You are here

Գարեգին Նժդեհի մասունքները, Արտակ Վարդանյան

Գրող, հրապարակագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ
Վարդանյանը ծնվել է  Նախիջևանի Ազնաբերդ գյուղում։ Ավարտել է Երևանի
պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ‎ֆակուլտետը և նույն
ինստիտուտի ՀՄՖ լրագրության բաժինը (գերազանցությամբ)։ 1973-1994 թթ. աշխատել է
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում,
միաժամանակ զբաղվել բարբառագիտությամբ, բանահավաքությամբ, ազգագրությամբ,
լրագրությամբ։ Թղթակցել է Հայաստանի և սփյուռքի պարբերականներին,
աշխատակցել «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթին, Հայաստանի հանրային ռադիոյին։
Հայաստանի ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ուսումնասիրել է Հյուսիսային
Նախիջևանի և Վայոց ձորի խոսվածքները (Ճահուկ-Վայքի միջբարբառ), ինչպես նաև
պատմական Գողթնի հյուսիսային խոսվածքները (Հյուսիսային Գողթնի միջբարբառ): Կազմել
է Նախիջևանի բարբառային քարտեզը: 
1994-2018 թվականներին աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում (1999-2018 թթ.՝
որպես արձանագրային բաժնի վարիչ)։ 2018 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի
անվան լեզվի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող:
1996-1998 թվականներին եղել է «Նախիջևան» հայրենակցական միության նախագահը:
Հեղինակ է 14 գրքի, ինչպես նաև գիտական, գիտահանրամատչելի, հրապարակախոսական
հոդվածների, էսսեների, պատմվածքների և բանաստեղծությունների։
2011թ, արժանացել է Մովսես Խորենացու մեդալի և Հայաստանի գրողների միության
«Գրական վաստակի համար» մեդալի:
Արտակ Վարդանյանը խորհրդային շրջանի առաջին լրագրողն էր, որը հայրենակիցների հետ
զրույցներում հավաքեց և մամուլում հրատարակեց Գարեգին Նժդեհին վերաբերող
պահպանված հիշողությունները, որոնց հանրագումարն էլ «Նժդեհյան մասունքներ»
հուշապատումն է:
Գրքի էլեկտրոնային տարբերակը

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 1434487
  • Բոլոր այցելուները: 102913
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 328
  • Ձեր IP-ն: 3.238.96.184
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52