Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ամենավաղ թվագիր՝ Կատրանիդեի խաչքարը

Այս պարզ ու հասարակ խաչքարը, որը գտնվում է Գառնիում, կերտվել է 879 թվականին Հայոց թագավոր Աշոտ Բագրատունու (885-890թթ.) կնոջ՝ Կատրանիդեի պատվերով, այդ իսկ պատճառով, առավել հայտնի է «Կատրանիդեի խաչքար» անունով:

 Խաչքարի բարձրությունը կազմում է 2,60 սմ, լայնությունը 0,84 սմ, հաստությունը՝ 0,43 սմ , կերտվել է արաբների կողմից ավերված Գառնիի ամրոցի քարից: Խաչքարի վրա կա հետևյալ արձանագրությունը՝ «Թվականս ՅԻԸ (=879 թ) Յանուն ա/ստուծո/յ ես Կատրանիդե հայոց թագոհ, որ կանգնեալ զսուրբ խաչս իր բարէխոսութի/ւն/ ինծ»:

Ի՞նչն է հետաքրքիր. Բագրատունյաց թագավորությունը հռչակվել է 885 թվականին, երբ հանդիսավոր պայմաններում Աշոտ Ա Բագրատունին օծվեց հայոց թագավոր, իսկ Կատրանիդեն իրեն թագուհի է անվանում թագավորության հռչակումից 6 տարի առաջ քանդակված խաչքարի արձանագրությունում: Թերևս սա խոսում է այն փաստի մասին, որ Հայաստանը մինչ 885 թվականը վայելել է փաստացի անկախություն, իսկ Աշոտը եղել է չթագադրված թագավոր: Պատահական չէ, որ պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին անդրադառնալով Աշոտ Բագրատունու իշխանությանը նշում է՝«նրան չէր պակասում ոչինչ, բացի թագից»

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 662531
  • Բոլոր այցելուները: 48584
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 297
  • Ձեր IP-ն: 54.145.83.79
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52