Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Սանահինից գտնված գոտի-օրացույցը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

           Լոռիում, Զանգեզուրում, Դիլիջանում, Սևանի ավազանում, Երևանամ և Հայաստանի այլ շրջաններում պե­ղումներից հայտնաբերվել են բավականին թվով գոտիներ։ Դրանք սովորաբար բաժանվում են երեք խմբի։ Մի խմբում գոտիները նեղ են ու չզարդարված, երկրորդ խմբում գոտիների լայնությունը հասնում Է 5—8 սան­տիմետրի, որոնք կետազարդ են կամ հատիկազարդ։ Երրորդ խմբում զոտիներր բավականին լայն են (10–  15) և ամբողջապես ծածկված են կենդանիների, թռչունների, սողունների, մարդկանց, ռազմակառքերի, լուսատուների և երկրաչափական զանազան ձեերի նուրբ   ու բարձր  կուլտուրայով փորագրված նկարներով։
          Սովորաբար այդպիսի գոտիները բացի ծայրերի անցքերից, որոնց միջոցով գոտին ամրացվում Էր մեջ­քին., անցքեր ունեն նաև աջ ու ձախ կողմերի ստորին եզ­րերում։ Որպես կանոն դրանք ծառայել են զարդեր կա­խելու .համար։ Գոտիների մի զգալի մասի վրա ոչ մի անցք   չկա։
         Գոտիների վրա եղած նկարները սովորաբար գոտին գեղեցկացնելու, տիրոջը պատկառելի տեսք տալու նպա­տակ են հետապնդել։ Բացառված չէ նաև այն, որ որևէ կենդանիներ ու լուսատուներ՝ պատկերված են որպես պաշտամունքի   առարկաներ։
            Հայաստանի   պատմության     թանգարանում     պահ­պանվող   գոտիներից   մեկը   իր   նկարների   ու   երկրաչա­փական  ձևերի  քանակով  ու  դասավորությամբ  մյուսնե­րից   բավականին   տարբերվում   է։   Չնայած   գոտին   ընդհանուր   առմամբ    պատրաստված   է   մեծ   հմտությամբ, բայց   նրա   վրա   եղած  զարդերը   (մանավանդ     կետերը) երբեմն  տարբեր չափեր  ունեն  և խնամքով ու   կանոնա­վոր   դասավորված չեն։   Առաջին   հայացքից   տարօրինակ թվացող   այդ   երևույթը,   ինչպես   ուսումնասիրությունից պարզվեց,    բացատրվում   է   ոչ   փորագրողի անուշա­դրությամբ,   շտապողողականությամբ   կամ   թիթեղադաշտը անորոշ  պատկերներով ծածկելով,   այլ գոտու վրա  եղած նկարների,   երկրաչափական   ձևերի   ու   կետերի   քանակը պահպանելու   նպատակով։
         Այդ նշանների քանակով է որոշվել գոտու հիմնա­կան ֆունկցիաներից մեկը, որի վրա մենք հանգամա­նորեն կանգ կառնենք։ Մեր ուսումնասիրությունից պարզվեց, որ գոտին Հայաստանի այն ժամանակվա բնիկների համար   ծառայել  է  նաև  որպես   օրացույց։
          Գոտի-օրացույցը գտնվել է 1946 թվականին Ալավերդու շրջանի Սանահին գյուղում՝ հողային աշխա­տանքների ժամանակ հայտնաբերված քարարկղային տիպի   կամարածածկ   դամբարանում։
          Դամբարանը, որի լայնությունն է 2,3մ, երկարու­թյունը 2,4 մ և բարձրությունը 1,2 մ, ուղղված էր արևելքից-արևմուտք։  Նրա մեջ բացի գոտուց  գտնվել ենմարդու խիստ քաչքաչված կմախք, 12 կավաման, բրոնզե չորս ապարանջան, սարդիոնից ու շաղախց պատրաստված մեծքանակությամր ուլունքներ, բրոնզ մի քանի մատանիներ։ Դամբարանում եղել են նաև մանր ու խոշոր եղջերավոր անասունների   ոսկորներ
          Որպեեսզի   պատասխանենք   այն  հարցին,  թե  ում է  պատկան ել    այդ  դամբաբանը,   նախ   համառոտակիորեն  կանգ առնենք գտնված   իրերից     առավել   կարևորների   նկարագրության վրա։
         Կավամանները,   բացառությամբ    մեմից սովորական   են,   հասարակ   ու   անզարդ։    Պատաստված   են   բրուտի    հասոցի   վրա    և    վատ    թրծված։ ,   Իր   չափերով     ամենամեծը,      որի        բարձրությունը   34 սմ    է,     իրանի     տրամագիծը՝  35,5 սմ,    հատակի    տրամագիծը    11 սմ և  բերանի     բացվածքի     տրամագիծ ր՝ 12,4 .սմ,   սև գույնի,   ուռուցիկ   ՝ իրանով  կճուճ   Է  և   ունի   երկու   լայն,     կամարաձև   զարդարուն   ունկեր ։ Երրորդ և չորրորդ կանթերի  փոխարեն  վագրանման երկու    կենդանիների    արձանիկներ   են։ ՝ Վագրերի  ու   կանթերի    արանքներում, կավամանի   իրանի   վրա   ամրացված   են ներքևից   վեր    սողացող     օձի    վերադիր չորս   պատկերներ։      Սրանց   մարմինները   զարդարված    են    միատեսակ,    իրար    հատող  խորաքանդակ գծերով։
         Օձերի պատկերումը կճուճի վրա նրանց մեծարելու–պաշաելու նշան է։ Եվ իրոք օձի պաշտամունքը գոյություն է ունեցել շատ երկրներում։ Այսպես, Էլումում այն համարել են տան ծառա, բարիք ապահովող կենդանի։ Հնդկաստանում օձն ընդունվել է որպես սուրբ, իսկ եգիպտացիների թագավորներն ու քրմերը օձի խորհրդանիշը օգտագործում էին որպես գլխի զարդ։ Որ Հա­յաստանում էլ օձը մի ժամանակ  մեծարվել ու պաշտվել է, այդ մասին են վկայում ոչ միայն ավանդությունները (ըստ որոնց այն հարստություն, բախտավորություն ու երջանկություն Է բերում ), այլև պեղումներից հայտնաբերված իրերը։  Մասնավորապես բրոնզե ու .արծաթե ապարանջանների մեծ մասի ծայրերը վերջնում  են  օձի   գլխի պատկերով։     Օձի   պատկերներ     են հանդիպում նաև բազմաթիվ կավամանների, բրոնզե գոտիների,    կացինների,    դաշույնների   վրա։
        Դամբարանում գտնված բրոնզե չորս ապարանջան­ները պատրաստված են հաստ ու անզարդ ձողերից, որոնց տրամագծերը փոփոխվում են 6,5—9,5 սմ սահ­մաններում։ Գտնված Է նան. բրոնզե. 11 սմ երկարու­թյուն ունեցող ասեղ, որի անցքը ոտացվել Է ծայրը ծռելու միջոցով։ Հետաքրքրական է, որ նման ապարան­ջաններ ու ասեղներ են գտնվել նաև Ստեփանավանում, Կիրովականում, Շամշադինում, Աթարբեկյանում, Աստղաձորում, Գոլավինոյում, Կամոյում, Բասարգեչարում և վերաբերում  են X-IX  դարերին  (ն.   մ.  թ)։
         Դամբարանում գտնված իրերից առանձնապես ար­ժեքավոր է բրոնզե գոտին։ Այս գոտու պատկերների արևապաշտության հետ կապված հարցերը մեկնաբանված են Հ. Մնացական յանի «Արևապաշտության հետքերը Հին Հայաստանում» հոդվածում, որի վրա մենք այստեղ կանգ չենք առնում։ /Վերջինս թվայնացված է և կարող եք կարդալ այստեղ/
         Գոտու    թիթեղն    ունի 1  մմ    հաստություն,    15 սս լայնություն և .96,5 սմ   երկարություն։  Գոտու թե՛    վերին և թե՛  ստորին եզրերում կան անցքեր։  Այդպիսի  անցքեր կան  նաև ծայրերին։  Գոտու եզրագծով  տարված են  մեկը   մյուսին   կորագծով  միացված   պարուրներ։   Այդպիսի  պարույրներ   կան   նաև   կենտրոնական   որոշ      մասերում։ Կան կետեր,  եռանկյուններ ու ռոմբեր։  Գոտու վրա եղած երեք  քառանկյուններում   պատկերված   են   ձիեր։   Փորա­գրված  են  նաև  արևի,   Լուսնի,  թռչունների  պատկերներ։ Դրանք, ինչպես  նաև գոտու մյուս   փորագրումները,  կատարված են  սրածայր  գործիքով   զգույշ,  նուրբ  և բարձր որակով։
          Ձիերը պատկերված են երեք խմբով, յուրաքանչյու­րում   չորս   ձի է ։  Ոմանց   պարանոցներին      դրված   է   լուծ։ Նրանք   փորագրված   են   միատեսակ,   առանձին   դեպքե­րում  նկատվում են փոքր տարբերություններ։  Չորս  ձիու մոտ   Էլ կա ֆալուս, որից երեքը տեղավորված են կենտրո­նում,   իսկ   մեկը՝   ձախ   ծայրում։   Երկուսի   փորի   տակից կախված են պարուրաձև գծիկներ։ Երկար ու կոր պարա­նոցներով   ձիերը   նկարված   են   քառատրոփ   վազքի   ըն­թացքում։   Արանց  պոչերը  կարճ  են։   Աջ  եզրի  ձիերի   պո­չերը  ի   տարբերություն   մյուսների,   վեր   են  ցցված։   Հե­տաքրքրական   Է,    որ   հին   բաբելական   փորագրումների նման   այստեղ  ևս   սմբակները  նմանեցված  են   կեռ  մա­գիլների։
           Գոտու ձախ եզրի ետևի ձիու մեջքին փորագրված Է Արեգակ (0,9 սս տրամագծով սկավառակ, շրջապատ­ված ճառագայթներ պատկերող կետերով)։ Նման պատ­կերներ կան նաև մյուս երեք ձիերի մոտ։ Նրանցից մե­կում Արեգակը բարձրացել Է ձիու գավակից էլ վեր, երկ­րորդում ընկել է ներքև ձիու կրծքի դիմաց, իսկ երրորդը   նորից    գտնվում  է   ձիու   մեջքին։    ՝
           Ձիերը   քաշում   են   Արեգակը   տեզափոխող    արևակառքը։   Նման   պատկեր   հանդիպում   Է   նաև  մի   այլ   գո­տու   վրա։    Քառաձի    կառքով   Արեգակի    տեղափոխման մասին    բազմաթիվ   հիշատակումներ   կան   ինչպես   հայ, այնպես   էլ  այլ   ազգերի   առասպելների     և  հին   գրակա­նության  մեր  Մասնավորապես  ասված  է,  որ  ձիերը  այն չորս   աստղերն   են,   որոնք   Արեգակից   անբաժան՝   միշտ երևում են  նրա  մոտ։  Դրանց   հաճախ  տրվել  են  հատուկ անուններ։  Թե ո ՞ր աստղերն  են  դրանք  դժվար չէ կռահել։  Աստղեր բուն իմաստով չեն կարող լինել, քանի որ երկնային   սֆերայի   ու   Արեգակի   տեսանելի   տեղափոխումները իրարից բավականին տարբերվում են, և միշտ Արեգակը  իր   գիրքը  փոփոխում  է  «անշարժ»  աստղերի նկատմամբ։   Այստեղ խոսք   կարող  է լինել  միայն  մոլո­րակների   մասին;   Մոլորակներից,   ինչպես      հայտնի   է միայն   Մերկուրին   ու   Վեներան   են,   որ   Արեգակից  շատ չեն  հեռանում։  Իսկ թե ինչո ւ   երկուսի  փոխարեն  հնում նկատել  են  չորս   «աստղ»,   գա   ևս  հասկանալի   էւ   Այդ մոլորակներից  յուրաքանչյուրը   մերթ  երեում  է   արևա­ծագից   առաջ     արևելքում,    մերթ   մայրտմոտից  հետո ՚արևմուտքում,  իսկ     հաճախ   էլ   արևի     ճառագայթների շլացուցիչ լույսի տակ դրանք անտեսանելի են դառնում։ Առաջներում ենթադրվել է, որ այստեղ մենք գործ ունենք չորս .իրարից   տարբեր   երկնային      մարմինների     հետ։ Նույնիսկ հայ միջնադարյան ձեռագրերի մի մասում Վե­ներան  դիտվում  էր որպես իրարից  տարբեր  երկու լուսատու և անվանվում  միանգամայն  այլ  կերպ   «երեկոյան   աստղ»   կամ  «գիշերվար»   և  «առավոտյան   աստղ կամ   «լուսաբեր»։
          Ինչպես   մյուս   ժողովուրդները,   այնպես  էլ  Հայկա­կան  լեռնաշխարհի   հին  բնակիչները,   աստվածացնելով Արեգակը, այն չէին պատկերացնում առանց գործակալ­ների։ Բացի նշված չորս ձիերից պատկերվում ՛էին  նաև թռչուններ . մասնավորապես   ագռավը,   որը   գոտոի  վրա նկարված է անմիջապես արեգակի կողքին։ Հետաքրքրա­կան  է,   որ քննարկելով հին  հունական   դիցաբանության  մեջ     հիշատակվող     առաջին     հրաբերի       Պրոմեթեոսի ,(Pramatyus  անունը    Մ.     Ֆ.    Բոգրան       ստուգաբա­նում է  որպես   «կրակ  տանող»)  մասին  եղած կարծիքներլը, Ա, Տյումենևը գալիս է այն եզրակացության, որ նախնադարյան այդպիսի պրոմեթեոսների դերում  «...հանդես են գալիս վառ կարմիր կամ ածխի նման սև թռչուններ, նրանց սև մրրկված փետուրները վկայում են նրանց կատարած հոյարարքի մասին։ Այդպիսիներից է նախ և առաջ ագռավր»1 ։  Ագռավը հրապաշտական շրջանի խորհրդանիշ է երկնային կամքի պատգամաբեր թոչունը
         Նման բան հիշատակվում է նաև հայ դիցաթանության մեջ։ Այսպես, օրինակ, «...Միթրային միշտ ուղեկ­ցում, գործակցում են, իբրև դաշնակիցներ, արևը (Hvar, Hvard-xsaeta), «որին իր սուրհանդակ ագ­ռավի միջոցով շարունակ օգնության են հասնում, նրա ծանր ոգորումների պահին, ջրերի և բույսերի բարի ոգիները։
Այնուհետև հեղինակը շարունակում է՝ Միթրան բաց դաշտում մենամարտելով առասպելական ցուլի հետ, հաղթում է վերջինիս և նրա մեջքին նստած քշում դեպի քարայր, բայց  ցուլը չի հաշտվում իր ստրկական նոր պայմանների հետ և ազատվելու փորձ է անում։ Արևը ագռավի միջոցով հրամայում է Միթրային՝ սպա­նել անհնազանդ կենդանուն, որի  արյունից առաջանամ
է երկրի պտղաբերությունը։ Մի այլ տեղ Հուր-Միհրը փակված է հրածին քարի մեջ, ուր թառում է և «հրաբեր ագռավը»2։
         Ինչպես հին հեթանոսական աստվածներին չընդու­նելը, այնպես էլ ագռավին չարագուշակի ու ավերողի պիտակներ տալը, նրան օտարացնելն ու նրա նկատ­մամբ բացասական
1. Տյումենև Ա., Նախնադարյան կրոնը, Երևան, 1948 թ. էջ 103-104։
2. Մելիք -Օհանջանյան Կ, Միթրա-Մհերի արբանյակներն ու գործակալները։ ՀՍՍՌ ԳԱ մ Աբողյանի անվան գրականության ւինստիտուտ, Գրական-բանասիրական աշխատություններ», գիրք Ա, Երևան, 1946։
3. Ազգագրական հանդես, երկրորդ տարի, բ. գիրք, Թիֆլիս 1987 թ. էջ 219
4. Սրվանձտյան Գ. Ե, Համով-հոտով, Թիֆլիս, 1904 թ, էջ 166-167։

առասպելներ հորինելը տեղի ունե­ցան քրիստոնեության տարածումից հետո միայն։ Սա նաև մի այլ  ավանդություն, որը որոշ չափով առնչվում է գոտու վրա թռչունը արեգակին կից պատկերելու փաստի հետ։ «Երկնքում կա երեք թռչուն։ Երբ սրանցից առաջինը ձայն է հանում, բացվում է առավոտը, երկրորդը  ձայնելիս դառնում է կեսօր,  իսկ  երբ երրորդ թռչունն  է ձայնում,  մութը պատում է աշխարհը»3։

          Արեգակի կողքին նետի պատկերումը նշանակում է արևի ճառագայթներ, որոնք, ի դեպ, միշտ ներկայաց­վում   են   դեպի  ներքև,   դեպի  երկիր իշնող դիրքով։
Գոտու վրա պատկերված են նաև՝ մի այլ կարևոր լուսատուի՝ Լուսնի երկու մանգաղները, որոնք հավա­նաբար նորալուսնից-լիալուսին և լիալուսնից֊ վերջա– լոյսին իմաստն են մարմնավորում։ Հետաքրքրական է, որ այդ լուսինները փորագրված են գոտու հենց այն մասում, ուր արևը գտնվում է ամենացածր դիրքում, որ կարծես խորհրդանշում է արևի մայրամուտն ու «գիշե­րային   լուսատուի»    նրան    փոխարինելը։
          Հայկական ժողովրդական հավատալիքներում պահ­պանվել են դարավոր ասույթներ և սովորույթներ Ժուկ ու Ժամանակի վերաբերյալ, որ, մեր կարծիքով, սերտո­րեն աղերսվում են գոտու վրա եղած անվերջ կրկնվող և երբեք չընդհատվող պարուրների հետ։ Գոտու վրայի պարուրները և, ընդհանրապես, հնագիտական իրերի վրա ներկայացված    գծիկները        լրիվ   իմաստավորվում   են, երբ մենք թափանցում  ենք հազարամյակներից մեզ հասած  ասույթների   ու հավատալիքների  մեջ։  Մեր  մտքերը հաստատվում են, օրինակ,  Գ.  Սրվանձտյանի  գրի  առած դևահալած   (50   դև   սպանոլ)   արքայորդի   Պզտիկ   Միր­զայի   սխրագործություններից   մի   հատվածով.   Միրզան հանդիպում   է   Ժուկ   ու   Ժամանակին   այն   միջոցին,   երբ «Հալևոր նստեր դարի  գլուխ,  սև թելե կծիկ մը  ձեռք,  կը կծկե,   սպիտակ  թելե  ջոջ  կծիկեմ՝էլ  դրեր   կուշտ։   Կերթա .մոտ.   կը  հարցուցե։ — էդ  ինչ  կծիկներ   են.   դու  ով   ես։ —   Որդի  կասե,  ես Ժուկն ու Ժամանակն  եմ, սև. կըկծնեմ գիշեր է,  սպիտակ    կծկեմ  ցերեկ.    (ընդգծումր մերն է—Բ. ,Բ՝.  և Հ.  Մ.)  Պստիկ Միրզան  կը  տեսնայ,  որ հա հա է սև կծիկ կը խլսի. հասավ խլեց կծիկը հալեվորեն,   գլորեց   դարեն   տակ, — դե   նոր   կծկե—ասաց.     թող գիշերն, էրգննա,   ես   շատ   բան   ունիմ4»։
Գոտիները   հնում   օգտագործել    են   տարբեր   նպա­տակներով   որպես զարդ, շորերն  ամրացնելու ու հավաք պահելու   հարմարանք,    որովայնը   պաշտպանող   միջոց։ Դրանք   ունեցել  են   նաև  մոգական   նշանակություն,   ծա­ռայել   են  որպես  առարկա,   որը  զերծ  է  պահում  չարից, ապահովում է հաջողությունը,  և այլն։   Ւնչպես  նշեցինք,  ներկա գոտին նաև օրացույց է։  Նրանում արտահայտված են արևադարձային  ու լուսնային  տարին,  եղանակները, ամիսը,  շաբաթը  և   այլն։   Նման հարցերով,  ինչպես  նաև կրոնական   զանազան   ծիսակատարությունների     ժամա­նակների  կարգավորմամբ   կարող էին   զբաղվել  ոչ բոլո­րը։  Այդ պարտականությունները կատարում էին հատուկ մարդիկ՝  քրմապետները,     որոնք       հաճախ     նաև     ցեղի .առաջնորդներն էին։  Այստեղից ՛էլ հետևում է,  որ  գոտին պատկանելիս   է  եղել  քրմապետի։   Այդ  մասին   են   վկայում  նաև՛ դամբարանում   գտնված  մյուս  իրերը։
Անկասկած ուշադրության արժանի է, որ գոտի պատրաստողը քաջ ծանոթ է եղել ոչ միայն օրացուցա­յին հաշվումներին, երկնային մարմինների և մասնա­վորապես արևի ու Լուսնի տեսանելի շարժումներին, այլև իր, ժամանակի դիցաբանությանն ու կրոնական գրվածք­ներին։
        Այստեղ մենք նկարագրեցինք գոտու վրա պատկեր­ված նկարների իմաստը։ Այժմ անցնենք գոտու՝ որպես, օրացույցի   օգտագործման   ուսումնասիրությանը։
 
 
*******************
Գոտու վրա կան հետևյալ քանակությամբ նկարներ՛ ու   երկրաչափական    ձևեր.
1. Ձիերի 12 պատկեր, բաժանված երեք խմբի (յու­րաքանչյուրում՝   չորսականի)
2.   Լուսնի  երկու  պատկեր,   որոնց  շուրշը   դրված  են 14-ական   կետ։
3.  Եռանկյուններ,   թվով  27   հատ։
4. Գոտու շուրջը, ինչպես նաև կենտրոնական շրջաններում կան մեկից մյուսն անցնող 236 մեծ պարուր և 118 կետ (որոնցից երկուսը փոքր պարուրներ են)։ Ընդամենը   354   պարուր   ու   կետ։
 5, Գոտու լայնությամբ կան ռոմբեր, բաժանված՛ չորս խմբի երկու խմբում վեցական ռոմբ, մյուս երկու­սում    յոթական։
         Արղյո ՞ք          դրանք   պատահականորեն      համընկնողթվեր են, թե՞   այստեղ գործ ունենք որոշակի օրինաչա­փությունների   հետ։    Նախ՝   միաժամանակ   բոլոր   թվերի համընկնելւ ինքնըստինքյան բացառում է պատահականության   հանգամանքը։   Երկու  այլ   փաստեր   ևս   խում ենմեր այդ եզրակացության օգտին. ա) հնագի– ատական  պեղումնեոից հայտնի են բավականին թվով գոտիներ, որոնց վրա միանգամայն անհնար է այդպիսի– օրինաչափություններ   ցույց   տալը,   բ)  պարուրները      և հատկապես կետերը գոտու վրա միևնույն չափերը չու­նեն և փորագրված են ոչ սիմետրիկ։ Եթե դրանք միայն զարդ ․ինեին, ապա հիշյալ պատկերները գծված կլինեին համաչափ։ Այդ մասին են վկայում մյուս գոտիները, և մանավանդ փորագրման բարձր կուլտուրան այդ ժա­մանակներում։
          Այժմ   տեսնենք,   թե   ինչ   են   ներկայացնում     նշված  նկարներն  ու  ձևերը  իրենց քանակություններով։
          12  ձիերից  չորսի  մոտ   Արեգակ  Է  նկարված։  Ձիերը տեղավախսւմ  են   Արեգակը՝  խորհրդանշելով  տարվա   12՛ամիսները, որոնք բաժանված են երեք խմբի՝ եղանակի։ Որ իրոք դրանք եղանակներ են, կարելի Է համոզվել ոչ միայն ուրիշ ժողովուրդների օրացույցներին նմանեց­նելով (օրինակ եգիպտականին), այլև հենվելով հայկա­կան ձեռագրերի ու հնատիպ գրքերի տվյալների վրա։–Վերցնենք դրանցից մեկը. «Շատ տաք և շատ պաղ օդա–բաժինները մինակ երկու եղանակ կըճանչնան, այ­սինքն մեյ մը ամառ, որն որ տաք գաւառները՝ եօթն ութ՝ ամիս ու պաղ կողմերը առ առաւելն չորս ամիս կր տեւե  մէյ մ ալ ձմեռ, որն տաք տեղերուն՝ անձրեւաբեր, պաղ տեղերուն սաստիկ ցուրտ ժամանակ մրն .է, որով ոչ մեկը եւ ոչ մեկալը աշնան ու գարնան բարեխառն օդերուն  տարբերութիւնը  գիտեն։  Բայց բարեխառն  օդաբաժիններն,   ասոր  ներհակ,  իրարմէ բոլորովին   տարբեր  չորս   եղանակ   կր   զգան»
5.Գաթըրճյան Ս. Տարւոյն չորս եղանակները կամ նկարագիր սքանչելեաց բնութեան, Վիեննա, 1852, էջ 10-11

։

Իսկ  ի՞նչ  է  տեղի  ունենում բարեխառնի     ու տաքի միջև ընկած վայրերում։  Եգիպտոսում, ինչպես  տեսանք, ՚ երեք   եղանակ   են   տարբերում։    Այդպես   է   գրեթե      նաև ՛Հայկական   լեռնաշխարհում։   նույնիսկ   Երևանում,     որն ընկած է այդ լեռնաշխարհի հյուսիսային մասում, ձմեռվա  ցուրտ   եղանակից  հետո   շատ   կարճ   ժամ անակամիջոցում սկսվում են շոգերը։ Իսկ աշնանային   անձրևային ՚ ու հով եղանակները  բավականին     երկար     են    տևում։ Այսպիսով,   ամենայն   հավանականությամբ.   Հայկական լեռնաշխարհի  օրացույցը  պարունակել է ձմեռ,  ամառ ու աշուն,   կամ   ավելի   ճիշտ    ցուրտ,   տաք      և   բարեխառն եղանակներ։
         Տարին երեք եղանակի բաժանելու փաստեր նկատ­վում են նաև հայկական առաջին տպագիր գրքում «Պարզատումարում»   (Վենետիկ,   1512   թ*)։
         Ինչպիսի՞ն  են ամիսները։  Այդ հարցին  պատասխա­նում  են   Լուսնի  երկու  պատկերների     շուրջ     նշված  14– ական   կետերը՝   14   օրը   նորալուսնից-լիալուսին,   14   օրն էլ    լիալուսնից֊ վերջալուսին,   այսինքն՝   28   օր։   Իրակա­նում լուսնային   ամիսը  մոտավորապես   29,5   օր  է/   սա­կայն նորալուսնի շրջանում Լուսինը չի երևում։  Աշխարհագրական   մեծ  լայնությունների   վրա   Լուսինը  հորիզոնից  շատ   չի  բարձրանում,   ուստի   նորալուսնի  շր(անում ՝ նա  գտնվում է հորիզոնին  մոտ,  և նրա ճառագայթները մինչև  մեզ  հասնելը   անցնում   են   մթնոլորտի   բավակա֊նին հաստ  շերտով։   Լուսնի  դիտմանը  խոչընդոտ  է հան­դիսանում նաև այն  հանգամանքը,  որ  այդ լայնություններում երկինքը շատ մութ չէ և արևամուտից հետո եր­կար ժամանակ աղջամուղջ է .լինում։ Ահա ինչու մեծ՝ լայնություններում Լուսինը մի քանի օր շարունակ ան­հետանում է։ Փոքր լայնություններում, ընդհակառակը  Լուսինը հորիզոնից բավականին վերընթաց է բարձրա­նում, երկինքը լինում է մութ, այդ պատճառով էլ այս­տեղ Լուսնի չերևալը համեմատաբար քիչ է տևում։ Հին– հայկական մի շարք ձեռագրերում հեղինակները ցան­կանալով շաբաթվա գաղափարը կապել լուսնային– ամսվա հետ, ելնում էին այն փաստից, որ Հայաստանի– տերիտորիայից Լուսինը ամսվա մեջ երևում է ընդամե­նը 28 օր (իսկ նրա քառորդ մասն էլ շաբաթվա տևողու­թյունն   է),
         Այսպիսով,  Լուսնի շուրջ դասավորված  կետերի քա­նակը   Լուսնի   փուլերի     երևալու     տևողությունն     է,   որը իհարկե   շատ  կարևոր  է  գիշերային լուսավորվածության աստիճանը  որոշելու համար։  Նշանակում     է    ամիսները– օրացույցում եղել են  լուսնային։   Տեղին  է բերել   Ա.   Շիրակացու  խոսքերը.   «Աա    սկսեալ     յԱդամայ     մինչև   ի– Մովսէս   ղգարնանամուտն   տարեմուտ   անուանէին   ամե­նայն ազգ և ամսոց անուանք ոչ գոյր,  բայց  միայն զա– ռաջինն՛ լուսինն   զգարնան   առաջին   լուսին   անուանէին, և զկնի Բ երորդ    լուսին,  և Գ երորդ,  և 0՝ երորդ,     մինչև ցՒԺ  ան   երորդն   և  ղողջոյն   ամն       այսպիսի     անուամբ– վարէին   մինչև ի   մուտն   գարնանային։   Եւ   ղարձեալ  յա–ռաջինն   դառնային»1։
Ինչ վերաբերում է ամիսների սկսվելու պահի որոշ­մանը, ապա հիմքեր կան ենթադրելու, որ բաբելացինե­րի  ու հրեաների նման հայերը  ևս  դրանք   որոշել  են  դիտումներով։   Եվ իրոք,   եթե   այդպես   չլիներ,   ապա  լուսնային  ամիսը նշված կլիներ 29 կամ 30 օրով, քանի որ իրական  աևողությունը   որոշելը,  մանավանդ լրիվ օրերի ճշտությամբ,   այնքան   էլ   դժվար   հարց   չէ։      Այդ     թեզը հաստատող մի այլ փաստ ևս։ Օտարազգի  մի շարք հեղինակներ արմեն բառը  ստուգաբանելիս,     այն  կապում  են   ար-մենի,   ար-միննի    հետ,    որը   եբրայերեն   սար    և լուսին   բառերի   միակցությունն   է՛   արմեններ   անվանել են  սարի վրայից Լուսինը դիտող ազգին։ Այստեղ կարեևորն   այն   չէ,     թե   որքանով     է   ճիշտ     ստուգաբանված արմեն բառը, մեզ հետաքրքրում է նրա երկրորդ մասը, որից երևում է, որ հայերը  Լուսինը դիտելիս են եղել լեռներից։ Այստեղ կատարվել է նույնը, ինչ որ հարևան ժողովուրդների   մոտ.   նշանակվել  է  հատուկ  հերթապահոիթյուն   նորալուսնի   նեղ   մանգաղի   երևալը   ազդարարելուհամար։
             Գոտու վրա թվով 27-ական եռանկյունները ցույց են տալիս   աստղերի   նկատմամբ      Լուսնի      դիրքի      վերա­կանգնման  պարբերությունը    լրիվ օրերով .արտահայտ­ված։      Դա   հեշտացնում     է   կողմնորոշումը     երկնքում  և Լուսնի  ընթացքի  իմանալը  ըստ  համաստեղությունների։ Ինչպես  նշվեց,   գոտու  վրա   կա   236   պարուր   և  118 կետ,   միասին՝  354  պարուր     ու  կետ։  354-ը     լուսնային տարվա   պարունակած   օրերի   քանակն      է։   Յուրաքան­չյուր եղանակը  (տարվա մեկ երրորդը )  կունենա  118 օր։ Այսպիսով, այստեղ հնարավոր  է  հաշվել ոչ միայն  ամբողջտարին օրերով, այլև առանձին եղանակը։ Մի եղա­նակի    տևողությունը   այլ   նշաններով   փորագրելը,   անկասկած,   հեշտացնում   է   նրա   առանձին   հաշվումը։
          Ինչպես  տեսանք,   ամիսները լուսնային  էին,   և  տարին   պարունակում  էր 354  օր։   Արդյո ք  օրացույցը   լուս­նային էր, թե    ժամանակ  առ ժամանակ  ավելացվում էր լրացացիչ ամիս։  Այս հարցը, ինչպես  նաև  տարեսկիզբը պարզելու   համար   ուշադրություն   դարձնենք      Արեգակի չորս   դիրքերին   ձիերի   նկատմամբ։     Նրանցից     երկուսը գտնվում  են ձիու մեջքին՝ նույն բարձրության  վրա։ Հաջորդ  երկուսից մեկում Արեգակը բավականին բարձրացել  է  իսկ  մյուսում  էլ  միջին   դիրքից  բավականին   ցածրացել։   Դժվար  չէ   կռահել,   որ   դրանք     սիմվոլիկ      կերպով  պատկերում են  Արեգակի   կեսօրյա բարձրության  փոփոխությունները,  ընդ  որում առաջին   երկու  դեպքում  Արե­գակը   գտնվում  է   գարնանային   ու  աշնանային   գիշերա­հավասարի   օրերին,   ամենաբարձր   դիրքում՝   ամառային արևադարձի   օրը   և,   վերջապես,   ամենացածր   դիրքում ձմեռային   արևադարձի   օրը։   Այսպիսով,   այստեղ   փասաորեն   մենք  գործ   ունենք  արևադարձային   տարվա   գաղափարի  հետ։   Այդ  և  տարին  ըստ   եղանակների  բաժա­նելը ցույց են տալիս, որ օրացույցում հաշվի է  առնված ՛նաև արևի  ընթացքը,   այսինքն  ժամանակ   առ ժամանակ ավելացվել   .է   լրացուցիչ   ամիս,   որպեսզի   տարեսկիզբը շատ   չտեղավւոիյվի։
Ձիերը պատկերված են ընթացքի մեջ ձախից աջ, րնդ որում ձախից առաջին ձիու մեջքին գտնվում է գի­շերահավասարին համապատասխանող արևի դիրքերից մեկը։ Նշանակում է՝ տարին սկսվել է կամ գարնա­նային,  կամ թե  աշնանային գիշերահավասարի օրը։
           Հայ մատենագրական տեղեկությունները խոսում են առաջինի օգտին։ Անանիա Շիրակացու աշխատու­թյունից բերված հատվածում նշված էր, որ սկզբում բո­լոր  ազգերը  տարեսկիզբն     սկսել     են   գարնանամուտից։
           Հայկական արեգակնային օրացույցի ամանօրը, նախ­կին լուսնաարեգակնային օրինակով, սկսվել է գարնա­նային գիշերահավասարից, «Առաջին նաւասարդ, որ եր­կու .կերպ տարեգլուխ դնելով, բնական և քաղաքական, ըստ յետնոյս այժմու օգոստոս ամսոյ մեշ սկսի, ըստ< առաջնոյն՝ ի մարտի հասարակածին կամ ի գարնանա֊ մըտի. և այն ատեն ամսոյ շարքն այլ շրջելով Արեգակ՛ըլլայ (և  պատշաճապես)  տա(ր \վոյ  առաջին ամիս»։
          Եվ վերջապես ամիսը շաբաթների բաժանելու հար­ցի մասին։ Ինչպես նշեցինք, հայկական արեգակնային օրացույցում սկզբնական շրջանում ըստ երևույթին նման բաժանում չի եղել, որի պատճառով էլ ամսաթվերը նույնիսկ ունեցել են հատուկ անուններ։ Շաբաթվա գա­ղափարը այդ օրացույցում մտել է համեմատաբար ուշ– շրջանում՝ հավանաբար Հայաստանում քրիստոնեության­ տարածման հետ, և անուններն Էլ հրեականի նման ցույց՝ են տվել օրվա կարգը, բացի ուրբաթից, շաբաթից և կի­րակիից, որոնք համապատասխանաբար նշանակում են «նախապատրաստվել»,  «հանգիստ» և «տիրոջ  օր»։
           Սակայն քննարկվող գոտի-օրացույցի ժամանակա­շրջանում լուսնա-արեգակնային բոլոր օրացույցներում Էլ շաբաթներ գոյություն են ունեցել։ Այդ են ցույց տալիս նաև գոտու վրայի նշումները։ Շաբաթն ունեցել Է 7 օր, որից 6 աշխատանքային (դրա համար Էլ հավանա­բար կան 7 և 6 ռոմբերի փորագրումներ) և 1 ոչ աշ­խատանքային օր (չի բացառվում, որ քաղդեացիների ու հրեաների նման մեզ մոտ Էլ այդ օրը համարված լինի «անիծված» օր)։ Հիմքեր կան ենթադրելու, որ շաբաթ­վա   օրերը   մեզ   մոտ   այդ   ժամանակներում,   ինչպես   մի շարք այլ ժողովուրդների մոտ (ժամանակակից Եվրպայում գրեթե բոլորի կողմից ընդունված) անվանվել են Արեգակի, Լուսնի և անզեն աչքով դիտվող 5 մոլո­րակների անուններով։ Դրա օդտին Է խոսում պեղում­ներից հայտնաբերված և այժմ Հայաստանի պատմու­թյան թանգարանում ցուցադրված սիստեմի մակետը (տե ս նկ.  2),  որի նկարագրությունը  տրվեց   վերևում։
           Այսպիսով, Հայկական լեռնաշխարհում մոտ 3000 տարի առաջ ապրող տեղաբնիկները աստղագիտական բարձր կուլտուրայի հետ, ինչպես սպասելի էր, ունեցել են նաև բավականին կատարելագործված լուսնա֊արե­գակնային    օրացույց։    Այդ    օրացույցում՝
ա Տարին կազմված Էր 12 լուսնային ամսից և պարունակում   Էր   354   օր։
2.   Տարին բաժանված Էր 3 եղանակի։
3. Տարեսկիզբը մոտավորապես համընկնում Էր գարնան    սկսվելու   հետ։
4, Որպեսզի տարեսկիզբը շատ չտեղափոխվի, ժամանակ   առ   ժամանակ   մտցվում  Էր  լրացուցիչ   ամիս։
5. Ամիսների սկիզբը որոշվում էր ն սրա լուսնի մա֊հիկի անմիջական դիտումներով, իսկ տեսանելի փուլերը հաշվում   Էին   28-օրյա   տևողությամբ։
6. Ամիսը բաժանված Էր շաբաթների, որոնք հա­վանաբար կրում Էին Արեգակի, Լուսնի և անզեն աչքով .նկատվող    5   մոլորակների   անունները։
            Հայաստանի տերիտորիայում հայտնաբերված այս գոտի-օրացույցը   ոչ   միայն     փաստական     նյութ   Է   հայ ժողովրդի նախնրնների գիտության ու կուլտուրայի և մասնավորապես աստղագիտության վերաբերյալ,  այլև կարևոր նշանակություն ունի համաշխարհային աստղագիտության հնագույն ժամանակներ պատմության համար։
 
Բ. Թումանյան, Հ. Հ. Մնացականյան,, Բրոնզե գոտի-օրացույց, Երևան 1965, էջ 25-42։
 
Խմբագրման ենթակա 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298948
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52