Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Տաճար և եկեղեցի տերմինների շուրջ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

         Քրիստոնեության տարածումը և զարգացումը, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում, ուղեկցվել է մի ամբողջ շարք շենքերի և շինությունների երևան գալով, որոնք ծառայել են որպես պաշտամունքային ծիսակատարությունների անմիջական վայր (բազիլիկ, եկեղեցի, կաթողիկե, մատուռ, վկայարան և այլն) և կամ՝ նպաստել պաշտամունքին, կատարել ուղեկցող դեր (գավիթ, ժամատուն, զանգակատուն, գրատուն, նշխարատուն, սեղանատուն և այլն)։
         Պաշտամունքային կառույցների բազմապիսի տիպերի առաջացումը լեզուն հարստացրել է նոր տերմիններով, որոնցից յուրաքանչյուրն այս կամ այն չափով գաղափար է տալիս կառույցի տիպաբանական, դերառական, նաև հորինվածքային հատկանիշների մասին։ Խնդիրը փոքր-ինչ այլ է տաճար և եկեղեցի տերմինների վերաբերյալ, որոնց տակ հասկացվող կառույցների ըմբռնման հարցում չկան հստակություն, սահմանազատում և տարբերակում։ Պաշտամունքային նույն կառույցը՝ անկախ տիպից, ժամանակից և հորինվածքից, մի դեպքում անվանվում է եկեղեցի, մյուս դեպքում՝ տաճար, կամ՝ ինչպես եկեղեցի, այնպես էլ՝ տաճար։
           Արդյո՞ք հոմանիշներ են այդ տերմինները, կարո՞ղ են անկաշկանդ փոխարինվել մեկը մյուսով, թե՞ տարբերվում են միմյանցից ինչ-ինչ հատկանիշներով։
           Հանրահայտ է, որ թե՛ տաճարը և թե՛ եկեղեցին կրոնական պաշտամունքային շինություններ են։ Դրանք գրեթե նույն կերպ են մեկնաբանվում բառարաններում։
            Տաճար - Աստծո տուն և բնակարան, կուռքերի մեհյան, Քրիստոսից հետո՝ ամենայն եկեղեցի կամ մատուռ, կրոնական ծեսերին և արարողություններին
ծառայող պաշտամունքային շինություն, անտիկ շրջանում՝ հեթանոսական աստվածների տուն, կռատուն։

          Եկեղեցիհավատացյալների ժողովատուն, տաճար, աղոթարան, սրբարան, քրիստոնեական դավանանքի պաշտամունքային շենք, ժողովարան, վկայարան, կաթողիկե, վանք։                               
           Տաճար տերմինն իր նախաստեղծ վիճակով ուղղակիորեն կապված է հեթանոսական կրոնի հետ՝ որպես նրա ծիսական տուն, կուռքերի մեհյան։ Այն սերվել է հին պարսկերենից, տաճարա՝ նշանակել է պալատ, ապարանք։ Ծառայել է նաև որպես հասարակական ժողովների, հանդիսությունների անցկացման վայր, ունեցել է մեմորիալ նշանակություն։ Հանրահայտ է վաղագույն տաճարային շինությունների նախաստեղծ հորինվածքը, որ ներկայացնում է սյունաշարային տարբեր համակարգերով պատած երկայնական ձգված կառույց՝ բազմաթիվ օրինակներով հայտնի Հին աշխարհի երկրների՝ Եգիպտոսի, Միջագետքի, Հունաստանի, Հռոմի պաշտամունքային շենքերի, նաև մեր Գառնիի ճարտարապետությունից։
          Քրիստոնեական կրոնի հաստատման ժամանակ հեթանոսական պաշտամունքի շինությունները փակվեցին, վերացվեցին կամ վերակառուցվեցին (Ագաթանգեղոս, Աեբեոս), հարմարեցվելով կրոնական նոր գաղափարախոսության գործառնական պահանջներին և գեղարվեստական ըմբռնումներին։ Ատացվում է, որ հեթանոսական տաճարի հորինվածքը մերժվեց քրիստոնեության կողմից, սակայն անվանումն անցավ նրա պաշտամունքի շենքերին։
         Տաճար և եկեղեցի տերմինների իմաստային մերձեցումը, ընդհանրացումը ի սկզբանե՞ է, թե՞ հետագա ժամանակների արդյունք։ Պարզվում է, որ հայ պատմագրության մեջ առկա է այդ տերմիններիկիրառման որոշակի տարբերակում։ Հատկապես վաղ շրջանի պատմիչների մոտ (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ, Ղազար Փարպեցի, Սեբեոս, Մովսես Կաղանկատվացի և ուրիշներ) այդ տարբերակումը հստակորեն արտահայտված է  հեթանոսական և քրիստոնեական պաշտամունքի շինություններից յուրաքանչյուրն անվանելով տվյալ պաշտամունքին հատուկ տերմիններով։ Եկնղեցին՝ որպես պաշտամունքի կառույց, տաճար անվանելու օրինակներ հայ վաղ պատմագրության մեջ չեն հանդիպում։ Նման օրինակներ հայտնի չեն նաև վիմական արձանագրություններում, որոնք, կարծում ենք, տերմինների իմաստային նշանակության ամենահավաստի և հուսալի աղբյուրն են։ Գրանցում քրիստոնեական պաշտամունքի բոլոր կառույցներն էլ անվանված են քրիստոնեությունից որդեգրած անուններով՝ հիմնականում եկեղեցի, նաև կաթողիկե, մատուռ, վկայարան, վանք և այլն։ Դրանում կարելի է համոզվել մի շարք հանրահայտ հուշարձանների (Մաստարա, Բագարան, Մրեն, Բագավան, Կարմրավոր, Թալին, Ալաման, Արուճ, Աթենի Սիոն և այլն) արձանագրությունների օրինակով։
            Հայ հին մատենագրության-վիմագրության մեջ (Կոմիտաս կաթողիկոսի 618 թ. արձանագրությունում կամ Մաստարայի արձանագրություններից մեկում) տաճար տերմինի գործածության առանձին դեպքերում նկատի են առնվում պաշտամունքային կառույցի ոչ թե ուղղակի, այլ փոխաբերական իմաստը՝ որպես Քրիստոսի սուրբ վկաների ապարանք, շքեղ բնակարան, աստվածային տուն, փառքի տաճար, սրբության տաճար, խորհուրդների տաճար և այլն։
         Տաճար տերմինի այլիմաստ կիրառությունը Վե րածննդի տեսաբանների կողմից՝ որպես «մեկուսացված, ամբողջական կառույց, կոթող», նշում է Ա. Զարյանը. «Քրիստոնեության վաղագույն շրջանում էկլեզիա (եկեղեցի) ասելով հասկացվել է հավատացյալների համայնք և փոխաբերական իմաստով նույն անվանումով կոչվել է շենքը, որն ընկալվել է որպես ծիսակատարությունների վայր և հավաքատեղի... Տաճար արտահայտությունը պարունակում է կոթող հասկացությունը, գերմաներենի Մալ իմաստով, որը հավատքի նշանաբան է, իսկ եկեղեցին գործառական է և խորհրդանշան անշուշտ առավել չափով»։
           Տաճար և եկեղեցի հասկացությունների տարբերակման առումով ուշագրավ են մի շարք արձանագրություններ (Բագնայր, Ուշի), որոնցում այդ տերմինները, կիրառված լինելով համատեղ, գաղափար են տալիս դրանց տակ հասկացվող շինությունների տարաբնույթ ըմբռնման մասին։
            Հետագայում աստիճանաբար ընդլայնվել է տաճար տերմինի կիրառման շրջանակը, իսկ նոր ժամանակներում գրեթե վերացել է տաճար և եկեղեցի տերմինների կիրառման տարբերակումը։ Տաճարը՝ որ պես պաշտամունքային շինության անվանում, կարծես ստացել է համապարփակ, համապիտանի, բազմիմաստ նշանակություն։ Այդ տերմինով են հաճախ անվանվում նաև կրոնական տարբեր դավանանքն րի և դւավանական ուղղությունների պաշտամունքային շենքեր։
          Մեզանում սակավ է օգտագործվում կաթողիկէ տերմինը, որով անվանվում են ազգային մայր եկեղեցիները, կաթողիկոսությունների, թեմերի գահանիստ եկեղեցիները։ Ավելի հաճախ օգտագործվում ե( Անիի Մայր տաճար, էջմիածնի Մայր տաճար, Թալինի Մայր տաճար, քան թե՝ Անիի կաթողիկե, Էջմիածնի կաթողիկե, Թալինի կաթողիկե, թեպետ վերջի ներս էությամբ և իմաստով ավելի հարազատ են՝ տեղին և կիրառման առումով հարմար։
       Կարելի է քրիստոնեական վկայարանն անվանել մեհյան, կամ քրիստոնեական եկեղեցին՝ մզկիթ Իհարկե՝ ոչ։ Ինչպե՞ս կարելի է մի կրոնի պաշտամունքային կառույցը կոչել մեկ այլ կրոնին հատուկ անունով։ Իսկ ինչո՞ւ տաճար տերմինի կիրառման ժամանակ չի գործում այդ նույն տրամաբանությունը
       Հատկապես մասնագիտական գրականության մեջ տաճար և եկեղեցի տերմիններն օգտագործվոււ՝ են միանգամայն ազատ, անկաշկանդ և առանց խտրության։ Նույն հուշարձանը մի դեպքում անվանվում է եկեղեցի, մի այլ դեպքում՝ տաճար։ Կամ՝ նույն դարաշրջանին պատկանող նույնատիպ հուշարձաններից մեկն անվանվում է տաճար, մյուսը՝ եկեղեցի։ Ինչո՞ւ Երերույքի տաճար, Քասաղի տաճար, Զվարթնոցի տաճար, բայց Աշտարակի Ծիրանավոր եկեղեցի, Եղվարդի եկեղեցի, Գագկաշեն եկեղեցի և այլն։                 Բերվւսմ և այլ օրինակներում տերմինների տարբերակման մեյ դժվար է տեսնել որևէ տրամաբանվածություն, չափանիշների կամ հատկանիշների հաշվի առնում։                       Այնուամենայնիվ, դրանց կիրառման ենթաւոեքստում կարելի է նշմարել ինչ-ինչ սահմանագծումներ։
           Եկեղեցի են անվանված բացառապես վաղ քրիստոնեական պաշտամունքի հուշարձանների՝ միանավ դահլիճները (Կառնուտ, Ջարջառիս, Լեռնակերտ), բազմախորան հուշարձանները (Եղվարդի Զորավար, Իրինդ  Արագած), խաչաձև գմբեթավոր փոքրաչափ կառույցները (Կարմրավոր, Լմբատ, Թալին, Արտաշավան), IX-XI դդ. պաշտամունքի հուշարձանների մեծ մասը, , XII-XIV/ դդ. գրեթե բոլոր պաշտամունքային կառույցները, այն հուշարձանները, որոնք շրջանառվում են քրիստոնեական սրբերի կամ սրբացած հասկացությունների անուններով (Առաքելոց, Փրկիչի, Ս. Աստվածածին, Ս. Հովհաննես), ուշմիջնադարյան բոլոր պաշտամունքային կառույցները։

        Տաճար են անվանված գլխավորապես վաղմիջ նադարյան՝ հատկապես Զվարթնոցի, Ավան-Հռիփսի–մեի, Բագարանի և այլ կենտրոնագմբեթ հորինվածք ունեցող կառույցները, սրբագործված վայրերում գտնվող հուշարձանները (որոնց նախապատմությունը կապված է հեթանոսական կրոնի հետ՝ տեղում եղել է մեհյան, վայրը հայտնի է հեթանոսական ավանդույթներով, ունեցել է առասպելական-դից բանական հենք), նշանակալից, հանրահայտ, ազգային հնչողությամբ կառույցները, նյութական մշակույթի գլուխգործոցները։
        Աննշան տարբերություններով այդ ձևով են ներկայացված պաշտամունքային հուշարձանների անվանումները հայ ճարտարապետության պատմությանը վերաբերող գրեթե բոլոր աշխատություններում, հանրագիտական, տեղեկատվական և այլ հրատարակություններում։
       Դժվար չէ նկատել, որ եկեղեցի և տաճար տերմինների կիրառման նկատառումները չեն թելադրված հիմնավոր կռվաններով, հեռու են պատճառաբանվածությունից, չեն կարող հիմք տալ այդ տերմինների և դերի և կիրառման վերաբերյալ որևէ լուրջ ընդհանրացման։ Մինչդեռ դրանց իմաստային հստակեցումը և կիրառման շրջանակի սահմանումն ունեն իմացաբանական և գործնական կարևոր նշանակություն։
      Լեզվի զարգացման օրինաչափ երևույթ է, երբ որևէ բառ, տերմին ընդլայնում է իր իմաստային գործառնության ոլորտը՝ դառնալով նույնիմաստ գոյոււթյուն ունեցողների հոմանիշը, ձեռք բերելով նոր քւճասւո։ Սակայն դա կատարվում է պատճառաբանվսծ, որոշակի շրջանակներում և կանոնակարգված է լեզվական օրինաչափությամբ, ինչը չի կարելի ասել տաճար տերմինի իմաստային սահմանի ընդլայնման վերաբերյալ։
        Տաճար տերմինը եկեղեցի տերմինին զուգահեռ, ոպես քրիստոնեական պաշտամունքի կառույցի ֊նվանում, թեպետ տարածում ստացել է, այնուամենայնիվ հեռու է դրան համարժեք լինելուց։ Ավելին՝ տաճար տերմինի գործառնության ուսումնասիրությունից երևում է, որ քրիստոնեական պաշտամունքի ւառույցին տաճար անվանելը (իմա՝ տաճար տերմինի իմաստային ընդլայնումը) արհեստական է, չի բխում հայոց բառային ֆոնդի և լեզվական զարգացման բնականոն ընթացքից, այլ ավելի շուտ անհաշվենկատ և ազատ կիրառման արգասիք է։
         Հանրահայտ է տերմինաբանության կանոնակարգման սկզբունքը, մեկ հասկացությանը՝ մեկ բառ (կամ բառակապակցություն), որի համաձայն, հնարավորին^ վերացվում են տերմինային զուգահեռությունները։
          Եթե առաջնորդվենք այդ սկզբունքով և նկատի առնենք տաճար և եկեղեցի տերմինների կիրառման կանոնակարգման կարևորությունն ու անհրաժեշտությունը, հատկապես ճարտարապետական կրթության համակարգի, մասնագիտական, բառարանագրական, հրատարակչական և այլ բնագավառների համար, ապա խնդրի լուծման տեսանկյունից, կարծում ենք, ընդունելի պետք է համարել ստորև բերվողը։
           Քանի որ տաճար տերմինն իր նախաստեղծ վիճակում վերաբերել է հեթանոսական կրոնի պաշտամունքի շինություններին, մինչև նոր ժամանակները գրեթե անաղարտ ձևով կիրառվել է իր կոչմանը հարիր, և հետագայում կիրառման շրջանակների ընդլայնումը չի իմաստավորված, նպատակահարմար է այսուհետև էլ գրական հայերենում, եթե խոսքը վերաբերում է քրիստոնեական պաշտամունքի կառույցներին, դրանք անխտիր կոչել այդ պաշտամունքին հատուկ անուններով՝ եկեղեցի (Զվարթնոցի եկեղեցի, Հռիփսիմեի եկեղեցի, Օձունի եկեղեցի, Բագարանի եկեղեցի), կաթողիկե կամ Մայր եկեղեցի (Անիի կաթողիկե - Անիի Մայր եկեղեցի, էջմիածնի կաթողիկե - էջմիածնի Մայր եկեղեցի, Գանձասարի կաթողիկե - Գանձասարի Մայր եկեղեցի) և այլն։ Տաճար տերմինը կկիրառվի հիմնականում իր նախաստեղծ նշանակությամբ՝ որպես հեթանոսական կրոնի պաշտամունքի կառույցի անվանում (Աշտիշատի տաճար, Գառնիի տաճար, Երիզայի տաճար)։ Այն, անշուշտ, կպահպանի իր փոխաբերական իմաստը (սրբության տաճար, լույսի տաճար, փառքի տաճար և այլն), մասամբ՝ նաև որպես այլ կրոնների և դավանական ուղղությունների պաշտամունքային կառույցների ավանդական անվանում (բուդդայական տաճար, սիոնիստական տաճար, Փարիզի Աստվածամոր տաճար, Վասիլի Երանելու տաճար և այլն)։
 

Գ. Շախկյան, Ոգի գույն կերպար, Երևան, 2009, էջ 219-222:

 

 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 299004
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52