, կա՛մ նռան ու վարդյակաձև զարդամոտիվ­ներ։ Պատվիրատուի և վարպետի ճաշակի համա­ձայն խաչքարերի այս ձևը երբեմն թեթևակի փոփոխության է ենթարկվում, բայց նրա ընդհա­նուր հորինվածքը մնում է գրեթե անփոփոխ։ Հնագույն խաչքարերին հատուկ են նաև խաչի թևերի ծայրերին և հատման կետերում արված գնդիկները։ Նայած թե ովքեր էին կանգնեցնում դրանք և ինչ նպատակներով խաչքարերը լինում էին մեծ կամ փոքր, պարզ կամ շքեղ, արձանա­գիր   և   ոչ   արձանագիր։
          Խաչքարերի հնագույն նմուշների հանդիպում ենք Հայաստանի գրեթե բոլոր վայրերում ու շրջաններում, բայց որտեղ էլ գտնվելիս լինեն դրանք դրսևորում են խաչաքանդակների, զարդաձևերի ու բավականին զուսպ հորինվածքի ընդ­հանրություններ և որոշակի օրինաչափություն­ներ։
Եթե IX դ. մեզ հասել է թվագրված ութ խաչ­քար, ապա X դ․ քառապատիկ ավելին։ Դա հընարավորություն է ընձեռում քայւ առ քայլ հետևելու խաչքարերի և նրանց զարդաձևերի կրած փոփոխություններին և բացահայտելու հուշարձա­նի   զարգացման   օրինաչափությունները։
Ստորև տալիս ենք IX և X դդ․ թվակիր որոշ խաչքարերի    նկարագրությունը։
         1. Թվակիր արձանագրությամբ Հայաստանիի տարածքում մեզ առայժմ հայտնի հնագույն խաչ­քարը գտնվում է Գառնիում։ Կերտված է 879 թ․ Կատրանիդե թագուհու պատվերով։ Պատրաստ­ված է արաբների ավերած Գառնի ամրոցի պարսպի բազալտե մեկ քարից։ Արձանա­գրությունը   հետևյալն   է,
Թվականս  ՅԻԸ (=879 թ.)։ Յանուն ա/ստուծո/յ ես Կատրանիդե հայոց թագոհ, որ կանգնեալ գսուրբ   խաչս   ի   բարէխալսութի/ւն/   ինծ   ։
         Խաչքարի բարձրությունը 2,60 մ է, լայնքը 0,84 մ, հաստությունը՝ 0,43 մ։ Կոթողի արևմտահայաց երեսին փորագրված է երկարավուն մի խաչաքանդակ, որի թևերի երկճյուղ ծայրերը վեր­ջանում են մեկական գնդիկներով։ Ամրացված է ուղղակի գետնի մեշ։ Նման խաչաքանդակներով խաչքարեր Գառնիում մի քանիսն են։ Այստեղ IX դ. մի խաչքարի երեսին պատկերվել են իրար նման   երկու  խաչաքանդակներ  (նկ   55)։
2, Հաջորդ խաչքարը 881 թ. Մեծ Մազրայում կանգնեցրել Է Սյունաց և Աղվանից իշխան Գրիգոր Ատրներսեհյանը ։ Կամարաձև գա­գաթով և դեպի ներքև նեղացող բազալտե խոշոր սալ է, որի արևմտահայաց երեսին պատկերված Է հարթաքանդակ մի խաչ ներքևի մասով հեն­ված եռաստիճան պատվանդանի վրա, որն իր հերթին զարդարված Է շուշանածաղկի և արմավենիկի տերևաքանդակներով։ Նման զարդաձև IX դ, այլ խաչքարի վրա չի հանդիպում։ Ուշա­գրավ Է IX դ․ այս դասական խաչքարի քանդա­կազարդումը խաչի թևերի երկճյուղ ծայրերով, միշին      փոսիկներով     և     խաղողի      ուրվագծային քանդակներով։         Խաչաքանդակի        աստիճանաձև հիմքի երկու կողմերից բարձրանում են չորսական արմավենիկի տերևներ, որոնք համարյա միանում են խաչի հորիզոնական թևերին (դրանք հնության հատկանիշներից են), իսկ վերին թևի երկու կող­մերից իջնում են խաղողի մեկական խոշոր ող­կույզներ՝ առանց հատիկների մշակման։ Քանդա­կային այս զարդամոտիվները հատուկ են գրեթե բոլոր   խաչքարերին:
          Խաչքարի բարձրությունը 3,02 մ է, լայնքը՝ ամենալայն մասում 1,52 մ, իսկ ներքևում 1,15 մ, հաստությունը 0,35 մ։ Իր չափերով, քանդակների մշակմամբ և մոնումենտալությամբ Մեծ Մազրա­յի այս խաչքարը IX դարից մեղ հասած ամենանշանավոր կոթողն է։ Խաչքարի գագաթին իր ժա­մանակին դրված է եղել թևավոր մի փոքրիկ խաչ կամ խաչքար։ Այդ երևում է նրա գագաթին ար­ված հատուկ ուղղանկյուն փոսիկից, որն ունի 0,25 մ երկարություն, 0,14 մ լայնք և 0,10 մ խորություն։
Խաչքարի  թիկունքին  փորագրված է  881   թըվակիր, 13 տողանի մի արձանագրություն,
ՅԼ ( = 881)  ԹՎԱԿԱՆՈԻԹԵ
ԱՆՍ   ՀԱՅՈՑ,   ԵՍ
ԳՐԻԳՈՐ   ԱՏՐՆԵՐՍԵՀԵԱՆ   ՍԻԻՆԵԱՑ   ԵԻ
ԱՂՎԱՆԻՑ   ԻՇԽԱՆ,    ԿԱՆԳ­Ն
ԵՑԻ ԶՍՈԻՐԲ ՆՇԱՆՍ ԱԻԳ
ՆԱԿԱՆ   ՀԱԻԱՏԱՑ
ԵԼՈՑ,   ՈՐՔ   ԵՐԿՐՊԱԳ
ԷՔ   ՍՈԻՐԲ   ԽԱ/Չ/ԻՍ
Ք/ՐԻՍՏՈ/ՍԻ,   ԶԻՍ   ՅԱՂԱ
ԻԹՍ  ՅԻՇԵՍ–
ՋԻՔ
3.   IX  դ․  թվակիր  արձանագրությամբ   երրորդ խաչքարը   գտնվում   է  Ն․   Թալինի    հանդամասում։
Կերտված է տեղական վարդագույն տուֆից և ամ­առվա  է ժայռոտ գետնի վրա ։ Նրա բարձրությունը 1,75 մ է, լայնքը վերևում՝ 1,13, երքևում     1,05մ,   հաստությունը՝   0,28—0,30   մ։
Խաչաքանդակի թևերի երկճյուղ ծայրերը մերջանում են մեկական գնդիկով։ Մեկ գնդիկ էլ սրված է խաչի կենտրոնում, ընդ որում ներքևի երկու թևերի կողմերից բարձրանում են արմա­վենիկի չորսական տերևներ, որոնք միանում են սալի հորիզոնական թևերին։ Խաչաքանդակը դատկերված է եռաստիճան հիմքի վրա։ Խաչ– քարը կիսակլոր գագաթ է ունեցել (վերևից քիչ կոտրված է)։ Սրա թևերի հյուսիսային անկյունում  պահպանվել  է   հետևյալ   արձանագրությունը*
ՅԷԱ   ) = 882   Թ.ի
ԵՍ   ՍՈԻՍԷ-
                       Ս։
4. 886 թվակիր, բազալտից պատրաստված մի խաչքար պահպանվել է Վայոց ձորի Կեչուտ գյուղում։ Մի ժամանակ այն կանգնած է եղել գյուղի գերեզմանատանը, մի մեծ և անտաշ պատվանդանի վրա։ Հետագայում խաչքարը ջարդվել է, այժմ նրա երկու բեկորները գտնվում են Արփա գետի աջ ափին, կամրջի մոտ (պակա­սում է վերևի մասը մոտ 0,75—1,00 մ բարձրու­թյամբ)։ Պահպանված երկու բեկորների ընդհա­նուր բարձրությունը 2,10 մ է, լայնքը ներքևում 0,80 մ, վերևում 1,02 մ, հաստությունը 0,23 մ, պոչուկի բարձրությունը՝ 0,36 մ, լայնքը 0,46 մ, ընդ որում պոչուկի վրա փորված է մի անցք, ըստ երևույթին, քարը քարշ տալու նպատակով։ Խաչքարի ընդհանուր բարձրությունը, ջարդված մասի հետ մեկտեղ, առանց պատվանդանի եղել է 3 մետրից քիչ ավելի ։
Խաչքարի կառուցողական արձանագրությու­նից, որ փորագրված է եղել քարի թիկունքին, պահպանվել     է  միայն  5  տող,   իսկ  սկզբի     մասը
միայն    Խ.   Դաղյանի   և   Ե.   Լալականի     շնորհիվ  է մեզ  հասել,   բայց   կասկածելի   ընթերցանությամբ։ Ահա  այդ  արձանագրությունը,      (պակասող   մասերը   լրաց­ված  են  ըստ   նշված  հեղինակների)
Ք/ՐԻՍՏՈ/Ս/  ԱՄԻՐՈԻՆ/՞/  ԲԱՐԵՀՈԳՈԻԹԻԻՆ /՞/
Տ/ԷՐ/ 
ՅԵՒԱՆԵՍԻ ՍՈԻՆԵԱՑ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ,  Ի ԹԱԳԱԻՐՈԻԹԵԱՆ  ՎԱՍԱԿԱ,
Տ/է/Ր   ԲԱԲԳԵնԻ   ՈՐԴԻ   ՍԻՒնԵԱՑ   ԻՇԽԱՆԻ,    ՀԱ/ՈՑ/
 ԹԸՎԱԿԱնՈԻԹԵԱՆ   ՈՐ
ՑԼԵ  / = 866/   ԷՐ,   ԵՍ    Դ/ԱԻ/ՀԻԹ    ԿԱՆԳՆ
/Ե/ՑԻ  ԶԽ/ԱՉՍ    ՎԱՍՆ    Ի/ Մ ՀՈԳԵԱՑՍ   ԶԻՍ   ԻՇԵՅԷՔ։
Խաչքարի      հարավային     հորիզոնական      թևի  տակ,   ավելի մանր գրերով փորագրված են  կոթո­ղի  և  այն   կերտող   վարպետի  անունները՝  7  տողի վրա.
ՍՈԻՐԲ
ԳՈՐԳ։
ԵՍ   ԱՐ­
ԱՐԻ   ՀՈԻՍԷ
Փ   ԾԱ
­ՌՍ Ք/ՐԻՍՏՈՍ/Ի ։
        Կեչուտի   այս    կոթողը   իր    զարդաքանղակներով      ու   մանավանդ      պատկերագրությամբ      մեծ  հետաքրքրություն    է   ներկայացնում։     Նրա   վերին մասում,   խաչի  հորիզոնական  թևերի  վերևի   երկու արանքներում,   ինչպես  վկայում   է   Խ,   Դադյանը41, պատկերված     են   եղել     մեկական   աղավնի,     իսկ թևերի     ծայրերին  քանդակված   են    մեկական   երկարակտուց թռչուններ (ձկնկուլ կամ արագիլ), որոնցից հարավայինի կտուցին պատկերված է մի փոքրիկ ձուկ։ Խաչաքանդակներից ներքև պատկերված է կլոր մի վարդյակ՝ բաղկացած շրշանաձև չորս օղակներից, մեջտեղում փոքրիկ հավասարաթև մի խաչ։ Վարդյակի երկու կող­մերում պատկերված են մեկական բադեր, որոնց ոտքերը հիշյալ վարդյակից ներքև իրար են միա­նում ոլորաձև՝ ստեղծելով երկու օձի տպավորու­թյուն(ընդհանրապես օձի պատկերագրությունը խաչքարերին անհարիր է, ավելի հաճախ այն տեսնում   ենք   օրորոցաձև  տապանաքարերի   վրա)։
       Արձանագրության մեջ հիշատակված Վասա­կը ամենայն հավանականությամբ Սյունիքում 851—892 թթ. իշխող, Սյունաց մեծ իշխան Վա­սակն է՝ «Մեծ իշխան Վասակ», որ «իշխանիկ կոչիւր», որր, սակայն, ոչ թե թագավոր էր, այլ Սյունաց    գահերեց   իշխան   ։
        Բացի հիշյալ խաչքարի հարուստ զարդաքան­դակներից, խիստ արժեքավոր է նաև նրա կեր­տող վարպետի անվան հիշատակությունր, Հովսեփ (Հուսէփ—Յուսեփ), որն առայժմ մեզ հայտ­նի խաչքար կերտող հնագույն քանդակագործ վարպետն    է։
5՛ Տաթևի վանքի Պողոս–Պետրոս տաճարի արևմտյան մուտքից վերև, պատի մեջ ագուցված է Հովհաննես եպիսկոպոսի ճոխ քանդակազարդ­ված որմնախաչը կերտված վարդագույն տուֆից 895—906 թթ.։ նրա ուղղահայաց շրջա­նակներին և երեսպատման մի քարի վրա փորա­գրված է տաճարը կառուցողի հետևյալ հիշատա­կագրությունը,
Տ/է/Ր   ՅԻՇԵԱ
Տ/ԷՐ   ՅՈՎԱնէՍ   ՇԻնՈՂ
ՍՐԲՈ   ԵԿԵՂԵՑԵԱՅՑՍ։
6. Հացառատի (Գավառ) կենտրոնա­գմբեթ Աստվածածին եկեղեցին, նրա վրա փորա­գրված մի արձանագրության համաձայն, կառուց­վել է 898—899 թթ.։ Այստեղից էլ իրավացիորեն ենթադրվում է, որ նրա արևելյան պատին ագուց­ված խաչքարն էլ նույն ժամանակի գործ է։
Այս հատվածը որոշակի խմբագրությամբ վերցված է  Լ․ Շահինյանի «Հայստանի միջնադարան կոթողային հուշարձանները․ IX-XIII դարերի խաչքարերը, Երևան1984թ․ աշխատությունից, էջ 12-15: /Չծանրաբեռնելու համար հղումները հանված են/
Հետագայում սույն հոդվածի տակ կտեղադրվեն նույնատիպ խաչքարեր, որոնք իրենց ոճով, նույնպես, վարաբերում են 9-րդ դարին: Այն, թերևս, թույլ կտա առավելագույնս պատկերացնել  վաղ կերտված խաչքարերի ընդհանուր հորինվածքային առանձնահատկություններըը (Արևշատյան Ս․/ :

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298960
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52