Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հայ ճարտարապետություն (քննական և տեսական հարցեր), Արմեն Զարյան

       Արմեն Զարյանի սույն երկասիրության առարկան հայկական ճարտարապետությանը, ինչպես և դրա շուրջ մեկդարյա արվեստաբանական ոաումնասիրության փորձն է։ Բայց սա քրեստոմատիական առումով պրագմատիկ պատմա-արվեստաբանական կամ պատմա-տեսական կարգի շարադրանք չէ։
      Այս գիրքը ամեն տիպի ակադեմիական սահմանափակումներից զերծ, բուն իմաստով ազատ մտորումների արդյունք է թե՝ նյութի ընդգրկման, թե՝ հարցադրումների, թե՛ դրանց արծարծման ու եզրահանգումների տեսակետից։
       Ըստ էության, այդպիսին է, նաև, խնդիրների քննության հեղինակի մոտեցումն ու մեթոդը։Այս աշխատության շարադրանքից է երևում է որ նա քաջածանոթ է արվեստի, մասնավորապես կառուցողական արվեստի հետազոտման հին, նոր և  նորագույն արվեստաբանական դպրոցների սկզբունքներին, էսթետիկական դոկտրինաներին, և հարկ եղած դեպքում կիրառում է դրանք իր դատողություններում, պատճառաբանումներում ու մեկնաբանությաններում։           Այս գծով ունենալով իր որոշակի նախասիրությունները, Զարյանը, սակայն, այդ դպրոցներից և դոկտրինաներից ոչ մեկին չի հետեամտում Էության ու ամբողջովին։ Հիմունքների ծանոթ ո՛չ մի արվեստաբանական համակարգով և քննության մեթոդով աշխատում է չսահմանափակել իր պրոբլեմատիկան և որոնումների ուղիները։ Այս տեսակետից, նյութի մոտեցումով նա մի փոքր ավելի  հակված է դեպի ընդհանուր-կուլաուրոլոգիական քննության եղանակը։
      Ձարյանի մեթոդը, այսպես ասած, ազատ-արտիստական է։ Այո՛, բայց ո՛չ հակադիտական կամ ոչ զատ ինտուիտիվ։ Բնույթով գիտականորեն հիմնավորված, տրամաբանորեն և ռացիոնալ ճանապարհով հաշվեկշռված են նրա ազատ՚ արտիստսյկան մտորումները։
       Ինչ խոսք, դա որոշակի հմայք է տափս Զարյան հետազոտով գործին։ 
      Բայց ո՛րն է դրա արմատը։
      Այս գրքի հեղինակը վառ անհատական կերտվածքի տեր մտավորական է, նախագծող-ճարաարապետ՝ մեկը այն ոչ մեծ թիվ կազմող ստեղծագործողներից, որոնց աշխատանքի որակով հատկանշվում է վերջին տասնամյակների հայ ազգային ճարտարապետոէթյան զարգացումը։
       Ահա հենց դրանով էլ պայմանավորված է Զարյան արվեստաբանի հետազոտական սկզբունքների նշված (ազատ-արտիստական) բնույթը, Արևելքի և Եվրոպայի հանդիպման կամ բաժանման սահմանագծին վաղուց ի վեր բարձրացած հայոց ճ արտարապետության՝ որպես լայն ու խորը շրջառմամբ դիտված ֆենոմենի զարյանական չափազանց հետաքրքիր ըմբռնման ուղղությունն ու որոնումների արդյունքները:
Գրքի էլեկտրոնային տարբերակը այստեղ՝ https://cloud.mail.ru/public/9rvM/w1TdtDB8A

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 498812
  • Բոլոր այցելուները: 41983
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 292
  • Ձեր IP-ն: 54.81.76.247
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52