Կապգրությանը այն գրելաձևն է, երբ երկու և ավել տառեր միացվում, միահյուսվում, կցվում են իրար և դառնում մեկ տառապատկեր։ Այս գործողությանը ելնում էր տեղ տնտեսելու, ժամանակ շահելու և գրանյութը՝ մագաղաթը, թուղթը և այլն խնայելու նպատակից։
Հայերենում գիտական գրականության մեջ գրելու այս եղանակը անվանվում է նաև կցագրությոուն, փակագրություն։ Սակայն թվում է, թե ավելի հարմար է օգտագործել կապգրաթյան ձևը, քանի որ դրանց մեջ գրերը իրար հետ հանդես են գալիս կապված, կապակցված ձևերով։
Կապգրերը օգտագործվել և օգտագործվում են գիր ունեցող համարյա բոլոր ժողովարդների մոտ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք հայ գրչության մեջ սկսել են օգտագործվել հենց գրերի ստեղծման ժամանակներից, այսինքն 5-րդ դարից, որովհետև գրի ու գրչության զարգացումը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն

առաջադրում էր նոր պահանջներ, որոնցից մեկն էլ տեղ խնայելն ու փոքր տարածության վրա համեմատաբար շատ տառեր տեղավորելն էր։ Կապգրությունն առանձնապես սակավ է ուղղագիծ երկաթագրի մեջ: Դրությունը սակայն հիմնովին փոխվում է
բոլոր և
նոտր գրչության ժամանակ:
Հայ գրչության մեջ կապգրերի հնագույն նմուշները պահպանվել են Հոիփսիմեի տաճարի 618, Բագավանի 639 և Մաստարայի եկեղեցու 640 թվականների արձանագրություններում։ Հռեփսիմեի տաճարի վրա թողած արձանագրության մեջ առկա է երեք կապգիր՝ ՄԻ, ՄԵ, ՍԻ: Բագավանի արձանագրության մեջ հանդիպում է երկու կապգիր՝ ԻԱ, ՌԱ: Մաստարայի արձանագրություններում կա չորս կապգիր՝ ՈՍ, ՈՒ, ՊԻ, ԱԻ: Կապգրերը օգտագործվել են նաև ձեռագրերում և այն էլ տողերի վերջում, երբ երկու կամ ավելի տառերի համար այլես տեղ չէր մնում գրելու, և գրիչները խուսափելով տողադարձից, օգտագործում էին կապգրաթյունր։ Կապգրերի նման օրինակներ կան մեզ հասած և թվական ունեցող ամենահին հայերեն ձեռագրում՝ 887 թվականին ընդօրինակված Լազարյան Ավետարանում։
12-րդ դարում թեև կապգրերի օգտագործումը ձեռագրերում սկսում է ավելի լայն տարածում գտնել, սակայն, այնուամենայնիվ, դրանց իսկական տեղը կարծեք մագաղաթն ու թուղթը չէին, այլ քարը և ուրիշ պինդ նյութերը, որովհետև եղած գրանյութերից ամենասատհմանափակ հնարավորությունները ունեին վերջինները։ Դրա համար էլ միանգամայն հասկանալի է, թե ինչու միջին դարերում կապգրերը գրեթե համատարած կերպով օգտագործվում էին հայկական վիմագրերում։
Ուշ միջնադարում, հատկապես 16—17-րդ դարերից սկսած, կապգրերը զանգվածաբար օգտագործվում էին մատանի-կնիքների, գորգերի, զարդերի ա անձնական զանազան առարկաների վրա, որտեղ կապգրերով արտահայտվում էին տվյալ առարկայի կամ իրի պատկանելությանը, պատրաստման տեղն ու թվականը և այլն։ Գրության այս ձևերը չեն մոռացվել նաև հետագայում։ Դրանք տարբեր ձևերով օգտագործվում են նույնիսկ մեր օրերում։ Զարդանախշ ու գեղարվեստորեն ձևավորված կապգրերը այսօր իրենց հաստատուն տեղն են գտել արդուզարդի առարկաների, ամենատարբեր տեսակի նյութերից պատրաստված հուշանվերների, գորգերի, ճարտարապետական կառույցների և այլնի վրա: Կապգրերը ըստ էության ինչ-որ չափով ունեն նաև ծածկագրության, գաղտնագրության, համառոտագրության իմաստ, դրա համար էլ բոլորը չէ, որ կարող են ճիշտ վերծանել կամ ընթերցել դրանք։ Այդ է պատճառը, որ հայկական գրավոր աղբյուրների գիտական ուսումնասիրությանը, հնագրության մյուս խնդիրներին զուգընթաց, սերտորեն առնչվում է նաև կապգրերի ու նրանց սկզբունքների և օրինաչափությունների հետ:
Ուշ միջնադարում կապգրերը ապրում են իրենց գեղարվեստական զարգացման շրջանը և առանձին դեպքերում սկսում են մոտենալ զարդանախշման արվեստին։ Այժմ վարպետները կապգրում էին ոչ միայն տեղ տնտեսելու նպատակով, այլև տառերը վարպետորեն միահյուսելով իրար, աշխատում էին դրանց տալ նաև գեղարվեստական տեսք՝ ընթերցողներին գեղագիտական հաճույք պատճաոելու համար։ Այդ ժամանակներից պատահում են նույնիսկ կապգրված ամբողջական անուններ, որոնք գեղարվեստորեն այնպես են ոճավորված, որ արտաքինից թողնում են զարդանախշի տպավորության։ Այդպիսի կապգրերից լավագույնը կարող Է համարվել, օրինակ, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի ս. Գեորգ եկեղեցու պատի մեջ ագուցված տապանաքարի կապգիր փորագրությանը, որը չնայած իր պարզ ու հստակ արտահայտվածությանը չի վերծանվում ։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայերեն բոլոր տառերը չէ, որ նույն հաջողությամբ կարող են կապգրվել։ Կապգրելու կանոնավորությանը կախված է կապգրվող տառերի արտաքին հարմար գծագրական պատկերից, որն էլ պայմանավորում էր նոր ստացված տառի, այսինքն՝ կապգրի արտաքին բարետեսությանն ու ընթերցման պարզությանը։ Այս տեսակետից հայերեն տառերը պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի՝ կապգրելուն շատ հարմար ու անվերապահ ենթակա տաոեր, երկրորդ՝ օժանդակ դեր կատարող և երրորդ՝ կապգրությանը համարյա չենթարկվող կամ քիչ ենթարկվող տաոեր։
Աոաջինի մեջ կարելի է խմբավորել Ա, Բ, Գ, Է, Ը , Ի, Լ , Կ, Ո, Ռ, Ս, Վ, Ր, Ւ, և այլն, երկրորդ խմբի մեջ՝ Դ, Ե, Թ, Խ, Ղ, Ն, Պ, Փ, Ք, երրորդի մեջ՝ Զ , Ժ, Ծ, Հ, Ձ, Ճ, Յ, Շ, Չ, Ջ, Տ, Ց, Ք տառերը։ Այստեղից պարզ երևամ է, որ կապգրաթյան մեջ ակտիվ դեր են կատարում, հետևաբար նաև շատ են օգտագործվում այն տառատեսակները, որոնք տողի վրա նստում են ավելի կանոնավոր ձևով և ունեն ուղղահայաց սյունագծիկներ, ինչպես, «Ա»–ն, «Ս»–ն, «Ո»–ն և այլն։ Եվ ընդհակառակը, տառերի այն տեսակները, որոնք գծագրական այլ պատկեր ունեն, կամ չեն հարմարվում կապակցվելուն, կամ էլ կապակցվելու դեպքում հարմար տեսք չեն ունենում, քիչ են օգտագործվում։
Պայմանական կապգրերը դասակարգվում է մի քանի խմբերի:

Ամենից շատ այն կապգրերն են, որոնց նախորդ տառի աջ սյունագիծը միանում է հաջորդ տառի ձախ սյունագծին: Այդ սկզբունքով միանում է նաև մի տառի սյունագիծը մյուս տառի հետ:
Կապգրության մի այլ խբմբում տառերն իրար են կցվում ոչ թե սյունագծերով կամ թևերով, այլ մի տառը նստում է մյուսի

ուսին: Այսպիսի դեպքերում նստող գրի հիմք են ծառայում գլխավորապես
Ա կամ
Ս տառերը: Ըստ որում կցվող տառերը կարող են կապգրվել ինչպես աջ, այնպես էլ ձախ սյունագծից: Կցվող տառերը, սյունագիծ ունեցող տառերի համեմատությամբ, ավելի փոքր են. նրանց բարձրությունը սյունագծեր ունեցող տառերի մերկ երրորդիից ավելի չի լինում: Կան երեք տեսակ տառեր
Զ, Շ և Չ,

որրոնք տառեր են ընդունում իրենց բոլորակի մեջ:
Բավականին մեծ թիվ են կազմում այն կապգրերը, որոնք կազմված են երեք և ավելի տառերից: Այդ դեպքում ևս կապգրվող տառերի համար կմախք են ծառայում սյունագիծ ունեցող տառանիշերը: Գլխավորապես՝ Ա կամ Ս տառերը:

Կապգրության ժամանակ վերևից երբեք պատվի նշամ չի դրվում: Բացառությամբ այն դեպքերի, երբ տերութնական բառեր են: Կապգրերը սովորաբար ընթերցվում են ձախից աջ, վերից վար հերթականությամբ: Սակայն պատահում է, որ կապգրված տառախումբում պետք է կարդալ և վարծանել ոչ թե ձախից աջ, այլ աջից ձախ : Կան որոշ բառեր, որոնք միատեսակ ավանդական ձևով են կապգրվում: Կապգրության մեջ շփոթության տեղիք կարող են տալ
ՈՒ և
ԵՒ տառերը, որոնք հանդես են գալիս գլխավորապես հնատիպ տպագրության մեջ:Երբեմն
Մ, Հ, Վ տառերի աջ թևերի՝ հաջորդ տառին մոտեցնելու և որոշ բաց տարածություն մնալու

պատճառով անհրաժեշտ են համարել միացնել հաջորդ տառերի հետ:
Հնատիպ գրականության մեջ այլ ձևերով են վարվել պոչավեր տառերից հետո եկեղ տառերի հետ. Եթե նրանք ևս կցվեին դեպի աջ հակված պոչիկներին, ապա միացյալ այդ տառերը տգեղ ձև կունենային և կաղավաղվեին, ուստի իրար հետ ձուլելն են այնպես, որ երկրորդ տառը դրվի պոչիկներից վերև, նրա ծոցում. Գրերի այս տեսակը հայ մատենագրության մեջ կոչվել է
ծոցագիր:

Հայկական մյուս բնագրերի համեմատությամբ ամենից շատ կապգրեր կան կնիքների վրա գրված անունների և բառերի մեջ: Արխիվներում պահվում են հազարավոր վավերագրեր, որոնք կնքված են կապգրված կնիքներով: Ընդ որում, ժամանակի ընթացքում այդ կապգրերը այնքան են բարդանում, որ տառապատկերի առումով անճանաչելի են դառնում և վերածվում այսպես կոչված «մոնոգրամների», երկրաչափական պատկերների: