Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Օրդեր: Հոնիական և Դորիական օրդերներ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

           Հունական օրդերը, որպես սյունահեծանային կոնստրուկտիվ համակարգի ճարտարապետական մարմնավորման օրինակ, բաղկացած էր գետնա–խարիսխ-ստերեոբատեսից, կրող սյունից ե կրվող անտամբլեմենտից։ Այն ոչ միայն քարե կոն­ստրուկցիա է, այլև դրա գեղարվեստական-արտահայտչական լիարժեք համակարգ՝ մասերի պլաստիկ մշակմամբ ու ներդաշնակ համաչափությամբ։ Այն տրամաբանորեն արտահայտում Է իր բոլոր մասերի դերն ու աշխատանքը, սյուների առաձ­գական լարվածությունը (Էնտասիսի և կանելյուրների   միջոցով)    և  այլն։
         Բարակացնելով կամ հաստացնելով սյունը, ավելացնելով կամ պակասեցնելով նրա էնտասիսը կամ փոխելով խոյակի (սյունագլխի) ձևերը, ճարտարապետը հասնում էր ուժի, լարվածության, ծանրության և թեթևության արտահայտության, ( ինչպես քանդակագործը՝ մարդկային մարմնի |ձևերի   արտահայտման   ժամանակ։
        Ի   տարբերություն արևելյան    բռնատիրական երկրների  ճարտարապետության     ձևերի,    հունական ճարտարապետությունն իր ձևերով ու համաչափություններով ավելի մոտ է բնությանը և մար­դուն։ Այդ հատկանիշը առավել չափով իր արտա­հայտությունն  է  գտել    հունական     օրդերներում, որոնք   ճարտարապետական      իմաստավորության ցայտուն   օրինակ   են։
       Հունական  օրդերներում ընդգծված  է    նրանց կոնստրուկտիվ    էությունը,    մարդուն     ծառաաայելու նրանց  դերը։ Միևնույն  ժամանակ  հունական  օրդերները  բավարարում էին մարդու գեղարվեստական պահանջմունքները, շոյում նրա աչքը, պատ­ճառում  գեղագիտական   բավականություն։   Գործնական և գեղարվեստական հատկանիշների միաս­նությունը   հունական   ճարտարապետության   իրա­պաշտական  սկզբունքի հիմքն  էր  կազմում։
         Արխաիկ շրջանում հունական ճարտարապե­տության մեջ զարգանում են երկու հիմնական օրդերներ՝ դորիականը  և հոնիականը , որոնք հաջորդ դարում մշակվում և կատարելա­գործվում են ու ծաղկման շրջանում հասնում իրենց բարձր կատարելությանը։
         Դորիական օրդերը իր ձևերով ավելի պարզ է, առնական, իսկ հոնիականը՝ ավելի նուրբ, սլա­ցիկ,    հարուստ։    Վիտրուվիոսը հունական-դորիական օրդերը համեմատել է տղամարդու առնական մարմնի, իսկ հոնիականը՝ նրբակազմ և հանդեր­ձանքի ծալքերով հարուստ կնոջ մարմնի հետ։
        Դորիական օրդերի հայրենիքը բուն Հունաս­տանն էր, Սպարտան, ինչպես և Սիցիլիայի ու հարավային Իտալիայի հունական գաղթավայրերը, իսկ   հոնիականինը՝   Փոքր    Ասիան։    Ավելի ուշ, ծաղկման շրջանում նկատվում է ձգտում ստեղ­ծելու համահելլենական ճարտարապետական ոճ, զուգակցելով միմյանց հետ դորիական և հոնիա­կան օրդերների ձևերը։ Այդ արտահայտվել է միև­նույն համալիրում, նույնիսկ միևնույն շենքում՝ երկու օրդերային համակարգի համատեղ օգտա­գործման   միջոցով։
 
ԴՈՐԻԱԿԱՆ ՕՐԴԵՐ
       Դորիական օրդերի նախօրինակները կարելի է տեսնել Կրետե-միկենյան և հոմերոսյան ժամա­նակաշրջանների, ինչպես նան. Հին Եգիպտոսի ճարտարապետության մեջ։ Որպես առանձին օր­դեր այն կազմավորվում է արխաիկ շրջանի սկզբում։ Հետագայում անընդհատ կատարելագործ­վելով, իր բարձրագույն արտահայտությունն  է գտնում   Պարթենոնի   տաճարում։
        Հունական–դորիական օրդերին բնորոշ է ուժը, առնականությունը, խիստ պարզությունը, մոնու­մենտալ հանդիսավորությունն ու դեկորի զսպվածությունը ։
       Զարգացած դորիական օրդերը խարիսխ չուներ։ Սյան բարաւկացումը սկսվում էր անմիջա­պես ստիլոբատեսքւց, բայց չէր կատարվում մինչև վերջ, այլ բարձրության 1/3 մասում պան բունը ավելի ուռուցիկ էր (էնտասիս): Սյան մա­կերևույթը մշակվում էր ուղղաձիգ ակոսներով, որոնք կանելյուրներ էին կոչվում։ Նրանց թիվը 16—20   էր   լինում։
         Սյան խոյակը (սյունագլուխը) բաղկացած էր կլոր բարձիկից՝ էքինոսից և քառակուսի սալից՝ աբաքսից։ Բացի այդ, կանելյուրները ավարտ­վում էին օղակներով (1—4 հատ), որոնք վզքւկ կամ հիպոտրաքիլիոն էին (կոչվում։ Սյունից դեպի էխին անցումը մեղմացնելու համար վերջինիս տա կին նույնպես արվում էին օղակներ։
Արխիտրավը (հեծանը, մարդակը) արվում էր սկզբում մեկ, հետագայում 2—3 քարից։ Այն հեն­վում էր աբաքսի կենտրոնական մասում։ Արխիտրավը պսակվում է մի գոտով, որի վրա ֆրեզում եղած յուրաքանչյուր տրիգլիֆոսի տակ կային կաթիլաձև (գուտտավոր) ռեգուլներ։
         Ֆրիզը բաղկացած է տրիգլիֆոսներհց և մետոպեներից,  որոնց  ծագումը  Վիտրուվիոսը  կապում է փայտի կոնստրուկցիաների հետ։ Տրիգլիֆոսների դասավորությունը ֆրիզում համաձայնեց­վում էր սյուների քայլի հետ. յուրաքանչյուր սյան առանցքով դրվում էր մեկական տրիգլիֆոս։ Բա­ցառություն էր կազմում անկյունային տրիգլիֆոսը, որը գտնվում է անկյունում՝ սյան առանցքի նկատ­մամբ մի քիչ շարժված։ Վերևից տրիգլիֆոսը պսակվում է մի գոտով, որն ամբողջ երկարու­թյամբ անցնում է տրիգլիֆոսների և մետոպեների վերևով, աոաջինների վրա դեպի առաջ, իսկ երկրորդների  վրա՝ ետ ընկած։
          Քիվի սալը գտնվում է ֆրիզի վերևում։ Այն հենվում է մուտուլների (մոդուլյոնների) վրա։ վերջիններիս քայլը համապատասխանում էր տրիդլիֆոսների քայլին։ Տակի կողմից նրանք պատած են երեք շարք կաթիլներով կամ գուտտերով։ Քիվի սալն ավարտվում է ջրահավաք մասով՝ սեմայով։ Երկայնական ուղղությամբ սեմայի մեջ, միմյանցից որոշ հեռավորությամբ, թողնըվում էին ջրհորդաններ՝ սովորաբար ձևավոր­ված որպես առյուծի գլուխներ։ Սեմայի բացակա­յության դեպքում անցման մեղմացումը կատար­վում էր անաեֆիքսոսների միջոցով, որոնք ճա­կատի ամբողջ երկարությամբ ձևավորում էին կղմինդրների   միացման   տեղերը։
          Երկթեք կտուրի եռանկյունաձև երկու ճակա­տային մասերը՝ ֆրոնտոնների անկյունները նույնպես զարդարվում էին ակրոտերիոն կոչվող զարդերով, որոնց լրիվը դրվում էր միջին, իսկ կիսատները՝ երկու կողքի անկյունների վրա։ Ֆրոնտոնի միջին հարթությունը՝ տիմպանոնը, հաճախ, օր. Պարթենոնի տաճարում, պատում էին բարձրաքանդակային   հորինվածքով։
          Հունական–.դորիական օրդերը գործածական և գեղարվեստական սկզբունքների միասնության դասական օրինակ է։ Հանդիսանալով սյունահեծանային կոնստրուկտիվ համակարգի գեղարվեստա­կան մարմնավորում, օրդերը կոնստրուկտիվ դերի հետ մեկտեղ ճարտարապետական հորինվածքում ակտիվ դեր ուներ։ ճիշտ է, դորիական օրդերի որոշ ձևեր մնացուկներ էին փայտե կոնստրուկցիա­յից, սակայն փոխարինվելով քարով նրանք ավե­լի հղկվում էին, ճշտվում համաչավտւթյունները և կատարելագործվում էին։ Դրանով պետք է բացատրել սյուների միմյանցից բավականաչափ հե­ռու դասավորելը փայտե արխիտրավների դեպքում և մոտեցումը միմյանց, երբ արիխտրավները քարից էին ։
           Սկզբնական շրջանում քարի կոնստրուկցիան դղորիական օրդերում մեծ պաշարներով էր, ուստի նրա համաչափությունները ծանր էին (անտաբլեմենտի և արխիտրավի  բարձրությունը, սյուների հաստությունը): Քարի բնույթի, որպես շինանյու­թի, ավելի ճիշտ ըմբռնումը հնարավորություն է տալիս 6-րդ դարում աստիճանաբար հղկել և կա­ւոարելագործել օրդերի ձևերն ու համաչափությունը, ինչպես և ռիթմը (որը բաղկացած էր սյուների և միջսյունային տարածության հաջորդակցումից):
             Օրդերի գեղարվեստական արտահայտչակա­նությունը ընդգծվում էր նաև նրա տարբեր մասե­րի պլաստիկական մշակման միջոցով։ Այդպիսի մշակումով առանձնանում էին նրա մասերը, հարստանում լուսաստվերով, ընդգծվում կոն­ստրուկտիվ, ակտիվորեն աշխատող տարրերը։ Օրդերի տեկտոնիկական կառուցվածքի հայտնա­բերմանն ու արտահայտմանը մեծապես նպաս­տում էր նաև պոլիխրոմիայի (բազմազանության) կիրառությունը, այսինքն՝ օրդերի առանձին մա­սերի, բացի սյունից, ներկումը գույներով (գլխա­վորապես   կարմիր   և  կապույտ):
           Հնագույն շրջանում քիվերում և ֆրզների վրա լայնորեն կիրառվում էին տերակոտային գունավոր զարդաքանդակներ Տիմպանեներում և մետոպներում դրված քանդակախմբերը լրացբում և հարստացնում էին տաճարների գերղարվեստական կերպարը, նպաստում ճարտարապետական եկի գաղափարական բովադնակության բացահայտմանը:
 
ՀՈՆԻԱԿԱՆ ՕՐԴԵՐ
           Հոնիական օրդերը զարգացել է գլխավորապես Հունաստանի փոքրասիական գաղոթւենորւմ և կապված է ոչ միայն հույների, այլր Մերձավոր արևելքի
ժողովուրդների ստեղծագործական ավանդույթների հետ: Որպես  օրդեր այն կազմավորվել է մ․թ․ա․ 7-րդ դարի վերջում:
          Բնորոշ  է համաչաթությունների թեթևությամբ, ձևերի նրբագեղությամբ, վայելչությամբ ու դեկորի հարստությամբ:
          Ի տարբերություն դորիականի, հոնիական սյուն ունի փոքրասիական խարիսխ՝ ատտիկականի տարբերակներով:
          Սյուներն ավելի բարակ են, քան դորիականը: Սյան բունը պատած էր 20-24 կիսաշրջանա կամ էլիպսաձև կտրվածք ունեցող կանելյուրներով, որոնց արանքում թողնվում  էին շերտեր՝ «ճանապարհներ»:
         Սյան խոյակը իր ձևերով անմիջական կապ ունի փայտյա ենթահեծանային բարձիկների հետ:
         Ճակատային կողմից երկու խոյակներին կողքից համապատասխանում են գլանաձև, բարձիկներ։ Տարածական այս առանձնահատկությունը ստի­պել է մշակել հատուկ խոյակներ անկյուններում տեղադրված սյուները պսակելու համար։
         Միջսյունային հեռավորությունը դորիականի համեմատությամբ մեծ էր, իսկ երբ արխիտրավը Փայտից էր (ինչպես օր. Հերայի տաճարը Սամոսում), այն հասնում էր մինչև 8,5 մետրի։
         Զարգացած հոնիական օրդերի անտաբլեմենտը բաղկացած էր արխիտրավից, ֆրիզից ն քիվից։ Առանձին դեպքերում անտաբլեմենտի թեթևացման նկատառումով –բացակայում էր ֆրիզը (օր. Աթենքի Ակրոպոլսի էրեքթեոն տաճարի հարավային սյունասրահում): Արխիտրավը բաղկացած էր 3 անհավասար հարթություններից (ֆասցիներից), որոնք իրար նկատմամբ առաշ էին կարկառված։ Ֆրիզը սովորաբար հարդարվում էր բարձրաքանդակներով։ Քիվի սալը հենվում էր ֆրիզի վերևում տեղավորված ատամնաշարի վրա և պսակվում    ջրհավաք    տաշտակով՝ սեմայով  (նկ. 164)։ Արխիտրավը,   ֆրիզը ե. Քիվն   անջատվում էին կիմատիաներով։
          Արխաիկ շրձանի հոնիական տաճարները մեզ են հասել սահմանափակ թվով և խիստ ավերված վիճակում, գլխավորապես փոքրասիական գա­ղութներում։ Դրանց թվին են .պատկանում իրենց չափերով չափազանց մեծ դիպտերոսներ. Հերա­յին՝ Սամոսում, Արտեմիսինը՝ Միլետոսսոսում և. Ապոլոնինը՝ Միլետոսու.մ։ Հիշատակվածները բո­լորն էլ կառուցված են 6-րդ դարում, մարմարակերտ են։ Իրենց չափերով (55,6 4X100մ, սյունե­րի բարձրությունը՝ 17—18 մ) անհամեմատ ավելի մեծ էին, քան Սելենուտի և Պոսեյդոնիայի (Պեստումի) ՛տաճարները։ Ունենալով հանդերձ ընդ­հանրություն, յուրաքանչյուրը դրանցից հանդես է բերում   իրեն առանձնահատուկ գծերը։
          Հոնիական դիպտերոսների մասին գաղափար է տալիս Արտեմիսի տաճարը Եփեսոսում։ Նրա ձգված նաոսն իր խորը կրկնաշար սյունասրա­հով, սյուները նրբակերտ քանդակազարդ խա­րիսխներով և գեղանի խոյակներով, բնորոշ են ար­խաիկ շրջանի հոնիական օրդերի համար ։
 
Վարազդատ Հարությունյնան, Անտիկ աշխարհի ճարտարապետություն, Երևան,  1978թ. էջ 97-105:
 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298924
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52