Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Հայոց հին տոմարի ամսանունները և ամսվա օրերի անունները

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Հայոց տոմարի ամսանունները և ամսվա օրանունները ու նրանց ստուգաբանությունը հին ժողովուրդների օրացույցների շարքում նշանակալից հետաքրքրություն     է   ներկայացնում ։
         Հայոց հին տոմարի ամիսները հետևյալն են, սկսած տարվա աոաջին ամ­սից՝ Նավասարդի, Հոռի, Աահմի, Տրէ, Քաղոց, Արաց, Մեհեկի, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարղաց, Հրոտից և Ավելեաց։ Անտարակույս է, որ հայոց հին ամիս­ները շատ հին ծագում ունեն և հայտնի են եղել հեթանոսական շրջանում։
          Հետաքրքրության համար անհրաժեշտ ենր համարում բերել հայոց հին տոմարի ամիսների անունների և տմարերի անանների վերաբերյալ եղած մեկնաբանությունները,  որը քաղել ենր ակադեմիկոս Հ. Աճառյանի  «Արմատական» և «Հայոց անձնանունների» բառարաններից, ակադեմիկոս Ստ. Մայխասյանցի «Հայերեն բացատրական» բառարանից, «Հայկազան լեզվի» բառարանից:  Բացի այդ, օգտագործել ենք նաև միջնադարի Վանականի (Հովհաննես վարդապետի) «Յաղագս տարէմտին ի վանական վարդապետ» ասացեսղ» աշխատությունը, Ե. Ղյուլորիեի, Ք, Պատկանյանի և այլ հեղինակների աշխատա֊տությունները:
 
 ՆԱՎԱՍԱՐԴ ամսվա անունը իրանական ծագում ունի, կազմված Է «նոր» և «սարդ» բաոերից և նշանակում է նոր տարի։ Նավասարդը հայոց հին տոմա­րի աոաջին ամիսն Է, որի 1-ը անշարժ տոմարով համապատասխանում է օգոստոսի 11-ին։ Այդ ամսվա աոաջին օրը՝ նոր տարին, հայերի համար հանդիսա­ցել Է ժողովրդական խրախճանքների տոն։ Այդ աոթիվ անհրաժեշտ Է հիշատակել, որ Գրիգոր Մագիստրոս իշխանը 11-րդ դարի սկզբներին իր նամակերց մեկում դրել Էր հայ ժողովրդական հին բանաստեղծություններից մի փոքրիկ հատված, որը նախքան նրա ժամանակաշրջանը հավերժացված էր ժո­ղովրդական  ավանդության մեջ և մեծ  հաճույքով երգում էին  Գողթան երգիչները.
Ո՜   տայր   ինձ   զծուխ   ծխանի
Եւ    զաոավոտն     Նավասարդի,
Զվազելն    եղնաց    և   զվազելն զեղջերուաց,
Մենք    փող հարուաք
Եւ թմբիկի հարկանէաք,
Որպես օրէն թագաւորաց:
         Այս հատվածը վերաբերում Է հայերի նոր տարին դիմավորելու, եբր նոր տարվա ծուխը երդիկից բարձրանում ու տարածվում Էր քաղաքների, գյուղերի վրա և կատարվում էին տոնական ծեսերը։ Միջնադարի հեղինակ Վանականը նավասարդյան տոների վերաբերյալ գրել է. «…զտարեկանաց,  զոր ասէ մարգարէն. «փող հարէք ի գլուխս ամսու, յաւուր Նաւասարդի տարեկանաց մերոց» ։
           Նավասարդի տոնը մինչև հիմա էլ որոշ տեղեր, առանձնապես գյուղական վայրերում տոնում են։ Նավասարդ ամիսը սկսվում էր օգոստոսի 11-ին և վերջանում սեպտեմբերի 9-ին (անշարժ տոմարի կիրառման դեպքում)։
ՀՈՌԻ—Հայոց տոմարի երկրորդ ամիսն է, համապատասխանում է  սեպտեմբերի   10-ից   մինչև   հոկտեմբերի   9-ը։
          Այս ամսվա անվան ստուգաբանության վերաբերյալ գոյություն ունի տար­բեր կարծիքներ, առաջին, ենթադրվում է,  որ այս ամսվա անունը առաջացել է վրացերեն «օրի», այսինքն երկու բառից, որն անհավանական է, երկրորդ, այս ամսվա անվան ստուգաբանությունը, ըստ միջնադարի Վանականի, առնչված է «հոր» բառի հետ, երբ մարդիկ իրենց հավաքած բերքը՝ ցորենը, գարին, գի­նին և այլն ամբարում էին հորերի մեջ. վերջինս, կարելի է ասել, համապատաս­խանում է հավաքած բերքը հորերում ամբարելու ժամանակին։ Ահա այդ առթիվ ինչ  է գրել  Վանականը իր «Յաղագս տարեմտին...» աշխատությունում. «Հոռի, զի հորեն երկրագործք և մշակք զցորենն և զգինին յըշտեմարանս ժո­ղովելով» ։
ՍԱՀՄԻ — հայոց տոմարի երրորդ ամիսն է, համապատասխանում է հոկ­տեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 8-ը։ Որոշ հեղինակներ այն կարծիքին են, որ Սահմի անունն առաջացել է վրացերեն «Սամի», այսինքն երեք բառից։ Ըստ Վանականի բացատրության, սահմի ամսվա անունը առնչված է սահմանել բայի հետ. մարդիկ սահմանում էին, որ անհրաժեշտ է ժամանակին բնակարանները վերանորոգել, նախապատրաստել։ Այս ամիսը առնչվում է ձմռան նախապատ­րաստական աշխատանքների կատարման ժամանակի հետ։ Վանականը գրել է, «.Իսկ սահմի... դարձեալ իմաստուն արք սահմանեն զտունս իւրեանց աո ի գալ ձմերան»։
        Ավելի հավանական է ակադեմիկոս Ստ. Մալխասյանցի կատարած ստուգաբանությունը, նա կարծում է, որ «սահմի»-ի, ինչպեռ և «հոռի»–ի ստուգաբանությունները, իբրև փոխառութիւն վրացերեն օրի և սամի  բառերից անհա­վանական են։ Վրացերենում օրի և սամի  ուղղական հոլովներ են, այնինչ Հոռի, Սահմի անկասկած սեռական հոլովներ են, որոնք ենթադրել են տալիս Հոռ, Աահմ   ուղղ.   հոլովներ։
          Օրի , սամի  հայերեն պետք է տային Որի, Սամի, բայց ոչ Հոռի, Սահմի։ Վրացերենում  օրի, սամի պարզ թվական անուններ են և նշանակում են «երկու» «երեք» և երբէք չեն  գործածվել իբրև ամիսներ նշանակող բառեր։ Հայերը «եր­կու», «երեք» նշանակելու համար կարիք չեն ունեցել փոխառության դիմելու, քանի որ այդ բառերն իրենց լեզվում գոյութիւն ունեին... Նկատի ունենալով, որ հայկական միւս ամիսների նշանակութիւնները կապված են տարուայ եղա­նակների և այս եղանակներում տեղի ունեցող կենցաղական երևույթների հետ՝ հավանական եմ համարում, որ հոռի ամիսը նշանակելիս է եղել Ուռի ամիս, այսինքն՝ որթատունկի՝ այգեստանի ամիս,.., իսկ սահմի ամիս Սերմանց ամիս»։
 ՏՐԷ—այս բառը ստուգաբանվում է առնչված հեթանոսական շրջանում պարսիկների և հայերի կողմից պաշտվող գրի և արվեստների աստված Տիրի (Tir) անվան հետ։ Տիրը հայերի սիրած աստվածներից մեկն է եղել, հանդիսա­ցել է Արամազդի գրագիրը, և համապատասխանել է լատինական Մերկուրիոսին,   հունական   Ապոլլոնին,   եգիպտական   Թոթին   և  այլն։
         Ըստ Ստ. Սալխասյանցի ստուգաբանության, Տրէ պահլավերեն նշանակում է Շնիկ աստղ,  պարսկերեն արեգակնային չորրորդ ամիսը։     Պարսկական հին օրացույցի չորրորդ ամիսը նույնպես կոչվել է «Tir», ինչպես հայոց    օրացույ­ցում։  Այդ ամիսը համապատասխանում է նոյեմբերի 9-ից    մինչև    դեկտեմ­բերի   8-ը:
ՔԱՂՈՑ — Այս ամսանունը հայկական ծագում ունի, սակայն գոյություն ունի  տարակարծիք   ստուգաբանություն։
          Ըստ ֆրանսիացի բանասեր Ե. Դյուլորիեի կատարած ստուգաբանության, ենթադրվում է, որ քաղոցը առնչված է քաղել բայի հետ, որ հիշեցնում է հուն­ձը, ըստ Ք. Պատկանյանի, նույնպես առնչվում է քաղել բառի հետ։
       Ակադեմիկոս Հ. Աճառյանը գտնում է, որ «Քաղոցը» կազմված է քաղ «անասնոց խառքն» բառից, որ տարբեր չէ քաղ «նոխազ», «արու այծ» բառից։ Ըստ այսմ քաղոց նշանակում է «անասնոց» խառնից ամիս» ։ Այլ կերպ ասած, կապված  է  անասունների   զուգավորության  ամսի  հետ։
Ըստ ակադեմիկոս Ատ. Մալխասյանցի, քաղոց ամսանունը ստուգաբան­վում է հետևյալ կերպ՝ «Քաղոց (Քաղից, այսինքն՝ անասունների զուգավորու­թյան ամիս)... (գործ է ածվում և իբրև սեռ. հոլով և իբրև ուղղ., սեռ. քաղոՈմանք բառը համարում են քաղել հնձելից, ինչպես ժողովրդական քաղո­ցը, քաղելու ամիսը, սակայն ուղիղ չէ այս ստուգաբանությունը, որովհետև հին լեզվում քաղել բայը հնձելու նշանակոլթիւն չունէր  և ոչ էլ քաղ՝հունձի ։.
Քաղոց ամիսը համապատասխանում է դեկտեմբերի 9-ից մինչև հունվարի 7-ը :                                                                                 
ԱՐԱՑ — Կարելի  է ասել  դեռևս  մյուս  ամսանունների  նման  սաուգաբանված չէ:   Սակայն  Վանականի մոտ  արացի  փոխարեն  գրված է Արանց   տառադարձությամբ, որը ստուգաբանում կ հետևյալ կերպ՝ «Եւ Արանց ի յանել ձեան զլերինս և զբլուրս, ասեն արանց է այս ճանապարհ և ոչ կանանց, արի մարդոց Է այս և ոչ թուլից և վատաց»։ Կարևոր է նշել, որ Հովհաննես իմաստասեր իր «Պաաճեն տոմարի» աշխատությունում արաց ամիսր նույնսլես գործ է  ածել արանց  ձևով.  «Ձմեռնամուտ այսպէսկալ ԺԱ (11) և  զնահանջն  տուր արանց ամսոյ...»։
Արացը  տևում է հունվարի 8-ից մինչև փետրվարի 6-ը:
ՄԵՀԵԿԱՆ այս ամիսր գործածվել է նաև «Մեհեկի» ձևով։ Մեհեկան անու­նը առնչված է պարսկական Միհր՝ Արեգակի աստծու անվան հետ, որ մարմնա­ցումն է Հրի և կրակի և որբ մեծ հռչակ էր վայելում նաև հայերի մոտ։
         Հին պարսիկների մոտ օրացույցի 7-րդ ամիսը կոչվում է Միհր և այդ ամ­սին մեծ տոն էր կատարվում Միհր աստծու պատվին։ Մեհեկանի սկիզբը հա­մապատասխանում է փետրվարի 7-ին, իսկ 30-ը մարտի 8-ին (հասարակ տարիներին)։ Իսկ Վանականը ավել է այլ բացատրության, որ «Մեհեկի զի տունկք և բոյսք որպէս զմեոեալ լինին      եղեմնապատ և ձյունաթաղ,     մեհեկի այսինքն  ածի» ։  Վանականի բացատրությունը բնանան է, որովհետև  իրք որ բնությունը կամ ավելի ճիշտ բուսական աշխարհը մեռյալ վիճակ է  ունենում։
ԱՐԵԳ—առաջացել է Արեգակ բառից, այսինքն՝ Արեգ—Արեգակ բառի ար­մատն է։ Արեգը եղել է հայերի հնագույն ցեղական աստվածը։ Ըստ Վանականի, Արեգ անունը նույնպես կապված է Արեգակի հետայդ ամսին Արեգակի զո­րությամբ   արթնանում   է   բնությունը։
ԱՀԵԿԱՆ–ըստ Ք. Պատկանյանի, Ահեկան ամսվա անունը կապված է կրա­կային , հրային նշանակություն ունեցող բառերի հետ. հավանաբար այո ստու­գաբանությունը կապված  է գարնան զարթոնքի հետ, որը համապատասխանում է   ապրիլ,   մայիս   ամիսներին։
ՄԱՐԵՐԻ— պահլավերենում սրան համապատասխանում է «Ագարական» և նշանակում է տարեմեջ, այսինքն՝ տարվա հինգերորդ ամիսը։ Ըստ Վանակա­նի ստուգաբանության, Մարերի անունը առնչված է անտառների տերևակալման հասկացողության հետ, երբ այսպես կոչված մայրիք ծառերը կանաչում են ու տերևակալում։                    Վանականը գրում է, որ «Մարերի, որպէս թէ բաւական մայրիք տերևովք   ոսաuւք և  լինին մայր թռչնոց   գազանաց» ։   Այս բացատրությունը ժամանակի տեսակետից ճիշտ է, որովհետև Մարերին համտպատասխանում  է մայիս—հունիս   ամիսներին։
ՄԱՐԳԱՑ—ըստ Ստ. Մալխասյանցի ստուգաբանության, Մարգաց բառը նշանակում է թռչունների խսի ամիս։ Ըստ Ք. Պատկանյանի՝ հայոց տոմարի 11-րդ ամսի անունը կապված , «Մարգ» բառի, այսինքն խոտհարքի ու  խոտ­հունձի հասկացողության հետ։ Նման կարծիքի է նան Դյուլորիեն։ Վերջին բա­ցատրությունը մեր կարծիքով սասւգտբանել է նույնպես Վանականը, որը տվել է հետևյալ բացատրությունը. «Իսկ Մարգացն, որ է ժամանակ ածելոյ զմարգ, որ ի դաշտ և ի հովիտս իցէն, յայգեստանս և ի բուրաստանս...»  ։
Մարգացը համապատասխանում է հունիսի 7-ից մինչև հուլիսի 6-ը (հա­սարակ   տարիների    դեպքում)։
ՀՐՈՏԻՑ—ըստ Ք. Պատկանյանի ստուգաբանության՝ հրոտից բառը առա­ջացել   է   «հուր»   բառից։
Այսպիսի բացատրության ճիշտ լինելը կասկածից վեր է, որովհետև տար­վա տվյալ ժամանակում լինում է չավփազանց շոգ։ Նույն կարծիքին են նաև այլ հեղինակներ։ Վանականը գեղեցիկ ձևով է ստուգաբանել հրոտից ամսվա անու­նը. «Հրոտից՝ ըստ գրութեան է, լի հուր է ոտիցն որ այրէ ներքուստ ի վեր ջերմութիւն արեգական» ։ Այս ամիսը ընկնում Է հուլիս, օգոստոս ամիս­ների   մեջ—հուլիսի   7-ից  մինչև  օգոստոսի  5-ը։
ԱՎԵԼԵԱՑ—հանդիսանում Է 13-րդ լրացուցիչ ամիսը, որը պարունակում Է հինգ օր հասարակ տարիներին և 6 օր նահանջ տարիներին։ Ավելեաց օրերը համապատասխանում են օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 10-ը։
     Հայոց տոմարի ամսանունները, ըստ ավանդության, առնչվում են առաս­պելական Հայկ նախահոր որդիների և դուստրերի անունների հետ։ Այս բացատրությանը հանդիպում ենք Անանիա Շիրակացու «Տիեզերագիտութիւն» աշ­խատությունում:
          Այս առասպելի մասին Վանականը ակնարկել է իր «Յաղագս տարեմտին ի վանական վարդապետ ասացեալ» աշխատությունում, բայց հա­վանաբար, նա դրանով չի բավարարվել և ինքը ամիսների անունների վերաբեր­յալ տվել է վերը նշած բացատրությունները, առնչված ժողովրդական իմաստա­վորման   հետ։
        Հայոց տոմարագիտության հետ առնչված պատմական փաստերը հիմք են ծառայում եզրակացնելու, որ հայերը տոմարագիտության զարգացման հարցե­րով անհիշելի ժամանակներից են զբաղվել և ունեին ավելի մանրակրկիտ տոմար: Այս   տեսկետից բավական  է  նշել,   որ հայոց   տոմարում  ամսվա   օրերը 1—30-ը ունեցել  են հատուկ անուններ։ Հին  պարսկական օրացույցում նույն­պես ամսվա օրերն ունեցել են անուններ, սակայն ընղհանուր առնչություն կամ նմանություն չկա հայոց և պարսկական    ամսօրերի    անունների    միջև։
 
ԱՄԻՍՆԵՐԻ ՕՐԵՐԻ  ԱՆՈՒՆՆԵՐ
 
Հայոց տոմարի ամիսների օրերի անունները, որոնք քաղել ենք  Ալիշանի «Հին հավատք...»  աշխատությունից    (Վենետիկ,  1910,  էջ    157—158) հետևյալն   են.
1
Արեգ
11
Երեզկան
21
 Գրգուռ.
2
Հրանդ
12
Անի
22
Կորդուք
3
Արամ
13
Պարխար
23
 Ծմակ
4
Սարդար
14
Վանատուր
24
 Լուսնակ
5
Ահրանք 
15
 Արամազդ 
25
 Ցրօն (կամ Ափիւռ)
6
Մաղդեղ
16
 Մանի
26
 Նպատ 
7
Աստղիկ
17
 Ասակ 
27
Վահագն
8
ՄիՀր 
18
Մասիս
28
 Սիմ
9
 Ձոպաբեր
19
 Անագս,
29
Վարագ 
10
 Մուրց
20
Արագած
30
Գիշերավար
 
        Այս անունները ամենայն հավանականությամբ հայկական ծագում ունեն և հիմնականում կապված են հայկական նշանավոր լեոների, աստվածների, աստվածուհիների և հերոսների անվան  կամ նրանց մեհյանների վայրերի անվան հետ, որոնք հանդիսացել են ժողովրդական պաշտամունքի վայրեր։ Միանգամայն տրամաբանական Է, որ ամիսների օրանունները կապված են հնագույն շրջանում պաշտամունքի վայրերի անունների հետ։ Ակադեմիկոս Ս. Երեմյանը ծանոթանալով այս անունների հետ եկավ այն եզրակացության, որ դրանք, բացառությամբ մի քանիսի, տեղադրելով հայոց հին քարտեզի վրա, միանգամայն համապատասխանում են դեռևս հեթանոսական շրջանի պաշտամունքի նշանավոր վայրերի հետ։ Այսպիսի մոտեցմամբ ամիսների օրանունների ստուգաբանությունը բացատրելը բնական ու հավանական է նաև այն տեսակետից, որ մեր օրերում նույնպես սրբավայրեր այցելություն են կատարում ամեն  տարի  տվյալ  ամսի  միևնույն  օրը։
        Սակայն մի քանի անունների,    ինչպիսիք են՝    Հրանդ (2),    Մարգար (4), Ահրանք (5), Առպաբեր (9), Առակ (17), Եմակ (23) և Սփյուռ (25), դեռևս հարմար և իմաստալից ստուգաբանություն մեզ հայտնի չէ։ Այդ  անունները , որոշ հեղինակների կողմից փորձ է արված ստուգաբանել, սակայն որպես ամսվա օրերի անունների ստուգաբանություն բավարար չէ և մնում է դեռևս բաց։ Անունների վերաբերյալ նպատակահարմար ստուգաբանություն կատարելը արժանի է առանձին հետազոտության։ Նրանք հավանաբար կարող են նույնպես կապված լինել պաշտամունքի հետ։ Մնացած 23 օրերի անուների վերաբերյալ եղած ստուգաբանությունը բերված կ ստորև՝
 
1ԱՐԵԳ—նույնն է , ինչ որ   Արեգ   ամսվա   ստուգաբանությունը։
2. ԱՐԱՄ—ըստ Հ. Աճաոյանի ստուգաբանվում է հետևյալ կերպ. «Արամ– խալդիների Արամե թագավորի անունից։ Սա իշխում էր Ն. Ք. 860—843 թթ. կազմեց Արարատյան մեծ դաշնակցությունը և իր ամբողջ կյանքում կռվեց Ասորեստանցոց պետության դեմ՝ քաջությամբ վանելով հզոր Սալմանասարի բոլոր հարձակումները։ Նրա հիշատակը ավանդաբար մնացել է հայ ժողովրդի մեջ, որից և քաղելով Խորենացին կազմեց Հայկազանց Արամ նահապետի պատմությունը ....Արամի անունով օտարները կոչել են մեզ Արմեն, իսկ մեր երկիրը՝ Արմենիա։ Ըստ Տամչյանի, Արամը իշխել է ՛Ն. Ք. 1827—1860 թթ. (68   տարի,,.)»։                                     
6. ՄԱԶԴԵՂ կամ ՄԱԶԹԵՂ—կարող է առաջացած լինել պահլավերեն բառից,  որը նշանակում է Ահուրա—Մազդային։ Ահուրա —Մազդը հին պարսկական գլխավոր աստվածն էր, որ մոտավորապես համապատասխանում էր հայոց Արամազդին, հունական Հերմին և հռոմեական Յուպիտերին։ Մազդեեզականությունն  նշանակում է  պարսկական  զրադաշտական  կրոն։
Բառացի մազդեղ—կամ մազդել նշանակում է գիտակ, իմաստուն, պարսկական   կրոնի   ուսուցիչ,   վարդապետ։
7. ԱՍՏՂԻԿ—այս անունը հավանաբար կապված է հայոց Աստղիկ դիցուհու   անվան   հետ։
8. ՄԻՀՐ-կապված է Միհր՝ կրակի աստծու պաշտամունքի հետ, որը մեծ հռչակ   էր  վայելում  նաև հայերի  մոտ։
10. ՄԱՐՑ—Հավանաբար մրցություն բառից է առաշացել, առնչված մր֊ցաաղերի հետ։ (Տես Հ. Աճառյան, Արմատական բառարան, հատ. 4, էջ 118)։ Ըստ ակադեմիկոս ՍԵրեմյանի, Մուրց գետի անունից է առաջացել։
11. ԵՐԶՆԿԱՆ— կապվում է Անահիտի պաշտամունքի հետ, որի գլխավոր տաճարը՝ մեհյանը գտնվում է Երիզա, այժմյան Երզնկա քաղաքում, Անահտական   կամ   Եկեղյաց   գավառում։
12. ԱՆԻ — առնչված է Դարանաղի գավառում կառուցված Անի ամրոցի անվան հետ, որտեղ գտնվում է Արամազդ աստծու գլխավոր տաճարը։
13. ՊԱՐԽԱՐ—ծագել է հայկական Պարխար լեռան անունից, այդ լեռնա­շղթայից փչող ցուրտ հյուսիսային քամին նույնպես կոչվում էր պարխարտկան քամիներ։
14. ՎԱՆԱՏՈՒՐ—ամսվա 14-ըդ օրվա այս անունը հավանաբար առնչված է Ամանորի հետ, որովհետև Ամանոր անվանը զուգակցված է և Վանատուրը:
15. ԱՐԱՄԱԶԴ—այս անունը առնչված է հին հայոց աստված, աստվածների   մեծագույնի   և  հայրի   անվան   հետ   ։
16. ՄԱՆԻ—այս անունը հավանաբար կապվում է Մանի աստվածության հետ, որի մեհյանը, ըստ Ս, Երեմյանի, պետք է գտնվեր Թորդան գյուղի մոտ, իսկ ըստ Քաջունու,  առնչված  է  Մանի լեռան  անվան  հետ։
17.  ՄԱԻՍ—առնչված   է   Մասիս   լեռան   անվան   հետ։
18. ԱՆԱՀԻՏ-ամսվա այս օրը առնչված է հայոց դիցուհի Անահիտի անվան հետ։ Անահիտ դիցուհին համապատասխանում է հունական Արտեմիս դի­ցուհուն, հռոմեական Դիանա աստվածուհուն, պարսկական Անահիտային և այլն:
20.  ԱՐԱԳԱԾ—այս օրվա անունը առնչված է Արագած լեռան անվան հետ։
21,  ԳՐԳՈՒՌ— հայկական   լեռան   անուն   է։
22.  ԿՈՐԴՈՒՔ–կապված  է  Կորդուիք լեռների  անվան  հետ։
24.  ԼՈՒՍՆԱԿ—կապված  է  լուսնի   անվան   հետ։
26. ՆՊԱՏ—հայկական   լեռան   անուն   է։
27. ՎԱՀԱԳՆ—առնչված է հին հայոց դիցաբանության մեշ պատկերած ուժի  և քաշության  աստված    Վահագնի  անվան  հետ   ։
28.  ՍԻՄ–լեռան   անուն   է։
29.  ՎԱՐԱԳ—լեռան   անուն    է։
30. ԳԻՇԵՐԱՎԱՐ—գիշերով ընթացող, գիշերը ճանապարհոր, առնչված է Արուսյակ—Վեներա մոլորակի հետ։ Արուսյակ մոլորակը տարվա վեց ամսում կոչվել է գիշերավար, որովհետև մոտ այդքան ժամանակ նրան կարելի է տեսնել գիշերը (արևմուտքում երեկոյան և արևելքում առավոտյան կողմը, այլ կերպ ասած՛ Արեգակից հետտ և առաջ), իսկ տարվա մնացած ժամանակում կոչվել է  Արուսյակ (տես  «Հա՚յկազէան լեզվի»  բառարանը)։
 
Հայոց տոմարի Ավելեաց ամսի հինգ օրերը նույնպես շատ հին ծագում ունեն, որոնց անվանել են հնուց հայտնի հինգ մոլորակների Փայլածուի, Արուսյակի,   Հրատի,   Լուսնթագի   և   Երևակի   անուններով։
           Ցանկալի է, որ հայագետները ավելի հանգամանորեն լուսաբանեն, ինչպես ամսվա  օրանունների,  այնպես  էլ  ամսանունների ստուգաբանությունը։
      Հայոց հին տոմարի ամսօրերին առաձին –առանձին անուններ տալու փաստը վկայում է այն մասին,որ ամսօրերին անուններ տալու ժամանակաշրջանում հայերի մոտ, ըստ երևույթին դեռ սովորություն չի եղել յոթնօրյա շա­բաթվա   գործածությունը։
        Ըստ երևույթին, ամսօրերի միշոցով հաշիվներ կատարելն ավելի դյուրին դարձնելու՝ նպատակով են ամսօրերին ավել առանձին անուններ; Այստեղիս կարելի է կռահել, որ հայերի մոտ 30-օրյա ամսվա կիրառությունն ավելի հին ծագում  ունի  քան  յոթնօրյա  շաբաթվա   գործածությունը։
          Նման կարծիք գոյություն ունի նաև պարսկական ամսօրերը առանձին անուններով   կոչելու  վերաբերյալ:
          Անհրաժեշտ ենք համարում մի քանի Խոսք ասել նաև Ազարիա Ջուղայեցու ամսանունների   ստուգաբանության   շուրշը։
Շամս—արաբական բառ է,  նշանակում է  Արեգակ։
Ադամ—նախամարդու անունն է ըստ Աստվածաշնչի, որով կոչվել է Ազարիա   Ջուղայեոոլ   տոմարի   երկրորդ   ամիսը։
Ղամար—արաբական  րառ  է,  նշանակում  է լուսին։
Համիրայ կամ համերայ հավանաբար արաբերեն Ամիր բառից է  առաջացել
Արամ—նույնն է ինչ  3-րդ  օրվա ստուգաբանությունը:
Մնացած ամիսների Շբաթ,  Նախաի Նախայ, Ովդան և Նիրհան անունների ստուգաբանությունները մեզ հայտնի չեն
 
        Անհրաժեշտ  Է արձանագրել նաև այն հետաքրքրական փաստը,  որ    1870 թվականի սկզբնեբում Ն. Ռոսինյանը  փորձ է արել    վախել    ամսանունները։
Նրա կողմից  առաջարկված  ամիսների  նոր  անունները հիմնականում առնչված՛ են տարվա եղանակների ժամանակի փոփոխությունների հետ։
Այդ անունն երբ, սկսած տարվա սկզրից, հերթականությամբ հետնյալն են,
1  Սառներ—սառնաբեր    ամիս,
2 Մրրկեր—մրրկաբեր   ամիս,
3   Վարթին — վարդային    ամիս,
4 Ծաղկին—ծաղկային   ամիս,                                                  
5.   Մարգին—մարգային   ամիս,                                         
6   Հնձար—հնձի    ամիս,
7   Տոթար—տոթ արար   ամիս,
8.   Մրգար—մրգարար   ամիս,
9   Կթոն—այգեկութի    ամիս,
10  Թառմոն—թառամության   ամիս,
11. Միգոն—միգապատ   ամիս,
12.  Ձյուներ—ձնաբեր   ամիս։
         Այս ամսանունները չափազանց լավ կերպով են առնչված տարվա տվյալ ժամանակում կատարվող աշխատանքների օդերևութաբանական երևույթ­ների հետ։ Սակայն, հավանաբար, կյանքում գործնական կիրառության բնավ չեն արժանացել։ Անտարակույս, Ն. Ռոսինյանի առաջարկած ամսանուններն ավելի բնական ու հարմար են եղել, քան ներկայումս գործածվող օրացույցի ամսանունները։
 
ՕՐՎԱ ԺԱՄԱՆՈՒՆՆԵՐԸ
Հայերի մոտ օրը 24 ժամի բաժանելու սովորությունը հավանաբար նույնպես շատ հին ծագում ունի: Հայերը օրվա յուրաքանչյու ժամին տվել են առանձին անունմ օրվա 24 ժամից 12-ը համարելով ցերեկվա ժամեր, իսկ մյուս 12-ը՝ գիշերվա ժամեր: 
 
Ցերեկվա ժամանունները
1. Այգ
2. Ծայգ
3. Զայրացյալ /Զորացեալ/
4.Ճառագայթեալ
5. Շառաւիղեալ
6.Երկարատես
7.Շանթակող
8.Հարակաթ
9.Հուր փայլեալ
10. Թաղանթեալ
11 Արագոտ
12 Արփող
 
Գիշերվա ժամանունները
 
1. Խաւարակ
2. Աղջամուղջ
3. Մթացեալ
4.Շաղւոտ
5. Կամաւոտ
6.Բաւական
7. Խօթափեալ
8.Գիզակ /Խանաւական-Գիջակ/
9. Լուսակն կամ Լուսագույն
10. Առաւոտ
11 Լուսափայլ
12 Փայլածու
 
 
Հ. Ս. Բադալյան, Օրացույցի պատմություն, Երևան, 1970,  էջ 95-107:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 217069
  • Բոլոր այցելուները: 20426
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 261
  • Ձեր IP-ն: 46.130.112.238
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52