Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Վան

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Քաղաքի պատմությունը դարեր շարունակ «Մհերի դռան» նման փակ էր ուսումնա­սիրողների առաջ, իսկ նրա սեպագիր արձանագրությունները, ինչպես մոգական նշաններ, պահպանում էին քար լռություն։

Եվրոպացի առաջին գիտնականը, որ սեպագրերը ուսումնասիրելու համար այցելեց Վան` Շուլցն էր։ Պահպանվել է Վանի միջնաբերդի նրա մանրամասն նկարագրությունը, ըստ որի, բերդի ողջ պահակազորը բաղկացած էր մի ծեր ենիչերիից և մի վարժեցրած արջից։ Բերդում նա տեսել է նաև մի քանի հին, բրոնզե թնդանոթներ, որոնք ավելի շատ թանգարանային արժեք ունեին, քան ռազմական։ 1828-ին Շուլցին հաջողվեց Վանում և նրա շրջակայքում ընդօրինակել 38 արձանագրություն։ Դրանք նա ուղարկեց Փարիզ, իսկ ինքը մնաց շարունակելու սկսած գործն ու խորանալու բազում դարեր ժայռերից համրորեն ու անթարթ նայող սեպագրերի գաղտնիքի մեջ։ Բայց նրան չհաջողվեց իրականացնել իր ծրագիրը, որովհետև, շուտով գիտնականին քրդերը սպանեցին։ Դեռ տասներկու տարի էր պետք, որ Շուլցի ընդօրինակումները հրապարակվեին և գիտական աշխարհի ուշադրու­թյունը հրավիրեին մինչ այդ անհայտ քաղաքակրթության վրա։

1882 թ. Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Սեյսը վերծանեց այդ սեպագրերը, և հազարամյակներ լռած արձանագրությունները կրկին լեզու առան։

Շուլցից հետո Վան այցելեցին մի շարք նշանավոր գիտնականներ ու հնագետներ։ Սեպագրերի առաջին գրառումից ուղիղ տասը տարի անց՝ 1838-ին, Վան է գալիս անգլիական բանակի սպա Ռոուլինսոնը։ Նա գիտական աշխարհին հայտնի է որպես Դարեհի Բեհիստունյան նշանավոր արձանագրության և այլ հնագույն տեքստերի վերծանող։ Այստեղ նա մի շարք նոր սեպագրեր ընդօրինակեց։

Նեմրուդ բլուրի և Նինվեի պեղումների շնորհիվ համաշխարհային համբավ վաստակած Լեյարդը 1850 թվականին գծագրում է Վանի ժայռափոր շինությունները, ուսումնասիրում արձանագրությունները և շուտով վերադառնում Անգլիա։1879-ին Վանում պեղումներ սկսեցին անգլիական հյուպատոս Բլեյտոնը և ամերիկացի միսիոներ Ռեյնոլդսը։ Հաջորդ տարի պեղումները շարունակեց Օրմուզդ Ռասսամը։ Նա եղել էր Լեյարդի օգնականը և գիտական հարուստ փորձ ուներ։ Մինչ Վան գալը Ռասսամը ևս հասցրել էր հնագիտության աշխարհում հայտնագործություններ անել, հայտնաբերել էր Գիլգամեշի էպոսը։ Վանում Ռասսամին հաջողվեց հսկայական նյութ հավաքել, որի մի մասը հանգրվանեց Բրիտանական թանգարանում, իսկ մնացյալը ձեռքից ձեռք անցավ։

Որոշ դադարից հետո Վանում ավելի մեծ ծավալի պեղումներ սկսե­ցին Լեման-Հաուպտը և Բելկը։

Առաջին համաշխարհային պատերազմի եղերական օրերին՝ 1915 — 16 թթ., Վանի շրջանում աշխատում էին Ս. Տեր-Ավետիսյանը և Ա. Կազակովը, որոնք բազմաթիվ արժեքավոր նյութերից և Բ. Շախովսկու կատարած լուսանկարներից բացի Կովկասյան թանգարան տարան 20 սեպագիր։ Նույն թվականին Հովսեփ Օրբելին, որ դրանից մի չորս-հինգ տարի առաջ արդեն եղել էր Վանում, Նիկողայոս Մառի հետ նոր պեղումներ կատարեց։ Ա. Լյադովի և Ա. Բոբրինսկու ջանքերով լուսա­նկարվեցին մի շարք արձանագրություններ, իսկ Ա. Ֆլորինսկուն նույնիսկ հաջողվեց մի սեպագիր քար Մոսկվա հասցնել։ Բայց շուտով պատերազմի պատճառով ուսումնասիրությունները դադարեցվեցին և այնուհետև շուրջ 22 տարի այս կողմերում պեղումներ չկատարվեցին։ Միայն 1938-ին Վանում աշխատանքներ սկսեց ամերիկյան հնագիտական արշավախումբը։

Ահա, համառոտակի, այսպիսի նախապատմություն ունի Վանի թագավորության ուսումնասիրությունը։

Նրա մայրաքաղաք առասպելական Տուշպան աշխարհի հնագույն քաղաքներից էր։ Այն պատմությանը հայտնի է մի քանի անուններով՝ Տուշպա, Տոսպ, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք... Բայց ամենասիրելին Վանն էր, անուն, որ քաղաքի նման հասնում է հազարամ­յակների խորքը և ծագել է հնամյա Բիայնա անունից։

Երբ «տիեզերքի արքա» Աարդուրի Առաջին (մ.թ.ա. 840 ֊825 թթ.) թագավորը արքունիքը Արզաշկուից տեղափոխում է Վան, քաղաքում կառուցվում է Շիվինիի՝ արևի աստծու տաճարը, և Տուշպան դառնում է նրա պաշտամունքի գլխավոր կենտրոնը։ Աջ ոտքով ծնկաչոք և արևի սկավառակը գլխից վեր պարզած այս աստվածն ուներ մի հրեշտակաթև կին՝ Տուշպուեա աստվածուհին, որի անունով էլ կոչվում է արևոտ այս քաղաքը։

Քաղաքի կենտրոնում վեր է խոյանում ամրակող մի լեռ։ Հազարավոր ստրուկներ կարծր լեռան լանջերին փորում են զինանոցներ ու սենյակներ, պահեստներ ու զորանոցներ, ախոռներ ու դիտակետեր։ Միջնաբերդի ստորոտում կառուցվում է հզոր պարիսպ, որը Վանը դարձնում է անխորտակելի։ Բայց, ինչպես հաճախ է պատահում, ժողովրդի հիշո­ղությունը բանաստեղծականացնում է անցյալը և Աարդուրի հզոր արքայի գործը վերագրում Շամիրամին։ Պատմահայր Խորենացու միջոցով մեզ է հասել առասպելախառն այդ զրույցը. Շամիրամը բերել է տալիս չորս բյուր և երկու հազար սևագործ բանվոր, վեց հազար ընտիր փայտագործ, քարագործ, պղնձագործ և երկաթագործ։ Բազմարվեստ վարպետների այս հոծ բազմությունը լարված աշխատանքով կառուցում է բազում հրաշալի շինվածքներ, պղնձակերտ դռներով ամրակուռ պարիսպներ, բազմաթիվ երկհարկ և եռահարկ ապարանքներ ու պալատներ՝ զարդարելով նրբակերտ խճանկարներով։ Շամիրամը քաղաքի մաքրակենցաղ բնակիչների համար շինում է նաև «չքնաղ ու զարմանքի արժանի բաղնիքներ»։ Շքեղ ապարանքների, այգեստանների ու ծաղկանոցների այս քաղաքը պետք է որ առատ ջուր ունենար, և մ.թ.ա. 8-րդ դարի առաջին քառորդում անց է կացվում 80 կմ երկարությամբ վիթխարի ջրանցք, որը սկիզբ առնելով Վերին Մժնկերտի աղբյուրներից, անցնում էր լեռնալանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, իսկ ձորերի վրայով ջրանցքի համար կառուցվում են հատուկ կամուրջներ։ Այն իր ժամանակի համար եզակի կառույց էր, ուներ 4,5 մ լայնություն, 1,5 մ խորություն և հորդահոս ջրերով կյանք էր հաղորդում հսկայական հողատարածություն­ների։ Հիմնվում են խաղողի այգիներ ու ծառաստաններ. Ասորեստանի արքա Աարգոն Երկրորդի պատկերավոր արտահայտությամբ՝ «պտուղ­ները և խաղողը թափվում էին հորդառատ անձրևի նման», իսկ «բու­րումնավետ գինին հոսում էր հանց գետի ջուր»։

Մենուա Առաջինի (մ.թ.ա. 810—786 թթ.) ջրանցքը, որ կառուցու­մից 28 դար հետո էլ աշխատեցնում էր 40 ջրաղաց, սերունդների համար չպահեց Մենուայի անունը, և նրա փառքը նույնպես բաժին ընկավ Շամիրամին։ Խորենացին գրում է, որ ջրանցքը Վան հասցնելով, Շամիրամը «քաղաքի ամբողջ արևելյան, հյուսիսային և հարավային կողմերը զարդարում է դաստակերտներով, վարսագեղ, սաղարթախիտ ծառերով՝զանազանակերպ պտուղներով ու տերևներով, և այնտեղ տնկում է բազմաթիվ առատաբեր և գինեբեր այգիներ։ Պարսպած քաղաքն ամեն կերպ հոյակապ ու հռչակավոր է դարձնում և մեջը բնակեցնում մարդկանց անթիվ բազմություններ»։ Պատմահոր այս նկարագրության մեջ կարելի է գտնել Վանի կախովի այգու հեռավոր արձագանքը։ Այո, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի՝ Բաբելոնի հռչակավոր կախովի այգու ավելի փոքր օրինակը կերտվել է Նաև Վանում, և հրաշագործության հեղինակը կրկին Մենուա Առաջինն էր։ Նա այն արքաներից էր, որին իրավամբ կարելի է տալ «Շինարար» մականունը։ Նա նաև անգերազանցելի հեծյալ էր. պահպանվել է մի արձանագրություն, որից իմանում ենք, որ Նրա «Արծիբե»՝ «Արծիվ» անունով նժույգը ցատկել է 22 կանգուն, այսինքն` 11 մ 39 սմ։ Այս, իսկապես որ, արծվային թռիչքը անգերազանցելի մնաց մոտ երկու հազար ութ հարյուր տարի՝ մինչև 1975 թ, երբ գերմանացի Բերգմանը իր «Սվինգեր» նժույգով սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ 12 մ 16 սմ։

Սենուայի Արգիշտի որդին ևս քաջ էր ու շինարար։ Ասորեստանի Սալմանասար երրորդ թագավորի զորահրամանատար Շամշրիլուն այնպես է վախեցած Արգիշտիի զորությունից, որ անունն իսկ չի կարողանում լսել։ Նա մ.թ.ա. 780 թ. մի գրության մեջ խոստովանում է, որ Արգիշտտի «անունը սարսափելի է որպես ծանր հողմ»։ Նրա օրոք ևս շարունակվում է շենանալ երկիրը, կառուցվում են բազմաթիվ բերդեր ու ամրություններ, տաճարներ ու ապարանքներ։ Եվ ավելի է հարստանում ու ճոխանում երկրի մայրաքաղաք Տուշպան։

Բայց Վանի թագավորության հաղթական դափնիները հանգիստ չէին տալիս Ասո­րեստանի թագավոր Թիգլաթպալասար Երրորդին։ Եվ Արգիշտիիի որդի Աարդուրի Երկրորդի ու ասորական զորքերի միջև 743-ին տեղի ունեցած ճակատամարտում ասորեստանցիները հաղթեցին։ Սի շարք բնակավայրեր ավերելուց հետո նրանք պաշարեցին Տուշպան։ Իսկ Տուշպան անառիկ էր։ «Ես կողպեցի նրան Տոլրուշպայում նրա քաղաքում։ Աեծ կոտորած արեցի նրա դարպասների առջև։ Իմ արքայական պատկերաքանդակը Տուրուշպա քաղաքի դիմաց ես կանգնեցրի», գրում է Թհզլաթաալասարը։

Աարդուրի Երկրորդի որդին` Ռուսսւ Առաջինը (մ.թ.ա. 735—713 թթ.), ապահովության համար արքունիքը տեղափոխում է Վանի հյուսիսարևմտյան ծայրամասը Ռուսսփփնիլի, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Ագռավաքար»։ Այն տարիներին Վանը բազմամարդ և հսկա քաղաք էր, միայն արքունիքում ապրում էր 5507 մարղ։ Պահպանվել է Ռուսայի պալատա­կան անձնակազմի ցուցակը, ըստ որի արքունիքում բնակվում էին 1113 անվանի անձինք կամ պալատական, 3784 պաշտոնյա, 152 ծառայող, 10 գինեգործ, 100 զանազան այլ անձինք, ըստ երևույթին՝ զինվորներ, արհեստավորներ, ախոռապետեր և ջորեպաններ, նաև ստրուկներ և ստրկուհիներ։

Մարդաշատ այս արքունիքը Ռուսայրց հետո 123 տարվա ընթացքում յոթ թագավոր փոխեց։ Բայց երկիրն անդարձ դեպի մայրամուտ էր գնում, և մ.թ.ա. 590 — 585 թվական­ներին երբեմնի հզոր Վանի թագավորությունը կորցրեց անկախությունը։

Շուրջ երկու տասնամյակ անց գահ բարձրացավ Երվանդ Սակավակյացը։ Երկրի մայրաքաղաք մնաց Վանը, քանզի Հայաստանի ամենամեծ ու ծաղկուն քաղաքն էր։ Կարևոր էր և այն, որ Երվանդունի տոհմն իր գործունեությամբ երկար ժամանակ կապված էր Վանին և մոտակա Հայոց Զոր գավառին։ Եվ քաղաքի անվանափոխությունն էլ Երվանդավանի՝ այս տոհմի թագավորանիստը դառնալու արդյունք էր։

Ընկնելով Աքեմենյան Իրանի իշխանության տակ, Հայաստանը մտնում էր 13-րդ սատրապության մեջ, որոնցի  կենտրոնը Վանն էր։ Հայաստանը մ.թ.ա. 331 ֊ին վերանվաճեց իր անկախությունը և նոր մայրաքաղաք հռչակվեց Արմավիրը։

Երվանդունի հայոց արքաները ևս հոգ էին տանում Վանի ծաղկման ու բարգավաճման համար, բայց քաղաքը բուռն զարգացում ապրեց հատկապես հայ Արտաշեսյան թագավո"ւթյան շրջանում, Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95—55 թթ.) օրոք, երբ նա այսւոեղ բնակեցրեց բազմաթիվ արհեստավորներ ու առևտրականներ։ Այնուհետև Վանը քանիցս ավերվեց ու վերաշօնվեց։ 4-րդ դարի դեպքերը նկարագրելիս Փավստոս Բուզանդը պատմում է, որ պարսից արքա Շապուհ Երկրորդի զորքերը 368—69 թթ. Հայաստանի մյուս քաղաքներն ավերելուց հետո «առան նաև Վան ամուր քաղաքը... կրակ տվին, այրեցին, հիմքեր քնդեցին, այնտեղից էլ դուրս բերին հինգ հազար տուն հայ...»։ 9-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունին, լրացնելով Բուզանդին, հայտնում է, որ «նրանց քշեցին Ասպահան...»։

Արաբական տիրապետության շրջանում քաղաքն անկում է ապրում։ Բայց Հայաստանի անկախության վերանվաճումից հետո և հատկապես 10– 11-րդ դարերում, երբ Վանը Վսպուրականի թագավորության (908 — 1021 թթ.) մայրաքաղաքն էր, այն կրկին Հայաստանի խոշորագույն քաղաքներից է դառնում, և բնակչությունը հասնում է տասնյակ հազարների։ Նորից է ճոխանում Վանն ու պալատներով զարդարվում։ Մեծ շինարարություն է ծավալում Դերենիկ Արծրունին։ Նրա որդին՝ Գագիկ Արծրունի թագավորը, ոչ միայն շարունակում է հոր գործը, կառուցում եկեղեցիներ ու ամրություններ, այլև քաղաքի  միջնաբերդում՝ պալատներ և «ոսկեզօծ պատշգամբավոր խրախճասենյակներ», ու գետնի  տակով տաշած քարերից ջրմուղ է անցկացնում։

Չդիմանալով արևելքից ու արևմուտքից արշավող թշնամիների հարձակումներին, Բյուուզանդական կայսր Վասիլ Երկրորդի պարտադրմամբ Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունին 1021 թ. ստորագրեց մի պայմանագիր, որով Արծրունյաց թագավությունն իր 8 քաղաքով, 72 բերդով և 4000 գյուղով միացվեց Բյուզանդիային։ Սենեքերիմ Ածրունին այդ ամենի փոխարեն ստացավ Սեբաստիա քաղաքն ու գավառը, ուր և փոխադրվեց իր շուրջ 70—80 հազար հպատակներով։ Իր թագավորի հետ գաղթեց նաև  վանեցիների մի մասը։

12–13-րդ դարերի արաբ աշխարհագիր Իբն ալ-Ասիրի վկայությամբ՝ Վանի ամրոցը «մեծագույն և ամենից անառիկ բերդերից էր»։

Բայց ծովազարդ քաղաքին վիճակված չէր խաղաղ կյանք։ Իրար են հաջորդում –վաչկատուն և վայրենի հրոսակները սելջուկ թուրքեր, մոնղոլներ ու թաթարներ, պարսիկներ։

1387 թվականի սեպտեմբերին Լենկթեմուրը պաշարում է Վանը։ Քաղաքի բնակիչները ֊6 օր ու գիշեր անօրինակ քաջությամբ պաշտպանում էին բերդը, բայց Թեմուրի մեծաթիվ  զորիքն ի վերջո հաջողվում է ճեղքել պաշտպանների շղթան և ներխուժել քաղաք։ Նրանք Վանի բնակիչներից շատերին իրար կապելով ցած են նետում բերդի բարձրաբերձ ֊պարրիսպներից։ Գրիգոր Խլաթեցու չափածո հիշատակարանի վկայությամբ, վերջին նետվածները, ընկնելով պարիսպների ստորոտում դիզված դիակների վրա, ողջ էին մնում։ Այսպես գահավիժվելով՝ յոթ հազար մարդ է սպանվում, իսկ կանայք ու երեխաները  գերեվարվում են։

Կարա-կոյունլոլ ապա և ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի տիրապետության շրջանում (1410 — 1502 թթ.) ևս Վանը խաղաղ կյանք չունեցավ։ 1424-ին կարա– կոյունլուների առաջնորդ Իսքանդարը հիսուն օր օղակում է Վանի բերդը, բայց չի -կարողանում գրավել։ Հ.աջորդ տարվա գարնանը նա վերադառնում է և պաշարմամբ գրավում   քաղաքը։   Այդ   թվականից   Վանը   դառնում   է   կարա-կոյունլուների   վարչա– քաղաքական երկրորդ կենտրոնը։

Հետաքրքրական է, որ այդ շրջանում Ստեփանոս Չորրորդ կաթողիկոսը, ցանկանալով վերականգնել Արծրունյաց թագավորությունը, 1465 թ. իր եղբորը Սմբատին, թագավոր է օծում։ Հայոց այս վերջին թագավորի տիրապետությունը տարածվում էր Աղթամար կղզու և ծովափնյա մի քանի գյուղերի վրա։ Մայրաքաղաքն Սղթամարն էր, որ այն ժամանակ շատ ավելի մեծ էր։ Վենետիկցի մի անհայտ վաճառական 1510-ական թվականներին կղզի այցելելով գրել է. «Կղզու վրա կա մի փոքրիկ քաղաք՝ երկու մղոն շրջագծով, քաղաքն ունի այնքան տարածություն, որքան կղզին։ Այս քաղաքը կոչվում է Արմենիկ, շատ բազմամարդ է և միայն հայ քրիստոնյաներն են բնակվում այնտեղ, առանց որևէ մահմեդականի, ունի շատ եկեղեցիներ...»։

Իսկ Վանը նա այսպես է նկարագրել. «Վանի բերդը կառուցված է քարաժայռի վրա, որից անուշ ջուր է բխում... Այն մի մղոնից ավելի շրջագիծ ունի, բայց ինչպես այն ժայռը, որի վրա կառուցված է՝ նեղ է և  երկար։... Ամրոցից ներքև կա մի մեծ քաղաք, որի բնակչության մեծ մասը հայեր են...»։

16– 17-րդ դարերում Թուրքիայի և Իրանի միջև անընդմեջ պատերազմների ընթաց­քում Վանը քանիցս ձեռքից ձեռք անցավ։ 1535-ին ղզլբաշները պաշարեցին Վանը, սովից ու սրից մեռավ 16 հազար մարդ։ Երեք տարի անց այն գրավեցին թուրքերը, 1636-ին՝ պար­սիկները։ Պաշարումն այնքան է երկարել, որ, ըստ ավանդության, պաշարողները կարողացել են պարսպի տակ իրենց տնկած ծառերի միրգն ուտել։ Բայց թուրքերն այն կրկին ետ նվաճեցին։ Այս և հաջորդ հարյուրամյակում՝ 1646, 1648, 1701, 1704, 1715 և1791 թվականներին Վանը ավերվում է երկրաշարժերից։

Թուրքական անտանելի լծի հետևանքով վանեցիներից շատերն էին բախտ որոնում հեռավոր ափերում։ Նրանց մի մասը մեռնում էր պանդխտության մեջ։ Նշանավոր արևելագետ, լեզվաբան, պրոֆեսոր Պիեր Ամեդե ժոբերը իր դիվանագիտական առաքելութ­յունը Պարսկաստանում ավարտելուց հետո, վերադարձին, 1806 թ. Վան այցելելով, գրում է. «Ամեն տարի այդ երկրի բանվորների բազմաթիվ կարավաններ են մեկնում Կ. Պոլիս՝ նավատորմիղի զինարաններում աշխատելու։ Մի քանի տարի անց նրանք վերադառնում են հաստատվելու իրենց հայրենիքում։ Թեև Վանա լիճը հարմար է նավարկության, և հայերը լավատեղյակ են նավաշինության արվեստին, սակայն, տակավին չեն կարողացել ձեռք բերել այնքան հաստատուն նավեր, որոնք կարողանային դիմանալ աննշան փոթորիկ­ներին... Այդ փոքրիկ ծովի վրա կար միայն յոթ կամ ութ առագաստանավ, որոնք հազիվ էին բավարարում Բիթլիսի հետ կատարվող առևտրին»։

19-րդ դարի երկրորդ կեսին Վանում աշխուժանում է տնտեսական-մշակութային կյանքը, նոր վերելք է ապրում ազգային-ազատագրական շարժումը, դրան նպաստեց Նաև Խրիմյան հայրիկի վերադարձը հայրենի Վան։ Նրա հետ հայրենիք են վերադառնում Նաև բազմաթիվ վանեցիներ։

Երեսունվեցամյա Խրիմյանն արդեն հասցրել էր մեծ հեղինակություն ձեռք բերել արևմտահայության շրջանում։ Վանի մոտակա Վարագա վանքի վանահայր ձեռնադրվելով, 1858-ին նա վերսկսում է Արևմտյան Հայաստանի առաջին պարբերականի՝ «Արծվի Վասպուրական» շաբաթաթերթի հրատարակումը, իր շուրջն է հավաքում այս կողմերի մտավորականությանը, որոնք ոչ միայն ակտիվորեն թղթակցում են թերթին, այլև ազատասիրական գաղափարներ տարածում, մեծապես նպաստում ազգային ինքնագիտակ­ցության արթնացմանը։ Թերթում իր առաջին թղթակցություններն է տպագրում տասնութամյա Գարեգին Սրվանձտյանցը, Սալմաստից Վան գալով, թերթի հետ է կապվում պա­տանի Րաֆֆին և հրատարակում իր անդրանիկ բանաստեղծությունները։

Ազատասիրական գաղափարների հիանալի դպրոց էր 1857-ին Խրիմյանի հիմնած ժառանգավորաց գիշերօթիկ վարժարանը, որի սաներից շատերը հետագայում դարձան հերոս մարտիկներ և մշակութային գործիչներ։

1860-ական թվականներին ավելի ուժեղացավ հայերի հանդեպ ճնշումը, որին ի պատասխան բռնկվեց 1862 թ. Վանի զինված ելույթը։ Թուրքերը հայերին կոտորելու ու թալանելու առիթը բաց չէին թողնում։ Եվ ահա, նոր պատրվակ։ Թուրքերը երկրի քրիստոնյաներին արգելում էին հուղարկավորության ժամանակ հանգուցյալի առջևից խաչ և խաչվառ տանել։ Սակայն Վանի հայերը չէին ենթարկվում և շարունակում էին իրենց հարազատներին ազգային ավանդական ծեսով թաղել։ Թուրքերը սպառնալիքներից հետո որոշում են գործի անցնել և դիմում են Վանի փաշային, պահանջում «զսպել հայերին՝» արգելել հուղարկավորության ազգային ձևը, ահաբեկում, որ կկոտորեն բոլորին։ Շուտով մահանում է հենց ինքը՝ փաշան, նաև հայ հարուստներից մեկը։ Հուղարկավորության ժամանակ թուրքերը հարձակվում են հայերի վրա, սկսվում է փոխադարձ ծեծկռտուք, ապա և հրացանաձգություն։ Վանի և շրջակայքի հայերը, զինվելով, պաշտպան են կանգնում սգերթի մասնակիցներին։ Ըստ որոշ տվյալների՝ երկու կողմերից սպանվում կամ վիրա­վորվում է շուրջ հազար մարդ։ ժամանակակիցներից մեկը այդ օրերի մասին գրում է, որ Վանը «մեծ խռովությունից ծփում էր՝ ինչպես Բաբելոն»։

Վանի զինված ելույթից տասը տարի անց՝ 1872 թ. սկզբներին, տեղի հայրենասիրական ուժերը կազմակերպեցին «Միություն ի փրկություն» գաղտնի ընկերությունը։ Վեց-յոթտարի հետո Վանում ձևավորվում է «Սև խաչ» գաղտնի կազմակերպությունը, իսկ «Ջինակիր» կոչվող խումբը զբաղվում է երիտասարդներին ապագա մարտերին Նախապատրաստելով։ Վանի հայրենասերները աշխատում էին նաև ազատ պայմաններում. «Քաղաքական ակում– բը» և «ճայրենասերների միությունը» մեծ դեր խաղացին երիտասարդությանը ազատա­սիրական ոգով դաստիարակելու գործում։

«Սև խաչը» գոյատևեց մինչև 80-ական թվականի կեսերը, հետագայում այն դարձավ «Արմենական» կուսակցության միջուկը։ Այդ տարիներին Վանում քաղաքական մթնոլորտն այնպես էր շիկացած, որ զինված ապստամբության բացահայտ կոչեր էին արվում։

Աշխուժացել էին նաև Վանի կրթօջախները։ 1870–80-ական թվականներին մեծ աշխատանք են ծավալում Սանդխտյան իգական դպրոցը, ճայկւսզյան վարժարանը, Մ. Փորթուգալյանի հիմնած նշանավոր վարժապետանոցը, որի փակումից հետո՝ Կենտրո­նական վարժարանը, Խրիմյան ճայրիկի նախաձեռնությամբ բացված երկրագիտական ուսումնարանը։ Լայն ծավալ էին ստացել նաև կիրակնօրյա լսարանները։ Սակայն Վանոմ ամենանշանավորը հմուտ մանկավարժ ու եռանդուն կազմակերպիչ Համբարձում Երամյանի մասնավոր միջնակարգ դպրոցն էր։ Մեր դարասկզբին Վանի դպրոցներում սովորողների թիվն անցնում էր չորս հազարից։

Ահա այսպիսի ազգային զարթոնքի պայմաններում սկսվեց 1896 թվի ջարդը։ Դեռ նախորդ տարվա աշնանը, ինչպես Արևմտյան Հայաստանի մյուս քաղաքներն ու գավառ­ները, այնպես էլ Վանի ու շրջակա հայահոծ շրջանները լցվեցին ոստիկաններով ու զինվորներով։ Այդ օրերին Վանում համարյա ամեն օր կողոպուտի ու սպանության բազմաթիվ դեպքեր էին լինում։ Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը թուրքերը սկսեցին զանգվածա­յին կոտորած։ Մինչ այդ Վանում էին պատսպարվել շրջակա գյուղերի թալանված ու սարսափահար բնակիչները՝ հիմնականում ծերեր, կանայք ու երեխաներ։ Հայերը նախօրոք զինվել էին ինչով կարող էին, դիրքեր էին գրավել տների կտուրներին, այգիներում ու փողոցներում։ Վանը երդվել էր կռվել ու անձնատուր չլինել թշնամուն։ Չնայած զենքի ու զինամթերքի պակասին, վանեցիները գիշեր ու զօր ետ էին մղում թուրքական զորքի ու քուրդ խաժամուժի չդադարող հարձակումները, անօրինակ քաջությամբ պաշտպանում ամեն մի փողոց, ամեն տուն։ Տեսնելով առյուծասիրտ պաշտպաններին, թուրքերը դիմում են խաբեության, նրանք խոստանում են հայերին թույլ տալ անվտանգ հեռանալ քաղաքից մինչև պարսկական սահմանը, իսկ քաղաքում մնացողներից վրեժ չլուծել։ Եվ հայերը հավատում են թշնամուն։ ճունիսի 8-ին, մեկ շաբաթ տևած հերոսամարտից հետո, հազարհինգհարյուրանոց մի բազմություն հեռանում է քաղաքից, սակայն թուրքական զորքը շրջապատում է նրանց և բոլորին կոտորում։ Ապա թուրքերն ու քուրդ հրոսակները հարձակվում են հայկական թաղերի վրա, սրի քաշում անմեղ ու անպաշտպան մարդկանց, ավերում ու այրում նրանց տները։ Զարդն ու թալանը մոլեգնում էին Վանի ողջ գավառում։ Այս ամենին հաջորդում են սովն ու հիվանդությունները։ Պետերբուրգում հրատարակվող «Արաքս» ամսագիրը 1898 թ. գրում է, որ մինչև դեկտեմբեր ամիսը տիֆից և այլ հիվանդություններից «միայն Վանի մեջ 6.000 անձ են մեռել, մեծ և փոքր...»։ Ի լրումն այս ամենի, քաղաքն ու գյուղերը լցված էին մի քանի հազար անօթևան ու սովալլուկ որբերով։

Այսպիսի ողբերգական արարվածով 19-րդ դարը փակեց իր վարագույրը, իսկ 20-րդ դարը, որ նոր արշալույս պիտի բերեր, արևմտահայերի համար շարունակվող գիշեր եղավ և նոր ողբերգությունների սկիզբ։

Դարասկզբին Վանը շուրջ հիսունհինգհազարանոց քաղաք էր (իսկ ամբողջ նահանգում հայ բնակչության թիվը հասնում էր 200 հազ.): Միջնաբերդը, որը քանիցս նկարագրել են հայ և օտար ճանապարհորդները, գտնվում էր 80 — 100 մետր բարձրության ժայռի վրա և դեռևս հնագույն ժամանակներից շրջապատված էր հզոր պարիսպներով, իսկ հյուսիսային կողմից, որը համեմատաբար դյուրամատչ էր, նույնիսկ երկու շարք պարիսպներով։

Բուն քաղաքը կամ ինչպես վանեցիներն էին անվանում՝ Քաղաքամեջը, Վանի բերդի հարավային կողմում էր՝ հարթության վրա, և զբաղեցնում էր շուրջ 65 հեկտար տարածություն։ Այն ևս ժամանակին պարսպապատվել էր և ամրացվել։ Պարիսպներն ունեին չորս դարպաս, որոնցից գլխավորը Թավրիզյանն էր, իսկ հյուսիսարևմտյան կողմի դարպասով քաղաքը կապվում էր Վանի նավահանգիստ Ավանցի հետ։ Քաղաքամեջում կար յոթ եկեղեցի, որոնցից ս. Նշանը, Պողոս– Պետրոսը, ս. Աստվածածինը, ս. Վարդանը, ս. Ծիրանավորը գործող էին, իսկ ս. Սահակը և Առաքելոցը քաղաքի մյուս շինությունների հետ այրվել ու կիստվեր էին դարձել 1896-ի ջարդերի ժամանակ։ Կար ևաև բողոքա­կանների եկեղեցի։

Շուկայական հրապարակը քաղաքի ամենաաշխույժ մասն էր։ Այս­տեղ էին կենտրոնացված նաև արհեստանոցները։ Վանը Արևմտյան Հայաստանի վաճառաշահ քաղաքներից էր, ուր միայն 1876 թվականի շուկայի հրդեհի ժամանակ այրվեցին երկու հազար կրպակ ու խանութ։ Վանի առևտրական ընկերությունները ներկայացուցիչներ ունեին ոչ միայն Արևելքի երկրներում, Թուրքիայում ու Ռուսաստանի մի շարք քաղաքներում, այլև Մանչեսթրում ու Համբուրգում։ Նրանք վաճառա­հանում էին վանեցի բազմահմուտ վարպետների բազմաքանակ ար­տադրանքը և նույնիսկ, ինչպես «Մուրճ» ամսագիրն է նշում, «Վանա փամպլիկ սպիտակ կատուներ, որոնք հռչակված են»։

Վանի անբաժանելի մասն էին արվարձանները, որոնք մոտ 15 անգամ գերազանցում էին բուն քաղաքին։ Արվարձաններից ամենաբարեկարգն ու հարուստը Այգեստանն էր։ Պիեր ժոբերը նրա «շքեղ տաղա­վարներով» ու պարտեզներով զարդարված արվարձանների մասին գրում է. «Ոչինչ այնքան հաճելի չէ, որքան բազմաթիվ վտակներով ոռոգված և գեղեցիկ ծառերով հովանավորված այս մրգաստանների տեսքը»։

Թավրիզյան դարպասների մոտ էր գտնվում Հայկավանք թաղը, որը 1896-ի ջարդերից հետո այլևս չվերականգնվեց։ Հայկական թաղամասե­րի տները հիմնականում մեկ-երկու հարկանի էին։

Վանը ջրառատ քաղաք էր, նրա բազմաթիվ աղբյուրները օրն ի բուն խոխոջում էին ստվերախիտ փողոցներում ու այգիներում։

Շուրջ քսանամյա համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանի ըն­թացքում Վանը վերակառուցվեց, կրկին դարձավ Արևմտյան ճայաստանի բարեշեն քաղաքներից։ Բայց նրան սպասում էր նոր արհավիրք, որը 1915-ին պիտի քշեր տաներ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ երեքհազարամյա Վանը, և նրա բնակիչների փրկված բեկորները սփռեր աշխարհով մեկ։

1915-ի ապրիլին Վանի նահանգի հայկական գյուղերում թուրքական զորքերը, ոստիկաններն ու նրանց միացած ամեն կարգի թափթփուկները հայերի զանգվածային կոտորած սկսեցին։ Քաղաքի շրջակա գյուղերի բնակիչներից շատերը ինքնաաաշտպանական կռիվներ մղելով՝ նահան­ջեցին Վան և քաղաքացիներին միացած նախապատրաստվեցին առաջի­կա մարտերին։ Ապրիլի 6-ին թուրքական և քրդական տասներկուհազարանոց  բանակը  հարձակվեց քաղաքի  վրա։  Տասնապատիկ գերակշիռթշնամու դեմ օրհասական կռվի էին ելել ընդամենը 1363 պաշտպան, որոնց շարքերում կային ևաև կանայք ու պատանիներ։ Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը նկարիչ Փանոս Թերլեմեզյանը, իր հուշերում գրում է, որ վանեցիները «կկռվեին եղունգներով, ատրճանակներով, որսի հրացաններով և կդիմադրեին Կրուպպի թնդանոթներուն։ Չորս-հինգ տարեկան երեխաներ տեսա, որոնք գետին փչկորելով՝ թշնա­միին գնդակները կհանեին հողերուն մեշեն ու մեզի կբերեին»։ Պահպանվել են ականա­տեսների զարմացական նկարագրությունները, թե ինչպես 10 — 15 տարեկան դպրոցահա­սակ տղաները, շուրջ 50 հոգի, Նետվում էին փողոցներում ընկնող թշնամու արկերի վրա, վայրկենապես դուրս քաշում պատրույգները, վնասազերծում և նրանց մեջ եղած վառոդը հանձնում զինագործներին։ Դպրոցականներից կազմված «Ֆանֆառ» փողային նվագախումբը թեժ կռվի ժամանակ ազգային երգեր էր հնչեցնում և ոգևորում Վանի հերոսներին։ Մարտերը հիմնականում ծավալվեցին Այգեստան թաղամասում և Քաղաքամեջում, որոնք շրջապատված լինելով թշնամու զորքով, կտրված էին ոչ միայն արտաքին աշխարհից, այլև իրարից։ «Աշխատանք» թերթը մանրամասն նկարագրում էր մարտերի ընթացքը։ Թշնամուն դիմագրավելու նպատակով, խիստ կարգապահություն էր մտցված պաշտպան­ների շարքերում։ Պաշտպանության շտաբը կազմակերպել էր հիվանդանոց, սննդամթերք մատակարարող և բժշկասանիտարական հատուկ ջոկատներ և այլն։ Ստեղծվել էին շինարարական խմբեր, որոնք ամրացնում էին պաշտպանական կառույցները, գիշերվա ընթացքում վերականգնում թշնամու արկերից փլված դիրքերը, բակերի պարիսպները և այլն։ Իսկ քաղաքի պաշտպանների վրա արձակվել է 16 հազար արկ։ Հայերին չէին սարսափեցնում ոչ արկերը, ոչ թշնամու չընդհատվող հարձակումները, նրանք որոշել էին կռվել մինչև վերջին շունչը։ Սպառվում էին փամփուշտները, զինամթերքը։ Բայց հնարամիտ վանեցիները դրա ճարն էլ գտան, հմուտ զինագործ վարպետների գլխավորությամբ նրանք ոչ միայն փամփուշտներ, վառոդ, Նռնակներ պատրաստեցին, այլև նույնիսկ երկու-երեք պղնձե թնդանոթ ձուլեցին, սրանք հայկական առաջին թնդանոթներն էին։

Վերջապես, շուրջ մեկամսյա դյուցազնամարտը ավարտվեց հայերի հաղթանակով։ 1915 թ. մայիսի 5-ին Վան մտավ հայկական կամավորական Արարատյան գունդը։ Մինչ այդ յ թուրքերը խոլճապահար փախել էին։ Վանի հերոս պաշտպանները ցնծությամբ ընդունեցին իրենց փրկարարներին, որոնց ետևից հասան նաև ռուսական զորքերը։ Սակայն, երկու ամիս անց, ռուսական զորքը թողեց Վանը և մյուս գրաված շրջաններն ու քաղաքները։ Վանը գաղթեց նահանջող բանակի ետևից։ Թուրքերը մտան անպաշտպան քաղաքը։ Շուտով ռուսական բանակը վերադարձավ Վան, բայց այն արդեն «ուրվականների քաղաք» էր։ 18– ամյա Եղիշե Չարենցը, որ հայ կամավորների հետ Վան էր մտել, իր «Դանթեական առասպել» պոեմում քաղաքը նկարագրում է սահմռկեցուցիչ պատկերներով.

Մեռած քաղաքում ոչ մի մարդ չկար։

Եվ ամայացած շենքերը ավեր,

Մութ, մահատեսիլ, կույրերի նման

Փորած աչքերով նայում էին վեր։

... եվ մեռելների շուրջպարն էր թռչում

Լուսնահար, խելառ, տխուր, արնաներկ...

Ռուս անվանի գրող Սերգեյ Գորոդեցկին առաջին համաշխարհայինի տարիներին, գաղթականներին օգնելու նպատակով, որոշ ժամանակ ապրել է Վանում։ Սիրահարվելով Վանա կապտակոհակ ծովի ափին  կանաչ այգիների մեջ սուզված երեքհազարամյա քաղաքին, նրան է նվիրել մի շարք բանաստեղծություններ և արձակ գործեր։ Նրա վրա ցնցող տպավորություն են գործել ավերակ քաղաքն ու նրա հնությունները։

Նա 1917-ին Վանից գրում է. «Խորաբաց, անկերպարանք խոռոչներ՝ պատուհանների ու դռների տեղ։ Օդում՝ խանձահոտ ոլ նեխահոտ։ Եվ հանկարծ՝ ահռելի քաղցած շան ոռնոց։ Բզիկ-բզիկ մազով վայրենացած կատու։ Եվ նորից՝ փլատակներ, մոխրակույտեր, ածխացած պատեր՝ անվերջ, անխնա։

...Ահա գլխավոր փողոցը։ Նրանից միայն առուն ու բարդիներն են մնացել։ Իսկ բարդիների ետևում տների կիզված կմախքներն են՝ հոգնություն ու սարսափ պատճառելու չափ անվերջ։                                                                           

Հետագայում   ինձ   վիճակվեց   լինել   այդպիսի   մի   տան   հրաշքով     պահպանված սենյակում և տեսնել ոչ վաղ անցյալի կենցաղակերպը։

Սադափով դրվագազարդված, փորաքանդակված ընկուզափայտե կահույք։ Ֆրանսիական հնամենի ճենապակեղեն։ Հին հրաշալի գրքեր։ Դրվագված պղնձե ամենեղեն։ Եվ սա հարուստ տուն չէր. արվեստը տարածվում էր ամենուր, թափանցում Վանի կյանքի խորքերը։ Այստեղ չափազանց մեծ էր ֆրանսիական մշակույթի ազդեցությունը։

Յուրաքանչյուր տան բուն հարդարանքը խոսում էր ընտանեկան կենցաղի ճոխ զարգացման, տնտեսության հիանալի դրվածքի մասին։ Ջրհորները, խոհանոցները, մառանները, վառարանները, տնային բաղնիքները՝ ամեն ինչ արված էր ամուր, սիրով, իրենց համար։ Մեզ խեղդող գործարանային արտադրանքի գռեհկությունից հեռու էին նրանք։ Ամեն բան ձեռքի գործ էր, վարպետորեն արված և հաճախ գեղարվես­տական գործ՝ շքամուտքի վերնապատուհանի վանդակից մինչև վերջին մեխը։ Փայտը, արծաթն ու պղինձը վանեցու կենցաղի նախասիրած տարրերն էին։

Եվ այս ամենը կործանվեց, այրվեց մինչև վերջին ծեղը, դարձավ մոխիր ու փոշի։ Բայց միթե իրերն էին ափսոս։ Իրեր կարելի է էլի պատրաստել։ Ափսոս էին մարդիկ, որ ապրում էին այնքան հաշտ ու համերաշխ, որ այս կործանված ամեն ինչի ստեղծողն էին»։

Այո, միթե իրերն էին ափսոս, ափսոս էին մարդիկ...

Բայց այդ իրերն էլ այսօր թանկ են մեզ համար, ինչպես Վանից մնացած ամեն մի հուշ, թանկ են որպես վանեցի վարպետների հանճարի վկայություններ։ Իսկ Վանը հնուց ի վեր հռչակված էր մետաղագործու­թյամբ ու պղնձագործոլթյամբ, կտավագործությամբ ու մետաքսագործու­թյամբ, բազմաթիվ այլ արհեստներով։       Վանա լճի ափերից հանվում էր բորակ աղ, որն աշխարհում հայտնի էր Վանա բորակ անունով։ ինչպես 10-րդ դարի արաբ աշխարհագիր Իբն Հաուկալն է վկայում, այն տարվում էր Իրաք և վաճառվում հացթուխներին։ Հեռավոր երկրների հետ առևտրական սերտ կապի մասին է վկայում նաև միջին դարերի մեկ ուրիշ արաբ աշխարհագիր Աբուլ Ֆիդային, որը գրում է, թե՝ «Այստեղ որսում են տառեխ կոչված ձուկը, որը տարածվում է ամբողջ աշխարհում»։ Վանեցի ձկնորսները իսկապես որ տառեխը տանում էին հեռու երկրներ, և այդ ձուկը այնքան մեծ տարածում էր ստացել, որ ենթադրվում է նրա անունը հույները փոխառել են հայերենից, քանզի աղ դրած ձկանը ասում են «տառեխիս»։ Իսկ արաբներն այնքան «սիրեցին» այս ձուկը, որ արաբական տիրակալության շրջանում Օմայան խալիֆները, այսպես ասած, պետականացրին լիճը և նրա ձկնային հասույթները, իսկ Նրանց հաջորդած Աբասյանները Հայաստանից գանձվող հարկերի մեջ մտցրեցին նաև տարեկան 20 հազար տառեխ։ Արաբները տառեխին ասում էին թիռիխ և նույնիսկ Վանա լիճը կոչեցին յուրովի՝ Թիռիխի լիճ։

Մինչև առաջին համաշխարհային պատերազմը Վանում կար հարյուր կտավագործա­կան արհեստանոց, որոնցում գործում էին շուրջ երկու միլիոն արշին կտավ։ Վանեցի կաշեգործների, ատաղձագործների ու կահույքագործների, ժամագործների ու պղնձա­գործների, ներկարարների, օճառագործների ու մոմագործների, մուշտակագործների ու շալագործների համբավը վաղուց դուրս էր եկել նահանգի սահմաններից։

Վանում կային ավելի քան երկու հարյուր ոսկերիչ ու արծաթագործ։ Տասնամյակներ անց թուրքական «Վաթան» թերթը գրում է, որ «Վանը ուներ իր սեփական համբավը։ Այնտեղ պատրաստվում էին արծաթյա սևանախշ եզակի իրեր։ Արտադրանքն ուղարկվում էր երկրի բոլոր կողմերը և արտասահման... Վանում առաջին աշխարհամարտի թոհուբոհի մեջ անհետացան ոչ միայն արծաթագործությունը, այլ նաև կտավագործությանն առնչվող մի քանի զարգացած արհեստներ»։ Նույնիսկ թուրքական հանրագիտարանը խոստովանում է, որ «անհետացավ Վանի փայլուն ժամանակներում գոյություն ունեցող մանր ապրանքային արտադրության կարևոր մի մասը, և բնակչության ապրուստը կապվեց հողի և անասունի հետ»։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298989
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52