Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Գրիչների կտակ-հանձնարականները

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

        Ձեռագրերում երբեմն պատահում են գրիչների կտակ-հանձնարարությաններ ձեռագրի պահպանման և օգտագործման կար­գի մասին, որի հետ ցանկալի է, որ ծանոթ լինեն ձեռագրի հետ գործ ունեցող մարդիկ։
Գրիչների ցանկությունն է ամենից առաջ այն, որ իրենց ժառանգները, բարեկամները կամ այն հաստատությունը, որին նվիրաբերված է ձեռագիրը, առուծախի առարկա չդարձնեն և գրավ չդնեն։ Մատենադարանի N7446 ձեռագրի գրիչը հետևյալ չափածո հիշատակարանն է թողել.
«Իշխանաթիւն ոչ ոք չունի
Տալ գրաւական վասն արծաթի,
 Կամ վաճառել ընդ քանքարի,
Զի է յազատ ամենայնի»1։
        Գրիչների մյուս խնդրանքն է, որ ձեռագիրն օգտագործման չտրվի տգետ մարդկանց, որոնք կտրում են ձեռագրի էջերը, լու­սանցքներում խզմզում են, պոկում են
1. ՀՊՄ ձեռ. N7446, թ. 1ա
2. Սյուրեմյան, Ցուցա Եվրոպայի մասնավորներու, հատ. I, էջ 22։
մանրանկարներից և կազ­մերի վրա «խաչ բևեռելով զթուխթսն ծակեն»2։**
      Հովհաննես արքաեղբայրը 1286 թվականին գրած իր հիշա­տակարանում խստիվ արգելում է երեխաների ձեռքը ձեռագրեր տալը, քանի որ նրանք «մրոտում» են ձեռագրերը և փչացնում (ԼՁՑ, էջ 108)։
        Գրիչների մյուս խնդրանքն այն է, որ հատուկ ուշադրություն դարձվի ձեռագրի պահպանության վրա՝ շորով բռնեն, կեղտոտ ձեռքով ձեռք չտան, խոնավ տեղ չդնեն, մոմ և ձեթ չկաթեցնեն վրան, հեռու պահեն ցեցերից և. այլ միջատներից, թաց մատներով չթերթատեն, չաղտոտեն ե այլն։
        Մատենադարանի N2394 ձեռագրի գրիչը չափածո հիշա­տակարանում գրած տաղարանի օգտագործման և պահպանման մասին ընթերցողներին հետևյալ խրատն է տալիս.
«Ո՛վ սիրելի եղբայր որ էք,
Զայս քեզ խրատ տամ, որ լսես.
 Ցորժամ ըզտաղս եղանակես՝
Թուղտըն թքով չապականես,
Զկողն անողորմ յետ չի պարզես,
 Հանց, որ կապին վնաս գործես,
Կամ անգէտին ձեռըն դընես,
Խոզաց մարդկան կոխան շինես։
Զոր տաղ կամիս, որ դա ասես,
Ցանկին համարն յառաջքըն տես.
 Տգիտությամբ չի չարչարես,
Այլ համարով շուտ գտանես։
 Ի սօղ պաթներն վայր չի ձգես,
Կամ երկու մարդ բոնես քաշես,
Կամ ի վերան գինի վաթես,
 Կամ եղ եմոմ կաթեցընես,
 Այլ յոյժ սիրով նախախնամես,
Սրբեալ ձեռօք, լաթով բռնես,
 Ի հրոյ, ի ջրոյ ի զատ պահես,
Ո1ւ ի չորային դեդի դընես»3։
        Գրիչները բարոյական պարտք են դրել գալիք սերնդի վրա, որ ձեռագրերն ավար տարվելու դեպքում, նրանց պարտականությանն է գնել և ետ վերադարձնել դրանք։
       Ստեփանոս գրիչը 1653 թվականին իր գրած ձեռագրի հի­շատակարանում ընթերցողներին խրատում է.
«Բան մի խրատ տամ լսեցէք.
Գիրքս ամանաթ ձեզ պահեցէք և կարդացէք,
Գերի երթսւյ, նա դարձացեք,
Գէճ և ի կաթիլ տեղ մի ղրէք,
Զմոմս ի վերայ մի թափուցէք,
Թքոտ մատով մի՛ շրջէք,
Եւ լրբաթեամբ մի՛ պատառէք.
Թէ պատուած խիթ լինեցէք,
Բանիս աւարտ կայ, գիտակցէք,
Մեր կոսէն շատ չձանձրացնէք.
Երկու շօրով և շագոսով պակաս չանէք»4։
3. ՀՊՄ, ձեռ. N2394, թ. 4բ-5ա
4. Լալայան ձեռ. ցուցակ, էջ 40
5. Մենք օգտվել ենք Տիրայր արքեպիսկոպոսի «Catalogue of Armenian manuscripts in the sir John Rolands Libary at Manchester» ձեռագիր աշխատությունից, որը պահվում է Մատենադարանի ձեռագրական բաժնում։
       Պետք է ասել, որ գրիչների այս հանձնարարությանը պար­տաճանաչությամբ է կատարվել սերունդների կողմից, բազմաթիվ ձեռագրեր են հասել մեզ, որոնք ժամանակին գտնվել են գերության մեջ և առանձին հոգատար սատարողների կողմից ետ են գնվել և վերադարձվել։ Մանչեստրի գրադարանի սեփականությունը հանդիսացող հայկական մի ձեռագրի հիշատակագրությունից երևում է, որ նա ժամանակին գտնվել է գերության մեջ, Վահկա գյուղացիք դրամ են հավաքել և ետ են գնել. «Գնեցաք ի գերութենէ գեղով,– գրամ են նրանք իրենց հիշատակագրության մեջ,– մեր հալալ մալովն առաք»5։**
         Ուշադրության արժանի է այն, որ միջին դարերում չէին ասում, թե ձեռագիրն ավար տարան կամ ձեռագիրն ավարից ետ վերադարձրին, այլ ձեռագիրը գերի տարան, ձեռագիրը գերությունից ազատեցին, ձեռագիրը մեր նախնիների կողմից դիտվել է որպես սրբություն և դրա նկատմամբ սերնդից սերունդ ցույց է տրվել հատակ հարգանք ու ակնածանք։
          Ձեռագրի գրիչները կողկողագին խնդրում են նաև ձեռագրի սեփականատերից, որ ձեռագրից ընդօրինակել ցանկանալու դեպքում դժվարություններ չհարուցվեն, քանի որ «փակված ձեռագիրը», նրանց կարծիքով, «կուռք է»։ Վարդան գրիչը Եղիշեի Վարդանանց պատերազմի ձեռագրի ընդօրինակության հիշատակարանում պատվիրել է. «Բայց եթէ խնդրեսցեն զսա վասն կարդալո կամ ընդօրինակելո, մի՛ խնայեսցեն, վասն զի զսա այսր աղագաւ եմ գրեալ, զի ամենեքեան օգտեսցին»6։
Մատենադարանի  N4687 ձեռագրում գրված մի հիշատակագրությունից երևում է, որ խոջա Մուրադշենը վճարել է «գերի» տարված մի ձեռագրի փրկագինը, «և ազատեաց գգիրքս ի յանօրինաց», ուստի գրիչը խնդրում է հիշել ձեռագրի «ազա­տարար»–ին​7։
       Մատենադարանի N5034 ձեռագրի գրիչը հետևյալ խնդրանքն ունի ընթերցողներին.
«Ով սիրելի եղրայր բարի,
Ես եմ չնչին թշուառ գերի,
Գրքոյկս այլոց մի դարձրի,
Այլ օրինակ տուր կամ գրի»8։
      Հայ գրչությամբ զբաղվող մասնագետը պարտավոր է մշտա­պես հիշել մեր կտակ-հանձնարարաթյտնները և մեծագույն խնամ­քով վարվել օգտագործվող ձեռագրերի հետ։
         Պատասխանենք մի հարցի ևս. ի՞նչն է եղել գրիչների՝ նման ձեռնարկության խթանողը, ի՛նչ հեռանկարով են ձեռնարկել նրանք այդպիսի մի ծանր ու չարքաշ աշխատանք։
        Այդ հարցի պատասխանը մեզ է տալիս Բասիլ գրիչը չափածո իր մի հիշատակարանում.
«Վերծանաթեան հետևէի,
Նա գրչաթեան սէրն ստիպի։
Քանքար չգոյր զի վարձէհ՝
Մատամբս քանի՜ ես գրէի...»9։*"
        Այսինքն՝  փող չունեի, որ ուրիշի գրել տայի, և ինքս էի գրամ։ Ձեռագրի գրելու միջոցին գրիչը տարակուսանքի մեջ է ընկնում՝ թե ի՛նչ օգուտ կա, վերջին հաշվով, այդ աշխատանքից, չէ՞ որ ինքը մահանալու է և ձեռագիրն արիշին է մնալու.
«Յայս միջոցին անձն իմ կոծի,
Եւ վարանի յամենայնի՝
Թէ զի՞նչ օգուտ ինձ յայս ջանի,
Որ ընթեռնալ ինձ ոչ լինի...»10։***՛
          Բայց շարունակության մեջ հեղինակը հուսադրում է ինքն իրեն հետևյալ երկտողով.
6. Խաչիկյան, Ա, էջ 70
7. ՀՊՄ, ձեռ. N 4687, թ 1ա։
8. ՀՊՄ, ձեռ. N 5034, թ 229բ։
9. ՀՊՄ, ձեռ. N 1418, թ 124բ-128ա։
10. Նույն ձեռագրում, թ.128 ա
11.ՀՊՄ, ձեռ. N 1418, թ 128ա։
12. Նույն Ձեռագրում, թ.128ա։
13. Բ. վ. Կյուլեսերյանի Անկյուրայի ձեռ. ցուցակ. , էջ 198։
«Մի յոյս միայն գերոյ թողի,
Թէ եկելոց վայել լինի»11։*
         Հիշատակարանի վերջում գրիչը դիմում է գալիք սերնդին հետևյալ վերջաբանով.
«Թողի զտառս ցանկալի
 Զկնի եկելոցդ վայելս բարի։
 Եվ օգտեսցի յիշել պարտի
 Զտառապեալս այրի հոգի»12։"
          Ընդօրինակած ձեռագրերի նկատմամբ գրիչների ցուցաբե­րած նախանձախնդրությունը և ջանակոտ հոգածությունը պատ­կերացնելու տեսակետից ուշագրավ է Անկյուրիայի հայկական ժողովածուի երբեմնի սեփականության հանդիսացող N635 ձե­ռագրի գրիչ Հովհաննեսի հետևյալ կտակ-քառյակը.
« Սևաներկեալ ի սպիտակին թող մնասցէ այդ դրօշաած,
Իսկ առ վաղիւ մատենագրիդ քան թէ բնաւ յոյս մնաց։
Ես չգիտեմ, ով ընթերցցի զգրենոյն մնացաած.
 Ես մեռանիմ, այս անշուշտ է, յաւէտ մնայ իմ գրուած»13։*"
         Շատ ժամանակներ են անցել ձեռագրեր գրելու ժամանա­կից։ Տպագրական տեխնիկան փոխարինելու եկավ գրիչներին և աստիճանաբար դուրս մղեց նրանց գրական ասպարեզից։ Սա­կայն ՛եկող սերունդները մոռացության չտվեցին գրիչների վաստակը, այլ աշխատեցին ուշադիր ուսումնասիրել նրանց թո­ղած ձեռագրերը՝  մշակույթի այդ մեծարժեք գանձերը,  արժեքավորեցին նրանք և գիտական լայն շրջանառության մեջ դրին։ Եվ ամեն անգամ, մագաղաթի և խունացած թղթի ձեռագրերը թերթելիս, մենք խորունկ երախտագիաական զգացմունքով ենք հիշում մեր բազմերախտ և մեղվաջան գրիչներին, որոնք սրի և հրի փոթորիկների մեջ, ձեթի ճրագի աղոտ լույսի տակ հրաշակերտել են իրենց մարգարտաշար ձեռագրերը և թողել գալիք սերունդ­ներին, որպես «յիշատակ անջնջելի»։
       Մենք երախտագիտական խորին ակնածանքով ենք հիշում մեր վաստակավոր գրիչներին։ Եվ մեր ժամանակակիցների երախտտգիտական պարտքի գիտակցության լավագույն ապա­ցույցը մեր սիրելի մայրաքաղաքում կառուցված Մատենադա­րանի հոյակապ պալատն է, որն արժանավոր կոթող է հայ գրի ե գրականության հանճարեղ հիմնադիր Մաշտոցի անմահ հիշատակին։ Մատենադարանի նորակառույց այս պալատը միաժամանակ հուշարձան է հայ մատենագրության ասպա­րեզում վաստակ ունեցող մատենագիրների, այդ թվում նաե մեր բազմերախտ գրիչների հիշատակին, որոնք, հանգուցյալ Վար­պետի սիրազեղ խոսքերով ասած.
«Մեր հոյակապ հին վանքերի մաթ խուցերում, մենության մեջ,
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույով անշեջ,
Մի նշխարով, մի կում ջրով ե ճգնությամբ, գիշերն անքուն
Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վրա դժգույն»։
 
Ա. Աբրահամյան, Գրի և գրչության պատմություն, Երևան 2012, էջ 395-400։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 299000
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52