Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հիջրայի թվականի գործածությունը

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

           Հիջրայի կամ մուսուլմանական թվականի սկիզբը համար­վում է 622 թվականի հուլիսի 16-ը Հուլյան տոմարով, երբ տեղի է ունեցել Մուհամմեդի փախուստը Մեկկայից դեպի Մեդինա։ Արաբական տոմարական տարին՝ մաքուր լուսնական տարի է, սա բաղկացած է 12 ամիսներից՝ հաջորդական 29 և 30 օրերով. լի տարին ունի 354 օր, իսկ նահանջը՝ 355 օր։ Արեգակնային տարին ունի, կլոր հաշվով, 36514 օր, այսինքն՝ մոտ 1114 օր ավելի լուսնական տարուց, ուստի և մոտ 33 տարվա ընթացում լուսնական տարին մի տարի առաջ է ընկնում։ Տրված հիջ­րայի թվականը մեր ներկա թվականին վերածելու համար գոյություն ունի հաշվելու երկու եղանակ, մեկը՝ պարզ, տրված թվականը մոտավոր ձևով գտնելու համար, իսկ մյուսը բարդ՝ ճիշտ թվականը և օրը գտնելու համար1։
           Հաշվելու պարզ եղանակը հետևյալն է. տրված թվականը բաժանում ենք 33-ի վրա՝ իմանալու համար, թե որքան նահանջ տարի է մուտք գործել տվյալ թվականի մեջ, ապա ստացված թիվը դուրս ենք հանում տրված թվականից, հետո մնացած թիվը գումարում Մուհամմեդի փախստյան 622 թվականին։ Այսպես օրինակ, մեզ տրված Է հիջրայի 1201 թվականը վերածել ներկա թվականի։
1) 1201:33=36+1=37 (մնացորդի դեպքում մեկ տարի ավելացնում ենք)։
2)   1201-37=1164։
3)   1164+622=1786։
          Հիջրայի բարդ, բայց ավելի ճիշտ թվականը որոշելու համար պետք է վերցնել հիջրայի լուսնական 30 տարիների շրջանները, որոնք անփոփոխ կրկնվում են։ Յուրաքանչյուր լուսնական շրջան, որր տոմարագիտության մեջ կոչվում Է ցիկլ, ունի  10.631   օր։
         Այնուհետև պետք Է պարզել, թե տվյալ թվականը քանի՞ լուսնական ցիկլ Է պարունակում իր մեջ, ապա ստացած թիվը բազմապատկել լուսնի ցիկլի վրա և ստացած թիվը բաժանել 364'/4-ի վրա։
Հիջրայի թվականների հաշվումների գործն ավելի դյուրացնելու համար ստորև ներկայացված է վեց աղուսյակներ, որոնք վերցված են Գ, Մամեդբեյլիի «Сихронические таблицы для перехода от лунного леточисления к сспнечнему и обратно աշխատությունից, որը հրատարակվել է 1949 թվականին:
 
Ա. ԼՈՒՍՆԱՅԻՆ ԵՐԵՍՆԱՄՅԱ ՑԻԿԼԵՐԻ ՕՐԵՐԻ ԹԻՎԸ
(Սկսած 6-րդ դարի վերջին օրից)
30-18663 510-188959 990-359055
60-29494 540-199590 1020-369686
90-40125 570-210221 1050-380317
120-50756 600-220852 1080-390948
150-61387 630-231487 1110-401579
180-72018 660-242114 1140-412210
210-82649 690-252745 1170-422841
240-93280 720-263376 1200-433472
270-103911 750-274007 1230-444103
300-114542 780-284638 1260-454734
330-125173 810-295269 1290-465365
360-135804 840-305900 1320-475996
390-146435 870-316531 1350-486627
420-157066 900-327162 1380-497258
450-167697 930-337793 1410-507889
480-178328 960-348424 1440-518520

 

 
Բ. ԼՈՒՍՆԱՅԻՆ ՕՐԵՐԻ ԹԻՎԸ 30 ՑԻԿԼԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՍԿԶԲՈՒՄ
 
1-0 8-2481 15-4961 22-7442 29-9922
2-354 9-2835 16-5315 23-7796 30-10277
3-709 10-3189 17-5670 24-8150  
4-1063 11-3544 18-6024 25-8505  
5-1417 12-3898 19-6379 26-8859  
6-1772 13-4252 20-6733 27-9214  
7-2126 14-4607 21-7087 28-9568  

 

Գ. ԱՄԻՍՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԵՐԻ ԹԻՎՏ ԸՍՏ ԼՈՒՍՆԱԿԱՆ ՏՈՄԱՐԻ

I
Մոհառռամ
0
II
Սաֆար
30
III
Ռաբի I
59

IV

ՌԱԲԲԻ II

89

 

V

ՋԱՄԱԴԱ I

118

 

VI

ՋԱՄԱԴԱ I

148

VII

Ռաջաբ

117

VIII

Շաբան

207

IX

Ռամազան

236

X

Շավալ

266

XI

Ջալղադա

295

XII

Ջուլղիջա

325

 

Դ. ՕՐԵՐԻ ԹԻՎԸ ԴԱՐԵՐՈՎ

600-0 1400-29220
700-36525 1500-328725
800-73050 1600-365240
900-109575 1700-401764
1000-182625 1800-438288
1200-182625 1900-474812
1300-255675 2000-511337
  2100-547861

 

Ե. ՕՐԵՐԻ ԹԻՎԸ ԸՍՏ ՔԱՌԱՄՅԱԿՆԵՐԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ

4-1461 36-13149 68-24837
8-2922 40-14610 72-26298
12-4383 44-16071 76-27759
16-5844 48-17532 80-29220
20-7305 52-18993 84-30681
24-8766 56-20454 88-32142
28-102227 60-21915 92-33603
32-11688 64-23376 96-35064

 

Զ. ՕՐԵՐԻ ԹԻՎԸ ԸՍՏ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒ ԱՄՍՎԱ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ

  I II III IV V VI VII VIII IX X XI XII
0 0 31 60 91 121 152 182 213 244 274 305 335
1 366 397 425 456 486 517 547 578 609 639 670 700
2 731 762 790 821 851 882 912 943 974 1004 1035 1065
3 1096 1127 1155 1186 1216 1247 1277 1308 1339 1369 1400 1430
Ենթադրենք, թե մեզ տրված է պարզելու, ե՛րբ է եղել Հիջրայի 782 թվականի ռամազան ամսի 19-ին Բաղդադում տեղի ունեցած երկրաշարժը։   Մենք   կատարում   ենք   հետևյալ   հաշվումները։ Նախ պարզում ենք, թե 782 լուսնական տարիները քանի օր են պարունակում.
780 տարին=284. 638 օր (Ա աղյուսակով).
երկրորդ տարին=354 օր (Բ աղյուսակով)
ռամազանի սկիզբը=236 օր (Գ աղյուսակով).
ամսաթիվը=19 օր
                     /285.247 օր։ Ուրեմն՝ հիջրայի 782 թվականի ռամազանի 19-ը բաղկացած է այդքան օրերից։ Ստացված այս թիվն այժմ բաժանում ենք աստղաբաշխական տարվա օրերի վրա. 1300 տարին =255. 675 օր (Դ աղյուսակով),
մնացորդ՝          29. 572 օր)
80 տարին=  29.220 օր (Ե աղյուսակով),
մնացորդ՝     352 օր
         Հետևապես, հիջրայի տրված թվականը համապատասխանում է ներկա թվականի 1380 թ. դեկտեմբերի 17-ին։
Մատենադարանի Փղոսկրյա կոչվող նշանավոր ձեռագիրը գրված է «Յամի թուոյ Հայկազանց ՆԼԸ, և ըստ թուոյ Հոռոմի ՉԽԲ, յԻսմայեղական բռնակալութեանն ՅՀԹ»2։  Այստեղ, իսմայելական թվական ասելով, գրիչը նկատի ունի հիջրայի թվականը։ Ըստ վերը բերված աղյուսակների, հիջրայի թվականը վերծանվում է.
360 տարին=135.804 օրվա,
19 տարին=  6.379 օրվա,
Ընդամենը    142.183    օր։
Արեգակնային 90 տարին ունի ՝
109.575 օր, որը հանելով 142, 183-ից՝
մնացորդ՝ 32.608 օր։
88 տարին=32.142 օր։
Կմնա՝ 466 օր=1 տարի 4 ամիս։
Այսպիսով՝ 900+88+2=990 թվականին։
       Հիջրայի այս թվականը համապատասխանում է հայկական և հռոմեական թվականներին, հայկականը՝ 438+551=989, հռոմեականը՝ 742+247=989։ Ձեռագիրը գրված է մարտի 22-ից հետո, այլապես պիտի հայկական թվականի վրա գումարենք ոչ թե 551, այլ՝ 552։
 
1. Հիջրայի թվականները մերչ ներկա թվականներին վերծանված համեմատակա ցանկ է հրապարակել ակադեմիկոս Հ. Օրբելին 1940 թվականին  «Син хронические таблицы для перевода исторических дат по хиджре на европейское летоисчлевие խորագրով:
2. գարեգին կաթողիկոս Հովսեփյան, Հիշատակարանք ձեռագևաց, էջ 155:
 
 
 
Ա. Աբրահամյան, Հայ գրի և գրչության պատմություն, Երևան,262-266։
 

 

 

 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 298947
  • Բոլոր այցելուները: 26093
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 269
  • Ձեր IP-ն: 54.145.124.143
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52