Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Գրանյութը և գրենական պիտույքները

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

        Պետական կարևոր հրամաններ գրելու համար հնում օգտագործել են նաև պղնձի ե կապարի թիթեղները։ Գրանյութի  համար ատաղձ են ծառայել քարն ա փայտը1։ Մեր երկրի նախաբնիկները՝ հեթիթները, գրելու համար օգտագործել են կավը, որից պատրաստել են փոքրիկ սալիկներ, թաց վիճակում րագրել նրանց վրա և թրծել։ Հեթիթական տասնյակ հազար թրծաղյոսի սալիկներ են հայտաբերված Բողազ-քյոյի և այլ վայրերի հնագիտական պեղումների ժամանակ։
          Եգիպտոսում գրանյութի համար օգտագործել են պապիրուսը։ Դժվար է ճշտությամբ որոշել, թե ե՞րբ է գործածության մեջ դրվել պապիրուսը։ Ոմանք ենթադրում են, որ այդ եղած պիտի լինի «միջին թագավորության» դարաշրջանում (2200-1500 թթ. մ.թ.ա.)2։ Եգիպտացիները պապիրուսը պատրաստում էին հա­մանուն բույսից, որն
1․ Հին հայ մատենագրության մեջ գրանյութը՝ լինի մագաղաթ, թե թուղթ, կոչվել է «քարտես»
2․ Թ․ Լոուկոտկա, Գրի զարգացումը, Երևան, 1955, էջ 60:
աճում է Նեղասի ճահճուտներում, հատուկ ասեղներով հանում էին այդ բույսի ծուծը, թրջում, ծեծում և համապատասխան հաստությամբ մամլում։ Պապիրուսը սովո­րաբար պատրաստում էին երկար շերտերով, վրան գրում էին վրձինով, ոլորում ու փաթեթ կազմում։
        Պապիրուսը հայ գրչության մեջ մասսայական գործածու­թյան մեջ չի դրվել։ Մեզ հայտնի է պապիրուսի միայն մի պատա­ռիկ, որը գրված է հայատառ հունարենով։
        Պապիրուսի չափ գրեթե հավասար հնություն ունի մագա­ղաթը (պերգամենտը)։ Մագաղաթի նախնական հայրենիքը Փոքր Ասիայի առևտրական և մշակութային խոշոր կենտրոն Պերգամ քաղաքն է հանդիսացել։ Ըստ հունական մի ավանդության, Պերգամի Եվմենիոս երկրորդ թագավորը իբր թե ցանկացել է այնպիսի մատենադարան ստեղծել, որն ավելի հարուստ լինի, քան Աղեքսանդրիայի նշանավոր մատենադարանը։ Աղեքսանդրիայի Պտղոմեոս թագավորը, իմանալով այդ և չցան­կանալով իր առաջնությանը զիջել նրան, արգելել է պապի­րուսի արտահանությունը իր երկրից։ Պերգամի թագավորին դժվարություններից դուրս է հանել Կրատես
անունով մի քե­րական, որը հնարել է մագաղաթը։ Պերգամում հայտաբերված մա­գաղաթը շատ շուտով տարածվել է և Պերգամ քաղաքի անունով էլ կոչվել պերգամենտ։
        Մագաղաթը, պապիրուսի համեմատությամբ, մեծ առավե­լություններ ունի, նա շուտ չի փչանում, կարելի է գրել երկու երեսի վրա, ցանկացած դեպքում կարելի է լվանալ ու նորից գրել և, վերջապես, չի ջարդվում գրքեր կազմելիս։
         Հնում մագաղաթ պատրաստել են տնային և վայրի կենդանիների՝ գառան, ոչխարի, այծի, հորթի, նապաստակի, ավանակի և այլ կենդանիների մորթիներից։ Աշխարհում հայտնի է նաև մի ձեռագիր, որը գրված է մարդկային կաշվից պատրաստ­ված մագաղաթի վրա։ Այդ ձեռագիրն այժմ Լոնդոնի Բրիտա­նական թանգարանի սեփականությունն է հանդիսանում։
        Հին Հայաստանում ամենից գործածական գրանյութը մագա­ղաթն է հանդիսացել։ Նա չի ներմուծվել դրսից, այլ պատրաստվել է տեղում։ Այդ մասին մատենագրության մեջ կան բավականին տեղեկություններ։ Հովհաննես Որոտնեցին 1354 թվականին ար­տագրած իր ձեռագրի ոտանավոր հիշատակարանում հայտ­նում է, որ ինքն է իր ձեռքով պատրաստել գրված ձեռագրի մագաղաթը.
      «/Ես| Յովհաննէս՝ աշխարհաւ Սիսակէից, գաւառաւ Որոտնէից, զմագաղաթս ձեռամբ իմոյ՝ բազկից շինեցի նիւթ պիտոյից»։
      Հովհաննես Որոտնեցին ոչ միայն ինքն է իր ձեռքով պատ­րաստել իր գրած ձեռագրի մագաղաթր, այլև այդ արհեստը սովորեցրել է իր աշակերտներին։ Այս մասին ուշագրավ է Գրիգոր Տաթևացու հաղորդած հետևյալ տեղեկությանը. «Զմագաղաթս (ձեռագրի) նոյն ինքն մեծ վարդապետն (Յովհաննէս Որոտնեցի) իւր ձեռօքն գործեաց (այսինքն՝ պատրաստեց - Ա. Ա.) և մեզ ուսոյց զսոյն արուեստ»3։
       Գրչության խոշոր կենտրոններում գոյություն են ունեցել մագաղաթ պատրաստելու հատուկ արհեստանոցներ։ Այդպիսի արհեստանոցներ եղել են Գլաձորի, Տաթևի, Կիլիկիայի և այլ գրչության դպրոցներին կից։
         Հայկական ձեռագրերում պահպանվել են մագաղաթ պատ­րաստելու եղանակի մասին հատուկ տեղեկանքներ։ Այսպես, Մատենադարանի  N1849 ձեռագրում հետևյալն է առաջարկվում մագաղաթ պատրաստելու համար (բերում ենք թարգմանաբար). «Վերցրու որևէ կենդանու մորթի՝ ուլի, վայրի ոչխարի, տնային ոչխարի, ձիու մտրուկի, նապաստակի, այծյամի, հորթի մորթին և այլն, նրա մազոտ երեսին քսիր լավ մաղած ու ջրի մեջ բացած կրի շաղախ։ Եթե մագաղաթը հաստ է, կրի շաղախը խիտ արա, իսկ եթե բարակ՝ ջրալի։ Երբ նա հասնի այսինքն՝ աճ առնի, մազերը քերիր մորթու վրայից, մաքուր լվա և պարանով ձգված կապիր արևի տակ, որ չորանա։
3․ Սրվանձտյան, Թորոս աղբար, ․ հատ․ Բ, էջ 327:
4․ Ա․ Խ․ Հարությունյան, Ներկերը և թանաքները հին հայկական ձեռագրերում,  1941, էջ 20:
Ապա վերցրու քերիչը և քերիր մսի կողմն այնքան, որ միսն ամբողջապես մաքրվի ե հարթ երես դառնա։ Չորանալուց հետո քերիր նաև մազի կողմը։ Այնուհետև մագաղաթին քսելու համար վերցրու, ձվի սպիտակուցը և սպիտակ կտավհատը, խառնիր իրար, թող երեք օր մնա, մինչև որ կտավհատը մեղրի նման ծոր տա, ապա քսիր մագաղաթին և քերիչով քերիր» (թ. 156բ)4։
       Նրբագրերը մագաղաթները, ինչպես երևում է, պատրաս­տում էին գառան մորթուց։ Լավ էր ստացվում մանավանդ սատկած վիճակում ծնված գառան մորթուց պատրաստված մագաղաթը։
       Մեծ ծավալ ունեցող ձեռագրերի համար օգտագործում էին խոշոր եղջյուրավոր կենդանիների կաշին։ Հայտնի է, որ Մուշի մեծադիր Տոնականը, որը գրվել է 1204 թվականին և իր ծավա­լով մեզ հասած ամենամեծ ձեռագիրն է Մատենադարանի հավա­քածուի մեջ (ձեռագրի մեծությունն է 69x51սմ.), պատրաստված է մոտավորապես 600 հորթի կաշվից։ Հաճախ հանդիպում ենք այնպիսի մեծածավալ մագաղաթյա ձեռագրերի, որոնց համար հարկավոր է եղել օգտագործել ոչխարի մի ամբողջ հոտ։
       Մագաղաթը պատրաստելու համար մորթիներր հավաքում էին աստիճանաբար և մշակում։ Հնամ սովորություն է եղել, որ հավատացյալը, մատաղ անելիս, պետք է մատաղացու անասու­նի մորթին հանձներ վանքին։ Վանքերը հավաքում էին մորթիները ոչ թե վաճառքի հանելու, այլ մագաղաթ պատրաստելու համար։
      Շատով, սակայն, մագաղաթին փոխարինելու է գալիս թուղ­թը։ Թղթի գործածությունը ևս բավական հին է։ Հայտնի է, որ չինացիները մետաքսից և բամբուկից թուղթ էին պատրաստում դեռևս առաջին դարում մեր թվականությունից առաջ5։ Մերձավոր Արևելքում թղթի գործածությունը սկսվում VII-IX  դարերում։ Կարսկու կարծիքով, թղթի գործածությունը Ռուսաստան մտավ Արևելքից6։                Սլավոնական լեզվով մեզ հասած հնագույն թուղթը XIII դարից է։ Արևելքում թղթի պատրաստման համար
5․ Թերթ մը թղթոյ պատմութեան («Բազմավեպ», 1874, էջ 292-298)
6․Карский, Славянская кирилская палеография, Էջ 97:

օգտագործում էին բամբակը։ Մեզ հասած հայերեն հնագույն թղթե ձեռագիրը 971 թվականից է։ Ավելի ուշ, XII-XIII դարերում, թուղթը սկսում է ասպարեզից դուրս մղել մագաղաթին։ Սակայն ուշ միջնադա­րում ևս մեկ-մեկ հանդիպում են մագաղաթի վրա գրված կրոնական-կանոնական բովանդակությամբ ձեռագրեր։

       Հայաստանում օգտագործվող թաղթը գլխավորապես բեր­վում էր դրսից։ Մերձավոր Արևելքում թղթի պատրաստման հայտնի կենտրոններ էին Թավրիզը և Դամասկոսը։ Ավելի ուշ շրջանում թաղթ սկսեցին ներմուծել նաև Եվրոպայից։ Եվրոպայից բերված թուղթը կոչվում էր «Ֆրանկի թուղթ»։
       Հայ գրիչներն իրենց հիշատակարաններում երբեմն հայտ­նում են, թե որտեղից են ձեռք բերել իրենց օգտագործած թուղթր։ Այսպես, Մատթեոս Մոնոզոնն իր 1417 թվականին գրած հիշա­տակարանում հայտնում է, որ ձեռագրի պատվիրատու Մանվել քահանան, Երոսաղեմից վերադառնալիս, գնել է «զնիւթ թղթիս ի Դտմասկոսէ»7։
       Գրիչների թողած որոշ տեղեկություններից երևում է, որ Դամասկոսի թուղթը, Թավրիզի կամ եվրոպական թղթի համե­մատությամբ, ավելի որակով է եղել։ Այսպես, Մարկոս գրիչը խնդրում է իր սխալների և գրի «խոշբռոտ» լինելու համար անմեղադիր լինել, որովհետև «քարտեզս (այսինքն՝ թուղթր - Ա. Ա.) փառանգի էր»8։ Այստեղ ֆրանգի ասելով նկատի ունի եվրո­պական թուղթը, և քանի որ եվրոպական թուղթը ցածրորակ էր, ուստի և գրիչը ընթերցողներից   ներողամտության է խնդրում։
Հակոբ Ղրիմեցին իր հիշատակարաններից մեկում հայտ­նում է, որ ձմեռ է, չի կարողանում  «Դմշխի», այսինքն՝ Դամաս­կոսի թուղթ ճարել, ուստի և հարկադրված է «Թավրիզի» թղթի վրա գրել, որը, սակայն, հաստ է և ծավալը փոքր։ (Ղրիմեցու այդ հիշատակարանը պարունակող ձեռագիրը գտնվում է Լենինգրադի Արևելագիտության ինստիտուտի հայկ. ֆ-ի  N88–ում)։
      Գտնված թուղթը տեղափոխությունների ժամանակ ծալծլվում էր, ուստի և անհրաժեշտ էր կոկել։ Պետք է ենթադրել, որ այդ բավականին աշխատրնկալ մի գործ է եղել, որովհետև գրիչ­ները հաճախ են հիշում թուղթ կոկալներին։ Թովմա Մեծոփեցին 1410 թվականին իր գրած ձեռագրում խնդրում է հիշել իր եղբորը, Հովհաննես քահանային, որը «բազում աշխատութեամբ, երթևեկութեամբ» ճարել է թուղթը և «քրտնաջան աշխատաթեամբ կոկեաց զաս»9։ Հակոբ գրիչը 1386 թվականին գրած
7. ՀՊՄ ձեռ. N8689
8.ՀՊՄ ձեռ. N1925, թ. 220բ:
9. ՀՊՄ ձեռ. N2065, թ. 300 բ:
10. ՀՊՄ. ձեռ. թ.485բ:
11, Հ. ԱԲրահամյան, Թղթի գործարան Հայաստանում ()ՀՊՄ-ի «գիտական նյութերի ժողովածու», ԵՐևան, 1941, էջ 61-72:
հիշատակարանում խնդրում է հիշել հր երկու, աշակերտներին՝ Կարապետին և Մկրտչին, որոնք թուղթը կոկելու և տողատելու վրա մեծ ջանք էին թափել10։
      Թուղթ կոկելու համար գոյություն է ունեցել հատուկ գոր­ծիք, որը կոչվել է «թղթի կոկիչ»։ Սիմոն գրիչը Ավագ վանքում, 1439 թվականին ընդօրինակած ձեռագիրն ընդմիջելով, գրան­ցել է վտքրհկ հիշատակագրություն այն մասին, որ կոկիչի սրության պատճառով թուղթը փչացրել է. «Ով եղբայր, անմեղադիր լեր, զի կաւկիչն սար էր՝ զթուղթն աւրեաց» (Հ Հ. Տաշյան, Ցուցակ ձեռագբաց, էջ 50
       Թղթի գործածությունը Հայաստանում տարածվելուց հետո, ըստ երևույթին, սկսել են այն նաև տեղում պատրաստել։ Հայտնի է, որ Սիմեոն Երևանցի կաթոդիկոսն էջմիածնում 1776 թվակա­նին թղթի հատուկ գործարան հիմնեց և իր արտադրած թուղթն օգտագործեց տպագրության մեջ11։
     Հայ գրչության մեջ օգտագործված գրենական պիտույք­ների ցանկը շատ մեծ չէ։ Գրանյաթի մասին արժեքավոր նյութեր պարունակում են հայկական մանրանկարները։ Սովորություն է եղել ավետարանների մեջ նկարել ավետարանիչներին իրենց խցիկներում գրենական պիտույքների հետ միասին, ուր և կարելի է տեսնել գրենական այն բոլոր պիտույքները, որոնք գործածել են մեր գրիչները։ Այս տեսակետից ուշագրավ է Մատենդարանի յ N7643 ձեռագիրը՝ գրված Երզնկայում, 1338 թվականին, ուր ծաղկողը՝ Հովհաննեսը, նկարել է ավետարանիչներին իրենց խցիկներում՝ գրենական պիտույքների հետ, ե գրել նրանցից յուրա­քանչյուրի անունը։ Նկարված են՝ քանոն, թղթի կոկիչ, գրիչ, ձևիչ, դանակ, կաղամար, գրենական պիտույքների արկղ, նրա խուփը և մկրատ։ Գրենական մյուս պիտույքներից այլ աղբյուրներից մեգ հայտնի են նաև՝ վարավարը, կարկինը, տողաշարը ևներկերի ամանները։
       Նախքան գրենական պիտույքների մասին առանձին-առանձին խոսելը, մի քանի խոսք ասենք թանաքի մասին։ Թանաքը հայ մատենագրության մեջ կոչվել է մելան, որն, անշուշտ, փոխառություն է հունական melan բառի՝ սևադեղ իմաստով։
      Հայկական մատենագրության մեջ գործածվել է գլխա­վորապես երկու տեսակ թանաք բուսական և  երկաթի։ Գործած­ված երկու թանաքներն էլ շատ բարձր որակի են եղել երկար դարերի ընթացքում նրանք պահել են իրենց գույնը։ Արևը, ջուրը, օդի խոնավությունը չեն ազդել դրանց վրա։ Շատ քիչ կարելի է հանդիպել այնպիսի ձեռագրեր, որոնք գունատված լինեն։
         Հայկական ձեռագրերում, բացի սև մելանից, գործածել են կարմիր, կանաչ, կապույտ և այլ տեսակի բարձրորակ ներկեր, որոնք հիացմունք են պատճառում դիտողին։
       Կարմիր մելանը կիրառում էին զարդագրության մեջ և գրում էին տեքստերի խորագրերը։ Առօրյա գործածության ըն­թացքում կարմիր մելանով գրելը թագավորների և կաթողիկոս­ների մենաշնորհն էր. «Թագատրք կարմիր մելանաւ գրեն զգիրս»,– ասում է Ներսես Շնորհալին։
      Ներկերից համաշխարհային հռչակ է ունեցել որդան կար­միր ներկը, որը Հայաստանից արտահանվող կարևոր ապրանքներից մեկն է հանդիսացել և ամենուրեք հայտնի է եղել «հայ­կական ներկ» անունով։
      Թանաքը, ինչպես և մյուս բոլոր ներկերը, պատրաստվել են տեղում։ Այդ մասին բազմաթիվ հիշատակություններ կան ձե­ռագրերում։ Կարապետ գրիչը 1424 թվականին գրած հիշատա­կարանում խնդրում է հիշել Թումա Կաֆայեցուն, որն «զկարմիր և զսև թանաքս ի յամենայն ժամս պատրաստեաց» (ՀՊՄ ձեո.
N8173, թ. 340ա)։
       «Գիրք արհեստից» և ալքիմիական բովանդակությամբ ժողովածուները պարունակում են զանազան տեսակի թա­նաքներ պատրաստելու մասին դեղատոմսեր։ Բերենք դրանցից մեկը, որը վերաբերում է սև թանաք պատրաստելուն (տալիս ենք թարգմանաբար). «Վերցրու կանաչ գխտորը, կտրատիր և լցրու մի խեցե ամանի մեջ։ Քիչ ձեթ ավելացրու վրան։ Դիր կրակի վրա և եփիր այնպես, որ չայրվի։ Փայտով խառնիր մինչև սևանա։ Վերցրու և լցրու մի թասի մեջ և իր չափով նռան կեղև ավելացրու վրան։ Լավ եփիր։ Արջասպ լցրու վրան, թող պարզի և գրիր»12։ Նշված ժողովածուն պարունակում է այլևայլ գույնի և տեսակի թանաքներ պատրաստելու բազմաթիվ այլ ցուցատոմսեր ևս։
        Մեզ է հասել XVIII դարի ականավոր հայ առևտրական­ներից մեկի՝ Եղիաս Մուշեղի «Գիրք արհեստից» աշխատու­թյունը, որը գրվել է 1720 թվականին։ Այդ աշխատությունը պա­րունակում է ոսկու, արծաթի և զանազան գույնի թանաքներ պատրաստելու և գործածելու մասին հատուկ ցոլցատոմսեր։ Այդտեղ կան նաև գաղտնագրության համար հատուկ թանաք­ների ցուցատոմսեր։ Գաղտնագրության թանաքի ցուցատոմսերից մեկում ասվում է (բերում ենք թարգմանաբար). «Վերցրու նաշադիր և լցրու ջրի մեջ, թող լուծվի, այդ գրով գրիր թղթի վրա։ Չորանալիս բռնիր մեղմ կրակի վրա. լավ տաքանալուց հետո գիրը կսևանա, և դու կկարդաս»13։ Մի այլ ռեցեպտում՝ «Վասն գաղտ գրելոյ ոչ ոք կարդալ» վերնագրով, նա հանձնարարում է. «Վերցրու սառը լեղին և խառնիր ջրի հետ, այս գրով ինչ որ գրես թղթի վրա, անհետանում է։ Իսկ երբ ցանկանում ես կարդալ, այս գրված գրությանը թրջիր ջրում, գիրը կերեա։ Բայց թուղթը ջրի մեջ ձգելիս երկար չպահես, այլ քիչ թող ջրի մեջ ե թրջվելիս անմիջապես հանիր»14։
       Թանաքը պահվում էր հատակ ամանի մեջ, որը կոչվում էր կաղամար։ Կաղամարը լինում էր մետաւփց, ապակուց, փայտից կամ թրծված կավից։ Հնում, սակայն, կաղամար էր կոչվում ոչ միայն թանաքամանը, այլև այն տուփը, որի մեջ դնում էին թանա­քամանը և  գրիչները։. Միջին դարերում նոտարներն այդ գրչա­տուփերն ամրացնում էին գոսփներին և այդպես շրջում։
        Հակոբ անունով մի գրիչ Սպահանում 1654 թվականին գրե­նական պիտույքների մասին գրած շատ հետաքրքիր մի տաղում կաղամարին նվիրել է հետևյալ
12. Ա. Հարությունյան, Թանաքներ և ներկեր, էջ 19:
13. ГАФКЭ. ф. Сношения России с Арменией, 1724, գ. N 1724, գ, N5, թերթ 12:
14.  ГАФКЭ. ф. Сношения России с Арменией, 1724, գ. N 1724, գ, N5, թերթ 13:
15. «Էջմիածին», 1950, N VII-VIII էջ 86:
16.ՀՊՄ-ի աշխատակից Աստղիկ Գևորգյանը պարզել է , որ հայ գրչության մեջ գորևծածվել են գնդիկավոր գրիչ-ինքնահոսներ, դեռևս 1166 թվականին Հռոմկլայում (այդ թվականին գրված ձեռագրում նկարված է ավետարանիչը` գնդիկավոր ինքնահոսը ձեռքում):
17.«Էջմիածին», 1950, N VII-VIII էջ 86:
 

քառյակը.

«Եւ արդ ասեմ անօթ գրիս,
Նախ և յառաջ կաղամարիս,
 Որ յինքն ունի սև թանաքիս,
Նա կու գրէ որչափ կամիս»15։
      Հնում ձեռագիրը գրելու համար որպես գրիչ օգտագոր­ծում էին երկաթե ձողիկները։ Ոմանք ենթադրում են, որ այդ ձողիկներով գրելու պատճառով է, որ հին հայկական գրերը կոչ­վել են երկաթագիր։ Անհավանական չէ, որ հայերը գրչի այս տեսակը ժառանգած լինեն իրենց նախաբնիկներից, մասնավորա­պես հեթհթներից, որոնք իրենց գրությունները մետաղյա գրչաձողերով էին փորագրամ կավե աղյուսների վրա։ Հնում ոչ միայն հայերը, այլև Արևելքի շատ ժողովարդներ երկաթե գրիչներ էին գործածում։ Գրել գրչաւ երկաթաւ»–Հոբ, ԺԹ 24)։
     Միջին դարերում երկաթե գրիչներին փոխարինում են եղեգնյա գրիչները, որոնք հունարեն կոչվում էին Xalamos  այստեղից էլ՝ ղալամ բառը։ Պրոկղի «Շաղկապ»–ի մեջ մենք հանդիպում ենք այսպիսի մի դարձվածքի. «Պատճառ գծի գրոյ՝գրողն, իսկ պատճառակից՝ գրիչ եղէգն»։ Ավելի ուշ շրջանում հայ գրչության մեջ սկսում են գործածել նաե սագի փետուրից գրիչներ։ Այդ գրիչներով, ինչպես երեում է, շատ գրել չէր կա­րելի ե շուտ-շուտ պիտի նորոգեին նրանց ծայրերը։ Գնալով գրչի պատրաստման եղանակը զարգացել է. սկսել են պատրաստել այնպիսի գրիչ-ինքնահոսներ, որոնք շատ թանաք են հավաքում ե երկար են գրում։ ՀՊՄ-ի N1380 ձեռագրի գրչի՝ Ստեփանոսի հի­շատակագրությունից երևում է, որ գրիչը մի անգամ թաթախելով 700 տառ է գրել, մոտ մի էջ։ Վերջում թանաքը գրչից կաթել է, ասում է գրողը, «թէ չէ այլ կու գրէի» (թ. 229բ)16։
        Հակոբ գրիչն իր վերե հիշված տաղում, գրչի մասին, գրում է.
« Երկրորդ՝ ասեմ վասն գրչիս,
Դու ժամէ ժամ է՞ր կու հանգչիս.
Մaտունս իմ ոսկոր է և միս,
Մինչ գրեց՝ զայրացաւ հոգիս»17։
        Գրիչները սովորաբար իրենց մոտ պահում էին սուր զմելիներ՝ գրչի ծայրէրը սրելու համար։ Դրանք կոչվում էին «գրչատաշ»– ներ։ ՀՊՄ-ի  N212 ձեռագրում նկարված Է ավետարանիչը գրչի ծայրը սրելիս։
      Գրչատաշը, գրչի ծայրը սրելուց բացի, օգտագործվում Էր նա7 սխալները քերելու համար։ Դա նկատի ունենալով է, որ Հակոբ գրիչը, գրենական պիտույքների մասին իր գրած տա­ղում գրչատաշի անունից խնդրում է սուր պահել և այլ նպատա­կի համար չօգտագործել գրչատաշը.
«Երրորդ՝ ասեմ գրչատաշիս,
 Որ կու հանէ սխալ գրիս,
Եւ գրչատաշն ասէ ի յիս,
Թէ որ զիս սուր մնալ կամիս,
Մի առաքեր զիս յայլ տեղիս.
Որ այլ զատ կոտոր(եմ) կամ միս»18։
       Ձեռագրերը տողում էին տողաշարով։ Տողաշար կոչվող այդ գործիքը երկու էջի մեծությամբ մի շրջանակ էր, որ աջ և ձախ կողմերում, հավասար հեռավորության վրա, բացված ուներ անցքեր, որից ձգվում էին աղիքի բարակ լարեր19։ Տողելու ժամա­նակ մագաղաթը քիչ թացացնում էին և տողաշարը սեղմում վրան, տողաշարի լարերը հավասար հետքեր էին թողնում մագաղաթի վրա։
    Ռուսական հնագրության հայտնի մասնագետ Կարսկու կարծիքով, այդ գործիքն ունեցել է հետևյալ ձևը։
       Ուշ միջնադարում, երբ գրանյաթը, հիմնականում, թուղթն է դաոնում, սկսում են տողաշարով միայն նշումներ անել և քանոնով գծել, նկատի ունենալով, որ թուղթը ջրի մեջ գցելու դեպքում կա­րող է փչանալ։ Տողաշարին շուտով փոխարինում են փարտավարը և քանոնը։ Փարտավարը էջի մեծությամբ մի շրջանակ էր, որով սահմանագծում էին տեքստի չորս բոլորը։
      Փարտավարով և տողաշարով աշխատելիս անգամ, տողերը գծում էին ոչ թե մատիտով կամ գրչով, այլ երկաթի կամ ոսկրե սար գործիքով, որոնք սև գծեր չէին առաջացնում և չէին կեղտոտում։
        Այդ գործիքների գծումների հետքերը կարելի է տեսնել անգամ այժմ։ Հակոբ գրիչն իր բանաստեղծության մեջ քանոնին և փարտավարին նվիրել է երկուական տող.
«Հինգերորդ՝ ասեմ քանոնիս,
 Որ՝ ճշմարտաթեան օրինակիս,
Վեցերորդ՝ փարտավարիս,
Որ կա քաշէ պարիսպ գրիս»20։
       Հակոբ գրիչը գրենական պիտույքների մասին գրած՝ իր տաղում հիշում է փարկալ անունով մի գործիք։ Փարկալը պարս­կերեն կարկինի անունն է։ Հայ գրչության մեջ կարկինն օգտա­գործում էին վաղուց։ Տոմարական բովանդակություն ունեցող ձեռագրերում, ուր գծված են լինում տասնյակ բոլորակներ, որոնց գծագրությունը կատարված է կարկինի միջոցով։ Ձեռագրերում մնացել են կարկինի ասեղի ծայրի ծակոտիները։
       Ուշադրության արժանի է այն, որ փարկալը օգտագործվել է տողաշարի չափերը որոշելու համար։ Հակոբ գրիչը փարկալը հիշել է իր տաղում հենց այդ կապակցութլամբ.
«Ութերորդ՝ վասն փարկալիս,
Որ շինողն է նա տողաշարիս»21։
      Եվ վերջապես, գրենական պիտույքներից էին սադաֆները՝ խեցեմորթաց պատրաստած այն փոքրիկ ամանիկները, որոնց մեջ գունավոր թանաքներն էին լցնում։

18. «Էջմիածին», 1950, N VII-VIII էջ 86:

19. Գ. Լևոնյան, Հայ գիրը և տպագրության արվեստը, էջ 14:

20. «Էջմիածին», 1950, N VII-VIII էջ 86 (ձեռ. N 16, թ. 350ա):

21.«Էջմիածին», 1950, N VII-VIII էջ 86  (ձեռ. N 16, թ. 350ա)::

22.«Էջմիածին», 1950, հուլիս-օգոտստոս, էջ 86:

23Էջմիածին», 1950, հուլիս-օգոտստոս, էջ 86:

Հակոբ գրիչն այդ սադաֆ­ներին նվիրում է հետևյալ քառյակը.

«Չորրորդ՝ ասեմ սադաֆներիս՝
Մինն զնջիս, մինն ղրմզիս.
Ցորժամ գրեն գլուխ բանիս,
 Նա կա խնդայ սիրտս և հոգիս»22։
       Այն ժամանակ օգտագործվող գրենական պիտույքներն իրենց ձևով քիչ էին տարբերվում ներկայումս գործածվող գրե­նական պիտույքներից։
       Հին դարերում, սեղանից բացի, սովորական էր պնակիտ տախտակների գործածությունը։
      Ձեռագրերում ավետարանիչներին նկարում են նստած վիճա­կում, պնակիտ-տախտակները դրված ծնկներին։ Քառակուսի տախտակի երկու անկյունից եռանկյունի ձևով կապված է լինում պարան, որն ամրացվում է առաստաղից։ Գրելիս այդ շարժուն սեղաններին տալիս էին համապատասխան թեքություն, նրանք ունեին այն առավելությունը, որ կարելի էր թեքել ցանկացած ուղ­ղությամբ։ Տախտակն ունենում էր հատուկ հարմարանք՝ վրան դրված թերթն ամրացնելու համար։
        Այս շարժուն տախտակները ամրացվում էին առաստաղից՝ երդիկին մոտիկ, որպեսզի լույս լինի։ Սակայն դրա անհարմա­րությունն այն է, որ երդիկից ոչ միայն լույսն էր թափանցում, այլե անձրևը։ Անհիմն չէ Կարապետ գրչի գանգատը, «Ո՜հ, ո՜հ,
զայս ոչինչ տունս, զինչ յերղէն կա անկանի՝ թռի ի գիրս և ապականէ23»։
       Ձեռագրի պատրաստումը փաստորեն կոլեկտիվ աշխատան­քի արդյունք էր՝մեկը ճարում էր գրա նյութը, մյուսը՝ գրում, երրորդը մանրանկարում, չորրորդը համեմատում բնագրի հետ ե ուղղում բաց թողած սխալները, մեկ ուրիշը թուղթն էր կոկում, մյուսը թա­նաք պատրաստում, հաջորդը կազմում էր, դարբինը կազմի կոճակն էր պատրաստում և այլն։ Հիշատակարաններում սովորա­բար հիշվում էին ձեռագրի վրա աշխատող բոլոր մարդկանց անունները։ Իհարկե, պատահում է, որ այս ամբողջ աշխատան­քը կատարում էր ե մի անձնավորություն, բայց ձեռագրերի մեծ մասը համատեղ աշխատանքի արդյունք է եղել։
        Գրիչների ե մանրանկարիչների մասին իր տեղում մենք բավականին խոսել ենք։ Այժմ ուզում ենք երկու խոսք ասել կազմարարների մասին։
        Գրչության բոլոր մեծ դպրոցներում պահվում էին հատուկ կազմարարներ։ Կազմարարի պարտականությունն էր  համարակկալված պրակներն իրար մոտ բերել, սոսնձել և ամրացնել կազմին։ Կազմը, սովորաբար, պատրաստում էին տախտակից և վրան մուգ դեղնավուն կաշի քաշում։ Ձեռագրի երկու երեսներին նրանք զանազան զարդարանքներ էին տպում ճնշումով։ Այդ աշխատանքը կոչվում էբ «դաջել», իսկ կատարված աշխատանքը «դաջվածք»։
       Կազմի ներսից, երկու կողմերում, փակցնում էին կտորներ՝ մետաքսից, շալից և կտավից24։  Այդ կտորները մեծ արժեք ունեն պատմագիտության համար, որովհետև մարդկանց հետ գետնի տակ թաղված կտորները փակել, ոչնչացել են, իսկ այլ ճանապարհով մաքուր պահված կտորներ քիչ են հասել, և կազմերի ներքին պատերին փակցված այդ կտորներն են, որ մեզ որոշ պատկերացում են տալիս ժամանակի գործվածքների մասին։
      Կազմերի ներքին պատերին փակցված կտորներից կան այնպիսիները, որոնք իրենց հնությամբ ե պարունակած զարդար­վեստով հատուկ ուշադրության առարկա են հանդիսանում։
        Ձեռագրերի կազմողները, եթե այլ անձնավորություններ էին, ապա նրանց անուններն անպայման հիշվում են ձեռագրերի հիշատակարաններում։ Կազմարար Մատթեոսը Մատենդարանի  N148 ձեռագրում թողած իր հիշատակարանում խնդրում է հիշել իրեն՝ «տերևաթափ և անպտուղ զկազմող սորա զՄմատթէոս»։          Թորոս գրիչը 1318 թվականին իր գրած հիշատակարանում խնդրում է հիշել Սահակ քահանային, որը բախտակից է եղել իրեն Կիպրոս կղզում և կազմել ձեռագիրը25։  Այսպիսի հիշատակարան­ներ շատ կարելի է բերել։
        Սակայն, ձեռագրերը որքան էլ լավ կազմված լինեին, դարերի ընթացքում, վատ պահպանության հետևանքով, կազմահան էին լինում, քայքայվում։ Գրչության դպրոցների կարևոր գործերից մեկն էլ եղել է քայքայված ձեռագրերի նորոգումը, կազմահան եղած­ները նորից կազմելը։ Հայ գրասեր շրջանում այն կարծիքն է գոյություն ունեցել, որ քայքայված ձեռագրի նորոգությանը մեծագույն բարերարություն է։ XVII դարի աչքի ընկնող հայ տաղերգուներից մեկը՝ Վարդան Բաղիշեցին իր թողած մի հիշատակագրության մեջ գրում է, որ 30-40 ձեռագիր նորոգելը, քայքայված մասերը վերականգնելը, «մեծ է քան զեկեղեցիս շինելն»26։
        Քայքայված ձեռագրերի վերականգնման ուղղությամբ բա­ցառիկ մեծ գործ է կատարել Բաղեշի գրչության դպրոցը։ Միայն XVII դարում, Վարդան Բաղիշեցա ուսուցչապետության շրջա­նում նշանավոր ծաղկող և կազմող Սահակ Վանեցին կազմել է ավելի քան 70 ձեռագիր27։  Ընդ որում, նրա այդ կազմածների մեջ եղել են այնպիսի ունիկումներ, որոնք մեզ են հասել շնորհիվ այդ դպրոցի ձեռագրերի նկատմամբ ցուցաբերած բացառիկ հոգատա­րության և փայփայանքի։
        Հայ գրիչների մոտ սովորություն է եղել հիշել ոչ միայն ձե­ռագրերի վրա աշխատող վաստակավոր մարդկանց անունները, այլև բոլոր նրանց, ովքեր փոքր չափով անգամ աշխատանք են թափել ձեռագրի վրա։ ՀՊՄ-ի N4673 ձեռագրի գրիչն իր հիշատակարանում խնդրում է հիշել Հեթումին, որի դուստրը «երետ զշապկացու կտաւն»։
24. Տարբեր ժամանակաշրջաններում ներկայցվող այդ կտորներից նշուշներ հրատարակեց 1953 թվականին Դուռնովոն Армянская набойка վերնագրով:
25. ՀՊՄ ձեռ. N242, թ. 392ա
26․ ՀՊՄ․ փեռN 2748, թ․ 358բ (հմմտ Ծ․ Հակոբյան, Մանր ժամանակագրություններ, XIII-XVIII դդ, ԵՐևան, 1956 , էջ 386:
26․ Հ․ ԱԿինյան, Բաղեշի դպրոց, Վիեննա, 1952 էջ 274-275:)
28, ՀՊՄ փեռ, N149, թ․ 278ա:
29․ Նույն հաշիվը կատարել է նաև Լ․ Խաչիկյանը (տես ԺԴ դարերի հայերեն ձեռագրերի հիշատակարանները, էջ 244, ծանոթություն)
30․ ՀՊՄ ձեռ․ N5883, թ․ 468ա:
31 ՀՊՄ ձեռ․ N4171 , թ․ 3բ

Նայն գրիչը խնդրում է հիշել նաև Աֆինդ երկաթագործին, «որ աշխատեցաւ ի փակ ե կոճակ գրոցս»։

        Ինչքան ժամանակում էին կարողանում ընդօրինակել մի ձեռագիրը և ի՞նչ արժեին դրանք։ Բարեբախտաբար հիշատա­կարաններում այդ մասին որոշ տեղեկություններ մնացել են։
        Կարապետ Տյուրիկեցի գրիչը 1331 թվականին ընդօրինակած ձեռագիրն սկսել է օգոստոսի 17-ին ե վերջացրել դեկտեմբերի 20-ին28։  Ձեռագիրը բաղկացած է 278 թերթից։ Յուրաքանչյուր էջի վրա կա, միջին հաշվով, 550 տառանիշ։ Գրիչը եթե 123 օրվա ընթացքում վերջացրել է ձեռագրի ընդօրինակությունը, ապա նա յուրաքանչյուր օր, միջին հաշվով, ընդօրինակած պիտի լինի 5 էջ ձեռագիր29։
        Ստեփանոս գրիչն իր ձեռագրի ընդօրինակությունն սկսել է 1369 թվականի հունիսի 10-ին և ավարտել նայն թվականի սեպտեմբերի 30-ին30։  Ձեռագիրը միջին մեծություն ունի՝ յուրա­քանչյուր էջի վրա հաշվվում է մինչև 750 տառանիշ։ Ձեռագիրը բաղկացած է 468 թերթից, այդ հաշվով գրիչը օրական ընդօրի­նակել է 8-9 էջ։
      Մխիթար գրիչն իր հիշատակարանում նշում է, որ նա ձեոա­գիրն ընդօրինակել է 30 օրվա ընթացքում31։  Ձեռագիրը բաղ­կացած է 111 թերթից։ Գրիչն օրական ընդօրինակել է 6-7 էջ։
       Կարելի է բերել այլ օրինակներ ես։ Գրչի հիշատակարան­ները մեզ մոտավոր պատկերացում են տալիս ձեռագրի ընդօ­րինակման տևողության մասին։   Գրիչը մի օրվա  ընթացքում, միջին հաշվով, կարող էր րնդօրինակել 5-10 էջ՝ նայած էջի մեծաթյանը։ Միջին մեծության ձնոագիրր, այդ հաշվով, կարելի էր ընդ­օրինակել 3-4 ամսում։ Մեծ ձեռագրերը, օրինակ՝ հարանց վար­քերը, հայսմավուրքները, աստվածաշնչերը և այլն, կարելի էր ընդօրինակել մինչե մեկ տարվա ընթացքում։
       Պետք է նկատի ունենալ, որ գրիչներն աշխատում էին մեծ խանդաղատանքով, աշխատում էին ամբողջ օրը և հաճախ նաև գիշերը՝ ճրագի աղոտ լույսի տակ։   Պատահում էր, իհարկե, որ գրչի համար ստեղծվում էին անբարենպաստ պայմաններ, և գրիչը հաճախ ստիպված էր լինում ընդմիջել աշխատանքը և այդ պատճառով ձեռագրի ընդօրինակությանը տարիներ շարու­նակ ձգձգվում էր։ Մեզ հայտնի են փաստեր, որ ձեռագրի ընդօրինակությունը տեել է մինչե յոթ տարի։ Մատթեոս գրիչը Անգեղակոթ գյուղաքաղաքում 1378 թվականին գրած ձեռագրի հիշատակարանում հայտնում է, որ այդ ձեռագիրը «յոգնակի սիրով գրեցի ամըս եօթ32»
      Հայ ձեռագրական ժողովածուներում կան գրչագրեր, որոնք գրված են ոչ թե մեկ, այլ մի քանի գրիչների կողմից։ Սկսել է մեկը, բայց չի կարողացել ավարտել այն, մահացել է, և ձեռագիրը թերի է մնացել։ Երկրորդն է սկսել և շարունակել, բայց նա էլ չավար­տած՝ մահացել է։ Եվ միայն երրորդին է հաջողվել ավարտել ձե­ռագրի ընդօրինակությունը։ Այդ կարգի ձեռագրերում շարու­նակող գրիչներից ամեն մեկը թողել է իր հիշատակարանը։
       Հետաքրքիր է պարզել ձեռագրի արժեքն այն ժամանակվագներով։
        Մատենագրությամբ զբաղվող «գիտակ մարդկանց» համար ընդունված է եղել ասել, որ ձեռագիրն «անգին է», նրա արժեքը դրամական չափանիշով չպիտի չափել։        Այդ հասկացողությունը շատ հակիրճ ձեակերպված է Հակոբ գրչի 1386 թվականին գրած չափածո հիշատակարանում.
«...առ յիմարն (գրչագիրը) ոչինչ չարժի։
՛Ի առ իմաստունն՝ գինն աշխարհի»33։
       Գրանյաթի թանկ գնով ձեռք բերվելու հանգամանքը, գրելու տառապալից աշխատանքը, թուղթ կոկելու և կազմելու դժվարությունները և այլն, անդրադարձել են ձեռագրի արժեքի վրա։ Ձեռագրերը հին և միջին դարերում անչափ բարձր գին են ունեցել, այնքան բարձր, որ ամեն մի միջին հարստության տեր մարդու համար անգամ դժվար էր սեփական ձեռագիր ունենալը։
       XIV-XV դարերում դրված ձեռագրերի հիշատակարանից երեում է, որ միջին մեծություն ունեցող մի ձեռագիրը գնահատվում էր հարյուրից մինչե հազար դահեկան։

32․  ՀՊՄ ձեռ․ N2860 , թ․ 369ա:

33. ՀՊՄ ձեռ․ N2178 , թ․ 91բ:

34 ՀՊՄ ձեռ․ N4171 , թ․ 3բ

 35․ Ղ․ Ալիշան, Հյապատում, էջ 546-547

36․ ՀՊՄ ձեռ․ N7408  , թ․ 524բ

37․  ՀՊՄ ձեռ․ N4656 , թ․ 506բ

38․ Լալայանի ցուցակ, էջ 282

39․ Գ․ Հովսեփյանի Հիշատակարանների անտիպ էջից:

Արժեքը կախված էր ձե­ռագրի մեծությունից ե զարդանկարված լինելու հանգամանքից։

       Էլբեգ անունով մեկն իր 1382 թվականին թողած հիշատա­կարանում հայտնում է, որ ավետարանն ընկել է «ի ձեռն այլասե­ռից ի գերութհւն», և ինքը 100 դահեկան դրամ է տվել ձեռագիրը գերությունից ազատելու համար34։
        Ներսես  Տարոնցին ձեռագիր գրել տալու համար Թավրիզում թուղթ է գնել՝ վճարելով 600 դրամ։ Ձեռագրի ընդօրինա­կողներին վճարել է 1500 դրամ։ Չհաշված դեռ այլ կարգի ծախսերը, որոնք նույնպես եղել են, ձեռագրի վրա ծախսվել է 2100 դրամ35։  Զաքարիա միայնակյացը 1361 թվականին ճաշոցը գնել է 800 դրամի36։
Ուլուբեկը 1383 թվականին ճաշոցը գնել է 1000 սպիտակի37։ Ամիրբարն 1590 թվականին ավետարանը գնել է 2000 դահե­կանի38  և  այլն։
Դժբախտաբար, մենք չգիտենք այն ժամանակվա դրամի գնողունակությունը և դժվար է այժմ համեմատել մեր ներկա գների հետ։ Բայց մեզ հասել են մեկ-երկու հիշատակարան, ուր ձեռագրերը գնահատված են եղել անասուններով կամ բնամթերքով, որոնցից կարելի է որոշ գաղափար կազմել ձեռագրերի արժեքի մասին։
      1668 թվականին ընդօրինակված մի ձեռագիր հիշատակա­րանից երեում է, որ մի ձեռագիր փոխանակվել է 2 եզան, 2 ձիու, ե 1 կովի հետ։ Հիշատակարանում այդ մասին ասված է. «Դարձեալ յիշեցէյշ զգնօղ սուրբ աւետարանիս զՄմարգարիտն, որ, ետ երկու եզ, երկու ձի, կով մի ե էառ յիշատակ ի մեր էրրուցս Մեսրոպիս վկայութեամբ ըռայես Խակասին...» (Արթիկի ավետարանը)։
     ՀՊՄ-ի  N212 ձեռագրի հիշատակարանում կարդում ենք. «Դարձեալ յիշեցէք և աստուած ողորմի ասացէք Մուրատ Բաշխուն ե հօրեղբօրն Անդրէասին, որ տոփն իւրեանց հալալ վաս՝ տակոցն կով մի Ե (5) փապասի արժէ, ժ (10) շահի դրամ, Ե (5) քիլայ ցորեն, ժ (10) փապասի, տոփն, ազատեցին յանօրինաց 7 ի գերութեանց»39։*
Եթե մենք վերցնելու լինենք ամենից ցածր արժեք ունեցող ձեոագիրը, որը վտխարինվել է մեկ կովի և մեկ ձիու հետ, ապա մեր ներկա դրամով այն արժեր 3000-4000 ռուբլի, մի գումար, որով այժմ կարելի է գնել հարյուրավոր գրքեր։
 
Աշոտ ԱԲրահամյան, Հայ գրի և գրչության պատմություն, Երևան2012, էջ342-361:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298996
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52