Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ակունքի Մուրատխաչը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից ոչ հեռու գտնվող Ակունք գյուղի բլուներից մեկի վրա կանգնեցված է մի հսկա խաչքար: Տեղացիները այն անվանում են «Մուրատխաչ»: Խաչքարը շրջափակված է շրջանաձև միջին մեծության քարե ոչ բարձր շարվածքով, քարի   սևությունը,  վրան գտնվող կիսաայրված մոմերը վկայում են այն մասին, որ Մուրադխաչը սրբատեղի է տեղացիների /և ոչ միայն/ համար: Խաչքարի վրա նկատելի են նաև ամրացված թոքրիկ քարեր, մի սովորություն, որը տարածված է հայոց մեջ՝  եթե մեկը երազանք է պահում մտքում և փոքրի քարը շփելուց հետո կպնում է խաչքարին, ուրեմն երազանքը ի կատար է ածվելու: Եվ պատահական չէ Մուրատխաչ անվանումը, ինչպես հայտնի է Մուրատ/զ/ նշանակում է , իղձ, երազանք, ցանկություն:

Խաչքարը իր հորինվածքով բավականին պարզ է, բայց չափսերը տպավորում են: Բարձրությունը 253 սմ է, իսկ լայնությունը 150 սմ: Թվագրվում է 13-րդ դարով: Իր ձևով շատ նման է Սոդքում կանգնեցված թվակիր /1273թ․/ խաչքարին:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 696317
  • Բոլոր այցելուները: 51317
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 301
  • Ձեր IP-ն: 54.227.21.188
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52