Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ծածկագրություն

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

         Ծածկագրությունը կամ միջազգային անվանմամբ կրիպտոգրաֆիան /հունարեն kriptos` գաղտնի, grafii՝ գրություն բառերից/ գրի մշակույթի հետ սերտորեն կապված երևույթ է։  Առավել կամ պակաս չափով այն կիրառել են գրի հին պատմաթյան ունեցող գրեթե բոլոը ժողովուրդները։

        Գրության այս եղանակը միջնադարից սկսած գործածվել է նաև հայկական ձեռագրերում, արխիվային փաստաթղթերում և վիմագրերում։ Այն հանգամանքը, որ ծածկագրերի հնագայն նմուշները Հայաստանամ վերաբերում են 7-րդ դարի սկզբներին, գիտնականներին հիմք է տվել պնդելու, որ դրանք աոաջացել են 5-րդ դարում, հայկական այբուբենի ստեղծամից հետո։ Հայկական ծածկագրաթյուն ունի ավելի բան 1500 տարվա պատմաթյուն, և այդ ընթացքամ ստեղծվել են ամենատարբեր եղանակներով ու սկզբունքներով գրված բազմաթիվ տեքստեր, որոնց վերծանումով գբաղվել ու այսօր Էլ զբաղում են հայ ու օտար շատ մասնագետներ։ Եվ թեև հայկական ծածկագրաթյան վերաբերյալ մեր իրականաթյան մեջ արդեն ստեղծվել է պատկառելի գրականաթյուն, այնաամենայնիվ չի կարելի ասել, որ այդ աշխատա– թյաններում տեղ են գտել աշխարնով մեկ ցրված հայերեն ձեոագրե­րում, արխիվային փսատաթղթերամ և վիմագրերում պահպանված բոլոր ծածկագրերը։ Գրանց մի մասը ոաամնասիրված չէ, իսկ մի մասն էլ ընդհանրապես անծանոթ է ուսումնասիրողներն։ Գուցե պատճաոներից մեկն էլ այն է, որ հայ ծածկագրերով գբաղվող գիտնականները մինչև այսօր չեն կարողացել տալ ծածկագրերի պարզ ու հստակ դա­սակարգումը    ավարտուն   բնաթագիրը։    Նման դասակարգումը ունի օբյեկտիվ դժվարություններ. որովհետև որ­քան շատ են ծածկագրերը, նայնքան էլ բազմազան են նրանց սկզբունքներն ու եղանակները։

Այսպիսով, ծածկագրաթյունը պատմագիտթյան և բանասիրաթյան օժանդակ բնագավառներից մեկն է, որը հնարավորաթյան է տալիս երբեմն լուծելու հնագրության և աղբյուրագիտաթյան կարևոր հարցեր։ Այդ իսկ պատճառով հայկական հնագրության դասագրքի սահմաններամ ընդհանուր ծանոթությանը ծածկագրաթյան թեկուզ մի թանի տեսակների հետ հնարավորաթյուն կտա հետաքրքրվողներին ըմբռնել դրանց հիմնական սկզբունքները, իսկ անհրաժեշտաթյան դեպքամ՝  գործնական  աշխատանքի   մեջ   նաև  օգտվելու   դրանից։

Հայերենում  գրության   այս   ճյուղի   համար   ծածկագրության   անունից բացի գործածվամ են նաև  «փակագրություն», «գրափակություն», «գաղնագրություն» և այլ անվանամներ, որոնք բոլորն էլ վերջիվերջո ցույց են տալիս, որ գրողը  ցանկտցել է սովորական ընթերցողից ինչ– որ բան   ինչ-որ  նպատակով թաքցնել։  Իրականամ այդպես էլ կա։  Հայկական ծածկագիր   տեքստերը   իրենց  բովանդակությամբ   ունեն   քաղաքական, գրչածածուկ,    արհեստագործական    և    առեղծվածագիր    բնույթ։   Քա­ղաքական բովանդակաթյուն ունեցող ծածկագրերը, որոնց թիվը այն­քան էլ մեծ չէ, հայ իրականաթյան մեջ հանդես են գալիս 17—18-րդ դարերամ  և  հիմնականամ  վերաբերում են   հայ-ռուսաական   հարաբերաթյուններին։   Գրչածածուկ   ծածկագրերը   բաղմաթիվ   են   և  բազմաբնույթ,   կապված   գրիչների   անհատական   հնարանքների   հետ։   Ծած­կագրաթյան այս տեսակի մեջ հիմնականամ օգտագործվել են հայե­րեն (երբեմն նաև հունարեն և արաբերեն) տառերը,   պատկեր­ներով։ Գրչածածուկ ծածկագրերը մեծ մասամբ պահպանվել են գրիչների թողած ձեոագիր  հիշատակարաններում և հիշատակագրաթյաուններում,  ուր    հեղինակները    սովորտբար    գաղտնագրում    էին   իրենց անունը, ձեռագիրը գրելու թվականն ու վայրը։ Այդօրինակ վարմունքի հիմնական  պատճաոը այն էր,  որ  միջին դարերում  պատահում էին մարդիկ, որոնք իրենց ձեոքի  տակ եղած ձեռագրերից անազնվորեն ջնջում էին գրիչի անունը, գրում իրենցը և դնամ նոր տարեթիվ։ Սա, դժբախտաբար,   այնքան   տարածված   երևայթ  էր,   որ   ազնիվ   ու   բա­րեխիղճ գրիչները իրենց  հետնորդներին զգաշացնամ էին  անօրինակ իտսքերով.   «Գիտէք, եղբարք...,  զանան կա ջնջէն ու  զիւրեանցն  կուգրեն, եւ չար է սովորութիւնս այս։ Աղաչեմ, մի գործել զչարդ զայս մեծ։ Ապա թէ արժան է գրելոյ, գրեսցէ զիլր անունն յայլում տեղւոջ, և զաոաջնոյն մի ջնջեսցէ անուն կամ գիր։ Եւ որ ոք յայս յանդգնի և ջնջէ, ինքն ջնջի ի կենաց գրոյն ո ոք և իցէ»։ Իսկ մեկ ուրիշր ուղ­ղակի անիծում է չարագործին. «Ինչ մարդ որ յիշատակս կտրել և ճնճել կամի, անուն նորա ի գրոյն կենաց ճնճեալ լիցի», կամ՝ «...որ այս թղթերոյս կտրէ՝ նայ աստուած գնա ի կենաց կտրէ» և այլն և այլն։ Փաստորեն, գրիչներր ծածկագրելով իրենց անունն ու ձեոագրի թվականը, ցանկացել են ապահովագրել այն վաստակը, որի օրինա­կան տերերը իրենք էին։ Նրանք համոզված էին, որ խարդախ ու չա­րագործ մարդիկ ծածկագրերը կարդալ, հետևաբար կեղծել չէին կա­րող, որովհետե այդպիսիները սովորարար տգետ են լինամ, իսկ նրանք, որ կրթված էին ու բանիմաց, վերծանելով դրանք, ըստ արժանվույն կգնահատեին ե՛ իրենց հիշատակը, և՛ աշխատանքը։

Գրիչների ծածկագրերը ունեին նաև մեկ այլ պատճաո։ Երբեմն, լարված ա ծանր աշխատանքից կտրվելու, փոքր-ինչ թարմանալու ե հետագա ընթերցողների միտքն ու սրամտությունը շարժելու համար, նրանք դիմում էին սովորական գրչախաղերի, իսկ ծածկագրից հետո գրում՝ «Թէ դպիր ես ընթերցիր, թէ տգէտ՝ յիմարացիր» և այլն։

Հայկական աղրյուրներում րավական շատ են նաև արհեստագործական բովանդակություն ունեցող ծածկագրերը, որոնք մեծ մա­սամբ պահպանվել են զանազան բժշկարաններում և քիմիական կամ ալքիմիական բնույթի ձեռագրերում։ Դրանց հեղինակները մեծ մա­սամբ արհեստավորներ են, որոնք չցանկանալով տարածել իրենց արհեստի հետ կապված գաղտնիքները, դիմել են ծածկագրերի, որոնք ըստ երեույթին հայտնի էին միայն իրենց գործը շարունակող բանիմաց և արժանավոր աշակերտ֊-հետնորդներին:

Արհեստագործական ծածկագրերում գաղտնագրվում են արհեստների հետ կապված տարբեր նյութերի՝ ոսկու, արծաթի, անագի, ծծմբի անունները և արհեստի տեխնոլոգիային վերաբերող կարևոր տեղեկությունները։ Պահպանվել են նույնիսկ այդ բնագավառի ընդարձակ ծածկագիր տեքստեր։

Առեղծվածագիր ծածկագրերը, որոնց թիվը նույնպես բավական մեծ է, գործածվել են տոմարական հաշվումների մեջ։

 

ՓՈԽԱՐԻՆԱԳԻՐ ԾԱԾԿԱԳՐՈՒԹՅՈԻՆ

Փոխարինագիր ծածկագրաթյունը գաղտնագրության հին ձևերից մեկն է և, ըստ էության ամենապարզը, որովհետև նրանամ կատարվում է հայերեն տառերի պարզ փոխակարգամ, որի համար էլ այն ստացել է փոխարինագիր անունը։ Ծածկագրության այս եղանակը մի դեպքում ծածկագրվող բաոի մեջ հանդիպող միավորները (Ա—Թ) փոխարի նում է հազարավորների շարքում (Ռ—Ք) համապատասխան տեղեր գրավող տառերով, տասնավորները (Ժ—Ղ)՝ հարյարավորներով (Ճ—Ջ), իսկ մյոս դեպքում՝ միավորները (Ա—Թ) փոխարինում է հարյուրավորներով (Ճ—Ջ), տասնավորները (Ժ—Ղ)՝ հազարավոր–ներով (Ռ-Ք)։ Նայն սկզբունքով է հորինված նաև փոխարինագրի երրորդ տարբերակը, երբ միավորները (Ա—Թ) արտահայտվում են տասնավորներով (Ժ—Ղ), հարյուրավորները (Ճ—Ջ)՝ հազարավորներով (Ռ-Ք)։

Ծածկագրության այս երեք  ձևերն ունեն  հետեյալ պատկերը.

Ա  Բ  Գ  Դ  Ե  Զ  Է  Ը  Թ
Ռ  Ս  Վ  Տ  Ր  Ց  Ւ  Փ  Ք
Ժ  Ի  Լ  Խ  Ծ  Կ  Հ   Ձ  Ղ
Ճ  Մ  Յ  Ն  Շ  Ո  Չ  Պ  Ջ

 

Ա  Բ  Գ  Դ  Ե  Զ  Է  Ը  Թ
Ճ  Մ  Յ  Ն  Շ  Ո  Չ  Պ  Ջ 
Ժ  Ի  Լ  Խ  Ծ  Կ  Հ   Ձ  Ղ
Ռ  Ս  Վ Տ  Ր  Ց  Ւ  Փ  Ք

 

Ա  Բ  Գ  Դ  Ե  Զ  Է  Ը  Թ  
Ժ  Ի  Լ  Խ  Ծ  Կ  Հ  Ձ  Ղ 
Ճ  Մ  Յ  Ն  Շ  Ո  Չ  Պ  Ջ
Ռ Ս  Վ  Տ   Ր  Ց   Ւ  Փ  Ք

 

Այս աղյոսակները կօգնեն անհրաժեշտաթյան ոեպքում հեշտությամբ վերծանելու փոխարինագիր ծածկագրերը, եթե նրանցամ այլևայլ հնարանքներ չեն կիրաովել։ Ծածկագրության այս տեսակի հնագայն նմուշը 7-րդ դարի Ավանի արձանագրությանն է։ Հետագայում հայերեն ձեոագրերում հանդիպում են ավելի շատ թվով փոխա­րի նագիր ծածկագրեր։

Նոր Ջուղայի N 73 ձեռագրում հետագայի հիշատակագիրը փոխարինագրով ծածկագրել է իր անունը այսպես. «Ես Ի Ժ Շ Մ Ծ Թ Յ Ժ Շ Խ Ժ Փ Ծ Ն եկի Ջուղայ թվին ՌԾ ( = 1601)», որը վերծանվում է՝ –«Ես Բարսեղ վարդապետ եկի Ջուղայ թվին ՌԾ ( = 1601)»։

Երևանի Մատենադարանի 1636 թվականին գրված  N1740 ձեռագրի գրիչը իր անունը գաղտնագրել է փոխարինագրով՝ «Եւ Զ Ր Մ Ռ Վ Բ Ճ և յեղկելի գծօղս յիշել աղաչեմ ՌՁԵ ( | 1636)», որը վերծանվում է՝ «Եւ զԵսայիայ և  յեղկելի գծօղս յիշել աղաչեմ ՌՁԵ (1636)»։

ԳՈԻՄԱՐԳԻՐ  ԾԱԾԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծածկագրության այս տեսակի սկզբունքը շատ պարզունակ է։ Ծածկագրվող տառերը ոչ թե փոխարինում են մեկը մյուսին, ինչպես փոխարինագրերում էր արվում, այլ բաժանվում են երկու և ավելի մասերի ու գրվում բաժանված մասերի տառերով, այսինքն՝ «Դ»–ի. փոխարեն գրվամ է «ԲԲ», «Խ»–ի փոխարեն՝ «ԻԻ», «Պ»–ի փոխարեն՝ «ՆՆ» և այլն։ Իսկ եթե տառը իր թվական համարժեքով երկու հավասար մասերի չի բաժանվում, հետնաբար նաև բաժանված կեսերը հնարավոր չի լի նում երկու նույնանման տասերով նշանակել, օգտագործում են տարբեր տաոեր։ Օրինակ, «Հ» տաոը կարող է արտահայտվել և՛ «ԼԵԼԵ» և՛ «ԼԽ» ձևերով։ Երկու դեպքում էլ ընդհանուր թվագումարը 70 է, այսինքն՝ «Հ»։ Գումարգրերում «Ա» տաոը կամ չի ծածկագրվամ, կամ նշանակվում է լատիներեն «C»–ի, զրոյի («0») և նույնիսկ ստորակետի նշաններով։ Երբեմն «Ա»–ն արտահայտվում է «00» ձևով, երբ 0-ին փաստորեն տրվում է կեսի իմաստը և երկու կեսերի գումարով հասկացվում «Ա»–ն։ «0»–ն կարող է օգտագործվել նաև, օրինակ, «Թ» տառը գաղտնագրելիս, որը տվյալ դեպքում կգրվի «Դ0Դ0»,  այսինքն  4 1/2 + 4 1/2 = 9,  այսինքն՝  «Թ»։

Բերենք գումարգիր ծածկագրերի մի քանի օրինակ.

1674 թվականի ձեռագրերից մեկամ գրիչն իր անունը ծածկագրել է այսպես՝ «Շնորհիւ Տեառն սկսայ և ողորմաթեամբ նորին աւարտեցի զԱրարածոց գիրքս ես անարժան և նուաստ ծաոայ Ա ՌՏ ԺԺ ՌՌ ՍՍ Ա ԼԼ ԳԴ ՌՌ ԺԺ թվ.   ՌՃԻԳ   ( = 1674)    ամսեանն   յուլիս   Ե ( = 5)», որը հեշտությամբ վերծանվում է՝  Շնորհիւ Տեառն սկսայ և ողորմաթեամբ նորին աւարտեցի զԱրարածոց գիրքս ես անարժան և նուաստ ծաոայ Արիստակէսի թվ.   ՌՃԻԳ   ( = 1674)    ամսեանն   յուլիս   Ե ( = 5)»:

Վենետիկի Մխիթարյան միաբանության N640 ձեռագրի վերանորոգող ու կազմող վարպետը իր անունը գրել է գումարգիր ծածկագըրով. «Կրկին նորոգեցաւ Սաղմոսարանս և կազմեցաւ ձեռամբ յոգնամեղ գրչի ՃՃ ԺԺ ՄՄ ՕՕ ՌՌ ԺԺ դարի ի քաղաքս Կամենից, թվին ԶՂԳ ( = 1544) մարտի Ի ( = 20) պարտեցաւ»։ Վարպետի անունը Մինաս է։

Նայն ձեոագրական ֆոնդի N323 ձեռագրում օգտագործված է ծածկագրության մի տարբերակ, որտեղ անջատված տառերը ոչ թե գամարվում, այլ բազմապատկվում են, իսկ ստացված արտադրյալներով որոշվում է տառը։ Ահա այդ ծածկագիրը և նրա վերծանումը.

ԲՌ  ԴՌ  Ե  Ը  Ռ  Ա  ԴՃ  ԲՌ  ԲՃ  Է  ԹԺ Ա ԷՌ ԶՃ   ԵՌ  ԵԺ  Ա  Ռ  Ա  ԹՌ ԵՌ   ԲԺ  ԲՌ ԴՌ ԶՃ  ԲՌ /ԲԺ/
Ս      տ    ե  փ  ա  ն    ո     ս     մ    ե    ղ   ա   ւ    ո      ր    ծ     ա   ռ   ա  Ք     ր      ի      ս     տ    ո       ս   /ի/
 

ԵՂԲԱՅՐԱԳԻՐ     ԾԱԾԿԱԳՐՈԻԹՅՈԻՆ

Ծածկագրության այս եղանակը նայնպես աոանձին բարդություններ չունի։ Անվանումն իսկ նշում է, որ ծածկագրված բառի յարաքանչյար տաոը արտահայտվում է իր համակարգի հաջորդ տառով, այսինքն՝ «Ա»–ի փոխարեն գրվում է «Բ», «Լ»-ի փոխարեն՝ «Խ», «Ռ»-ի փոխարեն՝ «Ս», իսկ «Ք»–ի փոխարեն՝ «Ա» և այլն։ Ստացվում է այս­պիսի պատկեր.    

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ 
բ  գ  դ  ե զ  է ը թ ժ 
Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ
ի  լ  խ ծ  կ  հ ձ ղ ճ
Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ
մ  յ  ն  շ ո  չ  պ ջ ռ 
Ռ Ս Վ Տ Ր Ց Ւ Փ Ք
ս  վ  տ ր ց ւ փ ք ա 

Այս աղյուսակով արդեն հեշտ է վերծանել եղբայրագիր ծածկագրությունները, եթե տեքստերի հեղինակները դրանցում մտածված խախտումներ չեն կատարել, որսպիսիք և պատահում են։ Ծածկագրող­ները ընթերցողներին շփոթեցնելու համար երրեմն խառնում են տառերի հերթականաթյանը և հաջորդ տաոի փոխարեն դնում նախորդը կամ կամայականորեն ընտրում նայն տառաշարքի (օրինակ, տասնավորների) ցանկացած տառը, որը իր գրաված տեղով շատ է հեոու ծածկագրվող տառից։

Ծանոթանանք այդ ծածկագրերից մի քանիսին.

Նոր  Ջուղայի՝ 18-րդ դարի  N 162  ձեոագրում գրիչն իր  անունը ծածկագրել Է

Ն  Ո  Ս  Բ  Յ  Ը Վ ,  որը վերծանվամ Է ՅովանԷս։

Երևանի Մատենադարանի  1313 թվականի N 6273 ձեոագրամ զետեղված

Ճ  Ծ  Լ  Ժ Բ Տ Բ Ն ծածկագիրը վերծանվամ է Մխիթարայ և այլն։

Հայերեն տառերով կազմված ծածկագրեր են նաև աջից ձախ գրվող ծածկագրերը և շրջագրերը։ Սրանք երկոտն էլ ըստ էության գաղտնագրելու ամենապարզունակ եղանակներն են, որովհետև դրանցում հայերեն տառերը պահպանամ են իրենց սովորական հնչյունական արժեքները, բայց մի դեպքում դրանք գրվում են աջից ձախ, մյուս դեաքամ՝ շրջագիր, ըստ որամ առաջինները վերծանելը մեծ հմտություն չի պահանջում, իսկ եոկրորդները ընթերցվում կամ վերծանվում են հայելու միջոցով։

ՕՂԱԿԵՏԱԳԻՐ  ԾԱԾԿԱԳՐՈԻՅՈԻՆ

Մինչ այժմ բերված ծածկագրերի նմուշներամ, ինչպես նկատվամ է, ծածկագրության հիմքը կազմամ էին հայերեն տառանիշները, որոնց ի տարբերաթյուն իրենց իսկականի, տրվում էին հնչյունական տարրեր իմաստավորամներ։ Սակայն հայկական ծածկագրերի ստեղծման այս եղանակը միակը չէր։ Կա նաև ծածկագրերի մի մեծ խամր, որտեղ հա­յերեն տառերի փոխարեն օգտագործվում են կետեր, ուղղահայաց գըծիկներ և օղակաձև ու երկրաչափական բնույթի այլևայլ պատկերներ։ Դրանցից մեկը, օրինակ, օղակետագիր ծածկագրություն է։

Ծածկագրաթյան այս ձևի համար հայերեն այբաբենի միավոր տա­ռերը (Ա—Թ) արտահայտվամ են մեկ կլոր օղակով (օ), տասնավորները (ժ—Ղ)՝ երկու (օօ), հարյուրավորները (Ճ—Ջ)՝ երեք (օօօ),  հազարավորները (Ռ—Ք)՝ չորս (օօօօ), որոնց մոտ հորիզոնական դիրքով կամ խաոը շարված կետերը իրենց քանակով ցույց են տալիս ծածկագրված տաոի տեղը իր համակարգում, որից և ստացվամ է օղա­կետագիր   ծածկագրերի   հետնյալ այբբենական  շարքը.

Օ.  Օ..  Օ...  Օ::  Օ::.  Օ:::  Օ:::. Օ::::   Օ::::.
Ա    Բ    Գ     Դ     Ե      Զ        Է        Ը        Թ
ՕՕ.  ՕՕ..  ՕՕ...  ՕՕ::  ՕՕ::. ՕՕ:::  ՕՕ:::. ՕՕ::::  ՕՕ::::.
Ժ        Ի       Լ        Խ        Ծ       Կ          Հ          Ձ           Ղ
ՕՕՕ.  ՕՕՕ..  ՕՕՕ...  ՕՕՕ::  ՕՕՕ::. ՕՕՕ:::  ՕՕՕ:::. ՕՕՕ::::  ՕՕՕ::::.
Ճ           Մ          Յ            Ն         Շ              Ո           Չ            Պ            Ջ 
ՕՕՕՕ. ՕՕՕՕ..  ՕՕՕՕ...  ՕՕՕՕ::  ՕՕՕՕ::. ՕՕՕՕ:::  ՕՕՕՕ:::. ՕՕՕՕ::::  ՕՕՕՕ::::.
Ռ              Ս           Վ               Տ                 Ր                 Ց            Ւ              Փ                    Ք

Երևանի Մատենադարանի  15-րդ դարում գրված N64676 ձեռագ­րում Գ ր ի գ ո ր անունը գրված է այսպես. 0000։։  0000։։.  0...  0000։։։  00..  0...  000։։։  0000։։. .որը ընթերցվում է՝ «Տ(է)ր Գ բ ի գ ո ր»։

Նայն ֆոնդի N 193 ձեոագրում ծածկագրված է «Յ ա կ ո բ» անունը.

000...   0.   00։։։  000։։։  0..

և այլն։

ՍՅՈՒՆԱԿԵՏԱԳԻՐ ԾԱԾԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այսպես է կոչվում այն պատճառով, որ կագմվում է սյուներից և նրա կողքը դրված կետերից; Որոշ բանասերներ այս ծածկագրությունը անվանում են «սյունագիր» կամ «կետագիր»։ Ծածկագրութան այս տեսակը Հայ մատենագրութեան մեջ ամենից շատ գործածվող գաղտնագրությունն   է։

Հայագետ Ֆր.Մյուլլերը որոշ նմանություն է տևսնում հայկական սյունակետագիր ծածկագրութեան և կելտական  ogham կոչվող  գրության մեջ, որը կաղմված է հինգ գծիկների զանազան ձևափոխությոլննեբից և, կարծում է,՛որ սյունակետագիրը   վերցված   է   նրանից: Սյունակետագիրը հորինված է օղակետագիրի սկզբունքով, որտեղ կլոր օղակներին փոխարինում են ուղղահայաց կամ քիչ թեքությամբ գրված գծիկները, իսկ կետերը մնում են անփոփոխ:

Ս. Մելիք-Բախշյան, Հայկական հնագրություն, Երևան, 1987թ.
Ա. Գ. Աբրահամյան, Հայոց գիր և գրչություն, ԵՐևան,1973թ:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298997
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52