Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԹՎԱԿԱՆ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

    Հայկական  արեգակնային   օրացույցի   շարժական   լինելը   որոշ գժվարաթյուններ    է   առաջացնում      (տարեսկզբի      տեղափոխման պատճառող): Այս օրացույցում մշտապես խախտվում են ոչ միայն ամիսների  ու  տարվա  եղանակների   որոշակի համապատասխանությունները, այլև իր ժամանակին մեծ կարևորություն ունեցող եկե­ղեցական տոների ու ծիսակատարությունների ժամանակները։ Այս հանգամանքը անելանելի դրություն է ստեղծում քրիստոնեությունը Հայաստանում մուտք  գործելուց   (301   թ.)  հետո։   Բանը  նրանումն է, որ քրիստոնեական եկեղեցին պահանջում Էր, որ եկեղեցական տոները  կատարվեին միայն և միայն որոշակի օրի: Մասնավորա­պես զատկի տոնը որոշվել էր կատարել գարնանային գիշերահա­վասարի օրից հետո եկող լիալուսնի հաջորդ կիրակի օրը
     Հայաստանում ժամանակի չափման նման   մեթոդի   առկայությունը և նրան ներկայացվող պահանջներր բոլորովին այլ բաներ էին, որի պատճառով էլ հաճախ խառնաշփոթություն էր առաջա­նամ։ Ինչպես քրիստոնեական կրոնն ընդունած մյուս երկրներում,  այնպես  էլ   Հայաստանում,   վերոհիշյալ   տոները   ժամանակին  կատարելու համար, օգտագործում էին 19-ամյա, 95-ամյա, իսկ 352 թվականից՝ Անդրիաս Բյուզանդացու կազմած 200-ամյա աղյու­սակները ։
      VI դարում    Դվին   քաղաքում   տեղի   Է   ունենում   եկեղեցական ժողով, ուր  որոշվեց Անդրիաս Բյազանդացու կազմած աղյուսակի վերջանալուց հետո կազմել նոր աղյուսակներ և մտցնել տարե­թվերի հաշվման նոր դարաշրջան՝ «Հայոց Մեծ թվականը»։ Այն սկսվում է «Քրիսսաոի ծննդյան էրայի» 552 թվականի հուլիսի 11-ից:
     Սակայն հայկական տոմարը մնամ է «շարժական»։ VII դա­րում, Անաստաս կաթողիկոսի հանձնարարությամբ, Անանիա Շիրակացին կազմում է «անշարժ» տոմարի նախագիծ, որը դժբախտաբար  մեջ  չի մտնում, քանի որ կաթողիկոսի մահից հետո դրանով ոչ ոք չի զբաղվում։
       Հայոց  Մեծ   թվականը  հաշվվել   է ոչ թե   Անդրիաս   Բյուզանդացու   կազմած  աղյուսակի      վերջանալուց   որոշ      ժամանակ   անց, այլ   անմիջականորեն՝    առանց   ընդմիջման։   Անդրիաս   Բյուզանդացու   աղյուսակների   վերջանալու    տարում   հայկական   տարեսկիզբը  հուլիսի 11-ն էր : Իսկ   ո՞ր ամսին և  ամսաթվին է եղել  Անղրիասի աղյուսակների  գործադրման սկիզբը: Այդ      աղյուսակների  սկիզբը 352 թվականն  էր: Դրանք   կազմված   են 200  տարվա համար  Այդքան  տարում  եղել   է   50   նահանջ  տարի,   որի   պատճառով էլ   հայ­կական  Ամանորը 50 օրով  անշարժ     տոմարների  նկատմամբ  շուտ է   սկսվել  Եթե   հուլիսի    11-ից   50   օր՛  առաջ      գնանք      կստսցվի օգոստոսի   29:  Այդպիսի   տարեսկիզբը   (օգոստոսի    29),    ինչպես հայտնի է ուներ  այդ ժամանակ լայն ընդունելություն  գտած  Դիոկղետիանոսի էրան։   Վերջինս   գործում  էր   մեր   թվականաթյան 284    թվականի օգոստոսի 29-ից (այսինքն՝ 248 տարով շուտ, քան Քրիստոսի    ծննդյան   էրայի    ընդունումը,   որը      գործածության      մեջ  է    մտել  532 թվականից  միայն)։   Դիոկղետիանոսի   Էրան,   փաստորեն ներկայացնում   էր եգիպտական օրացույցի, այսպես   կոչվող ալեքսանդրյան   թվահաշվի  շարունակությունը:
        Անկասկած  է,   որ   Անդրիաս   Բյուզանդացին   իր   աղյուսակները պետք է  կազմած լիներ ըստ այդ ժամանակի ընդունված տոմարի Դիոկղետիանոսի էրայի (մանավանդ, որ դրանք կազմվել են ոչ միայն հայերի, այլև բոլոր քրիստոնյա ժողովուրդների համար):  Բայց քանի որ վերջինի,, տարեսկիզբը օզոստոսի 29-ն էր, աղյու­սակներն էլ, որոնք, իհարկե, տարեսկզբից պտք է մտցված լի­նեին,   սկսված են   եղել   օգոստոսի 29-ից:
     Վերոհիշյալ դատողություններից հետևում է, որ հայոց Մեծ թվականի համար որպես աոաջին տարվա տարեսկիզբ հուլիսի 11-ն ընդունելը տեղի  է ունեցել այն բանի պատճառով, որ Անդրիաս Բյուզանդացու կազմած 200-ամյա աղյուսակները գործածության  մեջ դնելիս (հեշտացնելու, նպատակով) որպես տարեսկիզբ ընդուն­վել է այդ աղյուսակների գործադրման աոաջին օրը (թոթի մեկը), որը  հուլյան տոմարով ընկնում է  օգոստոսի  29-ին։  Դրանից  հետո օրացույցը շարունակվել է հին հայկական տոմարի սկզբունքով՝ որպես շարժական տոմար, և 552 թվականին այդ տոմարի տարեմուտը    րնկել     է   հուլիսի     11-ին:
 
ՀԱՅՈՑ ՄԵԾ ԹՎԱԿԱՆԻ ԵՎ ՀՌՈԵՄԵԱԿԱՆ ՏՈՄԱՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԶՈՒԳԱԿՑՈՒՅՈՒՆ
 
        Որպես կանոն հայոց յուրաքանչյուր տարի ընկնում է հռոմեական երկու տարվա մասերի վրա, բացի 1320 թվականից, երբ հայոց ՉԿԹ թվականի նավասարդի 1-ը ըն­կավ հունվարի 1-ին, իսկ հաշորդ՝ ՉՀ թվականի նավասարդի 1-ը՝ նայն    թվականի    դեկտեմբերի    31-ին։
         Հայոց տարեսկզբի նավասարդի 1-ի համար հաշվումներ կա­տարելիս հուլյան թվականից հայոց թվականն ստանալու համար մինչև 1320 թվականը պետք է հանել 551, իսկ 1320 թվականից հետո՝   550։
        Եթե հաշվումները կատարվում են այլ օրերի, այսինքն ոչ նա­վասարդի 1-ի համար, և եթե այդ օրը ընկնում է նավասարդի 1-ից մինչև այդ տարվա դեկտեմբերի 31-ը, ապա մինչև, 1320 թվա­կանը հռոմեական թվականից հայոց թվականն ստանալու համար պետք է հասել 551, մինչդեռ 1320 թվականից հետո՝ 550։ Եթե այդ օրը ընկնում է նավասարդի 1-ից առաջ՝ այսինքն այդ տարվա հունվարի 1-ից մինչև նավասարդի 1-ը, ապա մինչև 1320 թվա­կանը հռոմեական թվականից հայոց Մեծ թվականը ստանալու հա­մար պետք է հանել 552,  իսկ 1320 թվականից հետո`    551։
      Ստորև բերված չորս աղյուսակների օգնությամբ որոշվում է հայոց Մեծ թվականի և հռոմեական տոմարների զուգակցությունը, նաև առանց վերոհիշյալ կանոնը գիտենալու ցանկացած ամսաթվի   համար։
        Որոշելու համար, թե հայոց տվյալ տարվան, ամսվան ու ամսաթմին հռոմեական ո՞ր տարին, ամիսն ու ամսաթիվն է համապա­տասխանում,  անհրաժեշտ   է վարվել  հետևյալ   կերպ.
1.  Հայկական     տարեթիվը    բազմապատկել    365-ով։
2. Դրան գումարել տարվա սկզբից մինչև տվյալ ամիսը եղած օրերի քանակը (N 1 աղյուսակից) և ամսաթիվը։ Սաացված թիվը ցայց կտա հայոց Մեծ թվականի սկզբից մինչև տվյալ օրը եղած օրերի   քանակը։
3.  երկրորդ աղյուսակում  գտնել  այդ օրերի քանակին ամենամոտ (բայց իրենից փոքր) թիվը և վերցնել վերջինիս դիմաց գրված տարեթիվը։
4. Հայոց Մեծ թվականի եկզբից մինչև տվյալ օրը եղած օրերի քանակից հանել աղյուսակում եղած նրան ամենամոt (բայց իրենից փոքր) թիվը և տարբերության նկատմամբ վարվել նույն կերպ, օգտվելով երրորդ և չորրորդ աղյուսակներից, Այսինքն՝ նախ 3-րդ աղյուսակի 1-ին սյունակներում գտնել այդ տարբերու­թյան ամենամոt (բայց իրենից 3ոքր) թիվը և վերցնել վերջինիս դիմաց գրված տարեթիվը, Այնուհետև 4-րդ աղյուսակում գտնել մնացորդ օրերին ամենամոt (բայց իրենից փոքր) թիվը: Դրան կհամապատասխանեն տարին (աղյուսակի աչից) և ամիսը (աղյու­սակի    վերևից)։
Գումարելով ստացված տարեթվերը, կստանանք տարեթիվը, հռոմեական՝ տոմարով, ամիսն էլ ստացել էինք 4-րդ աղյուսակից, իսկ  օրերի վերջին .մնացորդն էլ  ցույց   կտա  ամսաթիվը,
 
 
Աղյուսակ N1.
Տարվա սկզբից մինչև հայոց տվյալ ամիս եղած օրերի քանակը
Նավասարդ
0
Հոռի
30
Սահմի
60
Տրե
90
Քաղոց
120
Արաց
150
Մեհեկան
180
Արեգ
210
Ահեկան
240
Մարերի
270
Մարգաց
300
Հրոտից
330
Ավելյաց
36
 
Աղուսյակ N2,
առաջին սյունյակներում տրված են հայկական թվականներով օրերը, իսկ երկրորդ սյունյակներում՝ դրանց համապատասխան տարեթվերը հուլյան տոմամարով:
173
552
17705
600
54230
700
90755
800
127280
900
163805
1000
200330
1100
236855
1200
273380
1300
309905
1400
346430
1500
419480
1700
456005
1800
492530
1900
529055
200
Աղյուսակ N3
Մնացորդաց օրերը քառամյակներով /առաջին սյունյակներում տրված են մնացորդ օրերը, իսկ երկրորդ սյունյակներում դրանց համապատասխան քառամյանկները:
1461
4
2922
8
4383
12
5844
16
7305
20
8766
24
10227
28
11688
32
13149
36
14610
40
16071
44
17532
48
18993
52
20454
56
21915
60
23376
64
24837
68
26298
72
27759
76
29220
80
30681
84
32142
88
33603
92
35064
96
 
 
Աղուսյակ N4
Մնացորդ օրերը տարիներով ու ամիսներով
 
 
Հուն.
Փետ.
Մարտ
Ապր.
Մայ.
Հուն.
Հուլ.
Օգստ.
Սեպտ.
Հոկտ.
Նոյ.
Դեկտ.
տարի
0
31
60
91
121
152
182
213
244
274
305
335
0
366
397
425
456
486
517
547
578
609
639
670
700
1
731
762
790
821
851
882
912
943
974
1004
1035
1065
2
1096
1127
1155
1186
1216
1247
1277
1308
1139
1369
1400
1430
3
 
Օրինակ։ Որոշել հայոց 425 թվականի արեգի 12-ըհռոմեա­կան    տոմարով։
      425-ը բազմապատկելով 365-ով, կստանանք 155125։ N 1 աղ­յուսակից արեգի համար գրված է 210։ Գումարելով այd երկու թվե­րը և ամսաթիվը (12), կստանանք 1553471:  2-րդ աղյուսակում այդ թվին մոտ վաքր թիվը 127280-ն 1, որին համապատասխանում 1 900։ Տարբերությունը (155347—127280) կլինի 28067: Դրանից փոքր և մոտ թիվը 3-րդ աղյուսակում 27759-ն 1, որին համապա­տասխանում Է 76-ը։ 28067—27759 = 308 տարբերությանը մոտ փոքր թիվը  4-րդ աղյուսակում 305-ն է, որին համապատասխա­նում Է 0 տարի և նոյեմբեր ամիսը։ 308—305 = 3 մնացորդն էլ կլինի ամսաթիվը, Գումարելով 900+76+0, կստանանք, որ հայոց 425 թվականի արեգի 12-ին համապատասխանում Է հուլյան 976 թ վականի   նոյեմբերի   3–ը:
       Վերևում բերված աղյուսակները կազմված են հռոմեական՝ օրացույցի հուլյան (կամ հին)  տոմարի համար։  Այն  դեպքում,  երբ հաշվումները  կատարվում   են  1582 թվականից   հետո   և պահանջ֊վում է  իմանալ  հայոց  Մեծ  թվականի   ևհռոմեականի  կապը  նոր (գրիգորյան)  տոմարով,   անհրաժեշտ  է  նախ   գտնել, որոնելի   ժա­մանակը հին  տոմարով  և  ապա  գումարել  նոր և  հին  տոմարների տարբերությունը   տվյալ    ժամանակի   համար :
 
 
Շաբաթվա օրվա որոշումը հայոց  Մեծ  թվականով։
 
 
 
 
 
 
Շաբաթվա օրերը
Հայոց մեծ
թվականով
 
 
 
 
Հարյուրամյակից
փոքր տարեթվեր
  _
Ա
Բ
Գ
Դ
Ե
Զ
Է
Ը
Թ
Ժ
ԺԱ
ԺԲ
ԺԳ
ԺԴ
ԺԵ
ԺԶ
ԺԷ
ԺԸ
ԺԹ
Ի
ԻԱ
ԻԲ
ԻԳ
ԻԴ
ԻԵ
ԻԶ
ԻԷ
ԻԸ
ԻԹ
Լ
ԼԱ
ԼԲ
ԼԳ
ԼԴ
ԼԵ
ԼԶ
ԼԷ
ԼԸ
ԼԹ
Խ
ԽԱ
ԽԲ
ԽԳ
ԽԴ
ԽԵ
ԽԶ
ԽԷ
ԽԸ
ԽԹ
Ծ
ԾԱ
ԾԲ
ԾԳ
ԾԴ
ԾԵ
ԾԶ
ԾԷ
ԾԸ
ԾԹ
Կ
ԿԱ
ԿԲ
ԿԳ
ԿԴ
ԿԵ
ԿԶ
ԿԷ
ԿԸ
ԿԹ
Հ
ՀԱ
ՀԲ
ՀԳ
ՀԴ
ՀԵ
ՀԶ
ՀԷ
ՀԸ
ՀԹ
Ձ
ՁԱ
ՁԲ
ՁԳ
ՁԴ
ՁԵ
ՁԶ
ՁԷ
ՁԸ
ՁԹ
Ղ
ՂԱ
ՂԲ
ՂԳ
ՂԴ
ՂԵ
ՂԶ
ՂԷ
ՂԸ
ՂԹ
 
 
 
 
 
ԱՄԻՍՆԵՐԸ
 
Հարյուրամյակներ
ցույց տվող տառաթվեր
-
Չ
ՌՆ
1
2
3
4
5
6
7
Մեհեկան
Ճ
Պ
ՌՇ
3
4
5
6
7
1
2
Արաց,ավելյաց
Մ
Ջ
ՌՈ
5
6
7
1
2
3
4
Քաղոց, Հրոտից
Յ
Ռ
ՌՉ
7
1
2
3
4
5
6
Տրե, Մարգաց
Ն
ՌՃ
ՌՊ
2
3
4
5
6
7
1
Սահմի, Մսրերի
Շ
ՌՄ
ՌՋ
4
5
6
7
1
2
3
Հոռի, Ահեկան
Ո
ՌՅ
Ս
6
7
1
2
3
4
5
Նավասրարդ, Արեգ
 
 
Ամսաթվեր
1
8
15
22
29
երկ
երեք
չոր
հնգ
ուրբ
շաբ
կիր
 
Շաբաթվա օրերը
2
9
16
23
30
երեք
չոր
հնգ
ուրբ
շաբ
կիր
երկ
3
10
17
24
 
չոր
հնգ
ուրբ
շաբ
կիր
երկ
երեք
4
11
18
25
 
հնգ
ուրբ
շաբ
կիր
երկ
երեք
չոր
5
12
19
26
 
ուրբ
շաբ
կիր
երկ
երեք
չոր
հնգ
6
13
20
27
 
շաբ
կիր
երկ
երեք
չոր
հնգ
ուրբ
7
14
21
28
 
կիր
երկ
երեք
չոր
հնգ
ուրբ
շաբ
 
       Օրինակ, որոշենք շաբաթվա օրը հայոց ՌԿԵ-ի արեգի 18-ին։ Թվականի վերջին երկու տառը՝ ԿԵ-ն պետք է վերցնել վե­րին, իսկ Ռ-ն՝ ձախ միջին աղյուսակից։ Ռ-ի տողի և. ԿԵ-ի սյան հատման կետում գրված է «Բ»։ Այն վերցնելով արեգի տողում և ուղիղ իջնելով ներքև մինչև համապատասխան ամսաթիվը։՝– 18-ը, կստանանք «ԿԻՐ»։  Այսինքն այդ օրը եղել է կիրակի։

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300093
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52