Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

ԳԱՂԱՓԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

 
Ձեռագրերում և հնատիպ գրականության մեջ մեկ-մեկ հանդիպում են նաև գաղափարանշաններ (հիերոգլիֆ նշաններ)։ Այդպիսիք մեծ մասամբ գործ են ածված տոմարական, տիեզերագիտական, ալքիմիական և ախտարական գրականության մեշ։ Այդ գաղափարանշանների մի մասի նշանակությունը պարզված է, հայտնի են նրանց վերծանությունները, իսկ մյուս մասի գլխա­վորապես ախտարական գրականության մեջ գործածված նշանագրերի, իմաս­տը   դեռ  մնում   է  չբացահայտված։
         Տոմարական և տիեզերագիտական բովանդակություն ունեցող հայկական բնագրերում գրեթե միշտ նշանագրերով են գրվում «արեգակի», «լուսնի», «աշ­խարհի», «երկրի», «երկնքի», «աստղի», հինգ մոլորակների (Հրատ, Փայլա­ծու» Հուսաբեր, Լուսնթագ, Երևակ) և տասներկու համաստեղության անունները (Խոյ, Ցուլ, Երկվորյակ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս և Ձուկ): Քիչ կարելի է հանդիպել տիեզերագիտական և տո­մարական ձեռագրի կամ հնատիպ բնագրերի, որոնց մեջ նշված անունները դրված չլինեն գաղափարանշաններով։ Տարվա չորս ժամանակները ցույց տվող գաղափարագրերը (գարուն, ամառ, աշուն և ձմեռ) աշխարհագրական չորս  կողմերի գաղափարագրերը (արևելք, արևմուտք, հարավ, հյուսիս) և մի քանի ուրիշները   բնագրերում,   համեմատաբար քիչ  են   օգտագործված։
        Դժվար է ասել, թե տիեզերագիտական ու տոմարագիտական այս գաղա­փարանշանները երբ են մուտք գործել հայ մատենագրություն։ Առկա մատենա­գրական տվյալները, դժբախտաբար, հնարավորություն չեն տալիս պատաս­խանելու այդ հարցին; Աակայն պետք է ենթադրել, որ նրանց գործածությունն իրականության մեջ վաղ ժամանակներից է սկսվում, հավանաբար՝ հեթա­նոսական ժամանակաշրջանից, իսկ հետագայում ավանդաբար անցել և մուտք է    գործել    մաշտոցյաn   մատենագրություն։
         Ենթադրություններ են եղել, որ Հայաստանում հեթանոսական շրջանում քրմերի համար օրացույց են ծառայել բրոնզե գոտիները։ Nման մի գոտի հողա­յին աշխատանքների ժամանակ գտնվել է 1946 թ. Սանահինում։ Գոտու վրա փորագրված են արևի, լուսնի, ձիու և թռչունների պատկերներ, եռանկյունի­ներ, ռոմբեր և այլ գծանկարներ։ Աստղագետ Բ Թումանյանը և հնագետ Հ. Մնացականյանը հանդես են եկել հատուկ հաղորդումով և անվերապահ ընդունել այս  գտու  օրացույց հանդիսանալը,  թեև մեր անձնական  կարծիքով։  այդ գոտին  օրացույց համարելը թեական է։
          Հայաստանում աստղագիտական նշանագրության՝ վաղ շրջանում գործա­ծության մասին դրական կարծիք են հայտնել աստղագետ մի շարք մասնա­գետներ (ֆրանսիացի հայտնի աստղագետ Կ. Ֆլամիրոնը, անգլիացի տոմարա­գետ Ա. Բերրին) ռուս աստղագետ Վ. Ռոսովսկայան և ուրիշներ)։ Նրանցից ոմանք նույնիսկ ենթադրում են, որ աստղագիտական գաղափարանշանների, մասնավորապես համաստեղության գաղափարանշանների, նախնական հայ­րենիքը  պետք է փնտրել պատմական Հայաստանում։
         Այսպես, աստղագիտության լավագիտակ մասնագետ Վ. Տ. Օլկոտտը, խո­սելով համաստեղության նշանագրերի գործածության մասին վաղ շրջանում, գրում է. «Աստղաբաշխության տվյալները համապատասխանում են պատմա­կան ու հնագիտական ուսումնասիրություններին այն բանում, որ համաստե­ղությունների հնագույն ձևերը հորինող մարդիկ, հավանաբար, ապրել են Եփրատի հովտում, ինչպես նաև՝ Արարատ լեռան մոտիկ շրջաններում»։ Այնու­հետև քննության առնելով համաստեղության նշաններն առանձին-առանձին, նա եկել է հետևյալ եզրակացության, «նկատելի է, որ համաստեղությունները պատկերող ձևերի թվում բացակայում են հետևյալ կենդանիները՝ փղերը, ուղ­տը, գետաձին, կոկորդիլոսը և վագրը, դրա համար էլ մենք կարող ենք հաս­տատել, որ ոչ Հնդկաստանը, ոչ Արաբիան և ոչ էլ Եգիպտոսը չեն կարող լինել այն վայրը՝, ուր ծնվել է երկնային սֆերայի գաղափարը։ Հունաստանը, Իտա­լիան և Իսպանիան մենք կարող ենք դուրս հանել այդ ցանկից այն պատճա­ռաբանությամբ, որ համաստեղությունների թվում գոյություն ունի առյուծի պատկերը։ Այսպիսով, հարցին զուտ տրամաբանորեն մոտենալով, մենք կա­րող ենք հաստատել, որ աստղային պատկերների հայրենիքը կարող էր լինել Փոքր Ասիան և Հայաստանը, այսինքն այն վայրը, որը սահմանավւակված է Սև, Միջերկրական, Կասպից և Եգեյան ծովերով»։
        Տոմարական և տիեզերական գաղափարանշանները մեզանում միատեսակ չեն, ժամանակի ընթացքում նրանք ենթարկվել են զգալի վափոխությունների, թեև նրանց հիմնական կմախքը մնացել է անփոփոխ և քիչ է տարբերվում մյուս ժողովոլրդների մատենագրության մեջ գործածված նույն գաղափարանիգերից։   Հայկական   այդ     գաղափարանիշերի   նմանությունն      առանձնապես մեծ է  հունական  նշանագրության  հետ։
          Հայ մատենագրության մեջ պահպանված տոմարական և տիեզերագիտա­կան նշանագրությունը բազմիցս հրատարակված է և հայտնի մասնագետնե­րին։ Վերջերս դրանց փոքրիկ մի ցանկ հրատարակեց աստղադիտության պատմաբան Բ. Թումանյանը: «Նշանագիրք իմաստնոցների» մեջ ավանդված գաղափարագրերի մեծ մասը հրատարակվել է  Հ. Աճառյանի և այլ հեղինակների կողմից:
             Այստեղ անհրաժեշտ ենք համարում բերել մոլորակների և կենդանիների գաղափարագրերը:
       Ալքիմիական, քիմիական և արհեստագործական բովանդակություն ունե­ցող բնագրերում սովորաբար gաղափարագրված են լինում հետևյալ յոթը նյու­թերի    անուններ.        ,
                                   Այս գաղափարանշանների գործածության հիմնական նպատակը  գաղտնա գրությունն է։ Հաճախ պատահում է, որ արհեստագործական որոշ բնագրեր գրի են առնվում նույնիսկ ծածկագիր նշաններով։ Մասնագետ վարպետը չի ցանկանում, որ իր արհեստի գաղտնիքները հայտնի դառնան բոլորին։ Ալքի­միական մի ձեռագրում գրիչը արվեստի գաղտնապահության մասին թողել է հետևյալ դիտողությունը. «Վարդապետք և երգողք արուեստիս այս մթին և տարակուսանօք խօսեալ են, զի եթէ յայտնի և պարզ խօսեալ էին ամենեքեան իմանային և ուսանէին, և արուեստս այս անարժան լինէր։ Եւ կամ պատճառ մի այլ կա. զի մի ոք զկնի իմաստասիրացն ընթեռնույր և իմանայր և ուսանէր, և վասն նախանձու այրէր կամ կորուսանէր և զինքն իմաստուն ցուցանէր»։
        Մի այլ հեղինակ անդրադառնալով արհեստագործությունը գաղափարանշաններով ու ծածկագրերով գրելու պատճառին, հետևյալ բացատրությունն է տալիս. «Եթէ զգաղտնիս բնութեան, որով ծածկեալ կայ ամենայն իմաստասիրութիւն աշխարհիս, ամէն ոք գիտէր դադարէր զդպրութիւն, վարդապեսաւթիւն, իմաստութիւն և անուն, վասն որոցս ամենայն ոք տանջի և ջանայ, զի այսոքիկ ընկալցի և ստասցի։ Ջնոյն և արհամար/հ/ելի լիննայր իմաստութիւն աշխարհիս, և իմաստունն և անիմաստն մի լինայր, և ոչ կամենայր ուսանիլ, և այսպէս կորընչէր համբալն, անուն, և փառք, և հարգիքն աշխարհիս և ամե­նայն քն    հաւասար    լինէին»։
         Ալքիմիական որոշ բնագրերում արհեստագործական նշված յոթը նյութերը գործ են ածված ո չ թե գաղափարանշաններով, այլ Արեգակի, Լուսնի և յոթը մոլորակների վախադարձված անուններով՝ հայերեն կամ արաբերեն. նրանք ունեն հետևյալ հոմանիշերը.
        Գաղափարանշանների չորրորդ խումբը հանդիպում է ախտարական բնագրերում, մասնավորապես հմայիլների  մեջ։ Այստեղ նրանք հանդես չեն գա­լիս միայն առանձին նշանագրերով, այլ՝ ամբողջական բնագրերով, որոնց իմաստը   դեռ  չի   բացահայտված։
          Հայտնի է, որ վաղ քրիստոնեական մի շարք գործիչներ քիչ ջանք ու եռանդ չեն գործաղրել հեթանոսական վերապրուկները արմատախիլ անելու ուղղու­թյամբ, այդ թվում նաև արգելելու հմայադրությունը։ Հայ եկեղեցու, մի քանի աչքի ընկնող գործիչներ հատուկ աշխատություններ են գրել ընդդեմ բախտա­գուշակների, կախարդությամբ ու մոգական բժշկությամբ զբաղվողների և հմայագրությամբ    պարապող    գրբացների։
        Եղիշեն իր «Արարածից մեկնության» մեջ սպանիչ քննադատության է են­թարկել հեթանոսական նշանագրերով «փիթիկներ» գրող կախարդներին, որոնք ((նշանագրեր են գծում», գուշակություններ անում ե խաբեբայությամբ զբաղվում։
        Հովհան Մայրավանեցին (Մայրագոմեցին) իր մի ճառում, որն ունի «Թուղթ վասն Հմայից դիւթականաց և անօրէն յուռթողաց» վերնագիրը, դա­տապարտում է հմայիչներին, դյութերին, թովիչներին և բախտագուշակներին. որոնք գրում են «գիր պահարանաց» այսինքն հմայիլներ, և  բժշկություններ անում։
        Վարդան Այգեկցին «Վասն կռապաշաութսան» քարոզում անդրադառնալով հեթանոսական շրջանից եկած որոշ սովորությունների, նրանցից հատկապես նշում է «Ուսումն ծրարւագործութեան և այլ փաթեթք սատանայական», որոն­ցով գրբացները խաբում են խավարամիտներին և զանազան չարագործութուլններ   անում։
      Հմայիլների նշանագրությամբ ի մասնավորի զբաղվել է Լ. Խաչիկյանը։ Նա ուսումնասիրել է Մաշտոցի անվան մատենադարանի ութը հմայիլների պարոունակած նշանագրերը և շուրջ 160 նշանագիր հրատարակել իր «Նախամեսրոպյան  գրի հարցը և հմայագրեր»  հոդվածում։  Մատնացույց  անելով վերոհիշյալ երեք մատենագիրների վկայությունները հմայագրերի մասին, նա հանգել է հետևյալ եզրակացության. «Դրանք (այսինքն հմայագրերը) Եղիշեի, Հովհան Մայրավանեցու, Վարդան Այգեկցու և այլ հեղինակների մեզ արգեն ծանոթ վկայությունների լույսի տակ դադարում են ախտարական անիմաստ ու մտացածին խզբզանքներ համարվելուց և ստանում որոշակի նշանակություն հայ ժողովրդի գրավոր մշակույթի սաղմնային վիճակի մասին շոշափելի տվյալ­ներ   պարունակելու   առումով»։
         Հմայագրերի ուսումնասիրությունը Լ. Խաչիկյանին բերել է հավանական այն հետևության, որ այդ հմայագրերը նախամեսրոպյան հայկական նշանա­գրեր են. «Այդպիսի պրիմիտիվ մտքեր գրանցելու համար հեթանոսական ժա­մանակներում Հայաստանում կային, ուրեմն, ինչ-որ նշանագրեր (հավանաբար գաղափարագրեր), որոնց դեմ երկար դարեր պայքարում էին հայոց եկեղե­ցու    գաղափարախոսները»։
        Մատենադարանի «Հմայիլ»-ները, դժբախտաբար, շատ հին չեն. Հնագույնը՝ 1499 թվականից է, մյուսները՝ 17—18-րդ դարերից, ուստի եթե անգամ անվերապահ ընդունելու լինենք, որ նրանք նախամեսրոպյան գրության նմուշ­ներից են, դարձյալ դժվար կլինի նրանց մասին ճիշտ պատկերացում կազմել քանի որ այգ նույն «Հմայիլ գրող» անձինք ևս չեն հասկացել նշանագրերի նշանակությունը և դարերի ընթացքում ձեռքից ձեռք արտագրելու ժամանակ զգալի փոփությունների են ենթարկվել։ Ընդ որում, հմայագրության մեջ ուշ դարերում  մուծվել   են   հայկական   տառանիշեր։
        Հրատարակելով հմայագրերը, Լ. Խաչիկյանը չի փորձել նրանք համեմա­տության մեջ դնել «Նշանագիրք իմաստնոցի» գաղափարագրերի հետ, որը կա­րևոր է նրանց ազգակցությունը և վախազդեցությոլնը պարզաբանելու տեսան­կյունից; Մեր ուսումնասիրությունից պարզվեց, որ հմայագրերի մեշ կան երե­սուներեք նշանագրեր, որոնք իրենց նմանաձև երկվորյակներն ունեն «Նշանա­գիրք իմաստնոցներում»։ Այդ նմանությունների հիման վրա չի կարելի, իհար­կե, հապճեպ և անվերապահ եզրակացություններ անել նրանց նույնության մասին, քանի որ որոշ նշանագրերի նմանությունը կարող է պատահական և խաբուսիկ լինել։  Տարբեր   կարող  է լինել  նաև նրանց  իմաստը։   Բացառված չէ, որ հմայագրերի և «Նանագիրք իմաստնոցի» պարունակած գաղափարագրերի միջև գոյության ունեցած լինի որոշ ազգակցություն։ Ստորև բերում ենք հա­մեմատական    մի    ցանկ   ։
         Հայոց գաղափարագրության համար ուշագրավ են «Նշանագիրք իմաստնոցի» նշանագրերր, որոնց ծագումը պարզելու համար անհրաժեշտ համարե­ցինք նրանք համեմատել Արևելքում գործածված գաղափարագիր գրություն­ների հետ։
Առաջին համեմատությունը կատարեցինք հեթիթականի հետ, Ժամանա­կին համեմատության այդպիսի փորձ կատարել է պրոֆ. Հ. Աճաոյանը։ Նա նմանություն   է   տեսել   հետևյալ   նշանագրերի   մեջ։
           Մեր ձեռքի տակ եղած հայկական նշանագրերի բնագիրը հնարա­վորություն է տալիս ընդարձակելու հնդկական և հայկական նմանվող նշանա­գրերի ցանկը։ Անկարելի էլ չէ, որ հեթանոս հայերը կարող էին իրենց նշանագրությունը վերցրած լինել տեղիս նախաբնիկներից։ Սակայն ներկա դեպ­քում անկարելի է վճռական խոսք ասել, քանի որ համեմատության մեջ դրված նշանագրերը նմանվելով իրար, իմաստով բոլորովին տարբեր են։
         Մենք փորձեցինք հայկական նշանագրերը համեմատել եգիպտական հիե­րոգլիֆների հետ։ Պարզվեց, որ նրանց մեջ կան ոչ քիչ թվով նշանագրեր, որոնք նմանվում են եգիպտականին, մի մասը նմանվում է ձևով և իմաստով, իսկ մյուս մասը՝ միայն ձևով։ Անհրաժեշտ ենք համարում զուգահեռաբար բերել հայկական և եգիպտական  նմանվող նշանագրերը։
        Ավելի ապշեցոււցիչ եղան Երզնկայի հայկական նշանագրերի համեմատու­թյան արդյունքները Հնդկաստանի Մոխենջո-Դարոյի պեղումներից հայտնաբերված նշանագրերի հետ. պարզվեց, որ այս սիստեմի նշանագրերի մեծ մասը   հեռավոր   կամ   մոտավոր   նմանություն   ունի   մեր    նշսյնագրերի   հետ։
            Ծանոթության կարգով ասենք, որ արևելագետներից ոմանք վարձեր արել են կարդալու Մոխենջո-Դարոյում և Խարապայում (իսկ հետագայում պեղված նաև Ջանխու– Դարայում և Ջուխուկարում) հայտնաբերված հին հնդկական գրե­րը։ Այսպես, Londonը և Hunter ը այս գրությունը վարձել են կարդալ բրահմական   գրության   հիման   վրա,   Gadd   փորձել   է  կարդալ   սանսկրիտերենով,Լոուկոտկան Պասխա կղզու գրությամբ և. այլն։ Սակայն այդ փորձերը, իսչպես իրավացի նշել է նշանավոր չեխ արևելագետ Հրոզնին, ո՛չ մի գրական արդյուն­քի չեն հասցրել և «մինչև այժմ հայտնի չէ այդ նշանագրերից ոչ մեկի ընթեր­ցանությունը» ։
          Նախահնդկական   այդ   դրության   վերծանությամբ   զբաղվել   է   նաև   պրոֆ. Հրսզնին։ Նա գտել է, որ հին հնդկական այդ գրությունը հանդիսանում է վանկային, նրանց մեջ դիտել է հեթիթական նշանագրերին նմանվող գրեր և փորձել վերծանել հեթիթական գրությամբ։ Հրողնոլ հին հնդկական այդ դրու­թյան վերծանությունը ընդունված է արևելագիտության մեջ։ Այսպես, ռուսե­րեն թարգմանությամբ վերջերս լույս տեսած «Развитие письма» աշխատութան մեջ հեղինակը՝ Լոուկոտկան, գտնում է, որ Հրոզնու վերծանությունը անվիճելի է։
        Մենք   ծանոթ   ենք   Հրոզնու   «Նախահնդկական   գրությունը   և   նրա   վերծանությունը»   խորագրով   աշխատությանը,   որ լույս      է   տեսել     1940   թվականին:
            Նա այստեղ ցույց է տվել այն նմանությունը, որ գոյություն ունի հեթիթերենի, հնդկերենի մեջ։ Բայց, պետք է ասել, ավելի քան զարմանալի է հայկական նշանագրության նմանությունը Մոխենջո-Դարոյի    գրությանը։
             Անհրաժեշտ ենք համարում այստեղ բերել այդ երկու գրություններից նմանաձև նշանագրերը։ Առաջին շարքում տրված է հնդկական նշանագրերը, իսկ երկրորդում   հայկական ։
        Պետք է նկատի ունենալ, որ հին ժամանակներում հայերր և հնդիկները տնտեսական և մշակութային սերտ փոխհարաբերությունների մեջ են գտնվել։ Այդ մասին աեղեկություններ կան Քսենոֆոնի, Պրոկոպիոս Կեսարացու, Զենոբ Գլակի և այլ հեղինակների մոտ։ Զենոբի տեղեկություններից հայտնի է, որ Հնդկաստանից Հայաստան էին գաղթել և Տարոնում բնակություն հասաատել ստվարաթիվ հնդիկ բնակչություն, որոնք կուռքեր էին կանգնեցրել և «..զոր ի հնդիկս պաշտեին»։ Անհնար չէ, որ հնդկական գաղթականությունն իր հետ կարող էր բերել և քաղաքացիություն ՝տալ իրենց գրությանր։ Չենք կասկածում, որ հայ-հնդկական մշակութային հարաբերությունների ուսումնասի­րությունը գալու է լուծելու մեզ համար մութ շատ առեղծվածներ, գուցե նաև հայ   նշանագրության   սկզբնաղբյուրների   առեղծվածը։
           Կանգ առնենք մի հարցի վրա ևս, ի՞նչ գիտական արժեք ունի հայկական նշանագրությունը մեզ համար, ինչու՞ մեզ անհրաժեշտ է ծանոթանալ գրու­թյան  այս   սիստեմի   հետ։
        Հայկական նշանագրերի հետ ծանոթանալը, ամենից առաջ, կարևոր է հայկական ձեռագիր աղբյուրների վերծանության համար։ Տոմարական տեքս­տերում գրեթե բոլոր համաստեղությունները, աստղերը, երկինքը, երկիրը, աշխարհր և տիեզերական մյուս մարմինները ոչ թե գրվում են, այլ նշանագրվում։ Ալքիմիական տեքստերում գրեթե բոլոր մետաղների և ալքիմիայի մեջ գործածվող մյուս կարևոր նյութերի անունները, ընթերցողների լայն շրջանից հեռու պահելու համար, գաղտնագրվում են նշանագրերով։ Եվ, վերջապես, պատահում են հեռագրական տեքստեր, ուր հայկական ներկա գրության հետ խառը գործ է ածվում  նշանագրությունը։ Մենք դեռ չենք խոսում այն նշանագրերի մասին, որոնք մտել են միջնադարյան գրեթե բոլոր ձեռագրեր և լայն քաղաքացիություն ստացել։ Պարզ է, որ հայկական նշանագրերը չճանաչող մասնագետը չի կարող ճիշտ վերծանել ձեռագիր տեքստերում հանդիպող գործուծությունները ։
          Այդ նշանագրերն արժեքավոր են նաև հայ ժողովրդի  և նրա հարևան ժոդովոլրդների մշակութային վախհարաբերությունների պատմության համար։ Մենք նկատի ունենք հայկական նշանագրերի որոշ մասի նմանությունը արևելյան գաղափարագիր սիստեմ ունեցող նշանագրերին։
         Բոլոր դեպքում, հայկայկան նշանագրերը անցյալի հայ մատենագրու­թյան արժեքավոր փշրանքներից են և անհերքելի ցուցանիշը հայ լուսամիտ մատենագրերի    որոնող,    ստեղծագործող  մտքի։
 
Ա. Աբրահամյան, Հայոց գիր և գրչություն, Ե., 1973, էջ 225-244:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298916
  • Բոլոր այցելուները: 26091
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 164.132.162.155
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52