Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

ԷՐԵԲՈՒՆԻ-ԱՐԻՆ ԲԵՐԴ

Էրեբունիի հայտնաբերման պատմությունը
          Էրեբունի քաղաք -ամրոցի ավերակները գտնվում է Երևանի հարավ-արևելյան մասում՝ Նոր Արեշ և Վարդաշեն  թաղամասերի միջև տեղակայված Արին բերդ բլուրի վրա:
       Էրեբունի քաղաքանունը Վանի հայոց թագավորության սկզբնաղբյուրների մեջ առաջին անգամ հանդիպում է Վանի Ս. Սահակ եկեղեցում հայտնաբերված կոթողի բնագրում՝    սրա 15-րդ տողում URUEr-bu-ni  ձևով. Քաղաքը կառուցվել է Մենուայի որդի Արգիշտին:  Այս կարևոր հաղորդումը բառացիորեն կրկնվել է Խորխորյան տարեգրությոն II սյունակի 33-րդ /վնասված/ տողում, ինչպես պարզվում է այս երկու, մասմաբ կրկնօրինակ արձանագրությունների համեմատությունից:
             Էրեբունի անվան այդ միակ հիշատակությունը, սակայն, ժամանակին առանձնապես չգրավեց մասնագետների ուշադրությունը, քանի որ նրա տեղը մնում էր անհայտ:
1879 թվականին Նորք գյուղի բնակիչ Պապո Տեր-Ավետիսյանը Արին բերդ բլուրի ստորոտում գտնվող իր հողամասում գտնում է, անշուշտ, բլուրից գլորված, մշակված բազալտի մի բեկոր: Քարի մի կողմի սրբատաշ լինելը և վրան անծանոթ սեպաձև ուղիղ գծերը գրավում են գյուղացու ուշադրությունը: Նա ծանր քարը բերում է իր տուն և պահում սրբությամբ:
         Այդ քարը մասնագետների ձեռքը ընկավ միայն 15 տարի անց: 1894 թվականին այն ձեռ բերեց ռուս հնագետ Ա. Ա Իվանովսիկն, ով հետաքրքրվեց քարի պատմությամբ և սկսեց հետազոտել բլուրը: Դիտումների ժամանակ նրա ուշադրությունը գրավեց բազմաթիվ լավ մշակված քարեր, կարմրած խոտերի կողքին առկա կավե իրերի մնացորդները: Դա հնագույն ժամանակներում բլուրը բնակավայր լինելու ապացույց էր: Այդ սեպագիր քարի արձանագրության վերծանությունը կատարեց երևելի արևելագետ-սեպագրագետ Նիկոլսկին՝ «Արգիշտին, որդին Մենուայի, այս Արի-ն կառուցեց 10100 կապ-ից»: Մինչ արձանագրության գտնվելը, այդ բլուրը հնուց իր հայերեն, բայց անհասկանալի անունն ուներ՝ Արին բերդ, որը բառացի կնշանակի արյունահոս բերդ, որից էլ թուրքերենով, բառացի թարգմանված էր Կանլի թափա: Եվ ահա անվանի հայագետ Մ. Հասրաթյանը գրում է, որ Արին բերդը գուցե կապ չունի արյունոտ ինչ որ դեքերի հետ, այլ հնուց հայերը պահպանել էն Արի բառը, որը հիշատակվում  է արձանագրության մեջ: Իսկ ինչ է նշանակել Արի-ն,: Արի-ներ կառուցել են նաև Վանի թագավորության հաջորդ արքաները, ընդհուպ մինչև Ռուսա 2-րդ:
            Նիկոլսկին այն թարգմանել է բերդ, իսկ կապի-ն քար, այսինքն կստացվի Արգիշտին կառուցել է բերդ 10100 քարից: Հետագայում սեպագրագետները վերծանությունը այլ կերպ կատարեցին՝ Արին թարգմանելով հացի շտեմարան (ամբար), իսկ կապի-ն հացահատիկի չափ (կոտ, սայլ, դեզ, հատկապես կապիճ): Բայց հետագա ուսումնասիրությունները /Մ. Հասրաթյան, Մ. Իսրայելյան/  ցույց տվեցին, որ դժվար թե հզոր արքաները հպարտանային շտեմարաններ կառուցելու համար և արժան համարեին հիշատակելու դրանց մասին, կամ պետության մայրամուտին կառուցեին նորանոր շտեմարաններ, քանզի նախորդները բավական էին, մինչդեռ պաշտպանական կառույցների կարիք միշտ էլ զգացվում է: Ասել է թե Արի-ն հավանական է իրենից ներկայացնում է ռազմական կառույց՝  պարիսպ, զորանոց :
          Երկարատև ընդմիջումից հետո, Արին բերդը մասնագետների ուշադրության կենտրոնում հայտնվեց  միայն 1950 թվականին, երբ սկսվեցին սիստեմատիկ պեղումները: Պեղումների արդյունքները երկար սպասեցնել չտվեց, արդեն նույն թվականի ամռանը հետազոտական աշխատանքների ժամանակ հայտնաբերվեց 2 սեպագիր արձանագրություն, որոնցից մեկը հաղորդում էր Էրեբունի բերդ-քաղաքի կառուցման մասին:
Էրեբունիի կառուցման ժամանակը
շարունակելի....
 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 498881
  • Բոլոր այցելուները: 41984
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 292
  • Ձեր IP-ն: 54.81.76.247
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52