Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հայ գրիչների համեստությունը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

         Միջնադարյան հայ գրիչների համեստություը երբեմն հասնել է  ծայրահեղության. պատահում են դեպքեր, երբ հարյուրավոր էջերից բաղկացած ձեռագրերի ընդօրինակությունը վերջացնելուց հետո, գրիչը խուսափում է հաղորդելու իր անունը  և կամ հիշում է նվաստացուցիչ մակդիրներով, իրեն անվանելով փանաք, ապիկար, եղկելի, թերավարժ, անարվեստ, ազազուն, ծույլ, փինաս, մատնադեդև, չքին, սխալագիր, սուտանուն, ախմար, փծուն, տրուպ, ազեխացեալ, յիմար, ապիկար, յոռի, թարմատար և այլն:  Պատկերացնելու համար, թե ինչպիսի ինքնանվաստեցման էին հասնում գիրչները միջնադարյան իրականության մեջ, ավելորդ չէ մեջբերումը Բաղդասար գրչի 1617 թ. հիշատակարանի մի հատվածը`

«Եւ արդ` ես անպտուղս ի բարեաց, մեղաւրս յարդարոց, անկատարս ի կատարելոց, մեղանչականս յանմեղաց,  անկարգս ի կարգաւորաց, անսուրբս ի սրբոց,  չարս ի բարեաց, յիմարս իմասնոց, անմիտս ի մտաւորաց,  անբանս ի բանականաց, անարուեստես ի յարհեստաւորաց, անյիշելիս ի գրչաց, տգէտս ի գիտնաւորաց, տունկս դառնոստեան, բարունակս ապակաբերանս, Քանանու զաւակս և ոչ Յուդայի, բազմամեղ և սուտանուն երէց Բաղդասար գրիչ....»

Հատվածը մեջբերված է Ա. Աբրահամյան, Հայոց գիր և գրչություն, Երևան, 1973 թ. գրքից։
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298995
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52