Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Միջնադարյան հայ գրչությունը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

         Մենք այժմ «գրիչ» ասելով հասկանում ենք ծայրը կամ  գրչակոթը ծայրի հետ միասին, իսկ հնում այդ բառը ուներ միանգամայն այլ իմաստ՝ «գրիչ» ասելով հասկանում էին ոչ թե գրելու անշունչ գործիքը, այլ այն անձնավորությանը, ով գրում կամ ընդօրինակում է ձեռագիրը։
        Անցյալում, տպագրության բացակայության պայմաններում, գրիչները շնորհակալ գործ են կատարել, ինչպես անցյալի մատենագրությունն արտագրելու, այնպես և եղածը ստեղծագործական նոր արժեքներով լրացնելու և հարստացնելու ուղղությամբ։ Համարձակ կարելի է ասել, որ եթե մենք չունենայինք Կիլիկյան գրչության դպրոցները՝ 12– 13-րդ դարերում, Սյունյաց գրչության դպրոցները՝ 14-15-րդ դարերում ե միջնադարյան մեր մյուս գրչության դպրոցները, ապա մեը հին մատենագրությունը կորած կլիներ այնպես, ինչպես անհետ կորել է մեր հարևան աղվանական ժողովրդի ողջ գրականությունը։
     Հայ մատենագրության ասպարեզում գրիչները, սակայն, կատարել են արժեքավոր մի այլ գործ՝ նրանք իրենց ընդօրինակած ձեռագրում գրել են ե թողել իրենց հիշատակարաններն ու հիշատակագրությունները, որոնք մեծ արժեք են ներկայացնում գիտության համայր։
         Ձեռագրի արտագրությունից հետո, կամ երբեմն գլուխների վերջում գրչի կողմից ավելացված այն մասերը, որոնք վերաբերում են գրչության ժամանակին, անձնավորությանը և այլն, կոչվում են հիշատակարան, իսկ հետագայում ձեռագրի բաց տեղերում արված ավելացումները՝ հիշատակագրություն։
Գրիչները իրենց հիշատակարաններում և հիշատակագրություններում, սովորաբար, հաղորդում են հետաքրքրական տեղեկություններ՝ արտագրության հանգամանքների, ժամանակի, գրության վայրի, պատվիրատուի, ժամանակակից քաղաքական դեպքերի և բազմաթիվ այլ խնդիրների մասին, որոնք արժեքավոր են պատմության ե գրականության պատմության համար։
        Հիշատակարանները իրենց ժամանակաշրջանր ճիշտ արտացոլող հայելիներ են։ Ով ուզում է մոտից ուսումնասիրել գրչի ապրած էպոխան, պիտի թերթի ձեռագրերի հիշատակարանները։
          Ցավալի է ասել, որ հիշատակարանների ե հիշատակագրությունների պատմական այս կարևոր սկզբնաղբյուրների վրա հարկ եղած ուշադրություն չի դարձվում։ Դրանցից քչերն են հրատարակված, և հրատարակվածները պահանջվող չավտվ դեռ չեն օգտագործվում պատմական և բանասիրական ուսումնասիրությունների մեջ։ Հիշատակարանների փոքրիկ ժողովածու հրատարակել է միայն Փիրղալեմյանը՝ «Նոտարք հայոցում»։ Մյուս հրատարակված հիշատակարանները տեղավորված են, գլխավորապես, ձեռագրաց ցուցակներում (Հ. Տաշյանի, Բ. Սարգպանի, Ն. Մառի, Ե. Լալայանի, Թարչյանի, ֊Քոնիբերի և մյուսների ցուցակներում) և կազմված համեմատական տեքստերի առաջաբաններում։ Տասնյակ հազարավոր հիշատակարաններ դեռ սպասում են հրատարակության։
       Հայկական ձեռագրերը գրվել և ընդօրինակվել են աշխարհի գրեթե բոլոր կողմերում։ Չկա մի երկիր, ուր հայկական գաղութ գոյություն ունեցած լինի և այնտեղ գրված ու այդ օջախից մեզ ձեռագիր հասած չլինի։ Հայկական ձեռագրեր են գրվել հեռավոր Հնդկաստանում, Չինաստանում, Եգիպտոսում և այլ վայրերում։ Դեռ մենք չենք հաշվում մայր երկրում գոյություն ունեցող հազարավոր մեծ ու փոքր գրչության օջախները։ Թվարկել դրանք բոլորն, իհարկե, իմաստ չանի։ Բայց կարևորագույններից մի քանիսի անունը կարելի է այստեղ հիշել։
        X-XVII դարերի ընթացքում գրչության կարեոր օջախները հետեյալներն են. Վանդոյի դպրոցը՝ Բագրատանյաց և Կամսարականների ժամանակ, Տաթևի դպրոցը (սկսած X դարից), Անիի դպրոցը (XII-XIII դ.դ.), Վանականի դպրոցը (XII դ.), Հաղբաա– Սանահինի դպրոցը XII-XIII  դ.դ.), Հռոմկլայի, Սկևռայի, Դրազարկի դպրոցները՝ Կիլիկիայում  ( XII-XIII  դ.դ), Գլաձորի և Մեծոփա դպրոցները (XIV-XV  դ.դ.), Երզնկայի, Վանի և Կարինի դպրոցները (XIII-XVII դ.դ.), Կաֆայի դպրոցները (XIV-XVII դդ.), Բաղեշի, Զաղայի, էջմիածնիև Պոլսի դպրոցները (XVII դ.)։
       Այս դպրոցներից մի քանիսը այնպիսի բարձր դպրոցներ են համարվել, որ կոչվել են համալսարաններ ե համեմատվել նույնիսկ Աթենքի հետ։ Այսպես, Գլաձորի մասին մի գրիչ Գլաձորը համարում է երկրորդ Աթենքը.
«...Եկեալ յայս գաւառի,
Որա, անուն Վայ Ձոր կոչի,
Հուպ ի շիրիմն Սիւնեցհ,
Ի յԱղբեբջ վանս մենաստանի,
Յերկրորդ Աթէն պանծալի,
Առ ոտս հաւր մեր Եսայի,
Եւ րաբանեաց վարժապետի»

(՛Հովսեփյանի «Պռոշյանք», III հատոր, էջ 159)։
          Համալսարան չպիտի հասկանալ ներկա իմաստով։ Գլաձորը, ինչպես և մյուս նման դպրոցները միջնադարյան սովորական դպրոցներ էին համարվում, կամ սովորականներից քիչ բարձր և ոչ ավելի։
        Հիշատակարանների ուսումնասիրությունից, ամենից առաջ պարզվում է, որ գրիչների մեծ մասը հասարակ, պրոֆեսիոնալ գրչությամբ զբաղվող մարդիկ են եղել։ Գրչությունը նրանց մասնագիտությանն էր։ Այդ մասնագիտությամբ նրանք հաճախ աշխատել են իրենց ողջ կյանքի ընթացքում։ Մատենադարանում կան բազմաթիվ ձեռագրեր, որոնց գրիչները գրչության արվեստի մեջ զառամած ծերանիներ են։
        Ցավալի է ասել, որ մենք մինչե այժմ չունենք այդ սև մշակների ստեղծագործությունների ոաումնասիրությանը և պատմությունը։
Մատենադարանի N4107 ձեռագրի հիշատակարանից երևում է, որ ձեռագրի գրիչը քառասուն և երկու տարի անընդհատ գրչությամբ է զբաղվել։ Նա իր վերջին ձեռագիրը գրելիս՝ ձեռքերը գողացել են, գրելու մատը չորացած է եղել, աչքի լույսը պակասած, բայց գրիչը համառությամբ շարունակել է իր գրչության արվեստը։ «Բայց գիտեմք,– ասում է գրիչն իր հիշատակարանում,– որ գիրդ բազում պակասության կայ և անթիւ, թէպէտ որ շատ կայ, մեր կարն այդչափ էր, ձեռս կա դողայր և աչքս բնաւ չէր տեսնալ, գրչի մատն չորացած էր, միջին մատամբս ծրեցաք..., ո՜հ դարդ իմ, հիմայ քառասուն և երկու տարի է, որ մեր բանս այս էր, ապա այսօր նման անդէպ չէր եղեալ, խիստ կու ամաչեմ ի ձեզնէ, թողութիւն արաոէթ» (թերթ 503)։
           Քսաներկուերորդ տետրակից հետո գրիչը դնում է իր 42 տարվա աշխատանքի վերջակետը, նա մահանում է և նրա աշխատանքը շարունակում է իր աշակեյւտը, Հունար գրիչը, որը թողել է իր փոքրիկ հիշատակարանը՝ իր ուսուցչի թողած վաստակների և նրա մահվան մասին։
Հովհաննես գրիչն իր 1458 թվին գրած հիշատակարանում հայտնում է, որ ինքը ծերացել է, հիվանդ է, աչքերը վատ են տեսնում ե գրեց դառը սրտով և հեծեծանքով, «...աչքս ի լուսոյ էր պակասեալ և կարողութիւնս ի զօրութենէ խափանեալ...»։ Հիշատակարանի վերջում նա խնդրում է չմեղադրել իրեն տառերի խոշորության և սխալների համար, որովհետև իր կարողությունն այդչափ էր. «Անմեղադիր լերուք խոշորութեան և սխալանց գրիս, զի կարն մեր այս էր» (Մատենադարան, N 5331)։
         Մխիթար Անեցու 1338 թվին գրած չափածո մի գեղեցիկ հիշատակարանից երեում է, որ նա ձեռագիրը գրել է ծեր հասակում, դողացող ձեռքերով։ Եվ նրան, որպես ծերունի մարդու, ջղայնացրել է ամեն ինչ՝ հիվանդությունը, թանաքի թանձրանալը, ճանճերի գրչի վրա նստելը և այլն։
          Հիշատակարանում նա գրում է.
« Մեծ վտանգի կամ յայս նեղուս,
Զի խիստ յաղթեց ցաւն մարմնոյս,
Եւ ի ձեռացս դողալոա՝
Այլ չեմ կարիլ տալ շատ, գրոյս։
Եւս, առեալ ի յայս շողաս,
Ու թանաքիս յՅանձրանալոյս,
Եւ մանաւանդ ի յայս քաոս,
Զօր հասարակ մրափելուս։
Եւ յանիծեալ այս ճանճերոա,
Ի սնավաստկան կենդանուս,
Որ միշտ նստին ի վիրայ գրչուս,
Ծըծեն զթանաքս գրերուս։
Կելնէ իմ սիրտս այս ոչնչուս,
Չգիտեմ թէ ի՞նչ անեմ նզովծնուս»։
       Հիշատակարանի վերջում Անեցին դիմում է իր աչքերին, դրանցից լույս խնդրում, որպեսզի կարողանա գրերին շար տալ և «գրչության նաւը» ծովափ հասցնի, ավարտի ձեռագրի ընդօրինակությունը։
«Այլ երբ կա տաս իմ աչքս լուս,
Որ ես ալ շար տամ գրերուս։
Եղբայր, մեզ մի դրեք գերուս,
Այս տառապեալ ողորմելուս,
Ինչ հնացաւ տարիք մարմնուս,
Պէսպէս ցաւեր յայտնի ծերուս։
Օ՚խ թԷ լիներ ճար այս նաւոայ,
Որ հասնէր յեզր ի ծովայս,
Որ տեսանեմ զվերջք գրուս...»։
(Մատենադարան, N 4429)։
        Գրիչները հաճախ ընդօրինակել են ձեռագրերն առանց նախօրոք իմանալու, թե ով է լինելու գրվող ձեռագրի պատվիրատուն, գնողը։ Այդպիսի դեպքերում նրանք հիշատակարանում պատվիրատուի անվան տեղը բաց են թողնում, որպեսզի ձեռագիրը գնողի անունը հետագայում այնտեղ գրեն։ Մատենադարանում մի շարք ձեռագրեր կան պատվիրատուի անունը բաց թողած հիշատակարաններով։
        Գրիչների մեծ մասը հասակավոր, տարիքն առած մարդիկ են եղել։ Մեկ-մեկ պատահում են ե երիտասարդ, պատանի գրիչներ։ Այսպես, օրինակ, Թոխաթում գրված գեղեցիկ գրչություն ունեցող մի ձեռագրի գրիչը 12 տարեկան պատանի է. «...Դեռևս ԺԲ (12) ամաց գոլով... գրեալ եղե սա ի քաղաքն Թոխաթ»,– գրում է իր հիշատակարանում պատանին (Մատենադարան, N 843)։
         Պատահում են քիչ թվով նաև կին գրիչներ-գրչուհիներ։ Մատենադարանի ձեռագրերից մեզ հայտնի են մի քանի գրչուհիների անուններ՝ Հեղինէ, Մարգարիտ, Եղիսաբեթ, Բրաբիոն, Մարիամ և ուրիշներ։
         Գրիչների մեծ մասը, հատկապես, նրանք, ովքեր գրական «սև աշխատանք» կատարող պրոֆեսիոնալ գրիչներ են, աշխատել են նյութական շատ խեղճ և զարկ պայմաններում։
         1303 թվին զբած մի ձեռագրի գրիչ հայտնում է, որ նա ձեռագիրը գրել է աղքատ ու չքավոր սեղանով. «Գրեցի զաս աղքատ եւ չքաոր սեղանով» (Մատենդարան, N5566, թերթ 35բ)։ Գրիչներն իրենց հիշատակարաններում շատ են գանգատվում  հատկապես բնակարանային վատ պայմանների, ճրագլույսի պակասության, ձմեռը վառելու փայտ չունենալու և այլ դժվարությունների մասին։
        Թորոս գրիչն իր պատվիրատուի, Հեթում թագավորին ուղղած հիշատակարանում, գրում է. «Եւ ես գիտեմ, այս չէ թագաւորական իրք այլ ոսկէգիր պիտէր եւ ճարտար գրչի, և ևս շատ պատճառ ունէի, որ խափաներ զիս յայս ձեռնարկութիւնսն՝ տկարութիւն և մութն խրճիթիս, և հողմ պահատու փոշեխառն փչելով ընդ պատուհանս, և պաղն օղոյս...» (Մատենադարան, N 2544)։
       Սեֆիլ Օհանը 1663 թ. գրած իր մի ոտանավորի հիշատակարանում գանգատվում է ճրագի մթության և թղթի վատորակության համար.
«Հազար հարիւր երկու թվին,
Գանգատ ունեմ ճրագի մթին,
Այլ և յետոյ այս խամ թղթին,
Օր չի երթար հետ իմ սրտին...
Աչուերս է բաց, աւսոյ պակաս,
Գրիչը չերթար հետ շար տողին,
Օրն է կաղ և որն է կոր,
Թանաք տղզի ի մէջ թղթին»
(Մատենադարան, N5623, թ. 224բ)։
       Ծերունի մի այլ գրիչ գանգատվում է, որ աչքերը վատ են տեսնում, նեղվում է ծխից, բքից և կաթիլքից, ստիպված է ինքը վառել թոնիրը և այդ պայմաններում գրել ձեռագիրը։ Նա գրում է. «Գրեալ եղե վերացեալ մարմնովդ կոլրացեալ աչքով ի ծխէն, ի բքէն, ի կաթիլէն. ջոջ մարդ եմ, զթոնիրն եմ վառեր, երեք շահու զփայտն գներ, կարս մեր այս էր» (Լալայանի ցուցակ, էջ 748)։
         Մխիթար գրիչը գանգատվում է, որ գրելու թուղթը կոկ չէ, պարզկա օրեր են, չարդախը բարձր է և կրակ չունի.
«Տես թէ քանի աշխատեցայ,
Ես Մխիթար գրիչ սորա
, Թուղթս անկոկ ու գրիչ չկայ,
Աւուրքս ցուրտ ու պարզիկայ,
Չարդախս բարձր և կրակ չկայ...»։
(Ալիշան, «Հայապատում», էջ 520)։
        Հիշատակարաններում մեծ տեղ է տրված ժամանակակից քաղաքական անցուդարձերին։ Շատ գրիչներ ձեռագիրը գրել են փախուստի, գաղթականության պայմաններում։ Ձեռնարկում է գրիչր իր ձեռագիրը գրելը, բայց հանկարծ հարձակվում է թշնամին և նա ստիպված է լինում մայր ձեռագիրը և դրանից արտագրվող նոր ձեռագրի մագաղաթը շալակած, թանաքամանը իր գոտան կապած, տեղից տեղ փախչել և  փախստականության պայմաններում ավարտել ձեռագիրը։ Մատենադարանի N5707 ձեռագրի գրիչը պատմում է, որ թշնամին հարձակվել է Տաթեի վանքի վրա, իրենք փախել են 7 ինքը ձեռագիրը փախուստի ժամանակ է գրել. «Եւ ես ծանրաբեռն մարմնով, զթուղթ և զօրինակ, գրիչ և զթանաք ի յոաիմ բարձեալ ի հետ գնայի, կարդայի, և որչափ ժամանէի... մատեանս գրէի բազում չարչարանօք... զի ուր սկսաւ, անդ ոչ էառ զկատարումն» (թ. 415բ)։
        Մաթեոս գրիչը 1469 թվին ընդօրինակած իր ձեռագրի հիշատակարանում պատմում է, որ իր ձեռագրի գրելը դեռ նոր սկսած իրենց վրա հարձակվեց Հասան Ալին, և նա ստիպված եղավ տեղացիների հետ տեղից տեղ փախչել և  ձեռագիրն ավարտել օտարության մեջ։ «Եւ մեր առեալ զգիրքս փախէաք տեղէ ի տեղ և յամենայն ժամ փախուստ և սասանումն գայր և հասաներ...» (Մատենադարան, N 3989)։
         1428 թվին ընդօրինակված մի ձեռագրի գրիչ պատմում է, որ ձեռագիրը գրել է փախստական վիճակում, դռնե դուռ ընկած ժամանակ. «Այս երեք ամ է,– գրում է գրիչը,– որ (Սքանդարը) յամեն տարի գայ. և աւար ել գերի արար զաշխարհն մեր՝ զՎան և զՈստան։ Եւ ապա առեալ զամուրն Վան։ Եվ մեք փախստական եղաք ամենեքեան առհասարակ... ի յօտար աշխարհ՝ շրջեցաք է դռնէ դուռ...» (Մատենադարան, N 5568)։
        Հովհաննես Երզնկացին իր 1313 թ. գրած մի հիշատակարանում հայտնում է, որ քաղաքական անբարենպաստ պայմանների պատճառով իր ձեռագիրը ստիպված է եղել գրել երեք տարբեր տեղերում՝ «Մասն ինչ ի վանս Ստաթէի. մասն ինչ ի վանս Հերմոնի ե մասն ինչ ի վանս Եղուարդու» (Մատենադարան,  N 1198)։
         1369 թ. գրած մի ձեռագրի հիշատակարանում կարդում ենք. «Ի թոականութեանս հայոց ՊԺԸ (1369) յուլիսի տասն սկսեալ և սեպտեմբերի Լ (30) աւարտեալ եղև... Յանաւրինաց՝ բռնութենէն խիստ նեղութխն կայաք և գամն ողջ փախուստի և հալածական շրջէաք...» (Մատենադարան,  N 5883)։
          Հ. Տաշյանի ցուցակում հրատարակված մի հիշատակարանում կարդում ենք. «Չունէաք խաղաղութիւն՝ կէս մի յայս քաղաքս գրելով, և կէս մի յաս քաղաքս գրելով, և այսպէս շրջագայելով աւարտեցաք» (Հ. Տաշյանի ցուցակ, էջ 718)։
        Գրիչները վրդովմունքով են խոսում իրենց ժամանակի ծանր հարկապահանջության մասին, որի ընթացքում տեղացիները հաճախ հարկադրված են լինում վաճառքի հանել իրենց երեխաներին։ Այսպես, օրինակ, 1301 թ. գրած մի հիշատակագիր պատմում է, որ ծանր հարկերի պատճառով տեղացի հայերը ստիպված են եղել վաճառքի հանել իրենց տղաներին ու աղջիկներին, «...զաղէտ և զողբ տարակուսանաց ո՜ պաւոմեսցէ. զի խիստ և յանհնարին հարկապահանջոտենէ ձախեալ լինին ուստերք և դստերք աշխարհին մեր և  բազում գեղք աւեր և անհանգիստ...» (Մատենադարան, N380, թ. 311բ)։
        1775 թ. ընդօրինակված մի ձեռագրի հիշատակարանից իմանում ենք, որ ձեռագրի տերը հարկադրված է եղել վաճառել ձեռագիրը ե այդ դրամով ազատել գերությունից եղբորը, աղջկան և հարսին, (Մատենադարան, N 1881)։
       Վարդան գրիչն իր 1583 թ. գրած հիշատակարանում հարկապահանջության ծանրանալու մասին հետնյալն է գրում. «Եւ արդ գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ անիմաստ գրչի, մեղավոր Վարդանի՝ ի դառն և ի նեղ ժամանակիս, յորում նեղիմք ի հարկապահանջութենէ յանօրինաց, զի ևս քան զևս սաստկացալ բռնութիւն և նեղութխն ի վերայ ազգիս հայոց վասն ծովացեալ մեղաց մերոց» (Մատենադարան, N 6003, թերթ 226ա)։
         1464 թվին գրված մի հիշատակարանի գրիչ գանգատվում է, որ յոթը տարի է ինչ ժողովուրդը տառապում է ծանր հարկապահանջաթյունից։ Նա գրում է. («Խանն) է (7) տարի զաշխարս սահուն, և երերուն պահեաց՝ ի հարկապահանջութեան, ի տառապանս և ի չարչարանս... հայրք գոբդիս ուրանային...» (Մատենադարան, N 3769)։
Գրիչների վրա ծանր տպավորություն է թողել ժամանակի հարստահարությունը և ալան-թալանը։ Նրանք իրենց հիշատակարաններում նման փաստերը զայրույթով են արձանագրում։
         «1589 թ. գրած մի ձեռագրի հիշատակարանում կարդում ենք. «...ի մէջ դառնաթեան գրեցի զսա՝ դառն և դժուար տանջանօք... բազում վշստք հասայ չի վերջ գրիս» (Մատենադարան, N 869)։
       1498 թ. գրված մի ձեռագրի հիշատակագիր հայտնում է, որ սուլթանն ավերածություն է կատարել իրենց շրջանում և երեք տարվա հարկը մի տարում վերցրել. «Սուլթանն,– գրում է գրիչը.֊ էած ավեր աշխարհիս, գերեք տարուան մալն երեք ամսումն է առ»։ Վերջում գրիչն անիծում է սուլթանին. «Ասաուած զիւր ումբն կարճ անէ» (Մատենադարան, N 3699)։
         Մուրա գրիչն իր 1684 թ. գրած հիշատակարանում խնդրում է անմեղադիր լինել գրչության վատության համար, որովհետե՝
«Հեծելավարժ եղե մեր աշխարհիս,
Սիրտս պաղ էր հետ տումարիս»
(Մատենադարան, N 146)։
        Իսրայել գրիչն իր հիշատակարանում պատմում է թշնամա բռնությունները տեղացիների նկատմամբ 7  վկայում. «...Գերեցին, թալանեցին... հայր ղորդի կանչէր, իսկ մայր ղդուստրն, վայ և  եղուկ ազգիս հայոց։ Ի թիւ հայոց ՌԻԹ (1580), երանի մեռելին, վայ կենդանոյն» (Մատենադարան, N Թ4173, թերթ 95ա)։
         Գրիչների վրա ծանր տպավորություն է թողել հաճախակի կրկնվող համաճարակները «մահտարաժամները» և , ընդհանրապես, բնական պատահարները։
1549 թ. գրած մի հիշատակարանում համաճարակի մասին հետհյալն է արձանագրված. «՛Ի թուականիս հայոց, որ էր ԶՂԸ (1548) ամի, որում եղե մահտարաժամ աշխարհիս հայոց, և շատ տուն աւիրեցաւ, և շատ ապրանք անտէր մնաց, գեհով ոչխար մնաց, շատ գութան խափանաւ. քանի հայր առանց որդի մնացին, և մայր առանց դստեր և եղբօյր մնաց։ Հենց որ կալոյ ժամանակն եղե, տապ չկայր որ զկամս քշէր»  (Մատհնադարան, N554)։
       Ներկարար Եսային իր 1718 թ. գրած հիշատակարանում «մահտարաժամի»   վնասները  հետնյալ  ձևով է   նկարագրում.«ՌՃՀԷ (1728) եղե խիստ մահտարաժամ, որ մինչև վեց ամիս ոչ դադարեցաւ. շատ հայրք անորդի մնացին, և շատ մայրբ անդուստր մնացին, և շատ դրունք փակեցան» (Մատենադարան, N 6433, թ. 217)։
       Մահտարաժամից պակաս վնաս չի պատճառել երկրաշարժը, որի առանձին դեպքերի հիշատակությանը հանդիպում ենք հիշատակարաններում։ Ղուլօդլի Երզնկացին երկրաշարժի ժամանակ թաղել է մայրն ու տղանև իր խեղճությունը ողբում է հետևյալ քառյակում.
«Ծո՛ Ղուլօղլի Երզնկացի,
Քեզ ի եղեր խել մի զիան,
Դու ես եղեր խեղճ ու գերի,
հողն ես դրել մայրն ու տղան»։
        Հիշատակարանում գրիչները հաճախ գանգատվում են բնական այլ պատահարների համար՝ մորեխի, սովի, մկան հասցրած վնասների և այլն։
Այսպես, օրինակ, Մատենադարանի  N 2444 ձեռագրի ոտանավոր հիշատակարանում, գրիչը հետևյալն է գրում.
«Ի թխ հազար հարբա վաթսուն,
Երկու աւել ի հետ ի նոյն,
Եկաւ մարախ բազում անհուն
Ի քաղաքին Երևանոյն։
Ծածկեալ եղև երես օդոյն,
Եհեղ երկնից իբրև զձիւն,
Թռաւ իջաւ մէջ արտերուն
Սկսաւ ուտել իբրև զշուն։
Մահն եկաւ ի նոյն տարին,
Հաւասարեաց ամեն տեղոյն,
Խիստ կոտորեաց մանր ու մեծոյն,
Փառս տացուք ի Աստծոյն։
Սովն եկաւ ի նոյն տարին,
Խանն շահի եղալ գարին,
Սովն փարդեց դաշտ ոu սարին,
Աստուած փրկէ եկող տարին։
Սովն եկաւ ի նոյն տարին,
Հաց որ դարման յախիւր արին,
Խոտ չմնաց բնաւ ի սարին,
էլ չտեսնենք էսպէս տարին»։
         Անհրաժեշտ է նաև ընդգծել մեր գրիչների համեստությունը։ Հիշատակարաններում դուք երբեք չեք հանդիպի, որ գրիչը շեշտը դնի իր եսի վրա և կամ, ընդհանրապես, խոսի իր արժանիքների մասին և գովի դրանք։ Ընդհակառակը, նրանք միջին դարերի հատուկ ձևերով դիմում են բացահայտ ինքնանվաստացման և ինքնաստորացման։ Հիշատակարաններում հաճախ կարելի է հանդիպել այնպիսի դարձվածքների, ինչպիսին է՝ «եղկելի գրչակս», «բազմամեղմեղատրս», «յոգնամեղ ծոյլս», «անիմաստ տրուպս», «սուտանուն գրիչս», «փծունս», «յոյլ և ծոյլս» և այլն։ Տասնյակ տարի շարունակ մարդը նստել, տքնել է մի ձեռագրի վրա, մարդկային համբերության և նստակեցության ամեն տեսակ սահմաններից դուրս, տառ առ տառ, կարելի է ասել, ոչ թե գրել, այլ նկարել է և ավարտել իր մարգարտաշար ձեռագիրը և վերջում դեռ «փծուն» և «ծույլ» է անվանում իրեն։
         Ձեռագրի հետ գործ ունեցող անձնավորությունը չի կարող պատկառանքով չլցվել դեպի գրիչները, երբ ուզում է պատկերացնել այն խոշոր աշխատանքը, որ նրանք թափել են ձեռագրի վրա։ Նրանք ամիսներ, երբեմն անգամ տարիներ են նստել մի ձեռագրի վրա, աչքի լայս թափել և մեծ համբերությամբ ու խնամքով գրել են այն։
        1248 թվին գրված մի ձեռագրի հիշատակարանից երևում է, որ գրիչը նորմալ պայմաններում, 32 օրվա ընյտացքում, աշխատելով ամբողջ օրը, գրել է ընդամենը 93 թերթ, միջին հաշվով օրական երեք թերթ (Մատենադարան,  N1340)։ Մեր Մատենադարանում կան այնպիսի մեծածավալ ձեռագրեր («Հայսմատւրքներ», «Հարանց վարքեր», «ճառընտիրներ» և այլն), որոնք գրվել են տասնյակ տարիների ընթացքում;
      Մաթևոս գրիչն իր 1378 թվին ավարտած «Hարանց վարքի» հիշատակարանում հայտնում է, որ նա այդ ձեռագիրը գրել է յոթ տարվա ընթացքում, «...յոգնակի սիրով գրեցի զամս եօթն» (Մատենադարան, N 2680)։
        Մատենադարանի N 4472 ձեռագրի հիշատակարանից երևում է, որ գրիչն իր ձեռագիրը գրել է հինգ տարվա ընթացքում, «Ել  դիտելի  է՝   զի  սա   սկսաք  ԶԱ  (901)  թվականի   հայոց,֊գրամ է նա,– և աւարտեցաք ՋԱ (906)...»։ Գրելու ժամանակի երկարացման պատճառը մասամբ պիտի բացատրել քաղաքական անբարենպաստ պայմաններով։ Այդ մասին հիշատակագիրը նշում է. «...զի յիշատակարանի հետ կարգի ոչ գնալոյն անմեդագիր լերաք՝ երբ սիրտն մաշխուլ լինի, աչքն լուս պակաս կա հայի»։ Հիշատակագիրը վերջում դառնացած ավելացնում է. «Մարդ զմարդոյ ցաւ չգիտէ՝ կէս գիշերին ժամ կա ձենէ»։
        Մատենադարանում կան ձեռագրեր, որոնց վրա աշխատել է ոչ թե մեկ, այլ մի քանի գրիչ։ Սկսել է մեկը, բայց մահացել է և ձեռագիրը թերի մնացել, երկրորդն է սկսել, մահացել է, դարձյայ ձեոագիրը թերի է մնացել, և, վերջապես, երրորդին է միայն հաջողվել ավարտել ձեռագիրը։ Եվ գրիչներից ամեն մեկը թողել է իր հիշատակարանը։
       Հիշատակարաններից երևում է, որ ձեռագրերը միջին դարերում բավականին թանկ են գնահատվել։ Նյութի դժվար ձեռք բերելու հանգամանքը և դրա վրա թափած մեծ աշխատանքը՝ սպիտակեցնելու և կոկելու այն, բնական է, որ թանկացրել են ձեռագիրը։
1668 թ. ընդօրինակություն ունեցող մի ձեռագրի հիշատակարանից երևում է, որ ձեռագիրը վաճառվել է երկու եզան, երկու ձիու և մեկ կովի։ Հիշատակարանում ասված է. «Դարձեալ յիշեցէք զգնօղ սուրբ ավետարանիս՝ զՄարգարրտն, որ ետ երկու եզ, երկու ձի, կով մի և էսա յիշատակ...» (Արթիկի ավետարանը)։
        Մատենադարանի N212 (նոր ցուցակով) ձեռագրի հիշատակարանում կարդում ենք. «Դարձեալ յիշեցէք և Ասtոած ողորմի ասացէք Մուրատ Բաշխան և հօրեղբօրն, Անդրեասին, որ տոփն իւրեանց հալալ վաստակոցն կով մի՝ Ե (5) փափասի արժէ, ժ (10) շահի դրամ, Ե (5) քիլայ ցորեն՝ ժ (10) փափասի։ Տոփն, ազատեցին յանաւրինաց և ի գերաթեանց»։
        Անհրաժեշտ է նշել, որ անցյալում մեզ մոտ ձեռագրերը շնչավորել և սրբացրել են։ Ձեռագրերի վրա նրանք նայել են ոչ որպես անշունչ իրի, այլ կենդանի էակի։ Հիշատակարաններամ երբեք չեն ասում, թե ձեռագիրը թալան տարան կամ ձեոագիրը թալանից ազատեցին։ Ձեոագիրը, ասում են, գերի տարան, ձեռագիրը գերությունից ազատեցին։ Մենք մեր Մատենադարանում ունենք ձեռագրեր, որոնք գերության մեջ են եղել մի քանի անգամ և գերությունից ազատվել են առանձին բարերարների միջամտության և նյութական օժանդակության շնորհիվ։ Մեզ հասած շատ ձեռագրեր իր ժամանակին առանձին համայնքների, աոանձին տոհմերի սեփականություն են հանդիսացել և որպես ավանդական սրբություն փոխանցվել են սերնդից սերունդ։ Մենք փաստեր անենք, որ մեր տաճկահայ եղբայրներն առաջին իմպերիալիստական պատերազմի ժամանակ փախչելով կոտորածից և երբեմն չկարողանալով իրենց հետ վերցնել իրենց ամենաանհրաժեշտ ու թանկարժեք իրը, աշխատել են ազատել իրենց տոհմական սրբությանը ձեոագիրը։ Մի շարք այդպիսի ձեռագրեր են գրանցված Մատենադարանի նոր ժողովածոսսմ։
      Հիշատակարաններում մեկ-մեկ պատահում են և գրիչների կտակներ։ Դրանք շատ համեստ կտակներ են, նրանք գալիք սերնդից շատ բան չեն խնդրում, այլ միայն լավ պահել ձեռագրերը, չկեղատոել և սա ու ծախի առարկա չդարձնել։
       Մարգար գրիչն իր 1701 թ. գրած հիշատակարանում խնդրում է.«...զայս աղերսեմ ի մեղապարտ գրչէս՝ լաւ Ի միտ առնեք..., գրոյս խնամ տանէք և յամենայն վնասակար իրաց պահէք զսա՝ ի հրոյ, ի ջրոյ, ի  հիւթոյ, ի մոմ կաթելոյ և այլ ամենայն վնասու պահէք սրբաթեամբ, երկու հրեք լաթով պատեալ...» (Մատենադարան, N 33 )։
         Մատենադարանի N2394 ձեռագրի տաղարանի գրիչն իր ընթերցողներին հետևյալ խրատն է տալիս.
«Ո՛վ սիրելի եղբայր՝ որ ես,
Զայս քեզ խրատ տամ որ լսես.
Ցորժամ գտաղըս եղանակես,
Զթոuտըն թքով չապականեա
Զկողն անողորմ յետ չի պւսրգևս,
Հանց որ կապին վնաս գործես,
Կամ անգէտին ձեռըն դնես,
Խոզանց մարդկան կոխան շինես,.
. Ի սօղ պատերն վայր չի ձգես,
Կամ երկու մարդ բռնես քաշես,
Կամ ի վերան գինի վաթես,
Կամ եղ և մոմ կաթեցնես,
Այլ յոյժ սիրով նախախնամես,
Սրբեալ ծեռօք, լաթով բռնես,
Ի հրոյ, ի ջրոյ ի զատ պահես
, Եւ ի չորային տեղի դընես,
Զմեղապարտ գրիչըս յիշես...» (թ. 4բ–5ա)։
       Մատենադարանի N5597 ձեռագրի հիշատակարանը ձեռագրից օգտվողներին զգուշացնում է ուշադիր լինել, «...յամե–նայն դժրողաց զսա՝ ի ցեցոյ, և ի կերչաց, և ի հիւթոյ, և յամենայն վատնողաց զվայելչութիւն դորա» և խնդրում է «միանգամայն և վերարկուածածկութհամբ հոգ տարցես դմա՝ որպես իմաստուն վաճառականն՝ պատուական մարգարտաց»։
        Աստվածատուր գրիչն իր 1674 թ. ընդօրինակած ոտանավոր հիշատակարանում հետևյալն է խնդրում.
«Ով դու մանուկ սիրող բանի,
Ցինէն պատուէբ քեզ այս լինի՝
Ցորժամ ընթերցման պատշաճ լինի,
Խնամով բռնես և զգուշալի...
Ի հրո, ւ ի ջրոյ, ւ ի կաթիլքի
Ի այլ ամենայն անմաքուր բանի»։

(Մատենադարան, N 7046, թ. 366ա)։
       Գրիչների պատվերներից մեկն էլ, ինչպես ասացինք, այն է, որ ձեռագիրը հետագայում առ ու ծախի առարկա չդառնա։ 1442 թ.  ընդօրինակած մի ձեռագրի ոտանավոր հիշատակարանում կարդում ենք.
«Իշխանաթիւն ոչ ոք չունի
Տալ գրաւական վասն արծաթի,
Կամ վաճառել ընդ քանքարի՝
Զի է յազատ ամենայնի»։
(Մատենադարան, N62)։
       Կիրակոս գրիչն անիծում է բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն ծախել, գողանալ կամ գրավ դնել ձեռագիրը. «Մի ոք իշխեսցհ զսա ծախել կամ գողանալ կամ գրաւել, և թէ ոք յանդըգնի գողանալ կամ ծախէ կամ գրաւէ՝ զպատիժն Յուդայի առնու...»
(Մատենադարան  N 958)։
Թե ինչպես են գրիչները նայել իրենց մասնագիտության վրա և ինչպես են գնահատել, ընդհանրապես, իրենց աշխատանքը, այղ պարզ կարելի է տեսնել 1298 թ. Բասիլ գրչի գրած մի ոտանավոր հիշատակարանից։
       Հիշատակարանի սկզբում Բասիլը հայտնում է, որ փող չուներ ուրիշներին գրել տալու, ուստի և ինքն էր ստիպված եղել գրել.
«Քանքար չգոյր զի վարձէի,
Մատամբ քանի ես գրէի...»։
       Այնուհետև գրիչը տարակուսանքի մեջ ՛է ընկնում՝ թե ձեռագրերը, որ գրում է, ինչ օգուտ ունի, երբ նրանք վերջին հաշվով իրեն չեն մնալու՝
«Յայս միջոցին
(այսինքն գրելու միջոցին) անձն իմ կոծի,
Ել վարանի յամենայնի՝
Թէ զինչ օգուտ ինձ յայս ջանի՝
Որ ընթեռնալ ինձ ոչ լինի...»։

      Շարունակության մեջ հուսադրում է իրեն.
«Մի յոյս միայն գրոյս թողի,
Թէ եկելոց վայել լինի...»։
      Վերջում նա դիմում է գալիք սերունդներին և ձեռագիրը հիշատակ թողնում նրանց «բարի վայելելու» համար։
« Թող զտառս ցանկալի՝
Զկնի եկելույդ վայել բարի»
(Մատենադբան, N1418)։
       Շատ ժամանակներ են անցել ձեռագրեր գրելու ժամանակահատվածից։ Տպագրական տեխնիկան փոխարինելու եկավ գրիչներին և աստիճանաբար դուրս մղեց դրանց ասպարեզից։ Սակայն, եկող սերունդները գրիչների ջանքերը երբեք մոռացության չմտանեցին։ Այժմ՝ Երևանում, ուր կենտրոնացած են աշխարհում մեզ հասած հայերեն ձեռագրերի կեսից ավելին, գրիչների՝ մեզ թողած ավանդները պահվում են մեծ խնամքով և ուշադրությամբ։ Ձեռագրի հիման վրա գիտական մի շարք հաստատություններ ուսումնասիրում են հին և միջին դարերի պատմությունը և օգտագործում գրիչների հիշատակարանները։
 
Ա․ Աբրահամյան, Հայկական պալեոգրաֆիա, Երևան, 2012, էջ 159-173
 
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298994
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52