Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հայկական գրերն ու նրանց տեսակները, Ս. Մելիք- Բախշյան

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

 
         Հայկական գրերն իրենց ստեղծման ժամանակից ի վեր մինչև մեր՝ օրերը ապրել են զարգացման   երկարատև շրջան։   Այդ գրերի շուրջ 1600-ամյա գոյությունը ինքնին վկայում է նրանց գործնական հատկա­նիշների բարձր մակարդակի և հայոց լեզուն գրավոր ձևով արտահայ­տելու մեծ ու հաստատուն հնարավորությունների մասին։ Եթե ի նկա­տի ունենանք նաև այն, որ աշխարհի շատ ժողովուրդներ պատմական ավելի կարճ ժամանակամիջոցում մի քանի անգամ են փոփոխել իրենց գրերը, հայկական գրերի առավելությունները և գործնական կիրառու­թյան հնարավորությունները ավելի ակնբախ կլինեն, հանգամանք, որը հատկապես շեշտում են գրի ու գրչության նշանավոր մասնագետները։ Սակայն դրա հետ մեկտեղ կան երևույթներ, որոնց ենթարկվել է նաև հայկական գիրը։ Դրանցից աոաջինը գրերի արտաքին ձևափոխությաններն են, որոնք ինչպես ուրիշ ժողովուրդների, այնպես էլ հայկական գրերի  համար   գործածման   երկարատև   ժամանակի    ներգործության արդյունք են։
        Հայագիտության մեջ հայկական գրերի ծագումնաբանության, գրության ուղղության, դասավորության, անվանակոչման, հնչյունական արժեքավորման, տեսակավորման և բազմաթիվ այլ հարցեր բավարար մակարդակով մշակվել են հայ և օտար անվանի մասնագետների կող­մից։ Այդ հարցերից շատերը լեզվագիտական և բանասիրական բնույթ ունեն և հայկական հնագրության դասընթացի ու նրա հիմնական խնդիրների հետ չեն աոնչվում։ Վերապահություն ենք անում միայն գրերի տեսակների ու նրանց առանձնահատկությունների հարցերի համար, որովհետև դրանց իմացությունից ու յուրացումից է կախված հայկական ձեռագրերի, վիմական արձանագրությունների, արխիվային փաստա­թղթերի և գրավոր այլ աղբյուրների գիտական ոաումնասիրությունը։ Հայկական այբուբենը սկզբնապես ունեցել  է 36 տառ՝ <<Այբ>>–ից մինչև <<Քե>>, որի մասին մեր աղբյուներում պահպանվել են բազմաթիվ հիշատակություններ։ Միջին դարերում, հունարենի և լատիներենի ազդեցությամբ 36-ի վրա ավելանամ են նաև երկուսը՝ <<օ>>–ն և <<ֆե>>–ն։ Հայկական Մեսրոպյան այբուբենի   համակարգն   ու  տառերի  անուններն ունեն հետևյալ պատկերը.
Ա — այբ
Ժ —ժե
Ճ —ճե
Ռ — ոա
Ք —բեն
Ի —ինի
Մ —մեն
Ս —սե
Գ —գիմ
Լ - լյուն
Ց —հի
Վ —վեվ
Դ — դա
Խ- խե
Ն —նու
Տ — տյուն
Ե —եչ
Ծ — ծա
Շ— շա
Ր —րե
Զ — զա
Կ—կեն
Ո-ո
Ց — ցո
է — է
Հ —հո
Չ-֊չա
Ի — վյուն (հյուն)
Ը—ըթ
Ձ—ձա
Պ— պե
Փ — փյուր
Թ — թո
Ղ — ղատ
Ջ —ջե
Ք —քե
         Այբուբենի հերթական այս շարքը, որը հիմնականում համընկնում է հունականին, 5-րդ դարից մինչև այսօր մնացել է անփոփոխ։
Հ. Աճառյանը, ուսումնասիրելով գրերի հարցը, հանգել է այն եզ­րակացության, որ հայկական գրերի վերևում բերված անվանակոչումները կրում են սեմական և հունական ազդեցություններ, որը մեր կար­ծիքով, տառեերի կատարյալ լինելուն ոչնչով չի խանգարում, մանավանդ, որ այդ ազդեցությունները նույնությամբ չեն փոխառնվել, այլ հնչյունա­կան փոփոխությունների են ենթարկվել ու հարմարեցվել հայերենին։
      Հ. Աճառյանը աշխարհի բազմաթիվ այբուբենների մեջ նկատում է շատ կարևոր երկու հանգամանք՝ տառերը բոլոր դեպքերում միևնույն պատկերով գրելու և կամ փոփոխելու հանգամանքը։ Նա աոաջինին տալիս է  անջատական, երկրորդին՝ կցողական անունները և դրանք համեմատելով, հանգում այն ճիշտ եզրակացությանը, որ անջատական այբուբենները կցողականի նկատմամբ առավելություններ ունեն, որով­հետև նրանցում տաոերը և աոանձին-առանձին, և բառերի մեջ գրվում են անջատ ձևով և բոլոր դեպքերում անփոփոխ պահպանում իրենց գծագրական պատկերն ու հնչյունական իմաստը։ Մինչդեռ կցողական այբուբենների սկզբունքը այլ է, որովհետև այստեղ մի տառը աոան­ձին գրելու դեպքում կարող է ունենալ այլ պատկեր ու հնչյուն, բա­ռամիջում՝ բոլորովին այլ։ Անջատական են փյունիկյան, հունական, լատինական և դրանցից առաջացած մյուս այբուբենները։ Կցողական են ասորականը, պահլավականը, արաբականը, պարսկականը և այլն։
        Այստեղից էլ ծագում է հենց այն առավելությունը, որ գրելու, կարդա­լու և ընդհանրապես յուրացնելու տեսակետից ունեն անջատական գրերը։ Մեսրոպ Մաշտոցի մեծությունը այն է, որ նա հայերենի համար ընտրեց գրելու անջատական ձևը, թեև նրա ժամանակ պատմական Հայաստանի մեծագույն մասում, որտեղ 387 թվականից իշխում էին պարսիկները, ավելի տարածված էին ասորական և պահլավական կցողական գրերը։
       Նոր հորինված հայկական այբուբենի համար կար ևս մեկ դժվա­րություն, դա ձայնավորների նշանակման կամ չնշանակման հարցն Էր։ Այն ժամանակ  անջատական   այբուբեններում   ձայնավորները  գրվում էին, իսկ կցողականներում՝ ոչ։ Մեսրոպ Մաշտոցն ընտրեց ավելի աոաջադիմականն ու ռացիոնալը՝ ձայնավորները գրելու եղանակը։ Պա­կաս կարևորություն չուներ նաև գրելու ուղղության ճիշտ ու նպատա­կային ընտրությունը։ Մեսրոպ Մաշտոցի  ժամանակներում կիրառվում Էին գրելու բազմապիսի ուղղություններ՝ ձախից աջ և՝ հակառակը։ Այ­սինքն աոաջին դեպքում տառերը տողի վրա սկսում Էին շարել ձախ կողմից ու ընթանում դեպի աջ, երկրորդ դեպքում՝ հակառակը։ Աջա­կողմյան գրության ձևն ունեն ասորեստանյան, բաբելական, հին պարս­կական, ուրարտական, հունական (6-րդ դարից), լատինական և վեր­ջինից սերված շատ ու շատ այբուբեններ։ Ձախակողմյան ուղղությանը պատկանում են փյունիկերենը, պարսկերենը, արաբերենը և այլն։ Չի­նացիները, ճապոնացիները, մոնղոլները գրում են թերթի աջ կողմից, վերից վար, իսկ աֆրիկյան ժողովուրդներից մեկը օգտագործում Է գրելու շրջանաձև եղանակը, գրել սկսվում է գրանյութի կենտրոնից ու աստիճանաբար  տարածվում դեպի  եզրերը։  Եվ ինչպես աղբյուրներն են վկայում, թեև Հայաստանում ավելի տարածված էին ասորերեն ու պահլավերեն ձախակողմյան գրելաձևերը, քան աջակողմյան հունարե­նը, Մեսրոպ Մաշտոցը  հայերենի  համար ընտրեց լավագույնը՝ աջա­կողմյան ուղղությունը։
         Մեսրոպ Մաշտոցի ընտրած վերոհիշյալ հատկանիշները հայերեն այբուբենի համակարգում հաստատուն ու անփոփոխ են մնացել աո այսօր։ Փոփոխություններ են կրել միայն տառերի արտաքին գծագրա­կան ձևերը, կետադրության համակարգը, ստեղծվել են փոքրատառե­րը, ավելացել են <<օ>>–ն և <<ֆ>>–ն։ Այդ փոփոխություններն Էլ հիմք են տվել մասնագետներին մոտավորապես 1600 տարի օգտագործվող հա­յերենի տառերը դասակարգել ու խմբավորել առանձին տեսակների մեջ, տալ դրանց որոշակի անուններ, նշել առանձնահատկությունները, կե­տադրության կարգը և տեսակներից յուրաքանչյուրի գործածության ժամանակը։ Գիտնականները տառերի դասակարգման, խմբավորման ու, տեսակավորման հիմնական ելակետը իրավացիորեն համարել են նրանց արտաքին գծագրական փոփոխությունները, որոնք երբեմն հան­դես են գալիս այնպիսի ձևերով, որ դժվարությամբ է որոշվում տվյալ տառի մայր արմատը։
      Թեև հայկական տառերի տեսակավորման և դրա հետ կապված երևույթների ուսումնասիրությամբ զբաղվել են շատերը, այնուամենայ­նիվ այս .խնդրում մինչև օրս Էլ միասնական ու միատեսակ կարծիք գոյություն չունի։ Հետազոտողներից յուրաքանչյուրը առաջարկում է հայկական տառերի իր խմբավորումը և իր տեսակավորումը։ Եվ թեև այդ տեսակավորումների մեջ կան զգալի տարբերություններ, այնուա­մենայնիվ բոլորի ընդհանուր ելակետը մեկն է՝ տառերի արտաքին ձևափոխությունները և ամեն մի տեսակի հիմնական գործածության կամ տարածվածության ժամանակաշրջանը, որովհետև հատկապես վերջին հանգամանքը շատ կարևոր է թվական չունեցող գրավոր աղբ­յուրների մոտավոր ժամանակը որոշելու համար։ Այստեղ պետք է նկատի ունենալ նաև այն, որ հայկական տառերի արտաքին ձևերի փոփոխությունները կապված էին ոչ միայն նրանց գործածության տևա­կան ժամանակի, այլև Հայաստանի քաղաքական մասնատվածության ու շատ ժամանակ ինքնուրույն պետականության բացակայության հետ, երբ ինչպես երկրի նահանգներն ու գավառները, այնպես էլ նրանցում գործող գրչության կենտրոնները մեկուսանալով, ձեռք էին բերում տնտեսական ու մշակութային միանգամայն ինքնուրույն ու ինքնատիպ դիմագծեր։ Այդ առանձնությունը երբեմն նկատվում Էր նույնիսկ իրա­րից ոչ հեռու գտնվող գրչության կենտրոնների միջև։
       Հայկական հնագրության ուսումնական դասագրքում մեկ առ մեկ անդրադառնալ տառերի մասին եղած բոլոր կարծիքներին, բնականա­բար հնարավոր չէ և իմաստ էլ չունի, որովհետև այն առարկայի տվյալ բաժնի հնարավորին չափ պարզ ու հստակ յուրացումը կհանգեցնի իրարամերժ կարծիքների մեջ շփոթվելուն։ Դրա համար էլ խուսափելով այդ կարծիքների բանասիրական մանրամասնություններից, հարմար ենք համարել ներկայացնել տառերի տեսակավորման այն խմբավորու­մը, որը ժամանակին մոտավորապես իրար նման տվել են Հ. Աճառ­յանն ու Ա. Աբրահամյանը, որովհետև այն եղածների մեջ ամենա­պարզն ու հասկանալին է։ Ըստ այդ բաժանման Հայկական գրերը խմբավորվում են հետևյալ տեսակների մեջ՝ բուն Մեսրոպյան բոլորձև երկաթագիր, միջին Մեսրոպյան երկաթագիր, ուղղանկյուն երկաթա­գիր, բպորգիր, նոտրգիր, շղագիր։ Սրանց մեջ նկատվում են նաև անցումային շրջանների տառատեսակներ, որոնց մենք չենք անդրադառ­նա, որովհետև դրանք ունեն խիստ նեղ մասնագիտական նշանակու­թյուն։
      Բուն Մեսրոպյան բոլորձև երկաթագրերը մեր գրերի հնագայն ու նախնական տեսակներն են։ Թե ինչու են այդ տառերը երկաթագիր անվանվում, մինչև այժմ էլ վերջնականապես չի պարզված։ Ենթադրում են, որ դրանք այդպես են կոչվել, որովհետև սկզբնապես այդ տառերը գրվել են մոմապատ, փոքր ապիկների վրա, սրածայր երկաթյա ձո­ղիկներով և երկաթյա գրչածայրերով՝ մագաղաթի ու թղթի վրա, կամ էլ այն պատճառով, որ օգտագործվող թանաքը պատրաստել են եր­կաթի օքսիդից։
         Բուն Մեսրոպյան բոլորձև երկաթագրերը մյուս տառատեսակների համեմատությամբ ունեն մի շարք տարբերակիչ գծեր.
ա) սրանք համեմատաբար ավելի խոշոր են, քան մյոա տառատեսակները, չունեն փոքրատառեր, բոլորը գրվում են մեծատաոերով, որոնք ամբողջ պատկերով նստում են տողի վրա միահավասար դիրքով,
բ) տառերի ուղղահայաց թե հորիզոնական գծիկները իրար են միանում կիսակլոր, կամարաձև գծիկներով,
գ) գրության մեջ բառանջատումը կատարվում է ոչ հաճախ, եր­բեմն չորս, հինգ բառ գրելուց հետո է միայն կատարվում բառանջատումը,
դ) այդ գրերով գրված տեքստերում օգտագործվում Է միայն մեկ կետադրական նշան՝ միջակետը, որն ունի ուղղանկյուն քաոանկյան ձև  և դրվում է բառի վերջում, տողից վերև, միջակետը փաստորեն կատարել է նաև տողադարձի նշանի, ստորակետի ու վերջակետի դեր,
ե) բոլորձև երկաթագրերում բացակայում են  ևօ , ֆ   տառերը և դրանց փոխարեն համապատասխանաբար գրվում են  եւ, աւ, փ,
զ) նոր տողից, նոր միտք սկսելիս բառի աոաջին տառը իր կեսի չափով գրվում է դեպի ձախ, այսինքն՝ ընդհանուր ուղղությունից դուրս։
          Այդ գրերով պահպանված աղբյուրներում նկատվում են նաև ուղ­ղագրական չպատճաոաբանված այլաձևություններ, տառերի անտեղի սղումներ, մեկ տառի փոխարեն մեկ այլը գրելու դեպքեր և այլն, ինչպես, օրինակ, յայգեցան, գործեայ, նմայ, սմայ, փոխանակ՝ յագեցան, գործեա, նմա, սմա։  Յնթրիս, զնկեր, զնտրեալ, փոխանակ՝ յընթրիս, զընկեր, զընտրեալ։ Ջգոշ, վկաից, փոխանակ՝ զգոյշ, վկայից։ Թե, եթե, հին, փոխանակ՝ թէ, եթէ, էին, կամ՝ արէգակն, ցէրեկ, էդաւ, փոխանակ՝ արեգակն, ցերեկ, եդաւ։ Գրամ էին մանգունք, յանգողին, փո֊խանակ՝ մանկունք, յանկողին։
          Բուն Մեսրոպյան բոլորձև երկաթագրի հնագայն նմուշը Տեկորի տաճարի (Շիրակում) արևմտյան դոան ճակատի վիմագիր արձանա­գրությանն է, որը փորագրվել է հայոց կաթողիկոս Հովհան Մանդակունու աթոռակալության ժամանակ (478—490 թթ.) և ունի հետևյալ բովանդակությունը.
...ՊԻՄԿԱ(Պ)ՈՍԻ ԵԻ ՏԱՅՐՈՆԻ ՏԵԿՈՐՈՅ ՎԱՆԱՑ ԵՐԻՑՈԻ ԵԻ ՄԱՆԱՆԱՅ ՀԱԶԱՐԱՊԵՏԻ ՈԻՐԱՆԱՅ ՀՈՌՈՄԻ. ՈՐ ԵԻ ՀԻՄՆԱՐԿԵՑԱԻ ՏԵՂԻՍ Ի ՁԵՌՆ ՅՈՀԱՆՈԻ ՀԱՅՈՑ ԿԱԹԱՂԻԿՈՍՈԻԹԵԱՆ ԵԻ ՅՈՀԱՆՈԻ ԱՐՇԱՐՈԻՆԵԱ(Ց) ՅԻԻՐ ԲԱՐԵԽԱԻՍՈԻԹԻԻՆ ԵԻ ԲՈԼՈՐ ԱԶԳԻՆ ԵԻ ԱՄՈԻՄՆԻ ԵԻ ՈՐԴԵԿԱՑ ԵԻ ՍԻՐԵԼԵԱՑ ԵԻ ՍԱՀԱԿ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ՇԻՆԵԱՑ Զ(ԱՅ)Ս ՎԿԱՅԱՐԱՆ ՍՐԲՈՅ ՍԱՐԳՍԻ
        Արձանագրությունն այնքան քայքայված վիճակում է հասել մեզ,, որ նրա լուսանկարը տալ հնարավոր չէր։ Սակայն քանի որ այս ար­ձանագրությունը պարունակում է հայերեն տառերի հնագույն նմուշնե­րը, անհրաժեշտ համարեցինք ներկայացնել նրա վերծանված բովան­դակությունը և տաճարի լուսանկարը։
5-րդ դարին է վերաբերում նաև Երևանի Մատենադարանի N 7735 ձեռագրում տեղադրված պատառիկը, N1577 ձեոագրի մա­գաղաթյա պահպանակները, Երուսաղեմի Ձիթենյաց լեռան ռուսական եկեղեցու հիմքում հայտնաբերված խճանկարի վրայի արձանագրու­թյունը , Հոիփսիմեի տաճարի 618, Թալինի խաչաձև մատուռի 630-ական, Մրենի տաճարի 637—640, Արուճի ս. Գրիգոր եկեղեցու 668 թվականների արձանագրությունները, 887 թվականի Լազարյան Ավետարանը և ուրիշ նյութեր։ Այդ նյութերի հիման վրա մշակված բուն Մեսրոպյան բոլորձև երկաթագրերից մի քանիսը ունեն հետևյալ պատկերը։
Ժամանակի ընթացքում, երբ գրագրության պահանջմունք­ների աճի հետ մեծանում է նաև գրավոր նյութերի պահանջարկը, գրիչները, խուսափելով կորագծիկներով գրելու դժվար ու դանդաղաշւարժ ձևից, արագ գրելու նպատակով, կամաց-կամաց տառերի ուղղա­գիծ և հորիզոնական թևիկները իրար են միացնում անկյունների տակ, որի շնորհիվ առաջանամ է հայկական տառերի երկրորղ սերունդը՝ միջին Մեսրոպյան երկաթագիրը:
       Պարզ նկատվում է, որ միջին Մեսրոպյան երկաթագրերը նախորդներից տարբերվում են նաև նրանով, որ իրենց չափերով ավելի փոքր են և գրանյութի վրա համեմատաբար քիչ տեղ են զբաղեցնում: Թե բուն Մեսրոպյան բոլորաձև, թե միջին երկաթագրերը բացառությամբ Զ, Լ, Ղ, Փ, Ք տառերի, չափերով իրար հավասար են և տողի վրա գրվում է ուղղահայաց դիիքով, առանց վայրահակության այսինքն՝ առանց անկյունային թեքության։ Մինչդեռ հետագայում գոր­ծածվող տառատեսակները, ինչպես կտեսնենք, այդպես չեն գրվում։ Մեսրոպյան երկաթագրերի գործածության ժամանակը՝ բուն Մեսրոպ­յանից միջինին անցման էվոլյուցիայով, մասնագետները դնում են 5— 10-րդ դարերում։ Այդ գրերով են գրվել հիմնականում կրոնական, եկե­ղեցական բովանդակություն ունեցող գրքերն ու վիմական արձանա­գրությունները, որոնց մի քանի նմուշներ բերվեցին վերևում։
        Մեսրոպյան երկաթագրերին ծանոթանալաց և  նրանց գործածության ժամանակը ճշտելուց հետո այլևս դժվար չէ հնագրական հետա­զոտությամբ որոշել նաև թվականներ չունեցող ձեոագրերի կամ դիմա­գրերի մոտավոր ժամանակը։ Այս խնդիրը հայկական հնագրության համար շատ կարևոր է մանավանդ այն պատճառով, որ 5-րդ դարից մինչև 8-րդ դարը գրության թվականները արձանագրելու սովորու­թյուն համարյա չի եղել, կամ այդպիսիք նշանակվել են հազվագյուտ դեպքերում։
Հաջորդ գրատեսակները ուղղանկյուն երկաթագրերն են, որոնք   միջին  Մեսրոպյան   երկաթագրերին    հաջորդող   գրատեսակներ են և արտաքին պատկերով սրանցից շատ չեն տարբերվում։ Տառերի այս տեսակները իրենց  նախորդների  նման   դարձյալ փոքր են՝ տառաագծիկների անկյունավոր միացություններով, գրվում են տողի վրա քիչ դեպի աջ հակված թեքությամբ։ Այս տառերով գրված աղբյուրնե­րում մինչև 11-րդ դարը բառանջատում նույնպես քիչ է կատարվում։ Բացի այդ, ուղղանկյուն երկաթագրերում 11-րդ դարից սկսում են գործածել եւ–ի միացյալ  և   ձևը, մեծատառ Ա–ն   երբեմն գրվում է եռաթև ձևով՝  ա և այլն, որոնք թեև դեռևս համատարած գործածու­թյուն չունեին, բայց կարծեք թե արդեն դնում էին հայերենի այբուբե­նում փոքրատառերի հիմքերը։
           12-րդ դարից ուղղանկյուն երկաթագրերը աստիճանաբար իրենց տեղը սկսում են զիջել տառերի բոլորգիր տեսակներին, որոնք լայն տարածում ստացան 13-րդ դարից։ Երկաթագրի նման, բոլորգիր անու­նը նույնպես ստույգ բացատրության չունի։ Եթե ելնելու լինենք բոլոր­գիր անունից, ապա այս տառատեսակները ինչ-որ չափով պետք է կլոր տեսք ունենային, բայց դրանք ոչ միայն կլոր չեն, այլև անկյունավոր են։ Մնում է ենթադրել, որ սրանք իրենց անունը ժառանգել են նախորդ` երկաթագիր տառատեսակների բոլորգիծ հավելումից ։
Բոլորգրերը հայերեն նախորդ տառատեսակներից ավելի փոքր են։ Դրանց ուղղահայաց և հորիզոնական տառագծիկները առանց հատուկ  հմտության արագ իրար միացնելով, տառին տալիս էին համապատասխան պատկերը։ Արագագրության այս եղանակը բնականաբար խախ­տում էր նաև տառերի նախկին ուղղահայաց դիրքը և նրան տալիս  որոշ թեքություն դեպի աջ։ Այստեղ արդեն հաստատուն կերպով ավե­լանամ են նաև հայոց այբուբենի երեք տառերը՝ և–ը,  օ-ն և ֆ–ն։ Բառանջատումը կատարվում է համարյա կանոնավոր կերպով, գործա­ոության մեջ են մտնում կետադրական նշանները, կիրառվում է փոք­րատառը, վերնագրերն ընդգծվում են սովորական կամ ձևավոր գծիկներով և այլն:
         Բոլորագրերն իրենց կատարելությանն են հասնում հատկապես Կիլիկյան գրչության դպրոցներում 13—14-րդ դարերում, որտեդ գրված ձեռագրերամ օգտագործված գրերը շատ ավելի նուրբ, համաչափ, բարեձև են, նման ներկայումս օգտագործվող «կորպուս» գրատեսակներին, քան Մայր Հայաստանում օգտագործվողները, որոնց չափերը ավելի մեծ են և ոչ այնքան մշակված ու գեղեցիկ։
          Բոլորգրերը, որպես գերիշխող գրատեսակներ, հայկական գրչու­թյան մեջ մնում են մինչև 17-րդ դարը, երբ ասպարեզ են գալիս նո­րերը՝ նոտրգիր անունով, որը ծագում է հունարեն notarios (գրագիր, դպիր) բաոից։ Նոտրգրի աոաջացումն ու լայն գործածությունը պայ­մանավորված էր ժամանակի պահանջներով։ 17-րդ դարից գրավոր նյութի պահանջի հետ մեծանում է արագ գրելու և փոքր տարածության վրա շատ տառեր տեղավորելու ձգտումը։ Տառերի նախկին տեսակ­ները այդ պահանջները չէին բավարարում։ Դրա համար էլ ստեղծում ու սկսում են օգտագործել նոտրգրերը, որոնք մինչե այժմ մեզ ծանոթ գրերից ամենից փոքր ու մանր տեսակներն են։ Սրանց մեջ արագ գրե­լու տեխնիկան հասնում է այն աստիճանի, որ որոշ տառեր կորցնելով իրենց իսկական պատկերը, վեր են ածվում ուղղակի կետերի։ Այդ­պես են, օրինակ, գրվում ա, ո , ս, տ և այլ տաոեր։ Որոշ տառատեսակներ այնքան են իրար նմանվում, որ շփոթվում են և ըն­թերցման համար ստեղծում լուրջ դժվարություններ։ Այդպիսիների լա­վագույն օրինակը դ, գղ, զ տաոերն են։ Նոտրգրերում օգ­տագործվում են նախորդ համարյա բոլոր կետադրական ու աոոգանության նշանները և ուղղագրական կանոնները։ Իսկ ինչ վերաբերում է տաոերի բարետեսությանն ու գեղագրական տեսքին, ապա սրանք զգալիորեն զիջում են իրենց նախորդներին։ Տառաձևերի անհամաչա­փությունը նոտրգրերում կապված էր նաև ուղղահայաց տառագծիկները համատարած կերպով տողից վերև կամ ներքև գրելու հետ։ Նոտրգրով գրելը այս դեպքում ոչ այնքան հմտություն, որքան վարժվածություն էր պահանջում ։
         18-րդ դարի վերջերից նոտրգրերին փոխարինում են շղագրերը, որոնք այդպես են կոչվում բարակ ծայրով, շյուղով   գրվելու համար։.
Շղագրերի նախնական տեսակները հայ գրչության մեջ հանդի­պում են դեռևս 11—13-րդ դարերում։ Սակայն Հայաստանի քաղաքա­կան խառը իրավիճակի և մշակույթի կանոնավոր ընթացքի խափան­ման պատճաոով այն ժամանակ դրանք չապրեցին իրենց զարգացու­մը։ Շղագրերի լայն գործածությունը սկսվում է 19-րդ դարից։ Շղագրե­րը հատուկ տեսակների չեն բաժանվում, դրանք մինչև մեր օրերը գրագետ մարդկանց ձեռագրերում օգտագործվող գրերն են, որոնց ձև ու պատկերը իրարից այնքան տարբեր են, որքան տարբեր են գրող­ները իրենց գեղագիտական ճաշակով ու հոգեբանությամբ։
* * *
        Հայերեն գեղարվեստորեն ձևավորված գրերի համար օգտագործ­վել և այժմ էլ օգտագործվում են գազանագիր, թռչնագիր, ծաղկագիր, ձագագիր, ձկնագիր, կենդանագիր, մարդագիր և այլ անուններ, որոն­ցով առատ են հայկական ձեռագրերը, դրանց նկարազարդ տեսք տա­լու և գեղեցկացնելու համար։ Գրերի այս տեսակները, քանի որ ան­միջապես առնչվում են հայկական զարդարվեստի հետ, այստեղ չեն ներկայացվում։
Օգտ.գրակ. Ս.Մելիք-Բախշյան, Հայկական հնագրություն էջ 14-28

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 217055
  • Բոլոր այցելուները: 20426
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 261
  • Ձեր IP-ն: 37.157.219.13
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52