Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Անի

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

           Անիի մասին գրվել են բազմաթիվ գրքեր ու հոդվածներ, վեպեր ու պատմվածքներ, պոեմներ ու երգեր։ Երևի հայոց ոչ մի մայրաքաղաք այդքան լավ չի ուսումնասիրվել, որքան Անին։ Նրա վիմագիր արձանագրություններն առաջին անգամ ընդօրինակվել են դեռևս 1804 . թվականին։ Բայց գտնվելով Թուրքիայի տիրապետության սահմաններում, Անի այցելելն այնքան էլ անվտանգ չէր, և այս հանգամանքը մեծապես խոչընդոտել է նրա ուսումնասիրությանը։ Ինչպես Լեոն է պատկերավոր ասել. «Անին նման էր հեքիաթների կախարդական ամրոցներին, որոնց մեջ հրաշքներ կան, բայց որոնք վիշապների ու այլ հրեշների ձեռքին են գտնվում»։
           Ենթադրվում է, որ Պուշկինը Էրզրում կատարած ճանապարհորդության ընթացքում Անիում գծանկարել է մի քանի կոթողներ։ 1830-ին գրավոր աղբյուրների հիման վրա Մինաս Բժշկյանը գրում է Անիի պատմությունը։ Վեց տարի անց գյուքաղաքն է այցելում անգլիացի Հեմիլթոնը, իսկ հաջորդ տարվա գարնանը գերմանացի նշանավոր գիտնական, բուսաբան Կոխը։ Համարյա նույն օրերին Անիի ավերակներում է լինում մեկ ուրիշ անգլիացի՝ Էբբոթը, իսկ ձմեռնամուտին՝ նրա հայրենակից Ուիլբրեհեմը։ Անին ոչ ոքի անտարբեր չէր թողնում, և Ուիլբրեհեմը իր ուղեգրության մեջ գրում է. «Այս անապատացած քաղաքի տեսքից սրտիս մելամաղձոտ տխրություն է իջնում. նրա լքված եկեղեցիները հիշեցնում են, որ այստեղ մի հզոր քրիստոնյա ազգ է ընկած Ասիայի ամենաանգութ բարբարոսների և քրիստոնեության անհաշտ թշնամիների բազմիցս կրկնված հարվածների տակ... Բաբելոնի անկերպարանք հողաբլուրները մեռելների կմախքներ են թվում, իսկ այս ամայացած և դեռ կանգուն քաղաքը կարծես նոր անշնչացած դիակ է, որի մեջ դեռ կենդանության նշույլներ կան»։
          Ֆրանսիական կառավարությունը 1838 թ. Անի է ուղարկում լեզվաբան էոժեն Բոբեին։ Յոթ օր անմարդաբնակ քաղաքում մնալով, նա ուսումնասիրում և մի շարք արձանագրություններ է արտագրում։ Անին մի զարմանալի կարողություն ուներ, նա բանաստեղծ էր դարձնում բոլոր նրանց, ովքեր գեթ մէկ անգամ տեսնում էին իրեն։ Եվ ահա, ֆրանսիացի հռչակավոր լեզվաբանը ևս ընկնում է քնարական խոհերի գիրկը. «Մեծ բաղձանքով մտանք Անիի հյոաիսային ավագ դռնով, որ բացված էր կարծես մի տոնական օրվա համար, որպեսզի ուրախ քաղաքացիների բազմությունը դուրս գա. նրա ներքին մասը մեզ թափուր թվաց, ինչպես կողոպտված գերեզմանը...
           Եկվորն այս ավերակների մեջ միայնակ թափառելով և ամեն քարից հարցուփորձ անելով՝ այդ տեղի և նրանում մի ժամանակ ապրած ազգի հիշատակներն իմանալու համար, տխրությամբ է համակվում, երբ տեսնում է, թե մարդը ինչ ավերածություններ և անգթություններ է գործադրել իր եղբայր մարդու վրա, որի հետ պարտավոր և արժանի է, որ ապրեր խաղաղության ու հաջողության մեջ»։
          Հաջորդ տարի ևս՝ 1839-ին, ֆրանսիական կառավարությունը Անի ուղարկեց նոր հետազոտող՝ ճարտարապետ Տեքսիեին, որն իր երկու օգնականների հետ ընդամենը չորս օրում գծագրեց մի շարք հուշարձաններ։ Այնուհետև, 1841-ին մի շարք արձանագրություններ է ընդօրինակում Գևորգ վարդապետը, իսկ չորս տարի անց՝ Մխիթարյան միա բաններից Ներսես Սարգիսյանը։ Այդ նույն շրջանում Անիի տեղագրական հատակագիծը կազմեց և մի շարք հուշարձաններ նկարեց ու տասն արձանագրություններ պատճենահանեց Դորպատի համալսարանի պրոֆեսոր Հ. Աբիխը։
           1848 թ. ձմռանը, արհամարհելով սաստիկ ցուրտը, Անի այցելեց ռուս գիտնա– կան խանիկովը։ ճաջորդ տարի վեց շաբաթ Անիում մնալով, նկարիչ Քեսդները իր հետ Թիֆլիս տարավ 65նկար ու 42 արձանագրություն և մի շքեղ ալբոմ հրատարակեց։ Իսկ նրա հավաքած նյութերի հիման վրա ակադեմիկոս Բրոսսեն Անիի մասին ուսումնասիրություն գրեց։
         Անին Ռուսաստանին անցնելուց հետո (1878 թ.) նրա այցելուների թիվը բազմապատկվեց։ Ռուսական բանակի լուսանկարիչ Հ. Քյուրքչյանը, պատերազմի տարիներին այս հեքիաթային քաղաքը տեսնելով, ուխտում է անպայման լուսանկարել։ 1879 թվականին հինգ ամիս Անիում ապրելով և նյութական զրկանքներ կրելով, նա լուսանկարում է բազմաթիվ հուշարձաններ։ Ցավոք, նրան հաջողվում է հրատարակել իր կազմած ժողո­վածուի միայն առաջին հատորը՝ շուրջ 40 նկար։ Հ֊ետագայում նրա գործը շարունակեց դերասան Արամ Վրույրը, որը որդու՝ Արտաշեսի հետ լուսանկարեց համարյա բոլոր կառույցները։
           Անիի պատմության լուսաբանման համար անգնահատելի են Ղևոնդ Ալիշանի ուսումնասիրությունները, որոնցում նա ի մի է հավաքել քաղաքի մասին տարբեր դարերի ձեռագրերում հանդիպող հիշատակումներն ու վկայությունները։
            Համառոտակի այսպիսի նախապատմություն ուներ Անիի ուսումնասիրությունը, երբ 1892 թվականին երիտասարդ գիտնական Ն. Մառը սկսեց քաղաքի պեղումները։ Աակայն մեկ տարի անց ընդհատվելով, պեղումները վերսկսվեցին 1904-ին և շարունակվեցին մինչև 1917 թվականը։
            Դրանք անց էին կացվում Ռուսաստանի Կայսերական գիտությունների ակադեմիայի հնագիտական հանձնաժողովի հանձնարարությամբ, իսկ նյութական միջոցներն ապահովում էին Արքայական հնագիտական ընկերությունը, Պետերբուրգի հայ­կական եկեղեցական խորհուրդը և հայ մեծահարուստները։ Անիի ուսում­նասիրությունը ժամանակին այնքան լայն արձագանք էր գտել հայ իրականության մեջ, որ այնտեղ աշխատող գիտնականներրն օգնել և աջակից են եղել հայ հասարակայնության բոլոր խավերը։ Թե որքան մեծ է եղել առ Անին եղած հետաքրքրությունը, վկայում է թեկուզև այն, որ միայն վաճառված տոմսերից դատելով, 1908 — 1910 թթ. Անիի թանգարան տարեկան այցելել են երկու հազար մարդ։
              Թանգարանն ուներ իր հրատարակչությունը, որը տպագրում էր «Անվո շարք» և «Անվո հնություններ» մատենաշարերը, պեղումների հաշվետվությունները, քաղաքի պատմությանը նվիրված գիտական հոդվածներ, գտնված առարկաների ցուցակները, Անիի հուշարձանները պատկերող բացիկներ և այլն։ 1917 թ. Անիում հնագիտական ինստիտուտ ստեղծելու կապակցությամբ, որոշվեց Անիի արխիվը Պետրոգրադից վերադարձնել, բայց այն ճանապարհին անհետացավ։
             Տարբեր տարիներին, Ն. Մառի հետ պեղումներին մասնակցել են բազմաթիվ հայ գիտնականներ, այդ թվում՝ Հ. Օրբելին, Թ. Թորամանյանը, Ն. Ադոնցը, Գ. Ղափանցյանը, Աշխ. Քալանթարը և ուրիշներ։
              Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով Անիի ուսում­նասիրությունը ընդհատվում է, այդպես էլ դեռ շատ բան թաքցնելով քաղաքի ավերակներում։ Ընկնելով թուրքերի ձեռքը, կորստյան են մատնվում նաև հայտնաբերված հսկայաքանակ նյութերը, որոնք պահպանվում էին տեղում ստեղծված թանգարանում։ Այդ ցուցանմուշների միայն մի փոքր մասն է Աշխ. Քալանթարրն և. Հ. Օրբելուն հաջողվում փրկել և տեղափոխել։
            Անիի պատմության պերճախոս վկաները ոչ միայն պահպանված նյութական արժեքներն են, այլև այն ձեռագիր մատյանները, որոնք մեզ են հասցնում այդ «տիեզերահռչակ» քաղաքի պատմության դրվագները։ Նրա մասին հիշատակում են Եղիշեն ու Ղազար Փարպեցին, Հովհաննես Դրասխանակերտցին ու Ստեփանոս Ասողիկը, Արիստակես Լաստիվերցին ու Մատթեոս Ուռհայեցին, Սմբատ Սպարապետն ու Սամուել Անեցին, Կիրակոս Գանձակեցին ու Ատեփանոս Օրբելյանը, Մխիթար Անեցին ու Մխիթար Այրիվանեցին ու շատ ուրիշներ։ Անիի մասին վկայություններ կան նաև բյուզանդական, վրացական, պարսկական, արաբական և թուրքական պատմիչների մոտ։ Իսկ 13-րդ դարից սկսած նրա մասին տեղեկություններ են հաղորդում նաև արևմտաեվրոպական ուղեգիրներն ու ճանապարհորդները։ Պահպանվել են ավելի ուշ շրջանի՝ հատկապես 18– 19-րդ դարերի հարյուրավոր նկարագրություններ։ Մեզ են հասել նաև Անիի մասին մի շարք ավանդություններ ու զրույցներ։
            Այս ամենի հիման վրա ստեղծվել է անիագիտական հարուստ գրադարան, թազմաթիվ են նրա պատմությանը, քադաքաշինությանը, ճաոտարապետությանն ու վիմագրությանը, արվեստներին ու արհեստներին նվիրված հոդվածներն ու մենագրությունները։
            Անիի հանդեպ հետաքրքրությունը չի մարել նաև մեր օրերում։ Լույս տեսած ուսումնասիոություններից հատկապես արժեքավոր են Ն. Տոկարսկու, Հ. Խալփախչյանի, Ա. Յակոբսոնի, Վ. Հ.արությունյանի և ուրիշների գրքերը։ Այստեղ պետք է հիշատակելնաև Լեոյի «Անի» գրական-պատմական ուսոլմնասիրությունը, որը թեևգրվել է դեռևս 1904թվականին, բայց ամբողջությամբ հրատարակվեց միայն 1963-ին։ Անիագիտա­կան գրադարանը հարստացավ Թադևոս Հակոբյանի «Անիի պատմություն» երկհատորանոց աշխատասիրությամբ, որում ի մի են բերված և գիտական վերլուծության ենթարկված Անիի մասին հարյուրավոր վիմագիր և ձեռագիր նյութեր։
            Անին գտնվում է Շիրակում, Ախուրյանի աջ ափին; Քաղաքը երեք կողմից խոր ձորերով առանձնացված եռանկյունաձև մի սարահարթի վրա էր, որը հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք ուներ շուրջ մեկ կիլոմետր երկարություն, իսկ ամենաընդարձակ մասում՝500—600 մետր լայնք։ Անիի մայր գետը Ախուրյանն էր, որ հոսում էր իիստ դժվարամատչ ձորով և հարավից անառիկ դարձնում մայրաքաղաքը։ Հյուսիս-արևելյան մասում, աջից Ախուրյանին էր միանում փոքրիկ Գայլ գետը, որի պատճառով էլ ձորը կոչվում էր Գլիձոր (Գելիձոր, Գայլիձոր): Քաղաքի արևմտյան կողմով, հյուսիսից հարավ հոսում էր Ալաջա գետը։ Մյուս գետակը՝ Իգաձորը, սկսվելով հյուսիսից, հոսում էր արևմուտք և միանում Ալաջային։
           Բնականից անառիկ այս սարահարթում բնակավայր է եղել դեռես վաղնջական ժա– մանակներում։ Այդ են ապացուցում նաև Անիի տարածքում պահպանված կիկլոպյան շինությունների մնացորդները։ Դրանք տեսել և նկարագրել են ակադեմիկոս Հ. Աբիխը (1844 թ.), բանասեր Կոնիբերը (1888 թ.), այնուհետև Լինչը և ուրիշներ։ Քաղաքից 5 -6 կմ հեռավորոլթյան վրա ևս կան կիկլոպյան ամրոցի լավ պահպանված հետքեր, որոնք նկարագրել է Թ. Թորամանյանը։
             Անիի շրջակա ձորերում եղած քարանձավները ևս մարդկանց կացարան են ծառայել անհիշելի ժամանակներում։ Նրանցից մեկում գտնվել է մ. թ. ա. երկրորդ հազարամյակի բրոնզե ապարանջան։ Պեղումներն ի հայտ են բերել նաև նորքարեդարյան սև փայլով խեցեդեն։ Իսկ մ. թ. ա. 8–7-րդ դարերով թվագրվոդ նյութական մշակույթի մնա­ցորդներ են հայտնաբերվել քաղաքի մերձակա ընդարձակ գերեզմանոցում։ Եվ, վերջապռս, հելլենիստական շրջանի դրամները վկայում Են, որ այս բնակավայրը անընդմեջ իր գոյությունը պահպանել է երկար դարեր։
             Իսկ Անիի ավելի ուշ շրջանի պատմությունն այսպիսին է։ Շիրակ գավառը, որտեղ գտնվում էր Անին, Կամսարական նախարարական տանն էր տրվել 321 թվականին՝ հայոց Տրդատ երրորդ թագավորի կողմից։ Կամսարականների հայրենական կալվածքը կամ ոստանը հնուց ի վեր գտնվում էր Արշարունիքում՝ Արտագերսում, որին, հավանաբար, Անին փոխարինեց  4-րդ  դարի  վերջերին։   Անին  հայ  պատմիչներից   առաջինը  հիշատակում  է Եղիշեն՝  450—51   թթ.  Գառնիի,   Արտագերսի  հետ  այն  պարսիկներից ազատագրում է Վարդան Աամիկոնյանը։ Դեռ այն ժամանակ Անի ամրոցն ուներ իր ավանը։ Երկրորդ հիշատակությունը, կապված 481 –84 թթ. Վահան Աամիկոնյանի գլխավորած ազատագրական պատերազմի հետ, պատկանում է Ղազար Փարպեցուն։                                                              
           Այն բլուրը, որի վրա հետագայում քաղաքի միջնաբերդն էր, դեռ Կամսարականների օրոք պարսպապատվւսծ էր և նրանց իշխանանիստ ամրոցն էր։ Այստեղ, բացի պալատից, 7-րդ դարում կւսռուցվել է նաև մի եկեղեցի, որը Հ. Աբիխը անվանել է «Անիի թանկագին ակը»։ Կամսարականները շինարարություն եՆ ծավալել նաև ամրոցին կից ավանում. հատկապես արժեքավոր է 7–8-րդ դարերին պատկանող, այսպես կոչված «Նռերով եկեղեցին»։
            Արաբների դեմ բռնկված 773—75 թթ. ապստամբություններից հետո Կամսարականները հեռանում են Բյուզանդիա, իսկ նրանց տիրույթները անցնում են Բագրատունիներին։
           Բագրատունիների թագավորության հաստատումից հետո (885 թ.) Անին երկրի կարևորագույն բերդերից էր, ուր, հատկապես Ամբատ Առաջինի ժամանակ, պահպանվում էր արքունի գանձերի մի մասը։
              Բագրատունիները կարճ ժամանակաշրջանում երեք մայրաքաղաք փոխելուց հետո վերջնականապես հաստատվեցին Անիում։ 961 թվակա­նին Աշոտ Ողորմածը հանդիսավոր պայմաններում Անիում օծվում է հայոց թագավոր՝ «շահնշահ»։ Թագադրման ճոխ արարողությանը ներկա էին Աղվանից աշխարհի Փիլիպոս թագավորը, Հովհաննես կաթողիկոսը՝ 40 եպիսկոպոսներով, և շատ ուրիշներ։
             Մատթեոս Ուռհայեցին գրում է. «Նույն օրը տեղի ունեցավ նրա հարյուրհազարանոց սպառազեն ընտիր, քաջամարտիկ և կորովի զինվորների զորահանդեսը... Այս ամենի համբավը հասնելով հարևան բոլոր երկրները, բոլոր ժողովուրդների թագավորները՝ աբխազների և հույների, բաբելացիների և պարսիկների, ի պատիվ հայոց թագա­վորության ուղարկեցին նվերներ և բարեկամության հավաստիացումներ թանկագին ընծաներով»։
           Անիի ընտրությունը, որպես մայր քաղաք, պատահական չէր։ 10-րդ դարի սկզբին այն արդեն վաճառաշահ քաղաք էր. Այունիքի տեր Գրիգոր Սուփան իշխանը, Մաքենիսի վանքի իր արձանագրության մեջ (901 թ.) վանքին նվիրաբերած այլ ունեցվածքի հետ հիշատակում է նաև 5 կուղպակ-խանութ Անիում։ Անին արդեն որոշակիորեն ձևավորված այն­պիսի քաղաք էր, որ, ինչպես Լեոն է գրում՝«կարող էր որոշ գույն հաղորդել Բագրատունյաց թագավորությանը, որոշ կնիք դրոշմել նրա կերպարանքի վրա»։ Եվ իրոք, Բագրատունյաց թագավորությունն ու Անին հետագայում այնպես անխզելիորեն են կապվում միմյանց, որ Անին և թագավորությունը դառնում են հոմանիշներ, և շատ պատմիչներ ու հետազոտողներ այդպես էլ կոչում են «Անիի թագավորություն»։ Բացի այն, որ Անին գտնվում էր թագավորության կենտրոնում և բնականից լավ էր պաշտպանված, կարևոր էր նաև, որ նրա շրջակայքում կային մի քանի ամրակուռ ամրոցներ (Մաղասբերդ, Տիգնիս և այլն), որոնք հուսալիորեն փակում էին մայրաքաղաքի մատույցները։ Քաղաքին մոտ էին նաև մշակութային այնպիսի նշանավոր կենտրոններ, ինչպիսիք էին Տեկորն ու Հռոմոսը։
           Մայրաքաղաք հռչակվելուց ընդամենը 2—3 տարի անց Աշոտ Ողորմածը կառուցում է Անիի ներքին պարիսպը, որը հետագայում կոչվեց Աշոտյան։ Ենթադրվում է, որ նրա օրոք է անցկացվել ջրմուղը և վերակառուցվել Կամսարականների իշխանանիստ պալատը։
             Անին զարգանում և կառուցապատվում է այն ժամանակների համար աննախընթաց արագությամբ։ Ընդամենը 10 — 15 տարվա ընթացքում քաղաքն այնքան է ընդարձակվել, որ Աշոտ Ողորմածի հաջորդը՝ Սմբատ Երկրորդ թագավորը, ստիպվածեղավ ութ երկար ու ձիգ տարիներ ևն յութակւսն հսկայական միջոցներ ծախսել նոր պարիսպների կառուցման վրա։ Սմբատյան կոչվող այս պարիսպը ուներ շուրջ երկուսուկես կիլոմետր երկարություն և շուրջ 8 — 10 մետր բարձրություն։ Նրա արտաքին կողմում փորված էր մոտ 500 մետր երկարություն և 10 — 12 մետր լայնք ունեցող խոր խանդակ, որը լցվւսծ էր ջրով և, պաշտպանական նշանակությունից բացի, խաղաղ ժամանակներում օգտագործվում էր ոռոգման և ջրաղացները աշխատացնելու նպատակով։ Բայց միայն այսքանով չէր սահմա– նափակվում Անիի պաշտպանական համակարգը։ Նրա մեջ էին մտնում նաև Միջնաբերդը, Աղջկաբերդը, Ախուրյանի, Ծաղկոցաձորի, Գլիձորի երկայնքով կառուցված պարսպահատվածները, քաղաքի արվարձաններում ստեղծված ամրությունները։ Անիի պարիսպներն ունեին մոտ 80—90 բուրգ, որոնցում կային զորանոցներ ու պահականոցներ։ Որոշ բուրգերի ներսի մասը վերածված էր եկեղեցիներր ու մատուռների։ Անիի զինանշանը՝ վազող հովազի բարձրաքանդակը, գտնվում էր Ավագ դռան վրա։ Աշտարակները ևս ունեին իրենց զինանշանը, պահպանվել են արծվի, ցուլի և բաց երախով վիշապի բարձրաքանդակներ։
              Պաշտպանական պակաս կարևորություն չունեին նաև Անիի կամուրջները։ Թ. Թորամանյանը միայն Ախուրյանի վրա հինգ քարաշեն կամուրջ է հաշվել, որոնցից մեկը ափերի հետ կապվում էր փայտե շարժական տախտակամածների միջոցով։ Վտանգի դեպքում այդ տախտակամածները բարձրացվում էին։ Կամուրջը երկու կողմից ուներ նաև կրկնահարկ աշտարակներ, որոնցում գտնվում էին նրա պահապան զինվորները, իսկ աշտարակների կամարաձև դարպասները փակելուց հետո կամուրջը վերածվում էր մի փոքրիկ բերդ-կղզու։
             «Անին ներկայացնում էր մրջնադարյան նոր ծլող իրականությունը քաղաքային կուլտուրան։ Նա զարգացնում էր և կարող էր զարգացնել միայն խաղաղ աշխատանքր՝ առևտրի, արհեստների և արդյունագործության քաղաքականութիւնը, այսինքն՝ զինվորական հափշտակողական քաղաքականության ներհակությունը, և այս տեսակետից նա գուցե միակ օրինակն էր Առաջավոր Ասիայում,–գրել է Լեոն։Եվ զորքը, բերդերը հարկավոր էին նրան լոկ ներքին հանգստությունը պահպանելու, խաղաղ աշխատանքը հովանավորելու համար։ Երկիրն ապրում էր իր կենտրոնով, որ Շիրակն էր, իսկ այս կենտրոնը բռնված էր շինարարական հարատև տենդով, և այս ընդարձակ գործունեությւսն համար նրան հարկավոր էին նյութական խոշոր միջոց­ներ, որոնք ձեռք էին բերվում ոչ թե զինված ավարառություններով, այլ «հալալ» աշխատանքայ»։
           Այո, արդար աշխատնքի շնորհիվ Անին տնտեսական ու մշակութա­յին առաջընթաց է ապրում, ծաղկում և դառնում իսկaպես որ «տիեզերահռչակ», մեծանուն ու բաղձալի քաղաք։ Այն արագորեն վերածվում է արհեստագործության ու aռևտրի խոշոր կենտրոնի, բազմամարդ ու բարեկարգ քաղաքի, որն իրեն էր ձգում հազարավոր մaրդկանց։ Անիի բնակչությունը բազմապատկվել է միջնադարի համար անսովոր արագությամբ։ ԲՆակչության այսպիսի կուտակումը Անիի մայրաքաղաք դառնալու արդյունք էր։ Այստեղ էին բնaկվում հայոց թագավորն՝ իր մերձավորներով ու բազմամարդ սպասակազմով, թիկնապահներով ու արքունիքով, բարձր պաշտոնեությունը, ազնվականության մի մասը, բարձրաստիճան զինվորականությունն ու մեծաքանակ հոգևորականությունը։ Սակայն, մայրաքաղաքի բնակչության հիմնական զանգվaծները կազմում էին արհեստավորներն ու առևտրականները, նաև այլ կարգի բազմամբոխ բնակչությունը օրավaրձու աշխատողներ, ծառա­ներ, զանազան զբաղմունքի տեր մարդիկ և ուղղակի աղքատներ... Քիչ չէին նաև նրանք, ովքեր չնայած ապրում էին մայրաքաղւսքում, բայց շարունակում էին զբաղվել գյուղատնտեսությամբ, այգեգործությամբ ու անասնaպահությամբ։
          Անիի մարդաշատությունն են հաստատում նրա ընդարձակ արվարձանները, հարյուրավոր եկեղեցիները, բավական խիտ կառուցւaպատումը։ Ըսւո հայ և օտար պատմիչներր՝ քաղաքն ուներ ավելի քան 100 հազար բնակիչ։ Պետք է նշել, որ քաղաքային բնակչության կտրուկ աճը բնորոշ է ոչ միայն Անիին։ Այն ուներ տնտեսական և քաղաքական խոր արմատներ։ Այսպես, դեռ 893 թ. մեծ երկրաշարժից առաջ Դվինում կար 100 հազարից ավելի բնակիչ, իսկ 1049 թ. սելջուկ թուրքերի արշավանքի հեւոևանքով միայն Արծն քաղաքում 150 հազար մարդ է սպանվել։
            Անին կառուցվածքով ևս նման էր միջնադարյան ճայաստանի մյուս քաղաքներին. բաղկացած էր միջնաբերդից, բուն քաղաքից և արվարձաններից, որոնք հիմնականում ձևավորվել էին Բագրատունյաց թագավորության շրջանում։ Միջնաբերդը գտնվում էր քաղաքի հարավ– արևմուտքում, բլրի վրա։ Նրա բարձրությունը բուն քաղաքից հասնում էր 80 — 100 մետրի և շրջապատված էր հաստաբեստ պարիսպներով։ Արքունի պալատից բացի, այստեղ էին նաև գանձարանն ու զինանոցը, պալատական պաշտոնյաների ու հոգևորականների, բերդապահ զինվորների տները, Բագրատունի արքաների պանթեոնը, տարբեր չափի ու մեծության ամբարներ ու պահեստ­ներ, ախոռներ և այլն։ Միջնաբերդն ուներ իր բաղնիքը, ջրմուղը։ Այստեղ մինչև 11-րդ դարը կառուցվել էին տարբեր չափերի յոթ եկեղեցի, որոնցից ամենամեծը՝ պալատականը, կանգնեցվել էր դեռևս 7-րդ դարում։ Ամբողջ միջնաբերդը ընկղմված էր այգինէրի ու ծաղկանոցների մեջ։
Բուն քաղաքը բաղկացած էր հին և նոր քաղաքամասերից, որոնք այդպես էին կոչվում տարբեր ժամանակներում պարսպապատվելու պատճառով։ Հին քաղաքը միջնաբերդի և Աշոտյան պարիսպների միջև էր, իսկ նորը ընդգրկում էր նրա և Սմբատյան պարիսպների միջ և ընկած շուրջ 700—720 մետր լայնք ունեցող շերտը։
            Իսկ արվարձաններից ամենաընդարձակը գտնվում էր Սմբատյան պարսպի խանդակի մոտ տարածվող սարահարթի վրա։ Պարիսպներից դուրս գտնվող այս արվարձանի մասին Թորոս Թորամանյանը գրում է. «Ամբողջ դաշտավայրը, շնորհիվ խրամները լցնելու համար այստեղեն անցնող վտակի պարգևած առատ ջրերու, ծածկված է եղել ծառաստաններով ու մրգաստաններով, որոնց մեջ կղզիացած են եղել առանձին թաղամասեր կամ արվարձաններ՝ իրարմե մեկ-երկու հարյուր քայլ հեռավորության վրա։ Նույնիսկ այստեղ կարելի է զանազանել առանձին անհատական սեփականություններ՝ իրենց բնակարաններով, պար­տէզներով, եկեղեցիներով ու գերեզմանոցներով»։
           Հարավի արվարձանը, որը գտնվում էր միջնաբերդի ու Աղջկաբերդի դիմաց, մեկ-երկու կիլոմետր ձգվում էր Ախուրյանի ձախ ափով։ Այստեղ ես պահպանվել էն տների, եկեղեցիների ու գերեզմանոցների հետքեր։ Նրա բնակիչները քաղաքի հետ հաղորդակցվում էին Ախուրյանի վրա կառուցված կամուրջներով։
              Այս արվարձաններից զատ կար նաև, այսպես կոչված, այրային Անի։ Քաղաքը շրջափակող ձորերի զառիվեր լանջերին կային հարյուրավոր ժայռափոր տներ, եկեղեցիներ, կուղպակ-խանութներ ու արհեստանոցներ, ձիթհանքեր ու ջրաղացներ, գերեզմանոցներ։ Այս յուրօրինակ քաղաքը հիմնականում տարածվում էր Ծաղկոցաձորի աջ ու ահյակ կողերին։ Բազմաթիվ քարայր-տներ կային նաև Իգաձորում, Գլիձորում և Ախուրյանի ափերին։ Այս լքված, կույր այրերը վաղուց են անմարդաբնակ դարձել, և հնագետներին հաջողվել է պահպանված շուրջ հազար քարայրների միայն մի մասն ուսումնասիրել։ Միայն ժայռափոր եկեղեցիների թիվն այստեղ մի քանի տասնյակի էր հասնում։ Դրանք միանավ աղոթարաններ էին, կիսակլոր կամ քառանկյուն, մոտ մեկ մետր բարձրության բեմով, ժայռակոփ սյուներով։ Կար նաև եկեղեցական մի բարդ համալիր՝ բաղկացած բազմաթիվ եկեղեցիներից ու սենյակներից։  ժայռերի կողերին համբերատար ու աշխատասեր անեցիները փորել էին նաև շուրջ 15– 16 աղավնատուն։
             Այս ամենից բացի կար նաև, այսպես կոչված, ստորգետնյա Անի, որն ուներ ռազմական պաշտպանական նշանակություն։ Նրա սրահներն ու գաղտնարանները, խոռոչներն ու խորշերը հիանալի թաքստոցներ ու ծուղակներ էին։
               Անիի փողոցներն ունեին անկանոն դասավորություն, որոնցից ճյուղավորվում էին մեծ ու փոքր նրբանցքներ։ Բուն քաղաքում տները սովորաբար մեկուկես, երկու հարկանի էին և բաղկացած էին 3—6 բնակելի և օժանդակ սենյակներից։ Առաջին կամ նկուղային հարկում գլոնվում էին օժանդակ, իսկ վերին հարկում բնակելի սենյակները։ Փողոցները շատ խիտ էին կառուցապատված։ Տները դասավորված էին ոչ թե դրանց երկայնքով, այլ խորությամբ, և նրանց շքամուտքը գտնվում էր ոչ թե փողոցի վրա, այլ բակի։ Տունը կամ մի քանի տուն միաժամանակ փողոցի հետ կապվում էին նեղ միջանցքով։ Սա ուներ իր պաշտպանական առավելությունները։
             Գլխավոր փողոցը սկսվում էր Սմբատյան պարսպի գլխավոր մուտքից և երկարում մինչև քաղաքի հարավային ծայրաշրջանը։ Նրա լայնքը հասնում էր 4—5 մետրի, և կարող էին երթևեկել ոչ միայն հետիոտներն ու հեծյալները, այլև սայլերը։ Փողոցի երկու կողմերում քարե նստարաններ կային դրված։ Այստեղով էր անցնում քաղաքի ջրմուղի հիմնական գիծը։ Անիի ջրմուղը միջնադարի համար մի խիստ բարդ համակարգ էր, որն ուներ ոչ միայն կավե, այլև երկաթե խողովակներ։ Այս խողովակաշարերն էին ջուր հասցնում Անիի բնակիչներին, որոնք քաղաքի տարբեր մասերում կառուցել էին վեց բաղնիք։ Ամենահինը միջնաբերդում գտնվող բաղնիքն էր, որը ևս կառուցված լինելով Կամսարականների օրոք, Բագրատունիների կողմից վերակառուցվել էր և դարձել արքունի։ Այն բաղկացած էր յոթ սենյակից։ Վա– ռարանից ծուխն անցնում էր հատակի տակով, տաքացնելով հատակն ու պատերը՝ դուրս գալիս ծխնելույզով։ Տաք ջրի համար օգտագործվում էին երկաթե, իսկ սառի համար՝ կավե խողովակներ։
             Անիի եկեղեցիները, պալատները, պարիսպները, տները կառուցված էին տուֆով, որի մշակումը հասել էր կատարելության։ Տուֆից էին նաև տանիքները։ Դրանք տուֆի բարակ սալեր էին, որոնք օծում էին ձեթով, որպեսզի ջուր և խոնավություն չներծծեն։
              Անիի ամենանշանավոր ճարտարապետը Տրդատն էր, որը ապրել է 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի առաջին տասնամյակներում։ Տրդատն իր ժամանակի հանճա­րեղ ճարտարապետներից էր։ Նրա գլուխգործոցը Անիի Մայր տաճարն է, որի շինարարությունը սկսել է Սմբատ Երկրորդը՝ 988 կամ 989 թվականին և ավարտվել 1001 թվականին՝ Գագիկ Առաջինի կին Կատրամիդե թագուհու հոգացողությամբ։
               Անին եկեղեցաշատ քաղաք էր։ Երևի աշխարհի ոչ մի քաղաքում այդքան շատ եկեղեցի չի եղել, որքան Անիում։ Հայ և օտար բազմաթիվ պատմիչներ, ժամանակագիրներ ու ուղեգիրներ նշել են, որ Անիում կար հազար ու մեկ եկեղեցի։ Ալ-Ասիրը հաշվում է ավելի քան 500 եկեղեցի։ Ավելի ուշ շրջանում, 1255 թ. Անի այցելելով՝ ֆրանսիացի դիվանագետ ու հոգեւորական Ռուբրուքը հայտնում է, որ քաղաքում «կան հայերի հազար եկեղեցի և արաբական երկու մզկիթ»։ Վենսենտ դը Բովեն ևս հաստատում է, որ «Հայաստանում կա մի հոյակապ քաղաք, կոչված Անի, ուր կա հազար եկեղեցի և հարյուր հազար ընտանիք...»։ Կողմնակալության մեջ հայ պատմիչներին չմեղադրելու համար բավարարվենք այս օտար հեդինակների վկայություններով և ասենք, որ Անիում իսկապես եղել են հարյուրավոր եկեղեցիներ։ Հիշենք, որ Աշոտ Ողորմածը եկեղեցիների էր վերածել իր կառուցած պարսպի աշտարակները, այրային Անիում ևս կային մի քանի տասնյակ ժայռափոր եկեղեցիներ, քաղաքի տարբեր ծայրերում կառուցված Էին բազմաթիվ ադոթարաններ։
              Մինչև այժմ ուսումնասիրողներից ոչ ոք չի հաշվել Անիի բոլոր եկեղեցիները, աղոթարաննեոն ու մատուռները, և  դժվար է  հաստատել կամ ժխտել ժամանակակից պատմիչներին կամ ականատես ուղեգիրներին։
                  Բացի մայր տաճարից, Անիում կային այլ նշանավոր եկեղեցիներ ևս՝ Գագկաշեն, Ապուղամրենց, Առաքելոց, ս. Փրկիչ, Հովվի և այլն։ Երկար դարեր այս ճարտարապետական գոհարները զարմանք են պատճառել։ Մայր տաճարից հետո Անիի երկրորդ հայտնի տաճարը Գագկաշեն եկեղեցին Էր։ Այն ես Տրդատի ձեռակերտն է, կառուցվել է ըստ երևույթին 1001—10 թթ., Գագիկ թագավորի օրոք։ Թ. Թորամանյանը գրոսմ է, որ Գագկաշենը «չափով, ձևով ոչ մեկ տարբերություն չունի Ջվարթնոցեն, միայն զարդաքանդակներն են, որ Ջվարթնոցեն օտար են»։ Գագկաշենը Ջվարթնոցի նման ուներ 48 մ բարձրություն և 37,5 մ տրամագիծ։ Իհարկե, այն Ջվարթնոցի կրկնությունն ու պատճենը չէր, այս երկու տաճարներին միացնում է ավելի մեծ ընդհանրություն՝ երկուսն էլ կառուցել են հանճարեղ ճարտարապետներ ու շինարարներ։
                Գագկաշենի պեղման ժամանակ հայտնաբերվել է Գագիկ Առաջինի 2,26 մ բարձրության քարակերտ արձանը, որն իր ձեռքում ուներ տաճարի մանրակերտը։
              Առաքելոց եկեղեցին ևս Անիի զարդերից է։ Այն ըստ երևույթին կառուցվել է 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին։ Անի այցելած ճանապարհորդներից մեկը՝ Ա. Անդրեևը, 1897 թ. նրա մասին գրել է. «Ջարմանքից ես ախ քաշեցի, այդպիսի շքեղություն, այդպիսի պերճություն ու նրբագեղություն Անիի ավերակներից ոչ մեկը չունի։ Նկարչի վրձին է պետք, որպեսզի նկարի գեղարվեստական սյուները, վաղուց խաչաձևված կամարները, կամարաձև շքեղ առաստաղը և անհամեմատելի, անզուգական զարդաքանդակը։ Իմ ուժերից վեր է նկարագրել այդ ավերակի զմայլելի պատկերը»։
                Անիի եկեղեցիները ոչ միայն հոգևոր կենտրոններ էին, այլև մշակութային օջախներ, որոնցում գրվում և հավաքվում էին բազմաթիվ ձեռագրեր։ Կար նաև բարձրագույն դպրոց։ Այն իր բնույթով հիմնականում աշխարհիկ էր։ Միջնադարյան մյուս համալսարանների նման այստեղ էլ դասավանդվում էին իմաստասիրությոլն, քերականություն, մաթեմատիկա, ճարտասանություն, աստղաբաշխություն, երաժշտություն և այլն։ Անիի բարձրագույն դպրոցը ծաղկում է ապրում Գրիգոր Մագիստրոսի (11-րդ դար) և Հովհաննես Իմաստասերի օրոք (11-րդ դարի վերջ, 12-րդ դարի սկիզբ)։ Իմաստասերը պատմագիր էր, տոմարագետ, մեկնիչ, բանաստեղծ։ Ուշագրավ է, որ դեռ այն ժամանակ նա ընդունում էր երկրի գնդաձևությունը։
             Անիում կային նաև մատենադարաններ՝ արքունիքում, բարձրագույն դպրոցում, կաթողիկոսարանում, վանքերում ու եկեղեցհներում։ Զարգացում է ապրել նաև թատերական արվեստը. քաղաքն ուներ թատրոնի հատուկ շենք, բայց հավանաբար հանդեսների ու ներկայացումների մի մասն անց էր կացվում փողոցներում և հրապարակներուն
            922 թվականից հաստատված երկարատև խաղաղությունը մեծապէս նպաստեց երկրի տնտեսական առաջադիմությանը, ներքին ու արտաքին առևտրի ծավալմանը։ Տեղական և ներմուծվող հումքի շնորհիվ բարձր զարգացման հասան նաև արհեստները։ 10-րդ դարում Անիում արհեստների թիվը հասնում էր քառասունի։ Տարածված էին զինագործությունն ու դարբնությունը, արծաթագործությոլնն ու ոսկերչությունը, ջուլհակությունը, գորգագործությունն ու ասեղնագործությունը, շինարարության հետ առնչվող մի շարք արհեստներ (քարտաշություն, փայտագործություն, որմնադրություն և այլն)։ Զարգացած էին ևաև կաշեգործությունը, պայտարությունը, համետագործությունը։ Գրչության կենտրոն լինելով, այստեղ ծաղկում էին բազմաթիվ այլ արհեստներ՝ մագաղաթ և թուղթ պատրաստելուց մինչև կազմարարություն։
            Անին մայր քաղաք էր, որտեղ ոչ միայն արքունիքն էր, այլև հավաքվել էին բազմաթիվ ազնվականներ ու մեծահարուստներ։ Բնականաբար, բարձր զարգացման են հասնում դերձակությունը, կոշկակարությունը, գդակագործությունը և արդ ու կապուստի հետ կապված   բազմաթիվ այլ արհեստներ։
            Անին նաև ապակեգործության քաղաք էր։ Այստեղ արտադրվում էին ոչ միայն գավաթներ, սրվակներ, բաժակներ, ափսեներ, այլև գունավոր նախշազարդ անոթներ ու բյուրեղապակյա իրեր։ Պեղումներրց հայտնաբերված երկրագործական գործիքներն ու գութանի երկաթե խոփերը, բահերն ու բրիչները, գերանդիներն ու եղանները հաստատում են, որ քաղաքում երկրագործությունը տնտեսության կարևոր ճյուղերից էր։ Գյուղատնտեսական հումքով էին աշխատում Անիի ձիթհանքերն ու ջրաղացները։ Եկեղեցիները, պա­լատներն ու տները լուսավորելու համար Անիում օգւոագործվում էր հսկայական քանակությամբ ձեթ։ Դա է պատճառը, որ Անիում կար շուրջ 20 ձիթհանք։
               Անիում առևտուրը կազմակերպվում էր ըստ Բագրատունի թագավորների հրամանի, որով սահմանվում էին նաև չափ ու կշռի միավորներ; Շուկաներում կային վերակացուներ՝ կռփիչներ, որոնք պարտավոր էին հսկել չափ ու կշռի վրա, կանխել խարդախությունը, դրամանենգությունը, որոնց համար սահմանված էին պատիժներ։ Կռփիչներն, ըստ երևույթին, ունեին նաև ֆինանսական և ոստիկանական պարտականություններ։ Առևտրում զեղծողները պատժվում էին որպես գողեր։ Շուկաների և խանութների տեղադրությունն ամենայն հավանականությամբ հաստատվում էին հատուկ հրահանգներով։ Շուկաներն ունեին ընդարձակ հրապարակ, ուր կանգ էին առնում վաճառվող անասուններն ու վաճառականների գրաստներն ու ուղտերի քարավանները։ Անին, իբրև ժամանակի խոշորագույն քաղաքներից մեկը, ունեցել է մի քանի շուկա։ Պեոումների ընթացքում գլխավոր փողոցում հայտնաբերվել է քարաշեն խանութների երկու շարք, որոնց միջև կար բավական մեծ հրապարակ։ Ենթադրվում է, որ այդ էր Անիի գլխավոր շուկան։
            Անիի վիմագիր արձանագրություններում բազմաթիվ հիշատակություններ կան խանութների մասին։ Դրանք սովորաբար կոչվում էին «կուղպակ» և նշանակում էին թե՛ արհեստանոց, թե՛ կրպակ։ Այս խանութների մի մասն ուներ ներքնահարկ և օժանդակ հարմարություններ։ Խանութների թիվն Անիում հարյուրների էր հասնում։
           Իսկ ինչ դրամով էին այն ժամանակ առևտուր անում։ 10– 11-րդ դարերում Հայաստանում ամենատարածվածը բյուզանդական դրամներն էին, հայ պատմիչները որպես դրամի միավոր սովորաբար հիշատակում են դահեկանները։ Փողը միշտ էլ յուրատեսակ փորձաքար է եղել, և որոշ մարդիկ վարձում էին հարստանալ դրամանենգության միջոցով։ Կեղծ դրամ հատելու համար սահմանվւսծ էր խիստ պատիժ՝ կտրում էին զեղծարարի ձեռքը։
            Միջնադարյան քաղաքների զարգացման հիմնական նախապայմաններից մեկը միջազգային առևտրի ծավալումն էր։ Բագրատունյաց ճայաստանում արտաքին և տարանցիկ առևտրի համար ստեղծվել էին բարենպաստ պայմաններ։
          Անին միջազգային առևտրական ուղիների կարևոր հանգույց էր։ Հեռավոր երկրներից եկած վաճառականների համար քաղաքում կառուցված էին օթևաններ՝ հյուրանոցներ, օժանդակ հարմարություններ ունեցող ճանապարներ, փնդուկներ կամ պանդոկներ, որոնց կից կային ախոռներ, կրպակներ և այլն։ Իջևանատներ էին ստեղծված նաև Անի տանող քարավանային ճանապարհներին։ Վիմագիր արձանագրություններից հայտնի է, որ Ջաքարյանների օրոք Անիում կար շուրջ 10 — 15 հյուրանոց, որոնք պատկանում էին ազնվականներին ու մեծահարուստներին։
            Անին առևտրական սերտ կապեր ուներ Չինաստանի ու Հնդկաստանի, Միջին Ասիայի ու Պարսկաստանի, արաբական երկրների ու Հյուսիսային Աֆրիկայի, ինչպես նաև Ղրիմի, Հարավային Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի հետ։ Չինաստանից, օրինակ, ներմուծվում էր ճենապակի, որի բազմաթիվ բեկորներ են հայտնաբերվել Բագրատունիների ար­քայական պալատի պեղումների ժամանակ։ Չինաստանը միաժամանակ մետաքսի խոշոր արտահանող էր։ Հայտնի է, որ Անիի Մայր տաճարի թանկարժեք ջահը բերվել է Հնդկաստանից։ Արաբ հեղինակ Ալ-Իդրիսու վկայությամբ՝ Միջին Ասիայից ներմուծվում էր կուղբի մորթի, իսկ Հայաստանից այնտեղ էին արտահանվում ընտիր գորգեր։ Ներմուծվող և արտահանվող ապրանքների տեսականին հարյուրների և նույնիսկ հազարների էր հասնում։ Բնականաբար, այսպիսի ծավալուն միջազգային առևտուր ունեցող քաղաքը պետք է որ ունենար իր մաքսատունը։ Ենթադրվում է, որ այն եղել է, այսպես կոչված, Մանուչեի մզկիթի նախկին շենքում, կամ էլ Ախուրյանի կամրջի երկհարկ աշտարակում։ Այս առևտրական մաքսը արքունի գանձարանն էր համալրում և հայոց թագավորներին հնարավորություն աալիս հոյակերտ պալատներով ու տաճարներով զարդարել մայրաքաղաքը։
             Անիի թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ Գագիկ Առաջինի օրոք   (990 -1020 թթ.):   Այդ շրջանը  ահա   թե  ինչպիսի ցնծությամբ է նկարագրում
             Արիստակես Լաստիվերցին։ «...Երկիրը ճանապարհորդնեոի դեմ բացփսմ էր իբրև տնկախիտ, կանաչազարդ, տերևալից, պտղաբեր, գեղեցկաշուք ու երջանիկ մի դրախտ, քանզի իշխանները զվարթատես դեմքով բազմում էին գահին, իսկ նրանց առջևից, գարնանաբեր երփնավառ ծաղկանոցների նման, երգ ու զրույցների հանդեսներ էին միայն լինում, ուր փողերի ու ծնծղաների և այլ երգարվեստների ձայները մարդկանց սիրտն ու հոգին համակում էին ուրախությամբ ու բերկրանքով, այնտեղ նստում էին նաև ծերերը՝ պատվական ու փառահեղ ալիքներով զարդարված, իսկ մայրերը մանուկներին գիրկն առած, մայրական գթով տոչորուն, անհուն բերկրանքից մոռանալով երկունքի ցավերի տխուր ժամանակը՝ աղավնիների նման իրենց նորափետուր ձագուկներով էին միշտ հրճվում»։
               Գագիկի մահից հետո սկսվեց երկպառակությունների և հայրենիքի անկախության ոգորումների շրջան։ Գագիկի որդիներից Աշոտը ձգտում էր տիրանալ ժառանգական կարգի համաձայն ավագ եղբորը Հովհաննես-Սմբատին պաւոկանող գահին։ Այս վեճը սպառնում էր եղբայրասպան պւստերազմների թատերաբեմի վերածել Հայաստանը։ Բայց կողմերը համաձայնության եկան և երկիրը մասնատվեց։ Անիում մնաց իշխելու Հովհաննես-Սմբատը, Աշոտին բաժին հասան այլ գավառներ։
             Ջլատված երկիրը շուտով հայտնվեց Բյուզանղիայի ուղղակի հարձակման վտանգի առաջ։ Բյուզանղիայի կողմից վրաց թագավոր Գեորգիի ապստամբության ճնշումը, որի հետ հավանաբար դաշնակցություն ուներ Հովհաննես-Սմբատը, Վասպուրականի ու Տայքի կցումը Բյուզանդիային, Արեևլքից թշնամական ցեղերի ու էմիրությունների հարաճուն վտանգը սեղմել էին օղակը Բագրատունյաց թագավորության շուրջը։ Խորացել էր անջրպետը նաև երկրի ներքին քաղաքական ուժերի՝ հունասերների և անկախության կողմնակիցների միջև։ Բագրատունյաց թագավորությունը ընկել էր քաղաքական խիստ անբարենպաստ վի­ճակի մեջ։ Վերջապէս Բյուզանղիայի ճնշմամբ 1022-ի հունվարի սկզբին Տրապիզոնում հայոց Պետրոս կաթողիկոսը դավաճանական գործարք է կնքում մեծաքանակ զորքով այնտեղ գտնվող Վասիլ Բուլղարասպան կայսեր հետ, ըստ որի՚հայոց թագավորի մահից հետո Անին պիտի «ժառանգի» Բյուզանդիան։
           Հովհաննես-Սմբատի թագավորության տարիները խաղաղ էին, մի­այն երբ 1040 թ. Դվինի ամիրա Աբու-լ-Ասվարը հարյուր հիսունհազարանոց բանակով ներխուժում է Տաշիր-Ձորագետ, Անին վտանգվում է։ Դավիթ Անհողինը Հովհաննես-Ամբատից, Կապանի թագավորից և աբխազներից օգնական զորք ստանալով հինգ օր ճակատամարտելով ջարդում և սրամերկ հալածում է թշնամուն։
            1041   թ. մահանում է հայոց թագավորը, և Անիի վրա սրի պես կախվում է 1022 թ. այսպես կոչված «կտակը». Բյուզանդիան անհապաղ «ժառանգորդի» իր իրավունքներն է ներկայացնում։ Մինչ այդ մահացել էր նաև հայոց արքայի եղբայր Աշոտը։ Բագրատունյաց թագավորության անկախությունը պահպանելու համար պետք էր ստեղծել միասնական, ամուր ճակատ։ Բայց երկրի ներսում խառնակ վիճակ էր։
           Թափուր գահին տիրանալու նկրտումներ ուներ նաև Բագրատունի թագավորների խնամակալ Վեստ Սարգիսը։ Հափշտակելով արքունի գանձերը, դավաճանը փակվում է քաղաքի միջնաբերդում։ Շուտով իր զորքերն առած դեպի Անի է շտապում նաև Տաշիր– ՁորագԵտի թագավոր Դավիթ Անհողինը, որն իրեն էր համարում գահի իսկական ժառանգորդ։ Իր ճանապարհին նա գրավում և ավերում է մի շարք բնակավայրեր, բայց հակահարված ստանալով, ավար ու գերիներ առած վերադառնում է իր տիրույթները։ Ահա այսպիսի պայմաններում պետք էր, չեզոքացնելով կենտրոնախույս ուժերի ոտնձգությունները, փոքրաթիվ ուժերով ջախջախել Միխայիլ կայսեր հսկա բանակը։ Անին հանձնելու մասին Միխայիլ կայսեր առաջարկը մերժելուց հետո, 1041 թ. վերջերին և հւաջորդ տարվա սկզբներին բյուզանդական բանակը մի քանի անգամ արշավում է քաղաքի վրա։ Մատթեոս ՈՒռհայեցհն այսպես է նկարագրում Անիի համար մղված ճակատամարտը, «հայոց աշխարհի օրհասն էր։ Հոռոմների հարյուրհազարանոց զորքը համախմբվեց ընդդեմ թագավորաբնակ Անի քաղաքի և բանակեց նրա դարպասի առջև։ Հայոց մնացած զորքը հավաքվեց մեծ սպարապետ Վահրամ Պահլավունու շուրջը, խնդրելով նրան պատերազմի դուրս գալ հոռոմոց զորքերի դեմ, որովհետև նրանք մեծապես անարգելով ունախատելով էին դիմում պատերազմի։ Հայոց զորքերը, մեծ զայրույթով ու բարկությամբ լցված, գազազած գազանների նման, բոլորը միասին՚ երեսուն հազար հետնակ և ձիավոր, դուրս գալով Ծաղկոց կոչվող դարպասով, դիմեցին մարտի և որպես կայծակ թափվեցին հոռոմոց զորքերի գլխին, անխնա սրի քաշելով և կոտորելով՝ այնքան գազազած ու ամբարտավանացած զորքերին փախուստի մտանեցին։ Ախուրյան գետը արյուն դարձավ։ Հայոց գազազած զորքերի աղաղակից սար­սափած փախստականները չէին կարողանում փախուստի դիմել, խելակորույս գամվել էին տեղում ու սրահար էին լինում»։ Այս խոշոր հաղթանակից հետո հայրենասեր իշխանները Վահրամ Պահլավունու գլխավորությամբ արդեն կարող էին զբաղվել անիշխանության վերացմամբ։ Նրանց թելադրմամբ Պետրոս կաթողիկոսը Անիի Մայր տաճարում մեծ շուքով հայոց նոր թագավոր օծեց Հովհաննես-Սմբատի եղբոր՝ Աշոտի որդուն՝ 17– 18-ամյա Գագիկ Երկրորդին։
           Անտերունչ մնացած երկիրն իր թագավորությունը վերագտնելով՝ կրկին ցնծում է։
            Բյուզանդիան չէր հրաժարվում Անիին տիրելու իր ձգտումներից։ Նոր կայսր Կոստանդին Մոնոմախը Գագիկ Երկրորդից համառորեն պահանջում է Անին։ Հայոց թագավորը մերժում է։ Եվ կրկին բյուզանդական բանակները շարժվում են Հայաստան. 1043—44 թթ. երկու արշավանք է կազմակերպվում Անին գրավելու համար։ Այսպիսով, բյուզանդական զորքը երկու անգամ Միխայիլի և երկու անգամ էլ Կոստանդին Մոնոմախի օրոք հարձակվում է Անիի վրա և չորս անգամ էլ չարաչար պարտվում։
             Եվ Բյուզանդիան դիմում է իր փորձված զենքին՝ խորամանկությանն ու խաբեությանը։ Մոնոմախը շատ  սիրալիր նամակ է գրում Գագիկին,  հրավիրում բանակցությունների ու բարեկամության դաշն կնքելու։ Հունասեր իշխանների և պետական գործիչների համոզմամբ, երկար տատանումներից հետո Գագիկը մեկնում է Կ. Պոլիս։ Մոնոմախը ուխտադրժորեն, ինչպես դարեր առաջ արել էր մեկ ուրիշ նվաճող՝ պարսից Շապուհ արքան, արգելափակելով Արշակ թագավորին, այդպես էլ Մոնոմախը Կ. Պոլսում փաստորեն գերեվարում է Գագիկին և նրանից պահանջում հանձնել Անին, փոխարենը խոստանալով Մելիտինեն և շրջակա գավառները։ Հայոց թագավորը երեսուն օր ապարդյուն պայքարում է Անիի ճակատագրի համար, բայց շուտով Գրիգոր Մագիստրոսը Մոնոմախին է հանձնում Անիի 40 բանալիները ու դավաճան իշխանների երդմնագիրը։ Գագիկին այլ բան չէր մնում, քան համաձայնել փոխանակել թագավորությունը Մոնոմախի խոստացած տիրույթների հետ։ Բայց այստեղ էլ Մոնոմախը իր խոսքը դրժելով՝ Մելիտհնեի փոխարեն՜ հայոց թագավորին է  տալիս Կալոն-Պեղատ ու Պիզու քաղաքները։
Անիում դեռևս անտեղյակ էին եղելությանը։ Գագիկին գահազրկելուց հետո Մոնոմախը 1044 թ. մի հսկա բանակ է ուղարկում Անին գրավելու։ Ոտքի են ելնում մեծ թե մանուկ, զինվում և ,հայոց զորքին միացած, Անիի դարպասների մոտ ջարդում են բյուզանդացիներին։ Բայց շուտով մայրաքաղաք է հասնում գույժը, թե հայոց երիտասարդ թագավորը չի վերադառնալու։ Թե ինչպես ընդունվեց այդ լուրը, նկարագրում է Մատթեոս Ուռհայեցին. «...Բաղաքի ամբողջ բնակչությունը հավաքվեց հայոց առաջին թագավորների գերեզմանոցում և այնտեդ ողբաց հայ ժողովրդի անտերունչ դառնալը։ Բոլորն աղիողորմ ողբում էին և իրենց թագավորության գահը, իրենց թագավոր Գագիկին, ողբում էին Բագրատունյաց ամբողջ տոհմը և սոսկալի անեծքներ թափում Գագիկին դավողների գլխին»։
           Չցանկանալով բյուզանդացիների իշխանությունը, անեցիներից ոմանք առաջարկում են քաղաքը հանձնել վրաց թագավորին, ոմանք՝ աբխազաց, նույնիսկ Դվինի ամիրային, որը խնամիացած էր Բագրատունրներին։
             Անլուծելի է մնում այն հարցը, թե ինչունշանավոր անեցիները՝«գլխավորք քաղաքին» ու հայ իշխանները այդ թեկնածուների շարքում չեն թվարկում Բագրատունի երկու այլ, բավականին ուժեղ թագավորների՝ Տաշիր-Ձորագետի Դավիթ Անհողինի և Բագրատու նիների ավագ ներկայացուցիչ, Կարսի Գագիկ թագավորի անունները։ Չէ՝ որ այդ միացումից ավելի կհզորանար թագավորությունը։
          Իվերջո Բյուզանդիան հասնում է իր նպատակին։ 1045 թ. Անին առանց կռվի, քաղաքացիների համաձայնությամբ հանձնվում է բյուզանդացիներին։ 160 տարի տևած Բագրատունյաց թագավորությունն ընկավ։ Բայց դրանից հետո երկու տասնամյակ իր անկախությոլնը պահպանեց Կարսի թագավորությունը, շուրջ 65 տարի՝ Տաշիր-Ձորագետի, և 125 տարի՝ Սյունյաց    թագավորությունը։
           Բագրատունյաց թագավորությունը վերացնելով՝ Բյուզանդիան ավելի ուժեղացրեց իր հայահալած քաղաքականությունը, որն արտահայտվում էր ծանր հարկերով, տնտեսական ճնշմամբ, կրոնադավանաբանական խտրականությամբ, հայերի զանգվածային տեղահա–նություններով ու բռնագաղթերով։
              Օրըստօրե ահագնանում էր սելջուկ թուրքերի հարձակման վտանգը, և այս պայմաններում փոխանակ ավելացնելու Հայաստանի ռազմունակությունը, Բյուզանդիան, ընդհակառակը, կազմալուծում է նրա մի քանի տասնյակ հազարի հասնող բանակը, որն իր հայրենիքի պաշտպանության համար կարող էր կռվել մինչև, արյան վերջին կաթիլը։ Ստեղծված դրության մասին Արիստակես Լաստիվերցին այսպես է պատմում. «հեծելազորը շրջում է անտեր, որը՝ Պարսկաստանում, որը՝ Հունաստանում, որը՝ Վրաստանում։ Ազնվականներն ու իշխանավորները հայրենիքից տեղահան, փառքից ընկած, ամեն մեկը մի տեղ մռնչում է, ինչպես առյուծների կորյուններն իրենց խշտիներում։ Արքունական պալատները ավերակ են ու անմարդի. մարդաբնակ երկիրը թափուր է բնակիչներից։ Ո՛չ այգեկութի ուրախության ձայներն են լսվում Ա ոչ էլ հնձանում՝ տրորողներին ուղղված գովեստի խոսքեր։ Ո՛չ մանուկներն են խաղում ծնողների առաջ և ոչ էլ ծերերը աթոռով նստում են հրապարակներուն Ո՛չ հարսանիքի ձայն է լսվում և ոչ էլ զարդարվում են հարսնարանի առագաստները»։
         Սամուել Անեցու վկայությամբ, բյուզանդացիները ձգտում էին երկրում խառնակ դրություն ստեղծել, պղտորել մթնոլորտը, բանսարկությունների միջոցով իրար դեմ հանել հայ իշխաններին։ Ահաբեկելով սելջուկյան հարձակումների վտանգով, նրանք տեղահանում էին իշխաններին ու ժողովրդին և  ցրում կայսրության տարբեր կողմեր։ Բյուզանդական տիրապետության երկու տասնամյակը երկրի համար ջլատման ու քայքայման շրջան էր։ Այդ ընթացքում Անիում ևս շատ քիչ շինարարություն է կատարվում։
            Ահա քաղաքական ու տնտեսական այսպիսի վիճակ էր տիրում, երբ 1054 թ. սելջւկ­ները Տուղրիլի գլխավորությամբ ասպատակեցին Հայաստանը։ Նրան միացան նաև Դվինի և Գանձակի ամիրաները։ Տասը տարի անց սելջուկները կրկնում են իրենց աշխարհավեր արշավանքը, այս անգամ Ալփ Արսլանի գլխավորությամբ։ Պաշարելով քաղաքը, նրանք բազում հարձակումներ են գործում, բայց ամեն անգամ քաջարի անեցիները ջարդում են նրանց և ետ շպրտում։ Պարտված ու հուսաբեկ թշնամին պատրաստվում է հեռանալ, երբ բյուզանդացիների կողմից նշանակված Անիի կառավարիչները լքում են քաղաքի պաշտպաններին և փակվում միջնաբերդում։ Շփոթություն է առաջանում հայոց զորքի մեջ, սասանվում են նրանց շարքերը, և շատերը փախուստի են դիմում։ Անին գրավվում է։
            Անին շուրջ 7 -8 տարի անմիջականորեն ենթակա էր Ալփ Արսլանի նշանակած սելջուկ կառավարչին, իսկ 1072 թվակւանից այն իր շրջակայքով հանձնվում է Գանձակի Շադդադյան ամիրա Փատլունին, որն իր զորքով օգնում էր թուրքերին։ Նա էլ Անիի կառավարիչ է նշանակում իր թոռանը՝ Դվինի Աբու-լ-Ասվար ամիրայի որդուն՝ Մանուչեին։ Անին որոշ ընդմիջումներով Շադդադյանների տիրապետության տակ մնաց մինչե. 1199 թվականը։ Բագրատունիների հետ ունեցած խնամիական կապերի շնորհիվ (ՙՄանուչեի մայրը Աշոտ Չորրորդի դուստրն էր և հայոց Գագիկ Երկրորդ թագավորի քույրը), իրենց ևս մեծարեցին Բագրատունիներին պատկանող «շահնշահ» տիտղոսով։
           Ալփ Արսլանի կողմից ավերված քաղաքը Մանուչեի օրոք որոշ չափով վերականգնվեց։ Բնակիչների մի մասը վերադարձավ հայրենի քաղաք, կրկին աշխուժացավ քաղաքային կյանքը։ Բայց նրա որդու ե հաջորդի՝ Աբու-լ-Ասվարի օրոք այն կրկին ընկավ անելանելի կացության մեջ, քանի որ նոր ամիրան կույր ատելությամբ կրոնական դաժան հալածանք­ներ սկսեց անեցիների դեմ։ Արդյունքը եղավ այն, որ դադարեց շինարարությունը, մարեց քաղաքային կյանքը, անկում ապրեցին արհեստներն ու առեւտուրը։ Շադդադյանների տիրապետության շրջանը դիպուկ է բնութագրել Թորոս Թորամանյանը. «Շետտատյաններու շրջանին մեջ ճարտարապետության և գեղարվեստներու զարգացման տեսակետով առանձ­նապէս աչքի ընկնող ոչինչ չեմ գտներ, ընդհակառակը, ողբերգակ բանաստեղծ լինել հարկ է՝ հունաց տիրապետութենեն և Արփասլանի կոտորածեն սկսած մինչե մեծն Ջաքարեի տիրապետության փրկարար շրջանը բովանդակ Շիրակի սուգն ու շիվանը ողբալու համար։ ես այստեղ Շետտատյաններու անունով առավելն արձանագրել կարող եմ քանի մը արվեստագիտական այլանդակություններ և պատմական վշտառիթ անցքեր»։
            Անիին մեծ հարված է հասցնում նաև 1093 կամ 1094 թվականին քաղաքում և շրջակայքում մորեխի ու երաշտի պատճառով բռնկված սովը։ Այն այնքան շատ մարդկային զոհեր է խլել, որ կենդանի մնացողները չէին հասցնում հարազատներին թաղել։
              Կարծես սա քիչ էր, թուրքական ինչ-որ ցեղի յոթհազարանոց բանակ արշավում է Հայաստան և հասնում մինչև Անի։ Սակայն Գրիգոր իշխանն իր մարտիկներով պարտության է մատնում թշնամուն և դուրս շպրտում։ Այս փաստը հաստատում է, որ նույնիսկ օտար տիրապետության շրջանում Անիի պաշտպանները հայերն էին։
            Անին Շադդադյանների տիրապետության շրջանում այնքան ծանր կացության մեջ ընկավ, որ նույնիսկ Աբու-լ-Ասվարը մզկիթի վերածեց Անիի գլխավոր եկեղեցին՝ Մայր տաճարը։ Լցվում է համբերության բաժակը։ Անեցիները պատվիրակներ են ուղարկում վրաց Դավիթ Չորրորդ թագավորի մոտ։ Շուտով վրացական վաթսունհազարանոց բանակը, որի մեջ կային բազմաթիվ հայեր, շտապում է Անի, և ապստամբած անեցիները բաց են անում դարպասները։ Քաղաքը գրավելուց հետո վրաց թագավորը մեծ հանդիսավորությամբ կրկին քրիստոնեական տաճարի է վերածում Անիի Մայր եկեղեցին։ Անիի կառավարիչներ թողնելով Աբուլեթ Օրբելյան իշխանին և նրա որդի Իվանեին, իր հետ առնելով գերված Աբու-լ– Ասվարին, Դավիթ թագավորը վերադառնում է Տփխիս։
           Դավիթ թագավորի մահից հետո Անիի վրա առաջինը հարձակվում է Աբու-լ-Ասվարի ավագ եղբայրը Փատլուն երկրորդը։ Նա խորասանում սելջուկյան սուլթանի աջակցությամբ վարձկաններից խոշոր բանակ է ստեղծում և 1125 թ. պաշարում Անին։ Մեկ տարի շարունակ քաջարի անեցիները մարտնչում են թվով գերակշռող թշնամու դեմ։ Ջենքի էին դիմել թե՛ ծեր, թե՛ մանուկ, թէյ այր, թէ՝ կին։ Պատմությունը պահպանել է Անիի հերոսուհիներից մեկի անունը՝ Այծեամն, որն իր քաջությամբ ոգևորում էր քաղաքի պաշտպաններին։
              Այսպես, շուրջ մեկ տարի թշնամին սողում էր քաղաքի շուրջը, բայց ներս մտնել չէր կարողանում։ Անիում սաստկանում է սովը։ Փատլունը բանակցությունների մեջ է մտնում Դավիթ Չորրորդին հաջորդած Դեմետրե Առաջինի և անեցիների հետ, խոստանում է ինքնակամ հանձնվելու դեպքում վրիժառության չդիմել։ Փոխադարձ համաձայնությամբ Շադդադյանները կրկին վերահաստատվում են Անիում։
              Բայց ճակատագիրը նոր հարված էր պատրաստել. 1131 թվականին Անիում տեղի է ունենում նոր երկրաշարժ, որն իր ուժգնությամբ չէր զիջում 1045 թ. կամ 1046 թ. ավերիչ երկրաշարժին։ Կործանվում են բազմաթիվ տներ և շինություններ, փլվում է Ամենափրկիչ նշանավոր եկեղեցին։ Շուտով Փատլունը կնքում է իր մահկանացուն, նրան փոխարինում է եղբայրը՝ Մահմուդը, ապա Փատլուն երրորդը։
             Վրացական թագավորությունը չէր համակերպվում Անին կորցնելու հետ, մանավանդ որ քաղաքի ազգաբնակչությունն էլ միշտ խոստանում էր օգնել։ Վրաց Գեորգի Երրորդ թագավորն իր բանակը համալրելով հայերով, 1161 թ. ջախջախում է Շադդադյաններին և գրավում Անին։ Այս ահազանգ է դառնում հարևան մեծ ու փոքր մուսուլմանական ամիրայություններին։ Նույն թվականի օգոստոսին Խլաթի և Մանազկերտի Շահ Արմեն հորջորջվող սուլթան Սուքման Երկրորդը՝ օգնություն ստանալով և վարձկան թուրքեր հավաքագրելով, ութսունհազարանոց հսկա բանակով պաշարում է Անին։ Անիի երկուհազարանոց կայազորին վրաց Գեորգի երրորդը հայերից ու վրացիներից կազմված յոթհազարանոց օգնական ուժ է ուղարկում։ Եվ պաշտպաններին հաջոդվում է ջախջախել իրենցից մոտ տասն անգամ գերակշիռ թշնամուն։ Հաջորդ տարի ազատագրվում է նաև Դվինը։
           Այս երկու նշանավոր քաղաքների կորուստը համախմբում է մուսուլման նվաճողներին։ Խորասանի սուլթանը և Գանձակի աթաբեկությունը, հարյուրհազարանոց հսկա բանակ կազմած, Գանձակի աթաբեկի գլխավորությամբ գրավում է Դվինը, բանակում Գագի դաշտում։ Հայ-վրացական միացյալ բանակը հաղթում է թշնամուն և դեն շպրտում։ Բայց պայքարը չի ավարտվում։ Օգնական ուժեր ստանալով, սելջուկյան սուլթան Ասլանը չորս տարի շարունակ լարված վիճակում է պահում Անին։ Հնարավորություն չունենալով այսքան բազմամարդ բանակը ամբողջովին ջախջախել և երկրից դուրս վռնդել, 1165 թ. Գեորգին առժամանակ կրկին Անին վերադարձնում է Շադդադյաններին։ Բայց ինը տարի անց Անին վերագրավում է, կառավարիչներ նշանակում Իվանե Օրբելյանին և Սարգիս Ջաքարյանին։
            Շուտով սելջուկների ու Գանձակի աթաբեկության զորքերը Ասլանի գլխավորությամբ պաշարում են քաղաքը։ Անեցիները անօրինակ քաջությամբ կռվելով՝հաղթում են թշնամուն։ Բայց պայքարը չի դադարում։ 1176 թ. նրանք նորից են երևում Անիի մատույցներում։ Վրաց Գեորգի թագավորը, ի վիճակի չլհնելով կասեցնել իրար հաջորդող հարձակումները, Անին կրկին վերադարձնում է Շադդադյաններին։
             Անիի կորուստը ժամանակավոր էր։ Այս շրջանում բարձրանում էր մի ուժ, որը շուտով պիտի ազատագրեր քաղաքը և մահացու հարված հասցներ  Հայաստանի և Վրաստանի թշնամիներին. այդ դարերի պատմություն ունեցող հայ-վրացական դաշնակցությունն ու զինակցությունն էր, որի շնորհիվ Վրաստանը ոչ միայն իր հզորության գագաթնակետին հասավ, այլև օգնության ձեռք մեկնեց Հայաստանին։ Այդ շրջանում Վրաստանի ռազմական ու ՛քաղաքական ամենանշանավոր գործիչները հայազգի Ջաքարե և Իվանե Ջաքարյան եղբայրներն էին։ Իսկ մինչ այդ պատմության մեջ կարևոր դեր էր խաղում նրանց հայրը՝ Սարգիս Ջաքարյանը։ Գեորգի Երրորդ թագավորը նրան էր տվել ապստամբած Օրբելյանների կալվածքները և նշանակել Անիի կառավարիչ, իսկ Թամար թագուհին Սարգիս Ջաքարյանին է հանձնում հայոց և վրաց զորքերի գերագույն հրամանատարությունը, դարձնում ամիրսպասալար և շնորհում Լոռի քաղաքե ու շրջակայքը։ Սա ստացավ Նաև Երկայնաբազուկ մականունը։ Ջաքարեն ու Իվանեն իրենց հոր արժանի զավակներն էին։
            Թամար  թագուհու օրոք Ջաքարեն ստանձնում է երկրի ընդհանուր  զորքերի գերագույն հրամանատարությունը, իսկ կրտսեր եղբայրը՝ պետության խնամակալի պաշտոնը։
              Հայ-վրացական միացյալ բանակը նրանց առաջնորդությամբ ընդամենը 7—8 տարվա ընթացքում՝1196 — 1204 թթ. նախ ազատագրում է Արցախն ու Սյունիքը, ապա 1199-ին Շադդադյաններից խլում է Անին, ազատագրում հյուսիսային Հայաստանի մեծագույն մասը։
           Ջաքարյանների իշխանությունը ընդգրկում էր մի հսկայական տարածք, որի մեջ մտնում էին Անի-Շիրակի, Այունիքի, Լոռու թագավորություններն ամբողջությամբ և Կարսի թագավորության մի մասը։ Այն բաժանված էր երկու մասի, արևմտյանը՝ Անի կենտրոնով, պատկանում էր Ջաքարեին, իսկ արևելյանը, Դվին կենտրոնով՝ Իվանեին։ Ջաքարյանների իշխանությունը օժտված էր ներքին անկախությամբ և փաստորեն թագավորություն էր։ Եվ զարմանալի չէ, որ սկզբնաղբյուրներում այն հաճախ այդպես էլ անվանվում է՝ «պետություն», «թագավորություն», «աշխարհակալ տերություն», իսկ Ջաքարյաններն իրենց կոչում են «թագավոր», «արքա», «շահնշահ», «կեսարոս» և այլն։ Վրաց թագավորությունը չէր խառնվում Ջաքարյանների ներքին գործերին։
             Ջաքարյանների իշխանության տասնամյակներում Հյուսիսային Հայաստանը ծաղկում էր ապրում։ Բայց այս բարգավաճումը հանգիստ չէր տալիս օտար նվաճողներին։ 1208 կամ 1209 թվականներին Անիի վրա է արշավում Արդաբիլի սուլթանը։ Մեծ արագությամբ կտրել անցնելով Արաքսին հարող շրջանները, թշնամին անակնկալ հայտնվում է Անիի դարաասների մոտ։ Ներխուժումն այնքան անսպասելի էր, որ անեցիները նույնիսկ չեն հասցնում փակել քաղաքի դռները։ Սկսվում է կոտորածն ու ավարառությունը։ Փրկվում են միայն նրանք, ովքեր ամրանում են միջնաբերդում կամ թաքնվում այրերում ու ստորգետնյա Անիում։ Զատիկի պատճառով եկեղեցիները լիքն էին հավատացյալներով։ Խուժելով եկե– ղեցիները նրանք անխնա կոտորում են 12 հազար անեցիների։ Այս ողբերգության լուրը Ջաքարյաններին է հասնում այն ժամանակ, երբ թշնամին արդեն իր որջում էր՝ Արդաբիլում։ Ջաքարեն և Իվանեն իսկույն հայ-վրացական բանակի գլուխն անցած հարձակվում են Արդաբիլի վրա, պաշարում սուլթանի աթոռանիստը, գերում նրա կանանց ու զավակներին և, Անիում զոհվածների փոխարեն 12 հազար մարդ սպանելով, վերադառնում Անի։
                 Ջաքարյանների ինքնուրույնության 36—37 տարին բավական եղավ, որ Անին կրկին դառնար բարեկարգ քաղաք, առևտրի և արհեստների նշանավոր կենտրոն, ինչ-որ չափով վերագտներ անցյալի՛ փառքը։
             Առևտրի և արհեստների զարգացմանը զուգընթաց հանդես են գալիս նոր մեծատուններ ու հարուստներ, որոնցից էր նաև Տիգրան ճոնենցը։ Թե որքան անբավ հարստություն էր կուտակել նա, վկայում է 1215 թ. մի արձանագրություն, որից իմանում ենք, որ Hոնենցը, կառուցելով ս. Gրիգոր Լուսավորիչ եկեղեցին, այն զարդարում է ոսկե և արծաթե խաչերով, կանթեղներով, սպասքով, ոսկեզօծ 7 արծաթազօծ նկարներով, նրան կից շինելով բազմաթիվ բնակարաններ վանականների, քահանաների ու իշխանների համար։ Այս ամենից զատ Hոնենցը եկեղեցուն է նվիրել ութ գյուղ, վեց այգի, տներ ու խանութներ, բաղնիքներ ու պանդոկներ և այլն։ Նա կառուցել է նա7  մեկ ուրիշ վանք՝ Բեխենց անունով։
                  Անեցիներն այս կարգի նվիրատվություններից բացի մեծ բարեպաշտություն և հայրենասիրութիւն էին համարում սեփական դրամով քաղաքի պարիսպների տարբեր հատվածներում նոր բուրգեր կառուցելը, հները վերանորոգելը, քաղաքի դարպասներն ամրացնելը։
          Վերականգնվում են թշնամու ավերած բազմաթիվ եկեղեցիներ, հասարակական շենքեր, կառուցվում նոր եկեղեցիներ, բուրգեր, հյուրանոցներ ու խանութներ, կուղպակներ ու արհեստանոցներ, տներ ու կամուրջներ։ Վերաշինվում է նաև Բագրատունյաց արքունի պալատը։ Նոր տներ, եկեղեցիներ ու մատուռներ են փորվում նաև այրային Անիում։
                Բայց այս անգամ էլ խաղաղությունը հարատև չէր։ 1236 թ. թաթար-մոնղոլները հարձակվում են Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի վրա։ Նրանց մի զորաբանակ Չարմաղանի գլխավորությամբ ասպատակ է սփռում Արարատյան աշխարհում և պաշարում Անին։ Կիրակոս Գանձակեցու նկարագրությունից դժվար չէ կռահել, որ այն թշնամու ձեռքն է ընկնում դավաճանությամբ. «Քաղաքը բոլոր կողմերից պաշարեցին, հմտորեն կանգնեցրին բաբաններ (քարաձիգ մեքենաներ) և ուժգնապես ճակատամարտելով քաղաքի դեմ գրավեցհն այն։ Այլև քաղաքի իշխաններից ոմանք օգնեցին թշնամուն՝ որենց կյանքի փրկությունը ձեռք բերելու համար։ Նրանք քաղաքից դուրս կանչեցին բազմությանը, խոստացան ոչ մի չար բան չանել նրանց։
           Եվ երբ ամբողջ բազմությունը դուրս եկավ նրանց մոտ, (թաթարները) նրանց իրենց մեջ բաժանեցին և սրերը քաշելով անողորմաբար համահավասար կոտորեցին՝ թողնելով սակավաթիվ կանայք, մանուկներ և արհեստավոր տղամարդիկ, որոնց քշեցին գերության։ Ապա իրենք մտան քաղաքը, գրավեցին բոլոր ինչքերն ու ստացվածքները, կողոպտեցին նաև բոլոր եկեղեցիները, ավերեցին ու քանդեցին ամթողջ քաղաքը, եղծեցին ու ոչնչացրհն նրա վայելչության փառքը...»։
Անին մահացու հարված ստացավ, բայց Հայաստանի ու Վրաստանի զանազան մասերում ազատատենչ իշխանները հաճախ էին ըմբոստանում։
             Մոնղոլական տիրապետության շրջանում Անին երկար ժամանակ շարունակում էր մնալ Զաքարյանների հայրենական կալվածքը։ Մեծ արտոնություններ է ստանում Իվանեի որդի Ավագը, որը մյուս իշխանների նկատմամբ ձեռք է բերում գերադաս դիրք։ 13-րդ դարում հիշատակԱում են Անիի Ջաքարյան իշխանների մի քանի սերնդի ներկայացուցիչներ. Ջաքարեի որդի Շահնշահ Առաջինը (1230—63 թթ.), նրա որդիներն ու թոռները։
             1255 թվականի փետրվարին Անի է այցելում Ֆրանսիայի Լուդովիկոս 9-րդ թագավորի դեսպան, վանական Ուիլյամ Ռուբրուքը, որը վերադառնում էր Մանգու խանի հետ բւսնակցությունից։ Անիում նա հանդիպում է իր հայրենակիցներին. «Այնտեղ ինձ եկան հինգ քարոզիչ եղբայրներ։ Նրանցից չորսը եկել էին Ֆրանսիայի Պրովանսից, և հինգերորդը երանց միացած էր Սուրիայում, և նրանք միայն մի հիվանդոտ ծառա ունեին, որ գիտեր թուրքերէն և քիչ էլ ֆրանսերէն, և նրանք նամակներ ունեին տեր Պապից ուղղված Սարդաղին, Մանկու խանին և Բուրիին... պահանջելով, որ նրանք արտոնվեն մնալու իր երկրի մեջ և քարոզելու աստծո խոսքը և այլն»։ Անիում Ռուբրուքը տեսակցում է նաև Շահնշահ Առաջինի հետ. «Ես ճաշեցի մի անգամ այս Շահնշահի հետ, և  նա շատ մեծ քաղաքավարություն ցույց տվեց իմ հանդեպ, ինչպես նաև իր կինը և իր զավակը՝ Ջաքարիա անունով մի շատ գեղեցիկ ու իմաստուն երիտասարդ, որ հարցրեց.
- Եթե ձեզ մոտ գամ, դուք կպահե՛ք ինձ։
Որովհետևնա այնքան ծանր է զգում թաթարների տիրապետութիւնը, որ թեև նա ամեն բան առատորեն ունի, սակայն նախընտրում է թափառել օտար երկրներ, քան կրել նրանց տիրապետությունը»։ Հետաքրքրական է, որ այս Ջաքարիան հետագայում հայ-վրացական զորքերի հրամանատարն էր։ 1258-ին նա մասնակցում է Բաղդւադի գրավմանը և իր անօրինակ քաջության շնորհիվ վաստակում Հուլավու խանի մեծ համակրանքը, բայց երկու տարի անց նրւսն ամբաստանում են, և Հուլավուի հրամանով մահվան է դատապարտվում և մարմինը նետվում շներին։ Նրա հայրը՝ Շահնշահը, այս լուրը ստանալով մահանում է։ Ահա, այսպիսի ողբերգական վախճան են ունենում Ռուբրուքին հանդիպած հայր և որդի Ջաքարյան իշխանները։ Հետագա շրջանում էլ Անիում կառավարում էին Զաքարյանները. Շահնշահ Երկրորդը (մահ, 1320 թ.), Վահրամը, Ջազան (1345—80 թթ.):
             Մոնղոլական տիրապետության ամբողջ ընթացքում Անին*անկում է ապրում։ Դրությունն ավելի է ծանրանում, երբ Ջաքարյաններին փոխարինում են օտար տիրողները, որոնք ահռելի չափերի են հասցնում հարկերը։
          13-րդ դարի երկրորդ կեսից մինչև 15-րդ դարի առաջին կեսը Անիում հւստվել են տարբեր կարգի դրամներ, որոնց վրա ծալապատիկ նստած պատկերված էին Ջաքարյան իշխանները, իսկ հետագայում դրամներին դրոշմվում էին մոնղոլ ու կարա-կոյունլու իշխողների անունները։ Բացի պղնձե դրամներից, հատվել են նաև ոսկե ևարծաթե դրամներ։ Իր վերջին շրջանի պատմության ընթացքում Անին քանիցս ավերվել է թուրքմենական ցեղերի և Լենկթեմուրի արշավանքների պատճառով։ Իսկ 1319 թվականի երկրաշարժը նոր արհավիրք էր առանց այն էլ հազար անգամ մահ տեսած քաղաքի համար։
            Չնայած այս ավերումներին ու չդադարող զանգվածային արտագաղթերին, Անին մի քանի ձեռագրերում մինչե. 15-րդ դարի առաջին կեսը շարունակվում է   կոչվել քաղաք։
            15-րդ դարի սկզբի Անիի մասին մի հազվագյուտ հիշատակոլթյուն էլ պահպանվել է իսպանացի դիվանագետ Ռյուի Գոնզալես Կլավիխոյի ուղեգրության մեջ։ Նա ճենրի երրորդ թւսգավորի կողմից դիվանագիտական առաքելությամբ ուղևարվել էր Լենկթեմուրի մոտ և. վերադարձին, 1406 թվականին, 3-4 օր մնացել է Անիում. «Անիի բերդը շատ զորավոր մի վայր էր, մի բարձունքի վրա, շրջապատված երեք համակենտրոն պարսպով, զորավորապես կառուցված։ Բերդի գավթում առատ ջրի մի աղբյոլր կար, ևպաշտպանության համար՝ առատ պաշար, ու բոլոր միջոցները լավ հայթայթված էին»։
            Հ֊ետագա շրջանում ավելի հազվադեպ է դառնում Անիի հիշատակությունը։ 16–րդ դարում այն արդեն մի սովորական գյուղ էր։ հայոց քաղաքների չքնաղ դիցուհին դանդաղ մահանում էր։ Իսկ թե երբ է Անին լքել նրա վերջին բնակիչը կամ Լեոյի պատկերավոր արտահայտությամբ «ով վերջին անգամ փակեց մեռնողի աչքերը», դժվար է ասել։
1846 թվականին, երբ ռուս ճանապարհորդ Ա. Մուրավյովը Անի այցելեց, արդեն քաղաքը մեռած էր. «Նրա բոլոր պատուհաններից մահն է նայում. միայն մահն է այդքան բնակարանների մշտական հյուրը. նա է դիմավորում ուղևորին բոլոր դռներում, տաճարներում և ապարանքներում»։
           Աշխարհի որ ծայրն ասես, որ ճակատագիրը չի նետել անեցիներին։ Բագրատունյաց թագավորաթյան անկումի, երկրաշարժի և  քաղաքը օտարի լծի տակ ընկնելու հետևանքով դեռ 1045 թ. Անիից դուրս եկած գաղթողների հոծ զանգվածները սփռվում են Հայաստանի, Վրաստանի տարբեր կողմերում, անեցի վաճառականների բացած արահետներով հասնում Տրապիզոն ու հարավային Ռուսաստան։
              Բյուզանդական շրջանում ավելի է մեծանում արտագաղթը, որի հետեւանքով նվագում է քաղաքի բնակչությունը։ Սելջուկյան տիրապետության տարիներին, սկսած 1064 թվականից, անտանելի կացության պատճառով շատերն են լքում հայրենի քաղաքը և ապրուստի միջոցներ փնտրում հեռավոր ափերում։ Բայց այն զանգվածային բնույթ է կրում հատկապես մոնղոլական շրջանում, երբ անեցիները հազարներով էին հեռանում քաղաքից։ 1319 թվականի երկրաշարժից հետո բավակւան մեծ թվով անեցիներ թնակվեցին Վասպուրա–կանում և Համշենում, Շապին-Գարահիսարում ու Կիլիկիայում։ Նրանց մի մեծ հոսանքն էլ ուղղվեց Ղրիմ, ուր մինչ այդ էլ բազմաթիվ անեցիներ էին հաստատվել։ Հետագայում, ճակատագրի ուղիներն ավելի հեռու նետեցին Ղրիմի անեցիներին, նրանց հասցնելով Մոլդավիա, Ռումինիա, Գալիցիա, Լեհաստան ու Հունգարիա։ Անեցիներ էին ապաստանել նաև Հ֊ունաստանում ու Բուլղարիայում։ Ամենուր հայերը հիմնում են նոր բնակավայրեր ու քաղաքներ, զարգացնում արհեստներն ու առնտուրը, գրավում պետական բարձր պաշտոններ, տալիս գիտության ու մշակույթի նշանավոր գործիչներ։ 1778-ին Ղրիմի անեցիների մի հոսանքն էլ ուղղվեց Դոնի ափերը, ուր հիմնեցին Նոր Նախիջևանի հայկական գաղութը։
                Որտեղ էլ որ բնակություն են հաստատել անեցիները, միշտ հպարտացել են իրենց ծագմամբ և երբեք չեն մոռացել իրենց հեքիաթային Անին։ թեև ավերված ու կոխկրտված, Անին միշտ էլ իրեն է ձգել հայ և օտար ճանապարհորդներն, գիտնականներին, քաղաքա­կան գործիչներին, գրողներին ու բանաստեդծներին։ Անին կարծես խորհրդանշում էր ազգային իղձերն ու երազանքները։ Եվ պատահական չէ, որ հասարակական-քաղաքական հայտնի գործիչ Հովսեփ Արղությանը 1783 թ. ռուսական արքունիքին ներկայացրած հայկական անկախ պետության ստեղծման իր նախագծում որպես Հայաստանի մայրա­քաղաք առաջարկում է նաև Անին։
               Անին միշտ էլ ոգևորել է բանաստեդծներին։ Ինչպես Լեոն է գրել. «Անին կարելի է նկարագրել անթիվ անգամ, ինչպես նկարագրում են արշալույսը, լուսինը, ծովը, զեփյուռը։ Որովհետև նա էլ այդպիսի մի երևույթ է մեր մարդկային աշխարհում...»։
              Դեռևս 17 -18-րդդարերում նրան չափածո ստեղծագործություններ են նվիրելՄովսես եպիսկոպոսը, Գրիգոր Օշականցին և ուրիշներ։ Բայց 19-րդ դարն էր Անիի իսկական բանաստեղծական հայտնագործման շրջանը։ Խ. Աբովյանը գրում է «Ուղևրրություն դեպի Անի» հոդվածը, այնուհետև քաղաքին անդրադառնում իր բայաթիներում և հանրահայտ վեպում, ուր կան Անիին նվիրված բանաստեղծական էջեր և չափածո հատվածներ։ Ղեոնդ Ալիշանը գրում է «Անդորրանք Անվոյ», Րաֆֆին՝«Անի» պոեմները, 1879 թ. Անի այցելելով. ՌափայելՊատկանյանը՝<<Անիի առումը»։ Իսկ Ալեքսանդր Արարատյանի «Անի քսյղաքնստեր կուլա» հայտնի բանաստեղծությոլնը վերածվում է ժողովրդական երգի։
              20- րդ  դարասկզբին բազմապատկվում է Անիի ուխտավորների թիվը։ Հովհաննես Թումանյանը 1904 թվականին Անիի այցելուների մատյանում թողել է այսպիսի քառատող.
Մենք փառքեր ունենք թաղված հողի տակ,
Մենք հայսեր ունենք պահած մեր սրտում,
Ահ՜ թե հավիտյան կողբանք  ավերակ,
Մի՞թե հավիտյան կմնանք տրտում։
 
         1910 թվականին լույս տեսավ Դանիել Վարուժանի «Ցեղին սիրտը» գիրքը։ «Անիի ավերակներուն մեշ» պոեմը քաղաքին նվիրված լավագույն քերթվածներից է.
 
Ա՛լ այն օրեն դու իբրԱ շենք մ՛ հոյակապ
Ուրկե հազար կայծակ մեկեն է անցեր՝
Քայքայվեցար մարմար-մարմար, ծեփ առ ծեփ՝
Ու, ով ցասում, ով ամոթ,
Քեզ դեմ առ դեմ բըզկըտողները նենգժոտ
Չեղան արծիվ այլ գայլե՛ր...
...Ու կոչնակներն ու շեփորներն ոսկեցոլ՝
Որոնց ի լուր թուրը խաչով կը ձուլվեր,
Հոն լըռած են՝ ապրեցնելով իրենց տեղ
Բուի հազար սերունդներ։
Այդ լոռության չըղջիկի լայն թևի տակ
Կ՚աճի եղիճն արտասուքովն աստղերուն.
Եվ հոն բաղեղն հայրենասեր թևերով
Կը գըրկե հոդըդ տըրտում
Իր պատառիչ  կայծքւսրերով միասին
Եվ խոտ մ՚հազիվ, բարձրացած
Ճամփաներուն վրա անկոխ՝
Կը ծածկե սողն օձի մ՚արփվույն տակ ճեմող։
 
            Անին անտարբեր չի թողելնաև հայ գեղանկարիչներին. Գևորգ Բաշինջաղյանը, Հակոբ Կոջոյանը և բազմաթիվ այլ նկարիչներ նրան նվիրված մի շարք կտավներ են վրձնել, իսկ Մարտիրոս Սարյանը 1902 թ. Անի կատարած ուխտագնացաթյան մասին իր հուշերում պարզապես գրում է. «Անիի մասին գրելն անհնար է, Անին պետք է տեսնել...»։ Բայց, այնուամենայնիվ, Անիի մասին շատերն են փորձել գրել։ Իրենց ուղեգրություններում տարբեր ազգության ճանապարհորդներն ու գիտնականները թողել են զմայլանքի բազմա­թիվ խոսքեր ու նկարագրություններ։ Ահա դրանցից մեկը, որը պատկանում է 1817 թ. Անի այցելած անգլիացի հայտնի նկարիչ, հնագետ ու ճանապարհորդ Բեր-Փորթըրին. «Այս մեծ քաղաքի արևմտյան ծայրամասում... տեսանք Հ֊այաստանի երբեմնի թագավորնեոի պալա­տը, մի շենք, որ արժանի է այս հին մայրաքաղաքի համբավին։ Նա տարածվում է քաղաքի պարիսպների և ձորի միջև։ Արդարև, դա ինքնին մի քաղաք է և այնքան չքնաղորեն զարդարված է թե ներսից և թե դրսից, որ ոչ մի նկարագրական չի կարող տալ ճիշտ գաղափար քարերի նուրբ քանդակների զանազանության ու ճոխության, որոնք գտնվում են շենքի վրա, և կամ նրբորեն կատարված խճանկարներ, որոնք զարդարում են նրա անթիվ սրահների հատակները։
...Որքան հեռու էի գնում, և որքան ավելի մոտիկից էի քննում այս լայնածավալ մայրաքաղաքը, այնքան ավելանում էր իմ հիացումը այս հաստատուն ու կատարելագործված ճարտարապետության հանդեպ։ Կարճ ասած, սյուների խոյակների, սիրուն քանդակների և արաբեսկ ծոփորների տիրական վարպետությունը գերազանցում է իմ տեսած որևէ նման գործ, թե արտասահմանում և թե Անգլիայի ամենանշանավոր Մայր եկեղեցիներում։ Ես նկատեցի մասնավորապես մի կրոնական շենք, ավելի փոքր ծավալով, քան մյուսները, բայց ընտիր ճարտարապետությամբ։ Շատ մոտ էր ութանկյունի աշտարակներին, և նրա բարձր կամարակապ առաստաղը մի գեղեցիկ նմուշ էր, մոզաիկ գործի մաքուր էտրուսկյան եզերքներով ճոխացած, կազմված կարմիր, սև և դեղին քարից։ Շեն­քի սյուները և բոլոր զարդանախշերը այնքան թարմ էին, որ կարծես թե երեկ էր կառուցվել։ Հիրավի, ամեն տեղ թվում էր, թե ժամանակն ավելի գթասրտությամբ է վերաբերվել այս քաղաքի հետ, քան մարդկային ձեռքը»:
           Անիի բոլոր ուխտավորները բազմիցս կրկնել են, որ մարդիկ ավելի անգութ են գտնվել այս հրաշակերտ քաղաքի հանդեպ, քան ժամանակն ու բնությունը։ Տասնյակ ու հարյուրա–վոր վկայություններ կան այն մասին, թե ինչպես են Անիի նրբահյուս, քանդակազարդ քարերն ու խոյակները թուրք և քուրդ բնակչությունը սայլերով տարել՝ տներ, գոմեր ու ախոռներ կառուցելու համար։ Այդ ժանեկահյուս քարերը շինարարական նպատակներով հասցվել են նույնիսկ Կարս։ Եվ այսպես, մի քանի դար շարունակ։
           Բայց մայր բնությունն էլ Անիի հետ խորթ մոր պես է վարվել։ Եվ զարմանալ կարելի է, թե ինչպես է այդքան երկրաշարժ տեսած քաղաքը անխորտակ պահել իր շատ հուշարձաններ։ Մի քանի երկրաշարժեր են եղել 11 - 14-րդ դարերում, հետագա շրջանների արհավիրքների մասին ավելի քիչ բան է հայտնի. միայն 19-րդ դարում Անին երկու անգամ ենթարկվել է երկրաշարժի փորձության. մեկը 1840 թվականին, մյուսը՝ 1880-ական թվականներհն։ Եվ բնական է, որ 1904 թվականին Անի այցելած իտալացի Մասիմո Ֆոշե Դե Մանտեֆֆելը այն նմանացրել է ավերված Պոմպեյի հետ. «Գտնվելով Անիում և հիանալով նրա վեհությամբ, նրբությամբ ու հիասքանչ ճարտարապետության ինքնատիպությամբ, ակամայից ես սլացա դեպի մի ուրիշ, իտալական քաղաք, նայնպես կործանված քսան դար առաջ։ Ես մտքով տեսա Պոմպեյը՝ Վեզուվի զոհը, և հրաբխի կործանիչ ուժը համեմատեցի մարդու կործանարար կատաղության հետ, որի զոհը դարձավ հիասքանչ Անին։ Սակայն ոչ մեկը և ոչ մյուսը չկարողացան ոչնչացնել նուրբ մշակույթի տեր ժողովուրդներին։ Իտալիան արդեն վերակենդանացավ։ Կմաղթեմ, որպեսզի շուտով գա այն օրը, Երբ Հայաստանը վերածնվի։ Այդ ժամանակ նրա ժողովուրդը կհանդիսանա նոր և շքեղ մշակույթի ջահակիրը Ասիայի բոլոր ժողովուրդների համար, որոնք այլևս ոտնձգություն չեն անի իրենց ազատարարին, զգա­լով և հասկանալով այլևս ոչ թե ազգային, այլև համամարդկային մշակույթի օգուտները»։
20-րդ դարը ևս քաղաքին հանգիստ չի թողել. 1926 թ. և հետագա մի քանի երկրաշարժերից փլվել են բազմաթիվ կանգուն պատեր ու կառույցներ։ Ահա թե ինչպես է Թ. Թորամանյանը նկարագրում Անիի նշանավոր հուշարձաններից մեկի՝ Հովվի եկեղեցու դրությունը. «Երկար տարիներե ի վեր նա կողբա իր վիճակը, կխնդրե բարերար մը, որ ծածկե իր մերկությունը և պահպանե զինքը ժամանակի ավերիչ ճիրաններուն մեջ իսպառ անհետանա­լու վտանգեն, բայց ով կլսե, մարդիկ ականջնին փակած են՝ այս աղիողորմ հեծեծանքները չլսելու համար։ Արվեստի պատմության մեջ թերևս միակն է Հովվի եկեղեցին իր կազմությամբ։ Չորս կողմը սուրացող սաստկաշունչ քամին կքշե, կտանե յուր բոլոր հեծեծանքներն ու հառաչանքները հեռու, հեռու և կկորսնցնե տիեզերքի անհունության մեջ։ Շենք չէ սա, այլ իր շքեղ պարզության և աննման վայելչության մեջ պարզապես գոհար մ՚է ոտքի տակ կոխկրտված»։
            1877 –78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Անին մտավ Ռուսական կայսրությանն անցած Կարսի մարզի մեջ։ 1918-ին այն միացվեց Հայաստանի Հանրապետությանը։ 1921 թվականին Կարսի համաձայնագրով անցավ Թուրքիային։

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298982
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52