Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Էնտազիս

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Էնտազիսը (հուն. ἔντασις, éntasis-ձգվածություն) ճարտարապետական հնարք է, սյան տրամագծի սահուն փոփոխություն, որը  ինչպես նաև կուրվատուրան, օրդերային ճարտարապետության մեջ օգտագործել են կառույցը առավել արտահայտիչ դարձնելու համար : Էնտազիսը նաև թույլ է տալիս խուսափել սյունաձողը գոգավոր ընկալելու տեսողական խաբկանքից:

Էնտազիսի դեպքում, սյունաձողը (բուն-ֆուստ) խարիսխից սկսում է սահուն աննկատ հաստանալ, որն առավելագույնին է հասնում 1/3 մասում: Այնուհետև, մինչև խոյակ բարակում է, ընդ որում սյան  վերին (խոյակի մոտ) հատվածի  տրամագիծը ավելի փոքր է լինում, քան ներքևի (խարիսխին մոտ)  հատվածը:

Էնտազիսը Գառնիի տաճարում

Էնտազիսը առկա է նաև  հոնիական օրդերային համակարգով կառուցված Գառնիի տաճարում: Գառնիում սյան ներքևի տրամագիծը հավասար է 0,692 մ․, իսկ դեպի վեր աստիճանաբար մեծանալով, սյան ներքևից հաշված 1/3 բարձրության վրա այն դառնում է 0,704 մ, ապա  սկսվում է նորից նվազել՝ խոյակի տակ կազմելով 0,628մ: 

Գառնիի տաճարի տվյալները վերցված են  Ա․ Սահինյանի  «Գառնիի անտիկ ճարտարապետությունը»  աշխատությունից:

 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 299003
  • Բոլոր այցելուները: 26095
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52