Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Վաղարշապատ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Չնայած այն հսկայական դերին, որ դարեր շարունակ հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական, մշակութային և հատկապես հոգևոր կյանքում խաղացել է Վադարշապատը. նրա պատմության մասին այսօր քիչ բան է հայտնի։ Ինչպիսին էին նրա փողոցներն ու տները, հրապարակներն ու այգիները, ինչպես էին ապրում նրա բնակիչները, այս և բազմաթիվ այլ հարցեր վաղուց են հուզել գիտնականներին։ Թեև հայ առաջին պատմիչների աշխատություններից սկսած, մագաղաթե ձեռագրերում հիշատակվել է Վաղարշապատէջմիածինը, այնուամենայնիվ, պեղումներն էին հաստատելու կամ ժխտելու քաղաքի պատմության մասին եղած այս կամ այն վարկածը։ «Երևանից էջմիածին տասնվեց վերստ ճանապարհն անցնում է շիկացած տեղանքով, որ թվում է, պետք է լինի Սսիայի ու Աֆրիկայի հեռավոր անապատների ինչ-որ նախադու ։ էջմիածին չհասած՝ անցնում ես հսկայական ավերակների մոտից։ Դա ամենակախարդչ պեղումներից մեկն է, որպիսին երբևիցէ ես տեսել եմ», 1924 թ. գրել է Անատոլի Լունաչարսկին։ Բայց իսկական պեղումները սկսվեցին երկու տարի անց՝  Թ. Թորամանյանի, Ա. Քալանթարի և Ս. Տեր-Հակոբյանի ղեկավարու­թյամբ։ Մինչ այդ, շինարարական և այգեգործական աշխատանքների ընթացքում պատահականորեն գտնվել էին հնագիտական նյութեր ու արձանագրություններ։

Հիև Վաղարշապատի տեղադրության հարցին պատասխանեցին 1931 թ. պեղումները, ապացուցվեց, որ քաղաքը եղել է ներկայիս Էջմիածնի տեղում։ Հետագա ուսումնա­սիրություններից հատկապես արժեքավոր էին 1959 թ. ճարտարապետ Ա. Սահինյանի՝ Մայր տաճարի և Հիփսիմեի որմնամույթերի հիմքերի պեղումները։ Եվ այսօր, գրավոր աղբյուրներն ու պեղածո նյութերը հնարավորություն են տալիս ուրվագծել քաղաքի պատմությունը։

            Վաղարշապատի տարածքում բնակավայր է եղել դեռևս քարե դարում։ Իսկ առաջին գրավոր վկայությունը վերաբերում է Վանի Արարատյան թագավորթյան տիրակալ Ռուսա Բ-ին (մ.թ.ա.685-645թթ.): Զվարթնոցի արձանագրությունան մեջ ասվում է, որ Վաղարշապատի տարածքը կոչվել է Կուարիլինի , որտեղ Ռուսան Իլդարինու (Հրազդան) գետից ջրանցք է անցկացրել: Մեկ դար անց հայոց Երվանդ Սաավակյաց (մ.թ.ա. 570 -560 թթ.) արքայի փեսա Վարդգես Մանուկն այնտեղ հիմնում է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծն (մ.թ.ա. 95-55 թթ) այստեղ է վերաբնակեցրել իր գերած հրենարի մի մասին, որից հետո ավանը դարձել է վաճառաշաք  գյուղաքաղաք:

Արշակունիների թագավորության ժամանակ երկրի զարգացումն ու միջազգային առևտրի աշխուժացումը նոր քաղաքների հիմնադրման հնարավորություն են ստեղծում։ Հայոց Վաղարշ Առաջին (117 -144 թթ.) թագավորը, պարսպապատելով Վարդգեսավանը, այն վերանվանում է Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք։  Թեպետ երկրի խոշորագույն քաղաքը մնում էր Արտաշատը։

144 թվականինն Հռոմի Անտոնիոս Պիոս կայսրը դժգոհ լինելով Վաղարշ թագավորի վարած քաղաքականությունից, գահընկեց է անում նրան և Հայոց թագավոր է կարգում  Ասորիքի Եմեսիա (Էմեաս) քաղաքի «թագավոր»  Սոհեմոսին: Վերջինս կառուցապատեց Վաղարշապատը, որը հռոմեացիների կողմից վերանվանվել էր Կայնոպոլիս (Նոր քաղաք) հովանավորել հելլենիստական մշակույթը, իր արքունիքում ապաստան տվել հույն բանաստեղծ ու պատմագիր Յամբիլքոսին:

Երկրորդ դարի 60 –ական թթ. վերջրին Հարավային Միջագետքից եկած հռոմեացի զինվորները ժանտախտ տարածեցին ոչ միայն Վաղարշապատում, այլև Առաջավոր Ասիայում ու Եվրոպայում։ Քաղաքի բնակչության մեծ մասը զոհ գնաց ժանտախտին։ Հռոմեական կայսրության մեջ սկիզբ էին առել գահակալական կռիվներ, օգտվելով հարմար առիթից, հայերը Վաղարշապատից վռնդեցին հռոմեացիներին։ Մինչ այդ նրանք մի շարք կառուցում֊ ներ էին կատարել, իրենց ապահովության համար ամրացրել քաղաքի պարիսպները։ Հռոմացիներին արտաքսելուց  և  Արտաշատը վերականգնելուց հետո պաշտոնական մայրաքաղաքը շաևրունակեց մնալ Արտաշատը (IV դարից՝ Դվինը), իսկ Վաղարշապատը մինչև հայ Արշակունիների թագավորության անկումը (428 թվական), կատարել է մայրաքաղաքին փոխարինող դեր:

Իսկ ինչպիսի՞ն էր Վաղարշապատի քաղաքաշինական պատկերը: Քանի որ Վաղարշապատը տեղադրված էր դաշտավայրում ու զուրկ էր պաշտպանական բնական առավելություններից, ապա ենթադրելի է, որ Միջագետքի և Արևմտյան Իրանի քաղաքների նման՝ նրա հատակագիծը ևս կլորավուն էր: Այն ուներ միջնաբերդ, արքունի պալատներ, զորանոցներ, բանտ, հզոր, աշտարակավոր պարիսպներ՝ մի քանի դարպասներով (հատկապես նշանավոր էր արևելյան մեծ դարպասը՝ Արեգի դուռը): Հարավից քաղաքը պաշտպանված էր նաև Քասախի ջրով լցվող Պառկեն փոս կոչվող խոր խրամով, հարավ-արևմուտքից ընդարձակ ճահճով, որտեղ էլ կատարվում էին մահապատիժները։ Պարիսպներից դուրս գտնվում էին որոշ արհեստանոցներ, անտիկ տաճարը և գերեզմանոցը։ Տաճարը, ըստ երևույթին, նվիրված էր արևի աստված Միհրին և գտնվում էր Հռիփսիմեի եկեղեցու տեղում։

Վաղարշապատի նշանակությունը մեծացավ հատկապես քրիստոնեությունը պետա­կան կրոն հռչակելուց (301 թ.) հետո։ Կործանելով Սանդարամետի մեհյանըն  նոր կրոնի տարածոզներ նրա տեղում կառուցեցին Կաթողիկե Եկեղեցին՝ Հայաստանի քրիստոնեական անդրանիկ Մայր տաճար սբ. Էջմիածինը։ Նրա անունով Էլ հետագայում, հատկապես 13-15-րդ դարերից սկսած, քաղաքը կոչվեց Էջմիածին, այն դարձավ հոգևոր կենտրոն, իսկ տաճարը անկախ կաթողիկոսական աթոռի տեղափոխությունից պահպանեց Մայր աթոռի առաջնային նշանակությունը:

Հայաստանում քրիստոնեական կրոնի գլխավոր կենտրոնը լինելու շնորհիվ Վաղար­շապատը դարեր շարունակ Երկրի համար ուներ հոգևոր մշակութային խոշոր նշանակութ­յուն։ Հայոց գրերի գյուտից հետո, 405 թ., Վաղարշապատ է վերադառնում Մաշտոցը, ուր նրան ցնծալից ընդունելություն էր սպասվում։ Ականատես պատմիչ Կորյունը այսպես է նկարագրում. «Եվ արդ, երբ հիշելին եկավ, մոտեցավ թագավորական քաղաքին, իմաց տվեցին թագավորին և սուրբ եպիսկոպոսին։ Նրանք նախարարազունդ ավագանու բոլոր բազմությունն   առնելով՝   քաղաքից   դուրս   եկան,    Ռահ   գետի   ափին դիմավորեցին երանելիին։ Եվ ցանկալի ողջույնը միմյանց տալուց հեւոո այնտեղից  ցնծության  ձայներով և  հոգևոր   երգերով  ու բարձրաձայն օրհնություններով ետ դարձան քաղաքը և տոնական ուրախությամբ անց­կացրին օրերը»։

Մաշտոցը և Սահակ Պարթևը հենց Վաղարշապատում էլ հիմնեցին իրենց դպրոցը։

Թեև դարավերջին, 484-ին, կաթողիկոսարանը տեղափոխվեց Դվին, Էջմիածինը շարունակում էր բուռն կերպով զարգանալ։ Մեր առաջին մատենադարանը ևս այստեղ Է հիմնվել, երբ 486—491 թվականներին վանքի հոգաբարձուն նշանավոր պատմագիր Ղազար Փարպեցին Էր (ի դեպ մեկուկես հազարամյակ անց՝ 1959թ.-ին այս ձեռագրատան հետագայում հարստացված հավաքածուի հիմքի վրա ստեղծվեց Երևանի Մատենադարանը) : Այնուհետև Վաղարշապատ-Էջմիածինը դարձավ հայ գրչության նշանավոր կենտրոն, ուր տարբեր ժամանակներում գրվել, ընդօրինակվել ու ծաղկանկարվել են զանազան բնույթի բազմաթիվ ձեռագրեր:

VII դարում Վաղարշապատում հոգևոր-մշակութային բոռւռ գործունեություն ծավալվեց, հատկապես Կոմիտաս Ա Աղցխեցի, Եզր Ա Փառաժնակերտցի և Ներսես Գ Տայեցի կաթողիկոսների օրոք: Այդ ընթացքում են կառուցվում հայկական ճարտարապետության եզակի նմուշներ համարվող Հռեփսիմե (618 թ),  Գայանե (630 թ.), Զվարթնոց (641-661թթ.) եկեղեցիները:

Վաղարշապատը վաճառաշահ քաղաք էր՝ բարձր զարգացման հա­սած արհեստներով ու արվեստներով։ Հատկապես նշանավոր էին նրա դարբիններն ու ոսկերիչները, զինագործներն ու խեցեգործները։ Այստեղ ևս բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, խաղողագործությամբ ու գինեգործությամբ։

Քաղաքը հաճախ է կործանվել, իսկ բնակիչները՝ սպանվել ու գերեվարվել։ Պարսից Շապուհ Երկրորդի արշավանքների մասին (368-369 թթ.) այսպես է պատմում Փավստոս Բուզանդը. «Գրավեցին Վաղարշապատ քաղաքն էլ. քանդում, բրում, հիմքից կործանում էին. այս քաղաքից էլ գերի տարան տասնինը հազար տուն։ Ամբողջ քաղաքում շենք չթողեցին, բոլորը քարուքանդ արին, կործանեցին։ Ասպատակներ ուղարկելով բոլոր չափահաս մարդկանց կոտորում էին, կանանց, երեխաներին գերի Էին վերցնում»։

Արաբական տիրապետության շրջանում քանիցս քաղաքն ավերվեց, բայց Բագրատունյաց հայոց թագավորության հաստատումից հետո կրկին վերածնվեց։ Բայց այս անգամ էլ արևելքից եկան սելջուկները, մոնղոլները, թաթարներն ու վաչկատուն այլ ցեղեր, ամայացրին երկիրն ու նրա քաղաքները։ 1321 թ. վերագրվող մի վարքագրության մեջ ասվում Է, որ մոնղոլները այրեցին Էջմիածնի վանքը և «զկես քաղաքին»։

         XV դարի սկզբին, մոտ հարյուր տարի, ինչպես ողջ երկում, այնպես էլ Վաղարշապատում իշխում են թուրքմենական կարա-կոյունլուլ և ակ-կոյոլնլա քոչվորական ցեղերը։ Բայց հենց այս շրջանում է, որ կրկին հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր կյանքում մեծանում է Վաղարշապաtի դերը, քանզի դեռևս 1105 թվականից Կիլիկիայում գտնվող հայոց կաթողիկոսարանը վերահաստատվում Է Էջմիածնում։ Քանի դեռ գոյություն ուներ Կիլիկիայի հայկական թագավորությունը (1080 — 1375թթ.),կաթողիկոսությունը գտնվում էր թագավորների հովանու ներքո, իսկ այնուհետև, քանի ուժեղէփն հայ իշխանները, անհանգստության առիթ չկար, բայց երբ 1426-ին Կիլիկյան Հայաստանի վերջին հայ իշխանավորը Կոստանդինը, բազմահազար գաղթողներով Սսից տեղափոխվեց Կիպրոս, հայոց կաթողիկոսարանի պանդխտությունը դարձավ անիմաստ և վտանգավոր։ Եվ հայ հոգևոր ու քաղաքական գործիչները դիմում են գործնական քայլերի։ Էջմիածնի վանքը տնտեսապես ամրապնդելու և աթոռանիստ դարձնելու համար իշխան Ռուստամ Օրբելյանը, որը կարա-կոյունլուների շրջանում մեծագույն հարգանք էր վայելում և բարձր պաշտոնների էր արժանացել, 1431 թ. վանքին է նվիրում ութ խոշոր գյուղ։ Իհարկե կաթողիկոսարանի մայր հայրենիք տեղափոխումը ավելի շատ հետապնդում էր քաղաքական նպատակներ։   Այն իրեն կձգեր և կհամախմբեր ժողովրդի տարբեր հատվածները, կապ կստեղծեր գաղթօջախների հայության հետ, և վերջապես, կնախապատրաստեր անկախութ­յան  վերականգնման  պայքարը։   1441  թ.   Հովհան Հերմոնցեու և Թովմա Մեծոփեցու ջանքերով էջմիածնում գումարվում   է  մեծ ժողով,  որին մասակցում էին 12 եպիսկոպոս, 18 վարդապետ և 300-ից ավելի քահանաներ, իշխաններ, մեծահարուստներ    և   ժողովրդի    ներկայացուցիչներ։    Այս    հսկայական    թափորը    մեծ հանդիսավորությամբ, փող հնչեցնելով ու թմբուկ զարկելով Երևանից ճանապարհվում է Էջմիածին, ուր և կատարվում է Մայր աթոռի վերահաստատումը։  Պատմա-քաղաքական այս խոշոր իրադարձությունը, ինչպես և երկրի վարչական կենտրոն Երևանին մոտ լինելու հանգամանքը խթան են դառնում Էջմիածինի հետագա զարգացման համար: Հետաքրքրական է, որ XVII  դարի վերջին քառորդում, Ռուսական կառավարության հետ բանակցություններ վարելիս, Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը ապագա աևկախ Հայաստանի մայրաքաղաք է առաջարկում հռչակել կամ Անին կամ Վաղարշապատը։ Պարսկական տիրապետության շրջանում, մինչև 1Ց27 թ., Վաղարշապատը մտնում Էր Երևանի խանության մեջ։ Հայոց կաթողիկոսները հետևում էին քաղաքի զարգացմանը, որն ընդհատվեց 1604 թ. պարսից Շահ Աբաս Առաջինի արշավանքների հետևանքով Արա­րատյան դաշտավայրի բնակչությունը տեղահանվեց և քշվեց Պարսկաստան։

Այնուամենայնիվ, այդ և հաջորդ դարերում, շնորհիվ այստեղով անցնող ԹավրիզԵրևան-Կարին առևտրական  ուղու,  աշխուժացավ քաղաքի տնտեսական և առևտրական կյանքր։ 1694 թվականին իշխան Աղամալ Շոռոթեցու միջոցներով կառուցվում է Շողակաթ եկեղեցին

        Հայերեն առածին տպագիր գրքի հրատարակությունից ուղիղ 260 տարի անց 1772-ին, Էջմիածնում, Աիմեոն Երևանցու հիմնադրած տպարանում լույս է տեսնում Հայաստանի առաջին տպագիր գիրքը։ Սիմեոն Երևանցրն ձեռնարկեց լայնածավալ շինարարություն։ Նա քանդել տվեց վանքի հյուսիսային կողմի  հարակից գյուղական շինությունները և Մայր տաճարը առանձնացրեց Վաղարշապատից ու ազատված ընդարձակ տարածությունը շրջափակեց հողաշեն պարիսպներով։ Իսկ Վաղարշապատ գյուղի համար կառուցվեց նոր եկեղեցի՝ ս. Աստվածածի­նը։ XIX դարի ընթացքում պարիսպների և գյուղի միջև ընկած տարածքում կրկին շինարարություն ծավալվեց։ Կառուցվեցին խանութ­ներ, արհեստանոցներ, բաղնիք, մեկ-երկու հարկանի քարե և աղյուսե տներ և այլն։

XVIII դարի վերջերի Վաղարշապատի և ընդհանրապես հայ իրակա­նության մասին անգնահատելի սկզբնաղբյուր է բնիկ վաղարշապատցի Հարություն Արարատյանի հուշագրությունը, որը 1813-ին ռուսերեն հրատարակվելուց հետո կարճ ժամանակում թարգմանվեց գերմաներեն և անգլերեն։

Դեպի Էջմիածին երբեք չի դադարել հայ և օտար ճանապարհորդների հոսքը։ Իսկ XIX դարի սկզբներից, ռուս և եվրոպացի շատ գիտնականներ և ուղեգիրներ ուղղակի իրենց պարտքն էին համարում այցելել այդ նշանավոր կենտրոնը։ Նրանցից ամեն մեկը յուրովի է նկարագրել վանքն ու նրա սպասավորներին, բայց այդ ամենի մեջ բնութագրական են ռուսական բանակի սպա Մորից ֆոն Կոցեբուի 1817 թ. գրա­ռումները. «Ինչպես պատկերեմ այն հաճելի զգացումը, որ արթ­նացավ մեր մեջ, երբ իսլամական մի Երկրում հոգնեցուցիչ ճանա­պարհից հետո հանկարծ երևացին մի փառավոր վանքի գմբեթներն ու պարիսպները։ Սա նշանավոր Էջմիածինն Էր, հայ պատրիարքների բնակավայրը, անպաշտպան մի գառ գայլերի մեջ։ Այս նվիրական վայրը վերջին հազար հինգ հարյուր տարվա ընթացքում դիմագրավել է պատերազմներին և դրանց քայքայիչ հետևանքներին, և այս երկար շրջանի ընթացքում... նրա բարեպաշտ բնակիչները չեն դադարեցրել իրենց աղոթքը։ ...Էջմիածնի վանքը... մի փառավոր շենք է։ Ունի բազմա­թիվ սալարկված բակեր, որոնցում կան ավազաններ և աղբյուրներ, տնկված են գեղեցիկ ծառեր...»։

Ինչպես ողջ Արևելյան Հայաստանը, այնպես էլ Վաղարշապատը 1828-ին մտավ Ռուսաստանի կազմի մեջ։

XIX դարը Էջմիածնի համար տնտեսական և մշակութային վերելքի շրջան Էր։ 1847-ին Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը սկսեց լճակի շինարարությանը, վերակառուցվեց քաղաքային շուկան, փողոցները բարեկարգվեցին, տնկվեցին հազարավոր ծառեր ու թփեր։ 1868-ից լույս տեսավ «Արարատը», հաջորդ տարի հիմնադրվեց Էջմիածնի թանգարանը, իսկ Խրիմյան Հայրիկի (1892– 1907 թթ.) օրոք, նույնիսկ վանքում անցկացվեց Էլեկտրականություն։ XIX դարավերջին և XX արի սկզբին Վաղարշապատում բացվեցին փոքրիկ ձեռնարկություններ, արհեստանոցներ և շոգիով աշխատող ձրթարան։ Խայտաբղետ էր արհեստագործության տեսականին արծաթագործություն ու ոսկերչություն, մոմագործություն, մետաքսագործություն, փայտագործություն ու քարագործություն... Վաղարշապատցիները արտահանում էին բրինձ ու բամբակ, գյուղատնտեսական և այգեգործական մթերքներ, գինի և այլն։

Այս շրջանում էջմիածինը դարձել էր նաև մշակութային կենտրոն, հրատարակվում էին հայագիտական գրքեր ու հանդեսներ, ուսումնասիրություններ։ Այնտեղ էին ապրում ոչ միայն հոգևոր-քաղւաքական, այլև գիտության, գրականության և արվեստի բազմաթիվ նշանավոր գործիչներ, Հովհաննես Հովհւաննիսյանը, Գալուստ Տեր-Ակրտչյանը. Սարգիս Հայկունին, Մանուկ Աբեղյանը, Կոմիտասը, Եղիշե Թադևոսյանը, Գարեգրն Հովսեփյանը, Հակոբ Մանանդյանը, Հրաչյա Աճառյանը և շատ ուրիշներ, որոնք համախմբված էին Գևորգյան ճեմարանի շուրջը։

Առաջին աշխարհամարտի տարիներին էջմիածնում ծովացել էր Արևմտյան Հայաստանի գաղթականությունը։ Մարտիրոս Սարյանը իր հուշերում գրում է. «Գաղթականների այդ խմբի մեջ էր նաև մի գեղեցիկ հայուհի, իր հինգ որդիների հետ։ Ամեն անգամ նրանց մոտով անցնելիս չէի կարողանում հիացմունքս ու հուզմունքս պահել։ Երեխաներից մեծը հիվանդա­ցել էր... Տարա մանկական հիվանդանոց, բայց չփրկվեց։ Իրար ետևից մեռան նաևնրա երեք սևաչյա եղբայրները։ Մայրն ամեն մեկին պատանք էր կարել իր հագուստներից ու դիակները շարել կողք կողքի։ Մի երկու օր հետո այցելեցի նրանց։ Մայրը պատանքում էր վերջին գավակին, հագուստի վերջին պատառիկով։ Գրեթե մերկ էր։ Եվ որովհետև թելը վերջացել էր, իր երկար, սաթի պես սև հյուսքերից քաղել, անցկացրել էր ասեղին ու կարում էր...»։

XX դարի 20-40-ական թթ ընթացքում գավառական քաղաքից էջմիածինը վերածվեց արդյունաբերական ու մշակութային կենտրոնի։ 1945-ին Վաղարշապատը վերանվանվեց էջմիածին։ Իսկ 1992 թվականին կրկին վերանվանվեց վաղարշապատ, չնայած բնակչության շրջանում շարունակում  է մնալ Էջմիածին:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298988
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52