Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Ժամ և ժամանուններ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Հին հայերենում օր բառը նշանակել է գիշերը և ցերեկը միասին, ինչպես ռուսերենում сутка  բառը, իսկ դրա մասերի համար ունեցել ենք  տիւ և գիշեր բառերը։

Օրը բաժանվել է 24 մասի, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր անվանումը։ Տոմարագիտական աշխատությունների մեջ սովորաբար բեր­վում է օրվա 24 ժամանունների ցանկը, սակայն այսպես ասած, ստանդարծացված ձևերով.

Այգ, Ծայգ, Զօրացեալ, Ճառագայթեալ, Շառաւեղեալ, Երկրատես, Շանթակոդ, Հրակաթ, Հուր Փայլեալ, Թաղանթեալ, Արագոտ, Արփող, Խաւարակ, Աղջամուղջ, Մթացեալ, Շաղաւօտ, Կամաւօտ, Բաւական, Հաւթափեալ,   Գիզակ,   ԼուսաճեմԱռաւօտ,   Լուսափայլ, Փայլածու։

Ուսումնասիբությոլնը   ցույց   է   տալիս,   որ   կան   նաև   տարբեր   անվա­նումներ  և   նույն   անվանումների   տարբեր   գրչություններ։   Այսպես,   Շիրակացին ունի՝ Շանթակալ  փխ,  Շանթակող,  Հուր  թափեալ փխ,  Հուր փայլեալ, Առաւար  փխ. Արագոտ, Հաւթափեալ    փխ. Խօթափեալ, Փայլածամն փխ. Փայլածու, իսկ նույն հատվածը մի այլ ձեռագրում ունի. Այգծագեալ, Զօրացեալ,  Շառաւեղ,   Երկրատես,   Շանթակողմ,  Հրակաթ,   Հուր կաթեալ, Թաղարթափնալ, Տարափ,  Տարափող, Գիշերակ, Աղջամղշակ,   Բաւանդակ, ԽուժակնԴազակն, Կատաղատես,  Լուսաճեմ, Խըսնձակ,  Համառօտ,   Փողահար, Հետազաւտ,  Կաքաւող,   ընդամենը     23   ժամ անուն,     ինչպես     և գրում է Ա. Աբրահամյանը, սակայն եթե առաջին անունը՝ Այգածագեալ, բաժանենք  բաղադրիչների,   կստանանք  երկու   անուն՝   Այգ     և   ծագեալ,   որով կունենանք   24   անուն։    Միջնադարյան   աղբյուրներում   կան   նաև   որոշ   անունների այլ տարբերակներ, ինչպես՝ Զայրացեալ փխ. Զօրացեալ, Շառաւեղ  փխ.  Շաաւիղեալ,   Գիջակ  փխ.     Գիզակ,   Լուսակն,     Լուսացայ,   փխ. Լոաաճեմ։   Բացի  դրանից, ինչպես  պարզորեն  երևում է,   գիշերային  ժամե­րի երկրորդ անունների մի  մասի   կարգը ձեռագրում խախտվել է,  որի հե­տևանքով,   օրինակ,   Լուսաճեմ-ը   ընկել   է   7-րդ  տեղը   (Հաւթափեալ-ի   տե­ղը),   Դազակը՝ 5-րդ,  բայց պետք  է  լինի 8-րդ  տեղում  (Գիզակ-ի   տեղը), և այլն։ Այս տեղափոխությունները կատարելով և մի կողմ թողնելով գրչագրական   տարբերակները     (օր.    Շառաւեղեալ—Շառաւիղեալ)՝      բերում ենք  ժամանունների հետևյալ ցանկը։

 

ՑԵՐԵԿԱՅԻՆ ԺԱՄԵՐ

1. Այգ

2. Ծայգ,   Ծագեալ

3. Զօրացեալ , Զայրացեալ

4. Ճառագայթեալ

5.Շառաւեղեալ/Շառաւիղեալ, Շաղաւեղ

6. Երկրատես

7. Շանթակալ, Շանթակող, Շանթակողմն

8. Հրակաթ

9. Հուր փայլեալ, Հուր թափեալ, Հուր կաթեալ

10. Թաղանթեալ, Թաղարթափեալ

11.Արագոտ, Առաւար, Տարափ

12. Արփող, Տարափող

 

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԺԱՄԵՐ

1.  Խաւարակ, գիշերակ                         

2.   Աղջամուղջ,   Աղջամղջակ                

3.Մթացեալ, Բաւանղակ                      

4.   Շաղաւօտ,  Խուժակ                            

5.  Կամաւօտ, Համառօտ                        

6.   Բաւական, Կատաղատես

7.  հաւթափեալ, Հաւթափեալ

8.  Գիզակ, Գիջակ, Դազակ

9,   Լուսաճեմ,   Լուսակ, Լուսագայ

10.  Առաւօտ,  Փողահար

11.   Լուսափայլ, Հետազօտ

12.   Փայլածու,   Փայլածումն,   Կաքաւող

 

        Հարց է, թե այս ժամ անունները հին ժամանակների՞ց են գալիս, թե միջին դարերում են հորինվել։ Այն փաստը, որ բազմաթիվ ժամեր ունեն երկու, նույնիսկ երեք անուններ, ցույց է տալիս, որ դրանք ուշ շրջանի հորինվածքներ են և ոչ թե հին ժամանակներից, ասենք՝ Բուն տոմարի սկզբնավորման ժամանակներից Ժամերին տրված անվանումներ, ինչպի­սիք են, օրինակ, ամսանունները։ Բանն այն է, որ հնուց եկող անունները՝ սերնղից սերունդ անցնելով, որպես ընդհանուր կանոն, «բյուրեղանում» են, դառնում ավանդությամբ սրբագործված և անձեռնմխելի, անփոփարինելի անուններ, մինչդեռ ուշ շրջանում, որևէ գիտունի հորինածին մի ուրիշ գիտուն հակադրում է իրենը, ինչպես որ այժմ էլ շատ հաճախ ար­վում է տերմինաշինության մեջ։ Կարևոր փաստարկ է նաև այն, որ այղ անվանումներից ոչ մեկը գործածված չէ V—VI դարերի մատենագրության մեջ։ Ավելին, այն անվանումները, որոնք որպես սովորական բառեր (ինչպիսիք են, օրինակ, այգ, շառաւեղ, հուր, զօրանալ, զայրանալ և այլն), չեն գործածվել (օր, Շանթակող, խաւթափեալ, դազակ և այլն), նոր Հայկազեան բառարանում և Արմատականում տեղ չեն գտել, թեև առաջինը ժամ   բառի   տակ  բերում   է   ժամանունների  լրիվ   ցանկը։   Եվ վերջապես, ցերեկվա և գիշերվա 24 ժամերն անուններով կոչելու համար անհրաժեշտ է, ամենից առաջ, ճշգրիտ ժամաչափություն, մինչդեռ մարդկությունը դրան ՛հասել է ոչ շատ վաղ ժամանակներում։ Արևի ժամացույցը (գնոմոնը) թեև շատ հին պատմություն ունի, բայց նրանով գիշերվա (ինչպես և ամպամած օրերին) ժամերը որոշել հնարավոր չէ։ Ջրի ժամացոլյցր նույնպես թեև վաղնջական ժամանակներից է օգտագործվել, բայց բա­վականաչափ ստույգ չէ, իսկ ավազի ժամացույցը, ինչպես ենթադրվում է, գործադրվել է մ. թ. VIII դարից։ Այս բոլորին պետք է ավելացնել, որ Հայկազյանի հեղինակներն էլ գտնում են, որ այդ անվանումները առան­ձին հեղինակների հորինվածքն են։ Ժամն է «Բաժանումն րոպէից ի սկըզբան տուընջեան և գիշերոյ, յառանձին անուանս յորջորջելով ըստ կամի, զորս և մեկնաբանելն է ըստ հաճոյս վերծանողաց»։ Ավելի խիստ է արտահայտվել Ղ֊ Ալիշանը՝ գրելով. «Սոսկ իմաստասիրի կամ իմաս­տակի մի գրչով հնարված երևին այն անվանք որ հիշված են և ի բառագիրս ինչն պարզապես ժամուց բնական միջոցին պատշաճել ուզած (ոչ շատ հաջող)»։ Այսպիսով, հենվելով մեր նշած հանգամանքների վրա և հաշվի առնելով բերված կարծիքները, գտնում ենք, Իր բերված ժամա֊նունները մ. Թ. VI—VII դարերի հորինվածքներ են։

Հիշյալ անվանումների մասին կարելի է  ասել հետևյալը։

Ցերեկվա 12 ժամ անուններից 11-ը միանգամայն բացատրելի են թե՛ իրենց կազմությամբ և թե՛ իրենց իմաստով, բացի 3-րդից՝ Ծայգ։ Այս բառը չունեն ՆՀԲ և Արմատականը, թվում է, թե աղավաղված ձև է։ Նախ­նական ձևը վերականգնելու համար ուշադրության արժանի է նույն ժամի երկրորդ անվանումը՝ Ծագեալ։ Նկատի ունենալով, որ Այգ-ը ցերեկվա առաջին ժամն է, որը նախորդում է արևածագին, ապա պետք է ընդունել, որ երկրորդ ժամն էլ արևածագի հետ պիտի կապվեր, որ հաստատվում է երկրորդ անվանումով (ծագեալ)։ Ըստ այսմ, մենք գտնում ենք, որ Ծայգ-ը նախապես եղել է Ծագ, և դա հաստատվում է Ծագեալ տարբերակով, հա­մաբանության օրենքով, ժամանակի ընթացքում առաջինի՝ Այգի ազդե­ցությամբ դարձել է Ծայգ (Այգ, Ծայգ), ինչպես որ, օրինակ, ժողովրդա­խոսակցական լեզվում ունենք սեկտեմբեր (սեպտեմբերի փոխարեն), հունրվար  (հունվարի փոխարեն),  առաջինը հոկտեմբեր,  երկրորդը փետբվաար-ի համաբանությամբ։ Հետևաբար Ծայգ-ը կարելի է համարել Ծագ–ի աղավաղված  գրչությունը։                                                                                                   

Գիշերային ժամերից 7-րդն ունի խաւթափեալ և հաւթափեալ տար­բերակները։ Կարծում ենք, որ սկզբնականը.և ճիշտն է խաւթափեալ-ը, որ նշանակում է «խաւը թափված», այսինքն՝ պատկերավոր ձևով խաւ բա­ռով է բնութագրվել գիշերվա մթությունը, և յոթներորդ ժամը համարվել է այն պահը, երբ գիշերվա խաւարն սկսում է ցրվել, թափվել։ Երկրորդը՝ հաւթափեալ-ը ամենայն հավանականությամբ կապվում է հաւ բառի հետ և նշում է հաւերի արթնանալու պահը (հմմտ. հաւախօս)։

Մյուս անվանումներից ուշադրություն են գրավում Շաղաւօտ, Կամաւօտ և Աոաւօտ բառերը, որոնց երկրորդ բաղադրիչն է աւօտ (աւաւտ). դրա մեջ էլ, ինչպես մենք ցույց ենք տվել, արմատն է աւ    :

Արփող և Տարափող տարբերակներից երկրորդը կեղծ բառ է, որ առաջացել է պարզ սխալագրությամբ, գրիչը՝ արտագրելիս, սխալմամբ գրել է   նախորդ  անունը   և   ավելացրել   դրան   հաջորդող   անվան   (արփող)   -ող մասը։

Գիզակ, Գիջակ, Դազակ տարբերակներից կարելի է ճիշտը համարել Գիջակ–ը (գէջակ), հետևաբար և բացատրել որպես խոնավության, թա­ցության ժամ (հմմտ. Շաղաւօտ)՝ կապելով լուսաբացի շաղ դնելու հետ։ Մյուս երկուսը կամ դրա գրչագրական աղավաղումներն են, կամ էլ ան֊հայտ արմատներից (գիզ /գէզ, գազ) ածանցված բառեր։                            

Արագոտ, Առաւար, Տարափ տարբերակներից երկրորդը հայտնապես Առաւաւտ   բառի  սխալագրությունն  է,   այն   էլ՝ ոչ իր  տեղում  զետեղված։

Մյուս անվանումները կամ ծանոթ բայերի դերբայական ձևեր են (զօրացեալ-զօրանալ, ճառագայթեալ-ճառագայթել ևն) կամ սովորական բառերից կազմված բաղադրյալ (ածանցավոր կամ բարդ) բառեր, որոնք իբրև բառեր բացատրելի են (օր. Շանթակալ, Հրակաթ, Խաւարակ, Լու­սակ  ևն)։

Ժամանունների բաժանումը երկու խմբի՝ ցերեկային և գիշերային, ինքնին հաստատում է, որ ցերեկն ու գիշերը հավասար ժամերի են բաժանվել։ Սա տոմարագիտությանը հայտնի բան է, ուստի և մնում է պարզել, թե օրվա որ ժամից է սկսվել ցերեկվա առաջին ժամը, և ո՞ր ժամից՝ գիշերվանը։ Քանի որ օրը երկու հավասար մասերի է բաժանվել, ապա, հասկանալի կերպով, իբրև ելակետ են ընդունվել գարնանային և աշնաանային գիշերահավասարների օրերը։ Արդ, գարնանային գիշերահավասարի  օրը արևածագը լինում է ժ. 6.37-ին, մայրամուտը՝ 18.40-ին, ցերեկվա տևողոլթյունր 12 ժ. 03  րոպե, աշնանային գիշերահավասարի օրը՝ արևա­ծագը   7,21-ին,   մայրամուտը   19.20-ին,   ցերեկվա   տևողությունը   11   ժ–  59 լապե (այս բոլորը    ժամանակակից աստղագիտական   տվյալներ  են, քաղված 1984.թ,  օրացույցից)։

Եթե ցերեկային և գիշերային ժամերի անունները զետեղենք արևածագին նախորդող ժամից (այգ ժամից) մինչ հաջորդ այգը, ապա կտեսնենք, որ ժամանունների հաջորդականությունը պայմանավորված է օրվա տար­բեր ժամանակների լուսավորվածության, աստիճանավ, ըստ որում ցերեկային ժամերն սկսվում են լույսը բացվելու ժամով, որին հաջորդում է արևածագը և տևում մինչև մայրամուտր, իսկ գիշերային ժամերր արևա­մուտից մինչև  այգը։ Ընդունված է, որ հայերն օրվա սկիզբը համարել են այգը, այսինքն՝ լույսը բացվելու պահը։ Բ, Թումանյանը դա բացատրում և հիմնավորում է այսպես. «Հայկական օրացույցր արեգակնային օրացույց է և իր կառուցվածքային սկզբունքով նման է հին եգիպտական օրացույցին։ Հայտնի է, որ եգիպտացիները ոչ միայն, տարվա, այլև օր֊վա սկիզբը կապում էին արևածագի հետ։ Սովորաբար օրվա սկիզբր արևամուտի հետ են կապել այն ժողովուրդները, որոնք ղեկավարվել են լուսնային օրացույցով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հին և միջնադարյան Հայաստանում օրվա սկիզբը համարվել է առավոտյան արևածագը»։ Ընդունելով այս բացատրությունը՝ մենք գտնում ենք, որ օրվա սկիզբ է համարվել արևածագին նախորդող ժամը, ըստ որում այգը ցերեկային առաջին ժամը, նախորդում է Ծայգին, այսինքն արևի ծագման պահին։ Պետք է նկատի ունենալ, որ այգ-ը, իբրև սովորական բառ էլ, նշանակում է լուսանալու պահը, արշալույսը, որ նախորդում է արևածագին։ Իսկ սա նշանակում Է, թե հայերի համար ցերեկվա սկիզբն Է եղել առավոտյան ժ. 5,30-ը և տևել է մինչև 17,30, որից հետո սկսվում են գիշերային ժամերը։ Գիշերային առաջին ժամն Է մայրամուտն սկսվելու պահից մինչև ավարտը 17,30-ից մինչև 18-30-ը, որին հաջորդում Է աղջամուղջը։

Հայ տոմարագիտական գրականության մեջ ընդունվում է, որ հայերր հնում ժամը բաժանել են 2 կամ 5, ապա՝ 30 մասի։ Ժամը 60 մասի, իսկ դրանցից յուրաքանչյուրն Էլ իր հերթին դարձյալ 60-֊ակյսն մասի բաժա­նումը սկիզբ է առնում միջին դարերում, իսկ րնդհանրական գործածու­թյուն ստանում՝ վերջին մի քանի դարերում, դուրս մղելով նախկին (2, 5 կամ 30 մասերի) բաժանումները։ Միջնադարյան աղբյուրներում գոր­ծածվում են աստիճան, մաս և մանրամասն տերմիններր, որոնք համա­պատասխանում են այժմյան աստիճան, րոպե  և վայրկյան տերմիններին։

Է. Աղայան, ԱԿնարկներ հայոց տոմարների պատմության, Երևան, 1986 թ. էջ 80-84:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300095
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52