Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Թվականների գործածությունը հայերենում

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Թվականի   կամ    թվի   գործաճությունը   յուրաքանչյուր    ժողովրդի հնագրաթյան կարևորագույն բաժիններից մեկն է, որովհետև թվերով հաշվումներ   կատարելը   ամենաառօրեական,   կենսական  ու  գործնական  նշանակություն  ունեցող   գործողությունն  էր,    կապված   կյանքի ամենատարբեր բնագավաոների  հետ՝ վար ու ցանքի, ունեցվածքի ու եկամուտների     հաշվաոման,   ոազմական   բնագավառի,     շինարարության, ճամփորդության և այլն և այլն։

Հնում գիր ունեցող ժողովուրդների մոտ թիվ կամ թվական արահայտող հատուկ նշաններ չեն եղել, դրանք արտահայտվել են ուղղակի տաոերով։ Հայաստանը այս տեսակետից բացառություն չի կազմել։ Հայկական մեսրոպատառ այբուբենի ստեղծումից հետո երկար ժամանակ, միջին դարերում, ձեռագրերում թե վիմագրերում թվականները արտահայտվել են հայերեն տաոերով, որոնք թվական համարժեքներ էին ստանում ըստ այբբենական համակարգում իրենց շջաված տեղի, որը հաստատուն էր և  չէր փովտխվում;

Թվականի իմաստով հայկական այբուբենը նույնպես բաժանվում է չորս համակարգի՝ միավորներ (Ա-Թ), տասնավորներ (Ժ-Ղ)» հարյուրավորներ  (Ճ-Ջ) և  հազարավորներ (Ռ-Ք)։ Տառերի թվական նշանակությունը հիմնավոր կերպով յուրացնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին սովորել այդ համակարգը ամբողջությամբ։ Այն ունի հետևյալ պատկերը.

միավոներ

տասնավորներ

հարյուրավորներ

հազարավորներ

Ա=1

Ժ=10

Ճ=100

Ռ=1000

Բ=2

Ի=20

Մ=200

Ս=2000

Գ=3

Լ=30

Յ=300

Վ=3000

Դ=4

Խ=40

Ն=400

Տ=4000

Ե=5

Ծ=50

Շ=500

Ր=5000

Զ=6

Կ=60

Ո=600

Ց=6000

Է=7

Հ=70

Չ=700

Ի=7000

Ը=8

Ջ=80

Պ=800

Փ=8000

Թ=9

Ղ=90

Ջ=900

Ք=9000

Սակայն այս դեպքում ծագում է մեկ այլ խնդիր` տառերիթվական ու այբբենական կամ հնչյունական իմաստների տարբերակումը գրավոր աղբյուրներում: Ինչպե՞ս որոշել, օրինակ, թե տեքստում գրված «Ո»-ն սովորական Ո տառն է , թե՞ 600 թվականը։ Այս, արտաքինից հասարակ թվացող, սակայն ըստ էության շատ կարևոր խնդրի լուծման համար հայերենում տառերի թվական լինելը ցույց էր տրվում հատուկ նշաններով։Վերջիններս  հիմնականում համառոտագրության կամ պատվի(1) , միջակետի(2) ու վերջակետի(3) նշաններն էին։

Համառոտագրության նշանը դրվում  տառի վերևում և վերջինս կարդացվում էր իբրև թվական։ Եթե թվականները բազմանիշ էին, ինչպես ասենք 1984, ապա այդ թիվը ցույց տվող ամբողջ տառախմբի համար վերևից դրվում էր մեկ յապավման նշան , կամ յուրաքանչյուր տառ առանձին-առանձին առնվում էր հապավման նշանի տակ։ Միջակետի կամ վերջակետի նշանների գործածությունը ենթարկվում էր շատ պարզ ու հասարակ սկզբունքի։ Այս դեպքում թվական նշանակություն ունեցող տառերի աջ և ձախ կողմերում դրվում էին միջակետի կամ վերջակետի նշաններ՝ •Թ•=9, ։Յ։=300, ։Տ:=400  և այլն։

           Ձեռագրերում և վիմագրերում, սակայն, պատահում են դեպքեր, երբ այս կարգը խախտվում է և միջակետն ու վերջակետը օգտագործվում են խառը ձևով՝ թվական իմաստի տառի առջևում դրվում է միջակետ, վերջում՝ վերջակետ, կամ էլ հակառակը՝ •Ս։, •Ծ։, ։Վ•, ։Կ• և այլն։

Ստ. Մելիք-Բախշյան, Հայկական հնագրություն, Երևան,1987թ, էջ53-56։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298998
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52