Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Դվին

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Դվինի ավերակները միշտ էլ ձգել են հայ և օտար ուսումնասիրողների, ճանապարհորդների ու գիտնականների։ Այն հաճախ շփոթել են Արտաշատի հետ. պատճառը, թերևս, երկու նշանավոր քաղաքների մոտիկությունն էր։ Դեռևս 17–րդ դարում Դվին են այցելել ֆրանսիացի ճանապարհորդներ Տավերնիեն և Շարդենը, իսկ 1814-ին անգլիացի դիվանագետ Ջեյմս Մորիերը, անցնելով Դվինով գրել է. «Այս ավերակները... բաղկացած են հողե քարուքանդ պարիսպների բլուրներից, այս ու այնտեղ թափված են գունավոր կղմինդրի և ամանեղենի կտորտանքներ։ Պետք է շատ վառ երևակայություն ունենալ եղած մնացորդներից մեծ ու փառահեղ քաղաքը պատկերացնելու համար»։ Մորիերից հետո, երեք տարի անց,  Դվին են գալիս նրա հայրենակիցներ գնդապետ Ջոնսոնը, ապա և հնագետ ու նկարիչ Ռոբերտ Քեր-Փորթըրը։ Ահա թե ինչպիսին է տեսել Դվինը Քեր-Փորթըրը, որն, ի դեպ, կարծել է, թե կանգնած է կործանված Արտաշատի տեղում. «... Հողը ծածկել էր հսկա տարածություն, և ամենուրեք անկանոն բլրակներ կային, որոնք| ժամանակի ընթացքում առաջացել էին ավերակների կույտերի վրա։ Սրանք և երկար, խրամանման շարքերը զգացնել էին տալիս, թե ես գտնվում էի մի քաղաքում, որն այլևս չկա... Այլևս չկային ոչ կոթող, ոչ գմբեթ և ոչ էլ որևէ բնակարանի պատ. ամեն ինչ խորտակված էր, և ոչինչ չկար ներկայումս գգացնել տվող նրա գոյությունը, այստեղ ամեն ինչ վերջացել է և ծածկվել հողի թումբերի տակ՝ շիրիմներ ոչ միայն ժողովրդի, այլնւսև նրանց տների, տաճարների, պալատների՝ ամեն ինչ թաղված մահանման լռության մեջ։ Անիում ես շրջապատված էի հսկայական մեծության փառահեղ հուշարձաններով։ Արտաշիրում (իմա Դվինում) ես կանգնեցի նրա գերեզմանի վրա... Ջուր փնտրեցի որևէ տաշված քար կամ շենքի ակնհայտ հետք» կամ կանոնավոր ճարտարապետական կաոուցվածքի շինանյութ... այս վայրերում կարելի է տեսնել հսկա հաստությամբ մեծ պարիսպների շատ մասեր։ Նրանք շինված են արևով չորացրած աղյուսով, որ նույնիսկ այսքան դարերից հետո տակավին երևում է կանոնավոր շարվածքը»։

Քաղաքի անունը տարբեր ազգերի մոտ տարբեր է հնչել, հայ պատմիչները հիշում են Դուին, Դվին ձևով, արաբները՝ Դաբիլ, Ադաբին, հույները՝ Դուվիյ և այլն։ Երբեմն Դվին կոչել են միայն բերդն ու բլուրը, այնուհետև՝ ողջ քաղաքը, երբեմն էլ Արարատյան դաշտի մի մասը և Արաբք գետը կոչվել էն Դվնա դաշտ և Դվնա գետ։

Դվինի մասին հիշատակություններ ունեն ոչ միայն հայ պատմիչները, այլև հույն, արաբ, հռոմեացի, վրացի ու ասորի բազմաթիվ մատենագիրներ։ Սակայն անհնարին էր ամբողջական պատկերացում կազմել Դվինի մասին, քանի որ հաճախ նրանք սոսկ հիշատակում են քաղաքի անունը։ Հուզող շատ հարցերի պատասխանները միայն պեղումները կարող էին տալ։

Բայց դարեր ի վեր շրջակա գյուղերի բնակիչները քաղաքի ավերակներից տարել էին այն ամենը, ինչ հնարավոր էր։ Քանի որ մոտակայքում քարհանքեր չեն եղել տներ ու գոմեր կառուցելու համար նրանք հարյուրամյակներ շարունակ Դվինից տեղահանել են նաև սրբատաշ քարերը, խոյակներն ու զարդաքանդակները։ Տարել են ոչ միայն գտնված կենցաղային իրերն ու առարկաները, նույնիսկ սայլերով կրել են հողը այգիներն ու արտերը պարարտացնելու համար։

Վերջապես 1904-ին պեղումներ է սկսում Ի. Դադյանը, բայց չանցած երեք տարի ընդհատում է։ Պետք է դեռ երեսուն տարի էլ անցներ, որ Դվինում նորից հնագետներ երևային, այս անգամ Ս. ՏերԱվետիյանի ղեկավարությամբ։ Վերահաս պատերազմը կրկին ընդհատում է հնագետների աշխատանքը, մինչև որ 1946-ին պեղումներ է ձեռնարկում Կարո Ղաֆադարյանը։ Շուրջ երեք տասնամյակ տևած իր ուսումնասիրությունների արդյունքները նա ամփոփել է «Դվին քաղաքը և նրա պեղումները» երկհատոր աշխատության մեջ;

Դվին բլուրը շուրջ 30 մետր բարձրություն ունի և հնուց ի վեր գրավել է մարդկանց ուշադրությունը։ Նրա վրա բնակավայր է եղել դեռևս մ.թ.ա. V հազարամյակում։ Պահպանվել են մ.թ.ա. II - I հազարամյակների կիկլոպյան պարիսպների հետքեր։ Հայտնաբերվել են նախաքրիստոնեական ժամանակաշրջանի կրոնական շինությունների մնացորդներ և առարկաներ, դամբարանադաշտ քարե արձանների ու քանդակների բեկորներով։ Այստեղ կյանքը հարատևել է բազում դարեր՝ բլրի բնակիչներին բերելով հաղթանակներ ու պարտություններ, ուրախություններ ու դառնություններ։ Բայց Դվինը որպես քաղաք հիմնադրվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (330– 338 թթ.) արքունիքը Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք։ Պատճառը Արտաշատի կլիման էր։ Քաղաքի շրջակա ճահիճները բազմաթիվ մահաբեր հիվանդություններ էին տարածում։ Խոսրովը, նոր մայրաքաղաքի կլիման բարելավելու համար, քանզի այնտեղ շոգ էր և անտառազուրկ, հիմնում է հսկայազանգված անտառներ, և, ինչպես Փավստոս Բուզանդն է վկայում. «Երկու անտառներն էլ պարիսպներով փակեցին, առանց իրար հետ կցելու, անցուդարձի ճանապարհի համար։ Անտառն աճեց ու բարձրացավ»։ Խոսրովը բերում է նաև վայրի կենդանիներ և անտառը դարձնում արքունի որսատեղի։ Այն այսօր՝ ավելի քան մեկոլկես հազարամյակ անց, պահպանելով հիմնադրի անունը, դարձել է պետական արգելանոց։

Խոսրովից հետո էլ նրա հաջորդները մի քանի դար շարունակում են կառուցումներ անել ամեն մեկն ըստ իր ժամանակի ոճի ու ճաշակի։ Հետաքրքրական է, որ 1961 -62 թթ. միջնաբերդի պեղումների ժամանակ բացվեց սրբատաշ քարով շարված 272 քմ մակերեսով սյունազարդ մի մեծ դահլիճ։ Ըստ հնագետների, այն Արշակունի թագավորների՝ 4-րդ դարում կառուցած գահանիստ սրահն է, ուր հատակին դեռևս պահպանվել էր աստիճանավոր այն բարձրությունը, որի վրա դրվում էր արքայական գահը։

Արշակունիների անկումից (428 թ.) հետո Դվինը Մարզպանական Հայաստանի կենտրոնն էր։ երբ Գյուտ կաթողիկոսը  (461 —478 թթ.)  կաթողիկոսարանը Վաղարշապատից տեղափոխեց Դվին, այն դարձավ Հայաստանի ոչ միայն քաղաքական ու տնտեսական, այլև հոգևոր, մշակութային կենտրոնը։ Պահպանվել են կաթողիկոսարանի դահլիճի, դիվանատան, ճեմարանի, գանձատան, մատենադարանի հետքերը։ Քաղաքի ճարտարապետական զարդը հեթանոսական տաճարի տեղում կառուցված Կաթողիկե եկեղեցին էր։ Պեղումների ընթացքում նրա մոտ բացվեց ամբողջությամբ մոխիրով լցված 3.2 մետր խորության մի հոր։ Այն ապացուցում էր. որ այստեղ հեթանոսական կրակարան է եղել։ Մոխրի մեջ գտնվեց մարդու այրված ծնոտ։ Հայտնի է, որ հայերը սովորություն չեն ունեցել մարդկային զոհաբերություններ անել։ Բայց Թովմա Արծրունին պատմում և մի դեպքի մասին, որն ամենայն հավանականությամբ կապ ունի գտածոյի հետ։ Ըստ նրա պարսից Պերոզ արքան Հայաստան է ուղարկում մոգպետ Վնդոյին, որը ավերում է եկեղեցիները, խոշտանգում քահանաներին ու հասարակ ժողովրդին, հափշտակում նրանց ունեցված­քը։ Ապա և մեհյանի վերածում Դվինի Կաթողիկե եկեղեցին։ Այս մասին լուր ստանալով, Վարդան Մամիկոնյանը 450 թ. 1200 զինվորով հարձակվում է Շավասպ   Արծրունու  վրա  և,   «գոչելով  առյուծի   պես,   արագությամբ. ամբողջ ուժով միասայր սրով երկատեց նրան»։ Իսկ Վնդոյին այրում է նրա իսկ հիմնած կրակարանի վրա։ Ըստ երևույթին, մոխրահորից գտնված ծնոտն    այս    վատահամբավ    Վնդոյինն    է։    Այնուհետև,    Դվինում քրիստոնեություն վերահաստատելով, «հայոց նախարարները իրենց հա­մար կառուցեցին արքայական պալատներ ու երևելի դաստակերտներ, իսկ քաղաքը պատեցին որմնապարիսպներով»։ հետագայում քաղաքը քանիցս ավերվեց ու վերակառուցվեց, բայց առաջին ամենամեծ ավերածությունը կատարեցին արաբները, երբ 640 թվականին արշավեցին Հայաստան։ Գրավելով ու ավերելով երկրի հարավային գավառները, նրանք շարժվեցին դեպի Դվին։ 7-րդ դարի ականատես պատմիչ Սեբեոսը այդ մասին գրում է. «Իրենց գալու հինգերորդ օրը սրանք հարձակվեցին քաղաքի վրա։ Նրանց հաջողվեց վերցնել քաղաքը, որովհետև կրակ վառեցին քաղաքի չորս կողմում, ծխով և նետաձգութ­յամբ կարողացան հեռացնել պարիսպների վրայի եղած պահապաններին, աստիճաններ դրեցին, բարձրացան պարիսպը և, ներս մտնելով քաղաք, բաց արեցին դարպասները։

Թթշնամու զորքերը ներս մտնելով քաղաք, կոտորեցին բնակիչներից շատերին և, վերցնելով մէծ քանակությամբ ավար և կողոպուտ, դուրս եկան ու հավաքվեցին նախկին ճամբարում։... Իրենց հետ նրանք գերի տարան երեսունհինգ հազար հոգի» ։

Երկու տարի անց արաբները կրկին հարձակվում են հայոց աշխարհի վրա։ Թեոդորոս Ռշտունին՝ զորք հավաքելով, ցանկանում է Հայկական Տավիոսի կենտրոնանական մասում՝ Ձորա կիրճում փակել թշնամու ճա­նապարհը, սակայն, ինչպես 8-րդ դարի պատմիչ Ղևոնդն է գրում. «...Նա չկարողացավ ճիշտ ժամանակին հասնել, որովհետև թշնամին քամու արագությամբ, թևավոր օձի նման սլացավ իր ետևում թողնելով հայոց զորքը։ Իսմայելացրները (իմա արաբները) շարժվեցին դեպի Դվին մայրաքաղաքը։ Քաղաքը նրանք դատարկ գտան կռվողներից, որովհետև կովող մարդիկ գնացել էին Թեոդորոս իշխանի հետ, մնացել էին միայն կովի անընդունակ կանայք, երեխաները և հասարակ ժողովուրդը, որոնք կռվող մարդիկ չէին։ Իսմայելացիները հարձակվեցին քաղաքի վրա, իսկույն գրավեցին ամրոցը, կոտորեցին այնտեղ գտնված տղամարդկանց, իսկ կանանց և երեխաներին՝ թվով երեսուն հազար, գերի տարան»։ Իսկ ըստ Սամուել Անեցու, Դվինում սպանվել է տասներկու հազար, իսկ գերեվարվել երեսունհինգ հազար մարդ։ 652 թ. հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի կուսակալՄուավիայի միջև կնքվեց հայ-արաբական պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանը համարվում էր խալիֆայությանը հպատակ պետություն։ Բայց երկու տարի անց արաբները կրկին հարձակվեցին Հայաստանի վրա և շրջապատեցին Դվինը։ Ըստ 9-րդ դարի արաբ պատմիչ Բալազարու. «Դվին քաղաքի բնակիչները, ամրանալով (բերդում) , սկսեցին նրա (իմա արաբների) վրա տեղալ նետերի տարափ։ Այդ ժամանակ նա քաղաքի պարիսպներին մոտեցրեց քարանետ մեքենաներ և սկսեց քարեր տեղալ բնակիչների վրա այնքան ժամանակ, մինչև նրանք հաշտություն և ողորմածություն խնդրեցին»։

Բայց հայերը չեն հաշտվում արաբական գերիշխանության հետ և, Մովսես Կաղանկատվացու վկայությամբ, մի քանի տասնամյակ անց՝ 697 –698 թթ., «ապստամբված հայերը արաբներին արգելափակում են Դվինում և դրանցից վաթսուներկու հազար կոտորում..,»։

Մինչև 701 թվականը, այսինքն՝ մինչև արաբական խալիֆայության բուն տիրապետությունը, Հայաստանը պահպանում էր որոշ անկախութ­յուն։ Արաբական տիրապետության շրջանում Դվինը դարձավ Արմինիա վարչական միավորի կենտրոն։ Արմինիան կառավարում էր արաբ ոստիկանը, իսկ Հայաստանը՝ հայոց իշխանը։ Դվինը դարձավ արաբոստիկանների նստավայր։ Այնտեղ

հատվում էհն  պղնձե  և  արծաթյա  դրամներ «Դվին»  և  «Արմինիա» մակագրույամբ;

Արաբական խալիֆայությունը նույնիսկ Հարուն ալ-Ռաշիդ (786 — 809 թթ.) նշանավոր խալիֆի օրոք հանգիստ վիճակում չէր։ Արաբ պատմիչ Յակուբին վկայում է, որ այդ ժամանակ Աղվանքում հանդես եկավ Աբու Մուսլիմ անունով մի ապստամբ, որի դեմ երկար պայքար մղեցին Արմինիայի ոստիկանները; Նրա հրոսակները 794 թ. հարձակվեցին Դվինի վրա,չորս ամիս պաշարեցին, բայց անհաջողության մատնվելով հեռացան։

Երկու տասնամյակ անց Դվինը նոր փորձության ենթարկվեց Ջահհաֆ անունով մի արկածախնդրի կողմից։ Սա ամուսնանալով Մուշեղ Մամիկոնյանի դստեր հետ, երազում էր զավթել Մամիկոնյանների տիրույթները, բայց թե Տարոնում և թե Արշարունիքում հայոց իշխան Աշոտ Մսակերը ջախջախեց նրան։ Չկարողանալով Հայաստանի որևէ գավառում հաստատվել, Ջահհաֆը իր որդու Աբդ ալ-Մալիքի հետ ապստամբելով, 813 թ. հարձակվեց Դվինի վրա և գրավեց այն։ Դեռևս 8-րդ դարի վերջերից Արմինիայի ոստիկանները հիմնական նստավայր էին դարձրել Պարտավը և Դվին էին այցելում դեպքից դեպք։ Դվինի քաղաքի գրավումը մարտահրավեր էր խալիֆայությանը, որի քաղաքական դրությունը կայուն չէր, և իշխանությունը նոր գրաված Մամուն խալիֆան ժամանակավորապես զիջեց ու Աբդ ալ-֊Մալիքին ոստիկան կարգեց։ Մի քանի ամիս անց Մամունը նոր ոստիկան նշանակեց։ Աբդ ալ-Մալիքը չհնազանդվեց և ապստամբելով պաշարեց Պարտավը, բայց պարտվեց և հպատակություն հայտնեց։ Սակայն նրա անպատիժ մնալը չգոհւացրեց Հայաստանում իշխող դիրք գրավող Բագրատունիներին, քանզի Ջահհաֆյանները նրանց համար շարունակում էին մնալ վտանգավոր ախոյաններ։ Սպարապետ Շապուհ Բագրատունին, ցանկա­նալով վերջ տալճահհսւֆյանների անօրինակություններին, հարձակվեց Դվինի վրա։ Աբդ ալ-Մալիքը զորք ուղարկեց նրա դեմ, սակայն Դվինում ապստամբություն ծագեց և, Վարդան պատմիչի վկայությամբ, քաղաքացիները, սպանելով նրան, բացեցին դարպասները։

Բագրատունհները քաջ գիտակցում էին, որ Հայաստանում գե­րադաս դիրք գրավելու համար անհրաժեշտ է տիրել երկրի մեծագույն քաղաքին՝ Դվինին։ Այդ հաջողվեց Աշոտ Բագրատունուն (862 — 890 թթ.), բայց Հայաստանի անկախության վերականգնումից (885 թ.) հետո, հաշվի առնելով քաղաքի անապահով վիճակն օտար ազգաբնակ­չության առկայությունը, նա զգուշացավ այն նորաստեղծ թագավորության մայրաքաղաք հռչակնլ։  Այն,  որ Դվինն իրոք Աշոտ Առաջինինն էր և նրանից հետո անցավ ոոդուն՝ Սմբատ Բագրատունուն. հավաստում է Իբն Հաուկալը. «(Դվինը) պատկանում էր հին ժամանակներում Աշոտի որդի Սմբատին՝ բոլոր հայերի թագավորին և նրա նախնիներին, և այդպես էլ այն մնաց նրանց մեծամեծների ձեռքում»։ Սմբատ Բագրաւոոլնին ևս զգուշանալով, Դվինը թագավորանիստ չդարձրեց, այլ երկրի նոր մայրաքաղաք հոչակեց Շիրակավան անառիկ բերդաքաղաքը։

Իր պատմության ընթացքում Դվինը քանիցս ավերվել է։ Սոսկա­լի աղետներ էին 854 թ., 858 թ., 869 թ. երկրաշարժերը, բայց ամենասարսափելին 893 թվականի երկրաշարժն էր։  Արաբ  պատմագիր Իբն ալ-Ասիրը այն այսպես է նկարագրում. «...Լուսինը խավարեց, և Դվինի ու ամբողջ երկրի ժողովուրդը խավարի մեջ մնացին։ Եվ խավարը մնաց, մինչև որ երեկոյան սև քամի փչեց և տևեց մինչև գիշերվա երրորդը։ Իսկ գիշերվա երրորդին եոկրաշարժեղավ, և քաղաքն ավերվեց։ Նրա տներից միայն հարյուրի չափ տուն մնաց։ Սրանից հետո հինգ անգամ ցնցվեց։ Ավերակների տակից հանվածների թիվն էր հարյուր հիսուն հազար, բոլորն էլ մեռած»։ Թովմա Արծրունին նկարագրելով երկրաշարժը, այն մեկնաբանում է որպես երկնային պատիժ դվինցիների հղփացած վարք ու բարքի պատճառով. «Դվին քաղաքը մարդաշատ, պատվարված պարսպավոր պատնեշներով, հղփացած ու հափրացած վաճառականութ­յամբ, ստսակ-տեսակ պղծություններով։ Այն հիմքից տապալեց, դժոխքի պես լայն բացեց իր բերանը, շատերին վիժեցրեց անդունդը, նրանցից ոմանց տներն իսկ գերեզմաններ դարձան իրենց համար։ Բայց Դվինի քաղաքացիների քարեղեն սրտերի պատճառով չխնայեց նրանց։ Սրբատեղիները, աղոթքի տները նույնպես ներգործվեցին շարժից, .ճեղք­վեցին, պատերը խարխլվեցին։ Ասվում է, թե շարժից խեղված մարդկանց թիվը ավելի քան 70 հազար էր»։ Այս սարսափելի աղետից հետո ՚դվինցիները ուժ գտան վերականգնելու իրենց սիրելի քաղաքը, նորից վերականգնելու եկեղեցիներն ու պալատները, վաճառատներն ու արհեստանոցները;

Դվինը եղել է ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկը։ Նրա միջնաբերդը օղակված էր հզոր պարիսպներով, որի շուրջը կառուցված էր ստորին բերդը, նրանց միջև ընկած տարածքում բնակվում էին բարձր խավի մարդիկ, պաշտոնյաներն ու զինվորականությունը։ Ստորին բերդի կավակերտ պարիսպները ահռելի չափեր են ունեցել 12 — 15 մետր հաստություն և 15 - 20 մետր բարձրություն, իսկ պարսպի չորս ծայրերին կային հզոր աշտարակներ։ Յուրաքանչյուր 40 մետրի վրա կառուցված էին հսկա    բուրգեր,    այդպիսի    երեսունից    ավելի    բուրգեր    են    եղել։

Քաղաքացիները հույսները չեն դրել միայն այս հաստաբեստ պարիսպների վրա։ Այն թշնամաց պաշտպանվել է նաև հինգ-վեց մետր խորություն և 30—50 մետր, տեղ-տեղ էլ 65-70 մետր լայնք ունեցող խրամով, որը լցվել է Ազատ գետի ջրերով։ Խրամի վրա կային մի քանի կամուրջներ։ Քաղաքը հիմնականում կառուցապատվել է միհարկանի և երկհարկանի տներով, նրա բոլոր թաղերը շրջակա լեոներից կավե խողովակներով ջուր են ստացել; Սա այն ժամանակվա քաղաքների համար մեծ նվաճում էր։ Դվինը իր լավագույն տարիներին ունեցել է 150 հազարից ավելի բնակչություն։

Պեղումները հաստատեցին, որ իր գոյության համարյա ողջ ընթաց­քում Դվինը եղել է զարգացած ար հնարագործության կենտրոն։ Գտնվել են զինագործների արհեստանոցներ, ձուլարան, ուր պատրաստվել են նե­տասլացներ ու նիզակների ծայրեր, տեգեր ու դաշույններ, սրեր, նաև կենցաղային իրեր ուրագներ, շղթաներ, կացիններ ու մկրատներ։ Զարգացած է եղել նաև պղնձագործությունը, այդ են վկայում մեծ ու փոքր կաթսաները, սափորներն ու ձիթաճրագները, զարդանախշ թասերը և այլն։ Դվինցի ոսկերիչների ու արծաթագործների բարձր ճաշակի ու վարպետության վկայությունն են հայտնաբերված օձագլուխ ապարան­ջանները, շղթայաձև մանյակները, մատանիներն ու ականջօղերը. արծաթյա գոտիներն ու սափորները։ Իսկ խեցեգործությունն ու բրուտագործությունը այնքան էին զարգացել, որ պատրաստվում էին նույնիսկ հազար լիտր տարողությամբ կարասներ։

Պեղումներից ի հայտ եկան նաև ոսկրե, հախճապակյա և ապակյա առարկաներ։ Հախճապակեգործների ու ապակեգործների արտադրանքը ժամանակին համարվում էր աշխարհում լավագույններից։ Այդ արհեստները, որ դվինցի վարպետները հասցրել էին արվեստի աստիճա­նի, մեծ վերելք ապրեցին հատկապես 9– 13-րդ դարերում։ Գտնվել են ապակյա հազարավոր իրեր, այդ թվում ապակյա զարդեր ու բաժակներ, սրվակներ, թասեր ու գավաթներ, ափսեներ, նաև ալքիմիկոսների փորձանոթներ ու սրվակներ, ընդհուպ լուսամուտի հարթ ապակիներ։ Հնուց ի վեր բարձր զարգացման էին հասել քանդակագործությունն ու քարագործությունը։ Գտնվել են հեթանոսական քարե արձաններ, մարդու գլուխներ՝ սրագագաթ գլխարկով։ Սրանք քրիստոնեության մուտքի ժամա­նակ ջարդվել էին և թաղվել հողի մեջ։ Դվինցի վարպետները հետագա դարերում ևս շարունակել են իրենց արհեստը զարդաքանդակ ել պալատներն ու ապարանքները, եկեղեցիների և բնակելի տների ճակատներնուշքաաււսւքերը

Եթե անցյալի վարպետների ձեռակերտերը հողի մեջ պահպանվել են երկար   դարեր,   ապա   դվինցի   աշխարհահռչակ   ջուլհակագործների արտադրանքից համարյա ոչինչ չի մնացել։ Ալ-Իստահրին վկայում է, որ «այս քաղաքում արտադրվում են բրդյա շորեր և գորգեր, բարձեր, բազմոցներ (մինդար), ժանյակներ և հայկական արտադրության այլ առարկաներ»։ Նրա ժամանակակից մեկ ուրիշ արաբ ճանապարհորդ՝ ԻբնՀաուկալը գրում է. «Իսկ հայկական անվամբ ծանոթ նրանց արտադրանքը ինչպես հաստ գործվածքեղենը, բազմոցները, գորգերը, վարագույրները, երկար գորգերը, կաշվե հենաբարձերը, բարձերը, ծածկոցները ոչ մի տեսակետից իրենց նմանը չունեն աշխարհի որևէ մասում»։

Եվ բնական էր, որ այս պայմաններում խիստ զարգացում ապրեց միջազգային առևտուրը։ Դվինից սկիզբ էին առնում վեց մայրուղիներ, որոնք վաճառականներին տանում էին Կովկաս ու Հարավային Ռուսաս­տան, Փոքր Ասիա ու Հարավային Եվրոպա, Հյուսիսային Աֆրիկա ու Բյուզանդիա, Միջագետք ու Միջին Ասիա։ Պրոկոպիոս Կեսարացու վկա­յությամբ,   Դվինը  դեռևս  5-6-րդ  դարերում   միջազգային  առևտրի կարևորագույն կենտրոն էր. «Դուվինը շատ բերքատու երկիր է, ունի բարեխառն օդ և լավ ջուր։  Այստեղ դաշտերը  հարթ են  և հարմար ձիավարության։ Միմյանց շատ մոտիկ գտնվող բազմամարդ գյուղերը բնակված են առևտրականներով, որովհետև Հնդկաստանից, հարևան Վրաստանրց ու պարսիկների և նույնիսկ հռոմեացիների հպատակության ներքո գտնվող գրեթե բոլոր տեղերից այդտեղ են բերում ապրանքներ, որոնցով նրանք առևտուր են անում»։ Այսպիսի մեծ ծավալի առևտուր ունեցող քաղաքը պետք է որ ունենար իր կենտրոնական վաճառատեղին։ Երկար տարիներ հնագետները փնտրում էին Դվինի շուկայի հետքերը։ Վերջապես նրանց հաջողվեց հողի շերտից ազատել քարաշեն հսկա շինության    մնացորդներ՝   չորս    շարք    սյուներով    և    սալահատակ միջանցքներով։ Դա նշանավոր շուկան էր, որ կառուցվել էր 5–6-րդ դարերում՝ մոխրագույն  սրբատաշ  տուֆ  քարով։  Հետագայում  շենքը կործանվել է և վերակառուցվել նույն  հիմքերի  վրա,  արդեն  թրծած աղյուսով։ Վերստին ավերվել է 893 թվականի մեծ երկրաշարժի ժամա­նակ, բայց կրկին վերակառուցվել է 10-րդ դարում, որից երեք դար հետո վերջնականապես կործանվել է ու այդպես էլ հասել սերունդներին։ Դվինի գլխավոր շուկան երկու երկարաձիգ միջանցքների կողմերում ունեցել է չորս   շարք  խանութներ։   Բայց   որքան   էլ  ահավոր   է  եղել   Դվինի երկրաշարժը, այնուամենայնիվ, այդ մեծահամբավ ու վաճառաշահ քա­ղաքն ավելի շատ ավերել են իրար հաջորդող զավթիչները։ Երբ հայոց Սմբատ Բագրատունի արքան կործանված քաղաքի վերաշինությամբ էր զբաղված,  Ատրպատականի կառավարիչ Ափշրնը մեծ բանակով եկավ գրավեց Դվինը։ Բայց նրան դառը պարտություն էր սպասում։ Արագածոտն գավառում    նրա    զորքերը    ջարդ    կերան    Սմբատի    բանակից    և վռնդվեցին Հայաստանից։  Շուտով, Ափշրնի մահից հետո,  Ատոպատականի ամիրա դարձավ Յուսուֆը։ Սա ևս Բագրատունյաց Հայաստանի ոխերիմ թշնամին էր։ Նրան հաջողվում է Հայաստանի  բազում բնակավայրեր  ավերելուց  հետո  խաբեությամբ գերել Սմբատին, գլխատել և մարմինը 914 թվականին խաչ բարձրացնել Դվինի հրապարակում։ Սմբատին հաջորդած Աշոտ Երկաթը անօրինակ քաջությամբ կռիվներ է մղում զավթիչների դեմ և ազատագրում թագավորությունը։ 922 թ. բյուգանդական բանակը ներխուժում է Հայաս­տան, հասնում մինչև Դվին։ Իբն ալ-Ասիրը գրում է. «Քաղաքի բնակիչները դիմադրեցին։ Հոռոմները համառ պայքարով հասան պարիսպներին և այնտեղ բազմաթիվ ճեղքղածքներ բացին ու մտան քաղաք։ Ժողովուրդը և զորքը սաստիկ պատերազմ տվեցին, և... հաղթեցին ու հոռոմներին դուրս քշեցին, սպանելով մոտավորապես տասը հազար մարդ»։ Հինգ տարի անց հույները վերադարձան և կրկին Դվինի պարիսպների տակ պարտություն կրեցին։

Աշոտ Երկաթից հետո գահ բարձրացավ նրա եղբայր Աբաս թագավորը (929 — 953 թթ.): Մի երկու տարի անց մոտավորապես 930-ին Ատրպատականի կողմից Հայաստանի վրա է հարձակվում տասներեքհազարանոց մի զորաբանակ, գրավում Դվինը և Աբաս Բագրատունուց հարկ պահանջում։ Բագրատունիների և Արծրունիների միացյալ ուժերը Խոր Վիրապի մոտ կոտորում են թշնամու զորաբանակի մեծ մասը՝ ութ հազար հոգու, և մտնում Դվին։ Բայց քաղաքը կրկին ընկնում է Ատրապատականի իշխանության տակ։

Իր հետագա շուրջ քսանամյա պատմության ընթացքում Դվինը քանիցս ձեռքից ձեռք

անցավ։

951 թ. Ատրպատականի կողմերից եկած քուրդ Մուհամմադ իբն Շադդադը տիրեց

Դվինին։ Եթե հավատանքպատմագիր Մունաջիմ    Բաշիին, ապա դվինցիները քաղաքը ինքնակամ են  հանձնել Մահամմադին.  որպեսզի նա ավազակային  հարձակումներից պաշտպանի իրենց անձն ոլ ունեցվածքը։

Հայոց Աշոտ Ողորմած թագավորը (953 –977 թթ.) իր գահակալության առաջին իսկ տարում փորձեց ազատագրել Դվինը։ Երեսունհաղարանոց բանակով աաշարեց քաղաքը, բայց, ըստ Բաշիի, անզգույշ գտնվեց, և երբ նրա զորքը «ցրված էր ստվերոտ տեղերում՝ պատսպարվելով սաստիկ շոգից», հանկարծակի նրանց վրա հարձակվեցին Շադդադի ուժերը և պարտության մատնեցին։ Իհարկե, հաղթանակը հեշտությամբ չտրվեց, և այս ճակատամարտից հետո Շադդադի դիրքերը սասանվեցին։

Ատրպատականի ամիրա Սալար Մարզուբանը չէր կարողանում հաշտվել Դվինի կորստի հետ և 954 թ. նա հարձակվեց քաղաքի վրա։ Շադդադի զորքում քրդերը քիչ էին, և նա ստիպված քաղաքի պաշտպանությունը հանձնեց Հյուսիսային Իրանի բնակիչներից դելմիկներից կազմված կայազորին, որն էլ բացելով միջնաբերդի դռներից մեկը,ներս թողեց հարձակվողներին; Քաղաքացիների մի մասը ևս միացավ Մարզուբանին, և Շադդադյանների վիճակը օրհասական դարձավ։ Բայց նրանց հաջողվեց իրենց ընտանիքներն ու հարստությունն առնելով «գերեզմանների դռնից» փախչել։ Շուրջ Երեք տարի հետո Դվինը նվաճում է հարևան Գողթնի ամիրայությունը; Բայց նրանից էլ այն 966-ից կրկին անցավ Ատրպատականի Սալարյաններին։  982 թ. Դվինը խլում է Գողթնի ամիրա Աբու Դուլաֆը։

Շուտով Ատրպատականում իշխանությունը զավթեցին քրդական ծագում ունեցող Ռավվադյաննհրը, որոնցից էլ Աբու-լ-Հայջա անունով մեկը 987 թ. հարյուրհազարանոց անակով հարձակվեց Աբու Դուլաֆի վրա, գրավեց նրա տիրույթների մի մասն ու Դվինը։ այց երկու տարի անց, Հայջայի մահից հետո, Դուլաֆը կրկին ետ նվաճեց այդ հռչակավոր աղաքը։

Երբ Բագրատունյաց գահին է բազմում Գագիկ Աոաջինը (990 — 1020 թթ.), թագավորութաւնը նոր ծաղկում է ապրում։ Նրա իշխանության տարիներին Դվինն իր գավառով կցված էր հայոց թագավորությանը։

Բայց կրկին վերադառնանք Շադդադյաններին, քանզի նրանք գործուն դեր են խաղալու  միայն Դվինի, այլև Բագրատունյաց թագավորության կյանքում։

Մուհամմադ Շադդադի մահից հետո որոշ ժամանակ արկածախնդիր կյանք վարելով նրա որդիներից Փատլունը հաստատվեց Գանձակում։ Քանի դեռ ողջ էր հայոց Գագիկ ռաշին թագավորը, Շադդադյանները զգուշանում էին նրա հետ առճակատումից։ Շուտով Փատլունին հաջողվեց գրավել նաև Պարտավը, իսկ Փառիսոսի հայկական փոքր թագավոսթյունը 1003 թ. բաժանվեց նրա և Գագիկի միջև։

Գագիկ Առաջինի մահից հետո, 1020 թ., նրա որդիները՝ Հովհաննես-Սմբատն ու Աշոտը վիճաբանություններից և ընդհարումներից հետո իրենց մեջ բաժանեցին առանց այն էլ փոքրացած թագավորությունը։ Ավագ եղբայրը ստացավ Անին ու մի շարք կենտրոնական գավառներ, իսկ Աշոտը՝ Իրանին սահմանակից «դրսի աշխարհը» և այլն։ Հովհաննես– Սմբատի գահ բարձրանալու հենց հաջորդ տարում՝ 1021 թ., Հայաստանի վրա հարձակվցին Ատրպատականի Ռավվադյաններն ու Գանձակի Շադդադյանները. որոնց բանակում ծառայում էին դելմիկներ և թուրքեր։ Գրավելով Դվինը, նրանք ուղղվեցին երկրի հյուսիսյին շրջանները։ Բջնիում հերոսական դիմադրություն կազմակերպեց Վասակ Պահլավուն և կասեցրեց նրանց առաջխաղացումը։ Ավարառուները անբավ հարստություն առած ւրադարձան իրենց երկիրը։

Այս հարվածից դեռ Դվինը ուշքի չէր եկել, երբ քաղաքին տիրեց Փատլուն Շադդաղյանի որդին՝ Աբու-լ-Ասվարը։ Թե ինչպես այդ Նրան հաջողվեց՝ անհայտ է։ Գուցե ասպատակիչները Հայաստանից հեռանալով քաղաքը հանձնել էին իրենց տոհմակցին։ Այս մասին հայ և օտար ատմիչները մանրամասներ չեն հաղորդում։ Մունաջիմ Բաշիի մի անուղղակի տեդեկության հիման վրա կարելի է ենթադրել, որ այդ տեղի է ունեցել 1022 թվականին։ Իսկ ըստ Մատթեոս Ուռհայեցու, Ասվարը Դվինի ամիրա էր դարձել ավելի վաղ, քանզի երբ Հովհաննես-Սմրատը թագավոր հռչակվեց, ապա նրա եղբոր Աշոտի կողմնակիցներից Ապիրատ իշխանը, վախենալով թագավորի վրեժխնդրությունից, իր տասներկուհազարանոց այրուձիով ապաստանեց Դվինում՝ Աբու-լ-Ասվարի մոտ, բայց վերջինս «բարեկամական աւյցի է հրավիրում և ծածուկ սպանում այս քաջ, հզոր և բովանդակ Հայաստանում հչակված մարդուն»։

Աշոտն ու Հովհաննես-Ամբատը գրեթե միաժամանակ վախճանվեցին, և 1042թ. Հայոց թագավոր հռչակվեց Աշոտի որդին՝ տասնութամյա Գագիկ Երկրորդը։ Բյուզանդացիները մի քանի անգամ մեծաքանակ զորքով փորձեցին գրավել Անին և վերջ տալ հայոց անկախ թագավորությանը։ Չկարողանալով հայերին հաղթել, նրանք հրահրեցին Դվինի ամիրա Աբու-լ-Ասվարին, որ ասպատակի Գագիկ թագավորի տիրույթները, խոստանալով նրան թողնել Բագրատունյաց թագավորության բոլոր այն շրջաններն ու բերդերը, որոնց զենքի ուժով կտիրի Ասվարը։ Դվինի ամիրան չհապաղեց օգտվել առիթից։

1045 թ. Բագրատունյաց թագավորությունն ընկավ։ Անին գրավելով բյուզանդացիները սահմանակից դարձան Դվինի ամիրայությանը։ Ցանկանալով ընդարձակել իրենց նվաճումները, ըււտ Մատթեոս Ուռհայեցու, բյուզանդացիները 1045, 46 և 47 թվականներին երեք արշավանք կազմակերպեցին Դվինի վրա։ Բայց Աբու-լ-Ասվարը բացելով ոռոգման ջրանցքները ողողեց Դվինի պարիսպների շուրջը տարածված խաղողի այգիները, և հարձակվողները, ցեխի մեջ խրվելով ու պարիսպներից և թաքստոցներից արձակվող նետերի տարափի տակ ընկնելով, պարտվեցին։ Հետաքրքրական է, որ, այս դեպքերը նկարագրելիս, 11-րդ դարի բյուգանդական պատմագիրներ Հովհաննես Ակիլիցեսը և Գեորգի Կեդրենոսը ոչ թե Անին, այլ Դվինն են անվանում «համայն ազգի մայրաքաղաք»։ 1049-ին Աբու-լ-Ասվարը, ըստ երևույթին, ավելի ապահով տեղ փնտրելով և խուսափելով բյուզանդացիների իրար հաղորդող արշավանքներից, Դվինից տեղափոխվեց Գանձակ, բայց նրա հեռանալուց հետո էլ քաղաքը մնաց Շադդադյան ընտանիքի ձեռքում։

Սելջուկյան արշավանքների շրջանում սելջուկ Տուղրիլ Բեկին 1054 թ. հաջողվեց հպատակեցնել Դվինը։ Աբու-լ-Ասվարը հնազանդություն հայտնելով, գործուն մասնակցութ­յուն ունեցավ Ալփ Արսլանի 1064 թ. Անիի դեմ կատարած ավերիչ արշավանքներին։ Սակայն այդ համագործակցությունը ժամանակավոր էր։ Երեք տարի անց մեռավ Աբու-լ-Ասվարը, իսկ 1075-ին Շադդադյանները կորցրին Գանձակ տիրույթները։ Գանձակի կորստից հետո Շադդադյանները մնացին միայն Դվինում և Անիում։ Բայց Դվինում ևս նրանց իշխանությունը հաստատուն չէր, քանի որ 1105 թ. սելջուկ ամիրա Կզըլը գրավեց այն։ Չնայած Շադդադյաններին հաջողվեց 1118-ից նորից տիրել Դվինին, բայց 1130-ին այն կրկին կորցնում են։ Քաղաքն ընկնում է Բաղեշի և Արզնի տեր Իբն ալ-Ահդաբի ձեռքը։ Հաջորդ տարի նա, հաղթելով Դվինի վրա հարձակված Իվանե Օրբելիին, կտրել է տայիս նրա զոհված զինվորների գլուխները և գանգերը շարում Դվինի մինարեի վրա։ Այս բարբարոս ամիրան Դվինում իշխում է շուրջ 32 տարի։

Վրաց Գեորգի թագավորը քանիցս փորձեց նրանից խլել այդ «հռչակավոր և մեծ» քաղաքը,  ինչպես  վրաց  Անանուն  ժամանակագիրն  է  բնութագրում  Դվինը:   1162  թ.  օգոստոսին նրան հաջողվեց մտնել Դվին և վրեժխնդիր լինել։ Դեպքերի ժամանակակից արաբ պատմիչ Ալ-Ֆարիկին հայտնում է, որ Գեորգիի զորքերը «քանդեցին այն աշտարակը, որ   սարքել  էր   Կուրտի  Իբն   ալ-Ահդաբը՝ վրացիների  գանգերից...  Նրանք   կործսւնեցին մզկիթներն ու տների մի մասը և վերադարձան Տփղիս»։ Ինչպես երևում է արաբ պատմագիրների նկարագրություններից, վրացիների հարձակումից առավելապես տուժել է քաղաքի օտարազգի բնակչությունը։ Նույն թվականի վերջերին Ատրպատականի ամիրա Ելտկուզը միացյալ մեծ բանակով շարժվեց Արարատյան դաշտ և նվաճեց Դվինը։

Վերջապես 1203 թ. Ջաքարյաններին հաջողվում է «առյուծավայել ճակատամարտում» ետ խլել Դվինը։ Այն տրվում է Իվանե Զաքարյանին որպես սեփականություն։

Դվինը դառնում է Իվանեի ընդարձակ տիրույթների կենտրոնը։ Այս շրջանում քաղաքը կրկին բարգավաճում է։ Նրա պարիսպները ձգվում էին մի քանի կիլոմետր դեպի հարավ և հարավ-արԱմուտք, կային պարսպապատ առանձին թաղամասեր։

Բայց կարճատև խաղաղությանը հաջորդեց Նոր ամպրոպ։ 1225 թ. մոնղոլներից հալածված խորեզմի շահ Սլա ադ-Դին Մուհամմադի որդին՝ Ջալալ ադ-Դինը, նպատակ ունենալով վերականգնել Խորեզմի երբեմնի հզորությունը, - ասպատակում է Իրան և Հայկական լեռնաշխարհ։ Նրա վաթսունհազարանոց բանակը խուժում է Արարատյան դաշտավայր և գրավում Դվինը, ավերում ու շարժվում դեպի Կոտայք։ Գառնի ամրոցի մոտ Իվանե աթաբեկի գլխավորած հայ-վրացական միացյալ ուժերը մեծ կորուստներ տալով պարտվում են։

Այս հաղթանակից հետո արյունռուշտ հրոսակները Դվինում կայազոր թողնելով ասպատակում էն Հայաստանն ու Վրաստանը։ Նրանց գազանությունների մասին Ստեփանոս Օրբելյանը պատմում է. «խորեզմցին՚երը մեր երկիրը անտերունչ գտնելով, անխնա կոտորեցին և հրդեհեցին քաղաքների, գյուղերի ու վանքերի բոլոր շինություններն ու տները, նաև այրեցին մեր ամբողջ վաստակը և կտրատեցին այգիներն ու ծառերը, որի պատճառով սաստիկ սով տիրեց ամենուրեք»։

1227 թ. մարտին Իվանե աթաբեկի զորավարներից Պռոշ իշխանը մտնում է Դվին, կոտորում այնտեղ եղած խորեզմյան կայազորն ու հեռանում։ 1236-ին Դվինն ընկավ թաթար-մոնղոլների ձեռքը, ավերվեց ու կողոպտվեց, բայց իր գոյությունը պահպանեց ևս մեկ դար։ Դվինը վերջին անգամ հիշատակվում է 14-րդ դարի վրացական մի ժամա­նակագրության մեջ՝ թուրքերի կողմից ավերված այլ քաղաքների շարքում։ Այնուհետև մեծահռչակ քաղաքի տեղում, նրա ավերակների վրա հիմնվում են մի քանի գյուղեր, որոնք գոյատևում են մինչև այսօր։

Դվինի հողածածկ ավերակները փռված են ներկայիս Արտաշատի շրջանի Վերին Դվին. Ներքին Դվին, ձողաբերդ. ձնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Բզովան, Այգեստան գյուղերի տարածքներում՝ հասնելով մինչև Կանաչուտ և Այգեզարդ։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298985
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52