Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Կուրվատուրա

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Կուրվատուրան (ֆր. curvatura-ծռվածություն, կորություն)  կառույցի ճարտարապետական կառույցի հորիզոնական ձևին տրված հազիվ նշմարելի մեղմ կորություն է, որը կանխելով ճարտարապետական ձևի ընկալման տեսողական աղավաղումը, աղճատումը,  միաժամանակ  այդ ձևին (Էնտազիսի հետ միաժամանակ) ինչ- որ չափով հաղորդում  է  պլաստիկ արտահայտչականություն:  Կուրվատուրան ավելի բնութագրական է օրդերային համակարգերին:

Ստիլոբատի աննշան կորության մասին խոսել է դեռևս  անտիկ դարաշրջանի  ճարտարապետության անվանի տեսաբան Վիտրուվիոսը (մ.թ.ա.I դար):Նա տաճարների արտաքին սյուշարքերի խարիսխների տեղադրման մասին գրում է, որ դրանք դրվում են պատվանդանի (պոդիումի) քիվից վերև ընթացող ստիլոբատի վրա և անմիջապես զգուշացնում է, որ ստիլոբատի վերին մակերեսը եթե բերվի ընդհանուր հորիզոնի, ապա աչքին այն կերևա գոգավոր (ներս ընկած), այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այնպես անել, որ ստիլոբատի մեջտեղում լինի հավելում` «կենտ սանդղափուլերի միջոցով» (при помоши непарных уступов, Per scamiilles impares):

Այնուհետև Վիտրուվիոսը հայտնում է, որ այդ «հավելումի» կառուցման եղանակի մասին գքրի վերջում տրվում է հատուկ գծագիր, որը, սակայն չի պահպանվել: Այդ իսկ պատճառով , Վիտրուվիոսի օգտագործած «կենտ սանդղափուլերի միջոցով» արտահայտությունը, ինչպես նշում է դեռևս Վերածննդի հեղինակներից Պալադիոն, տրվել են ամենատարբեր բացատրություններ: Սակայն կասկածից վեր է համարվել, որ «կենտ սանդղափուլերը» հանդիսանում են ստիլոբատի ուռուցիկ կուրվատուրայի (հազիվ նշմարելի կորագծի) օգնությամբ հորիզոնականների թվացող ճկվածքի կոմպեսացիայի միջոց:

Կուրվատուրայի երևույթը առկա է նաև Գառնիի անտիկ տաճարում, որը և հայտնաբերել է Ա. Սահինյանը` տաճարի վերականգման ժամանակ:
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 299007
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52