Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՄԱՐԸ

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

 
           Ինչպես օտար երկրներում, այնպես էլ Հայկական լեռնաշխար­հում, նախնադարում օգտագործվել է լուսնային օրացույց։ Հայկա­կան մի շարք ձեռագրերում նույնիսկ տեղեկություններ կան այն մասին, որ. ժամանակի երկար պարբերությունները հաշվվել են լուսնամիսներով1։
         Լուսնային օրացույցը, տարեսկզբի արագ տեղափոխության պատճառով, գործածության համար անհարմար է. մանավանդ այնպիսի ժողովոլրդների համար, որոնք նստակյաց կյանք են վա­րում և հիմնականում զբաղվում գյուղատնտեսությամբ։ Այդպիսիների օրացույցը պետք է արտացոլի տարվա եղանակները, գյուղա­տնտեսական այս կամ այն բնույթի աշխատանքի գոնե մոտավոր պահը։ Եվ ահա բավականին վաղ շրջանից Հայկական լեռնաշխար­հում լուսնային օրացույցը փոխարինվում է լուսնա-արեգակնային օրացույցով:
             Հայաստանի պատմության թանգարանում պահպանվում է մի գոտի-օրացույց, որը գտնվել է Սանահինամ և պատկանում է մեր թվականությունից հազար տարի առաջ ապրած բնակիչներին։ Նրա մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բաբելացի­ների նման մեզ մոտ ևս լուսնա-արեգակնային տարին կազմված է եղել 12 լուսնային ամիսներից և ժամանակ առ ժամանակ մտցվել է  13-րդ ամիս, որով հնարավորություն է ստեղծվել տարեսկիզբը գարնանային   գիշերահավասարի    օրից   շատ   չտեղափոխելու։   Կան հիմքեր ասելու, որ այդ ժամանակներում օգտագործվել է 7–օրյա շաբաթ, և որ օրերը կրել են «մոլորակների» (անզեն աչքով դիտվող հինգ մոլորակների, ինչպես նաև Արեգակի ու Լուսնի) անուն­ները ։
            Մեր թվականությունից դեռևս շատ առաջ (հավանաբար առա­ջին հազարամյակի կեսերին) Հայաստանում օգտագործվել է արե­գակնային օրացույց։ Բարձր մակարդակի մշակույթ ունեցող ուրարտացիների հետնորդները տիրապետելով աստղագիտական հարուստ գիտելիքների, կարողացան կազմել օգտագործման համար բավականին հարմար օրացույց, որը շատ առավելություններ ուներ լուսնային, լուսնա-արեգակնային և նույնիսկ ժամանակակից հռո­մեական   արեգակնային    օրացույցի    նկատմամբ։
Հայկական արեգակնային օրացույցը կազմված էր 12 ամսից` 30-ական օրով և լրացուցիչ 5 օրից: Ահա այդ ամիսները.
1.    Նավասարդ—30   օր                           7.   Մեհեկան—30    օր
2.    Հոռի—30     օր                                     8. Արեգ—30     օր
3.   Սահմի—30    օր                                   9. Ահեկան — 30    օր
4.    Տրե—30   օր                                        10. Մարերի—30    օր
5.   Քաղոց—30     օր                                 11. Մարգաց—30    օր
6.    Արաց—30    օր                                    12  Հրոտից—30    օր
                                                                      Ավելյաց—    5   օր
 
 
        «Նավասարդ» նշանակում է նոր տարի (սանսկրիտ լեզվով «նավա»— նոր և «սարադա»–տարի) ։ Հ.   Աճ|յանը   գտնում,      որ   «հոռի»   և   «սահմի»      ամսանունները   կարող   են փոխառնված լինել վրացերենից   (օրի—երկու,  սամի — երեք)։   Սակայն,   նախ   այդ անունները    օգտագործվել են    նաև  խալդերենում    («Ավետաբեր»,    Պոլիս,    1913)։ Մյուս կողմից   էք    դրանք    երբեք   վրացական   տոմարի   երկրորդ   և   երրորդ   ամսանունները   չեն     եղել   (հին    վրացական    օրացույցում    դրանք   անվանվել    են   սիթիլի    և տիրիսթի), էլ  ի՛նչ մնաց, որ նրանցից փոխառնված լինեն։ Իսկ եթե որպես ամսվա կարգը ցույց տվող թվեր վերցնեին, այդ դեպքում Էլ ինչ իմաստ ուներ այն կատարել, մի՞թե հայերը սեփական ու հասկանալի «երկու» և «երեք» բառերը չունեին։ Ս Մալխասյանը գտնում է, որ հայկական ամսանունները հիմնականում կապված են տարվա եղանակների ու գյուղատնտեսական աշխատանքների բնույթի հետ: Այդ առումով Էլ ենթադրում Է, որ «հոռի»-ն սկիզբ է առնում «ուռի» բառից, .որը «որթատունկ» այգեստանի ամիս է նշանակում, իսկ «սահմի»–ն Էլ «սերմանց» ամիսն է:
«Տրե»–ն կապվում է «Տիր» աստծու անվան հետ (այն օգտագործված է նաև պարսկական օրացույցում, այնտեղ ևս այգ ամիսը չորրորդն է)։ Այս համապատասխանել է եգիպտական թոթին ու լա­տինական     մերկուրիին։
«Քաղոց»–ը    քաղել    բառից    է։
«Արաց»—ենթադրվում   է,   որ   այն   «այր»    ամսվա   հայերենացումն   է:
«Մեհեկան» «Միհր»     կրակի     աստծու     անունից     է։
«Արեգ»—արև, Արեգակ բառից («Արևը այս ամսին ավելի պայծառ է երևում...», «Ավետաբեր»;   Պոլիս,    1918)՛
«Ահեկան» — պահլավերեն սահրական» ձևից է, որի հիմքում ընկած է կրակ հաս -ացություն։
«Մարերի»— պահլավերեն «մադիարա» տարեմեջ խոսքից։ Գուցե էլ մի ժամանակ եղել է տարվվա միջին ամիս, իսկ հետո ինչ-ինչ պատճառնե­րով տեղափոխության Է ենթարկվել։ Ոմանք էլ գտնում են, որ դա     առաջացել     է   մայրի     ծառի    անունից։
«Մարգաց»—մարգել     բառից     Է։
«Հրոտից» — հուր (կրակ)  բառից։  Այդ ամսին  եղել է  ամենատաք  ժամանակը։
«Ավելյաց»—բառացի նշանակում Է «ավելացած»։ Տարվա մեջ եղած 12 ամսից ավելացած    օրերը։
Հայկական օրացույցը եղել է շարժական, այսինքն ամիսները թափառել են տարբեր եղանակներում, և այժմ հայտնի չէ, թե անվանակոչման ժամանակ ամիսները տարվա մեջ ինչպիսի դիրք են գրավել։ Սակայն պետք է նշել նաև, որ եթե նույնիսկ ցանկա–. ցած դասավորությունը տանք, ապա ամենալավ համապատասխա­նությունը կլինի, եթե «հրոտիցը» լինի հուլիսին՝ տարվա ամենա­շոգ ամսին։ Այդ դեպքում էլ «մարգացը» հունիսին կլիներ, որը, ասենք մի կերպ տանելի է. իսկ դեկտեմբերին կլիներ «քաղոցը», որը, իհարկե, անհնար է։ Այդ ասում է այն մասին, որ ամսանուն­ների վերը բերված ստուգաբանոլթյուններում, անկասկած, պետք է լինեն թերություններ և կամ թե, ինչպես հռոմեական հունվար և փետրվար ամիսների նկատմամբ է կատարվել, ժամանակի ընթաց­քում   ամիսների   տեղերը փոփոխված   լինեն։
Նշման արժանի է նաև այն, որ Մատենադարանի որոշ ձեռա­գրերում հայկական ամսանունները կապվում են Հայկ Նահապետի ուստրերի ու դուստրերի անունների հետ։ Սա անկասկած, շատ ավելի անհավանական է։ Իսկ եթե նույնիսկ այդպիսի անձնավորություններ գոյություն ունեցած լինեն, ապա ավելի հավանական կլիներ, որ նրանց անունները դրված լինեին ամիսների անուններով, քան   հակառակը։                                                                                                                     
         Հին  հայկական   տոմարում   ամսաթվերը  ունեցել  են   հատուկ անուներ. և, ըստ երևույթին , ոչ թե ամսաթիվն անվանվել է ամսվա մեջ նրա ունեցած հերթական համարով, այլ իր անունով.
 
Ահա այդ անունները
 
1
Արեգ
11
Երեզկան
21
Գրգուռ
2
Հրանտ
12
Անի
22 
Կորդի
3
Արամ
13
Պարխար
23
Ծմակ
4
Մարգար
14
Վանատ
24
Լուսնակ
5
Ահրանք
15
Արամազդ
25
Ցրոն
6
Մազդեղ
16
Մտնի
26
Նպատ
7
Աստղիկ
17
Ասակ
27
Վահագն
8
Միհր
18
Մասիս
28
Սեին
9
Ձոպաբեր
19
Անահիտ
29
Վարագ
10
Մուրց
20
Արագած
30
Գիշերավար
 
Ավելյաց օրերն էլ ունեցել են հետևյալ անունները
1
Լուծ
2
Եղջերու
3
Փառագնոտ
4
Արտախուր
5
Ծկրավորի
 
 «Բազմավեպում    (Վենևտիկ,   1877,    1878)    այդ   անունները   ստուգաբանված
են     հետևյալ    կերպ.
Աերգ-Արեգակ    բառից,
Հրանտ-հրեղեն գետին,    երկիր    Միհրի,
Մարգար-   տևողականություն,     արական    շրջան,
Արամ- դաշտի     կամ     մարգագետնի    մարդ.
Ահրանք-չվերջացած,    ունի   նան   այլ   իմաստներ,   մասնավորապես՝   երկյուղ.
Մահզդեդ-աստվածության     անուն.
Աստղիկ -աստվածության     անուն.
Միհր-կրակի աստված,
Ձոպաբեր-շփոթաբեր,    խառնակություն    բերող.
Մուրց-հաղթական     կամ     հաղթող..
Երզնկան-դաշտի  կյանք.
Անի-քաղաք   Հայաստանում,    նշված   է   նաև   «անվերջ», իմաստը.
Պարխար-լեռան      անուն.
Վանատ-հյուրընկալության     աստված.
Արամազդ-աստվածության    անուն.
Մանի-լեռան    անուն,    որի     իմաստն  է    «բխումն».
Ասակ—այսինքն առանց    վերջի,
Մասիս-լեռան անունլ
Անահիտ– աստվածուհու      անուն.
Արագած-լեռան   անուն,   որ   նշանակում   է   մարդկանց   տեղ.
Գրգուռ-լեռան      անուն. ՝
Կորդի-լեռան      անուն.
Ծմակ-լեռան   անուն,   որ   նշանակում      է մութ   տեղ.,   որոշ      բարբառներում     ծմակ օգտագործվում     Է      անտառ     իմաստով։
Լուսնակ— Լուսին    կամ   լուսնի   սկավառակ  է   նշանակում.
 Ցրոն-սփռումն
Նպատ–լեռան .անուն,   որ   նշանակում    է   նպատակ.                                                                  
Վահագն– ասավածության     անուն.
Սեին– լեռան      անուն.
Վարագ-լեռան անուն
Գիշերավար-աստղ      (առաջնորդող    գիշերի),
Լուծ– Կշեռք     համաստեղությունը.
Եղջերու-մոլորակներից    մեկի    անունը,
Փառազնոտ—նշանակում   է   ազգային,    փառքով   լի    (մոլորակ),
Արտախուր — ապարոշ,  խուր    (Լուսնթագը    կամ    Երևակը),
Ծկրավորի — մոլորակի     անուն     (Հրատը)։
         Թեև բերված ստուգաբանությունների մի մասը (մասնավորա­պես ավելյաց օրերի անունները) վիճելի է, սակայն ամբողջությամբ վերցրած այն արժանի է ուշադրության: Ինչպես երևում է այդ ցու­ցակից, ամսաթվերի մեծ մասը հեթանոսական շրջանի հայկական ա ստվածների  և կամ սրբացված լեոների  անուններ  են։.
        Ս. Երեմյանը կազմել է քարտեզ և ցույց տվել, որ ամսաթվերի գրեթե բոլոր անունները համապատասխանում են նախաքրիստո­նեական   Հայաստանի    սրբազան    վայրերի   անուններին:
        Շաբաթվա գաղափարը հայկական արեգակնային օրացույ­ցում, ըստ երևույթին մտել է շատ ավելի ուշ ժամանակաշրջանում, քան ինքը այդ օրացույցը։ Շաբաթվա օրերը ան­վանվում են շաբաթվա մեջ նրանց ունեցած կարգով (բացի ուրբաթից, որ նշանակում է «նախապատրաստվել», և շաբաթից, որը «հանգիստ» է նշանակում, կիրակին էլ փոխարինել է միաշաբաթին ի պատիվ Քրիստոսի «հարության», և անվանումը նշանակում Է  «տիրոջ   օր»)։
       Շատ վաղ ժամանակներից հայերը օրը բաժանել են 12 ցերե­կային և 12 գիշերային ժամերի։ Դրանցից յուրաքանչյուրը ունեցել է իր հատուկ անունը։ Այսպես, ցերեկային ժամերն էին այգ, ծայգ, ծայրացյալ, ճառագայթյալ, շառավիղյալ, երկրատես, շանթակող, հրակորթ, հուրփայլայլ, թաղանթյալ, առաղոտ, արփող։ Գիշերվա ժամերը կրում Էին հետևյալ անունները՝ խավարուկ, աղջամուղջ, մթացյալ, շաղավոտ, կամավոտ, բավական, հավաթափյալ, գեղակ, լուսաճեմ, առավոտ, լուսափայլ, փայլածու։ Այդ անունների հիմ­քում ընկած է օրվա տվյալ ժամանակամիջոցի լուսավորվածության աստիճանը։   
         Ինչպես այլ ժողովուրդների, այնպես էլ հայերի մեջ սկզբում ցերեկը և գիշերըը առանձին –առանձինն բաժանվել են 12-ական մա­սի. ընդ որում գիշերվա և ցերեկվա մասերը իրար հավասար են եղել միայն գարնանային ու աշնանային գիշերահավասարի օրե­րին։ Բացի հայ մատենագրական մի շարք վկայություններից, այդ կարծիքի օգտին է խոսում թեկուզ այն հանգամանքը, որ օրվա  յուրաքանչյուր ժամ իր անունն ստացել է այդ պահի լուսավորվա­ծության աստիճանից։ Եվ իրոք, Հայաստանի միջին տերիտորիայի համար ցերեկվա ու գիշերվա տևողությունները տարվա ընթաց­քում փոփոխվում են 9 ժամից 15 ժամվա սահմաններում։ Եթե ցերեկային ու գիշերային ժամերի տևողությունները իրար հավասար լինեին, ապա հաճախ կստացվեին ցերեկային ժամեր գիշերային անվանումներով   և  ընդհակառակը    գիշերային   ժամեր  ցերեկային անվանումներով։
՚Նման բաժանումը ժամանակի ճշգրիտ չափման օրեցօր աճող պահանջները չէր կարող բավարաբել։ Մասնավորապես օրվա ան­հավասար մասերի բաժանման անհարմարությունը բացահայտ կերպով զգացվեց, երբ ցերեկվա պահերը ցույց տվող արեգակնա­յին ժամացույցների կողքին հանդես եկան նաև ավելի հարմար  ու համեմատաբար ճշգրիտ, այլ սկզբունքով աշխատող ժամա­ցույցներ    (ավազի,     կրակի,    ջրի):
        Օրը 24  հավասար մասի  բաժանելը   գիտական   գրականության մեջ  առաջին   անգամ  հանդիպում  է հույն  աստղագետ   Պտղոմեոսի (2-րդ  դար)   աշխատություններում։   Որ հայերը  ուշ  դարերում  անցել  են օրը հավասար մասերի բաժանելուն,   դա  անկասկած  է։   Թ՛ե երբվանի՞ց  է այդ  անցումը   կատարվել,     այդ հարցը    բավականին առեղծվածային է թեկուզ այն պատճառով,  որ մեզ հասած    ձեռա­գրերը  չեն  ընդգրկում  հայ  ժողովրդի  կազմավորումից հետո  եղած ամբողջ    ժամանակաշրջանը։   Մենք    այդ   ձեռագրերի   հիման    վրա կարող  ենք   միայն   նշել առայժմ հայտնի նվազագույն  սահմանը։ Մատենադարանի    N  1973   ձեռագրում   (1342   թ.   գրչություն) զետեղված  են  մի   շարք բոլորակներ,   որոնք   վերցված են   Անդրիաս Բյուզանդացու  աշխատանքներից։   IV   դարի  հռչակավոր   տոմարա­գետ  Անդրիաս Բյոլզանդացու աշխատությունների բազմաթիվ մեկնությաններ կան նաև մի շարք այլ ձեռագրերում։  Մասնավորապես նրա տոմարի ընդարձակ մեկնությունը տվել է Անանիա Շիրակացին (VII դար),   որից  հետագա  դարերում  մեծ չափով  օգտվել են բազ­մաթիվ հեղինակներ ու գրիչներ։ Բյուզանդացու կազմած 200-ամյա տոմարական  աղյուսակից   օգտվել  են   Հայաստանում  IV—VI   դաբերում՝ մինչև հայոց Մեծ թվականի սկիզբը։ Այսպիսով Անդրիաս Բյուզանդացին մեզ մոտ եղել է հանրաճանաչ և նրա աշխատու­թյունները   լայն    տարածում    են    ունեցել։
        Վերոհիշյալ բոլորակներից մեկը ներկայացնում է գիշերվա ու ցերեկվա տևողությունների աղյուսակ ըստ ամիսների։ Աղյուսակի տվյալներից երևում է, որ օրը բաժանված է 24 ժամի, և որ ցերեկն ու գիշերը տարվա ընթացքում միայն երկու ամսում են պարունա­կում 12-ական ժամ, մնացած ամիսներին նրանցից մեկը երկարում է  մյուսը՝  կարճանում /ամենակարճ ցերեկը (կամ գիշերը) պա­րունակում է 9 ժամ, իսկ ամենաերկարը՝ 15 ժամ/ ։ Այսինքն այստեղ օրվա ամբողջ տևողությունն է բաժանված 24 հավասար մասի և ոչ թե  գեշերն  ու  ցերեկը   առանձին –առան ձին։
          Այսպիսով   Հայաստանում  արդեն   IV  դարում   օգտագործվել   է օրը    24   հավասար    մասերի   բաժանելը։
Հայերը   հնում   ժամը   բաժանել  են  2,   5,   իսկ   երբեմն   էլ՝   30 մասի։  Հետաքրքրական   է նշել,   որ  հնում   ժամերն   ու  մասերը  չեն կարդացվել   այնպես,   ինչպես   կարդացվում   են    այժմ։    Պատճառն  այն է,   որ  այդ  ժամանակներում  զրո չեն  օգտագործել,  որի  հետեվանքով էլ,  օրինակ, 0 ժամ 20 րոպե ասելու փոխարեն օգտագործ­վել    է    առաջին   ժամի   20-րդ   մաս,   այսինքն    ցերեկը   կամ   գիշերը սկսվել   է  առաջին  ժամի  առաջին   մասով։   Այնպես  որ   Գ (3)   ժամ Բ (2) մաս  նշանակում  է 3-րդ  ժամի  2-րդ մաս  (և ոչ թե,  ինչպես այժմ կկաբդացվեր, 3 ժամ 2 մաս)։ ԺԲ (12) ժամ Ե (5) մասը նշա­նակում   է   12-րդ  ժամի  5-րդ մաս։   Նման   ձևով են   արտահայտվել նաև   օրվա    ժամերը,    երբ   դրանք   գործ   են   ածվել   իրենց   հատուկ անվանումներով։
         Համեմատաբար ուշ շրջանում հանդիպում ենք ժամը 60 մասի, և յուրաքանչյուր մասն էլ 60 ենթամասի բաժանմանը։ Այն հետզհետե տարածվում է և վերջին մի քանի դարերում հայ մատենա­գրության մեջ այլ բաժանումներ բոլորովին չեն կիրառվում։ ի՚նչ֊պես հայտնի է նման բաժանման ՚ առաջին անգամ դիտական գրականության մեջ հանդիպում ենք Պտղոմեոսի մոտ։ Այն ժա­մանակ այդ մասերը կոչվում Էին «առաջին փոքրիկ մաս (partes minutae primae)  և «երկրորդ փոքրիկ մաս» (partes minutae secundae)։ Հետադայում այդ անվանումները եվրոպական լեզուներում  կարճ  անվանվեցին  «մինուտա»  (փոքրիկ) և  «սեկունդա»՝    (երկրորդ)։
Հայերենում  գործ  է ածվում  երկու ձևով։  Արևելահայերը   գործ են ածում  րոպե  և վայրկյան։   Արևմտահայերենում վայրկյան գործ են ածում րոպեի փոխարեն, իսկ երկվայրկյան՝ վայրկյանի իմաս­տով։ «Րոպե» բառը ծագում է հունարենից և նշանակում է ակըն֊թարթ։ Վայրկյանն առաջ է եկել վայր (Վայրիկ) բառից որ նշանա­կում է բացաստան, բնակությունից դուրս եղած տեղ, դաշտ։ Այդ բառը հետագայում ստացել է նոր իմաստ, որ նշանակում է մի փոքր ժամանակամիջոց։ Արևմտահայերի «երկվայրկյանը» նշա­նակում է երկրորդ վայրկյան։ Հայկական հին գրականության մեջ պատահում են նաև ժամը 60 «վայրկյանի», «վայրկյանը» 60 «երկրորդի» և «երկրորդը» 60 «երրորդի» բաժանման։ Որոշ տե­ղերում էլ կան «աստիճան», «մաս» և «մանրամասն» բառերի գոր­ծածությունը ժամանակակից «աստիճան», «րոպե» և «վայրկյան»՛հասկացողությունների   փոխարեն։
         Հայկական   օրացույցը   արեգակնային   օրացույց   է   և իր   կառուցվածքային  սկզբունքով  նման  է հին  եգիպտական  օրացոլյցին:  Հայտնի  է,  որ եգիպտացիները   ոչ միայն  տարվա,   այլև  օրվա  սկիզբը   կապում   Էին   արևածագի   հետ։    Սովորաբար   օրվա   սկիզբը արևամուտի հետ են կապել այն ժողովուրդները, որոնք ղեկավարվել են լուսնային օրացույցով։ Ուսումնասիրությունները ցույց են տա­լիս, որ հին և միջնադարյան Հայաստանում օրվա սկիզբըը համարվել է առավոտյան   արևածագը։ ճիշտ   է,  շատ հազվադեպ,  համենայն դեպս,  որոշ   ձեռագրերում  կան նշումներ,   որոնցից հետևում   է,  որ օրը սկսվել է արևամուտից։ Սակայն դրանք հիմնականում կամ բա­ռացի թարգմանություններ  են    և կամ գրված  են  այն  գաղթավայ­րերում, ուր այդ երկրի  ժողովուրդը ղեկավարվում է այլ տոմարով, և օրն էլ սկսում է երեկոյից։ Տեղի հայ բնակչության, համար գրված այդպիսի   ձեռագրում,   խառնաշփոթություն     չառաջացնելու   նպա­տակով,   գուցե   և   հեղինակին   արդարացնում   Է   օրվա     նման   սկզբի ընտրության   կատարելը։
        Օրվա սկիզբը առավոտյան՝ արևածագից (կամ երեկոյան՝ արևամուտից) հաշվելը բավականին դժվարություններ Էին առաջաց­նում տարվա տարբեր օրերին ղրանց սկսելու պահի ուշ կամ շուտվ րա հասնելու հետևանքով։ Այդ բանը ավելի էր իրեն զգացնել տա­լիս աշխարհագրական մեծ լայնություններում։ ժամանակի չափ­ման համեմատաբար մեծ ճշտություն ունեցող գործիքների հանդես գալը անելանելի գրություն Է ստեղծում։ Եվրոպական մի շարք երկրներ անցնում են օրը գիշերվա կեսից սկսելուն։ Այն հետզհետե մուտք էգործում նաև Հայաստան և լայն տարածում ստանում հատկապես    գիտական    գրականության   մեջ։
Հայտնի է,   որ   աստղագիտության մեջ     օրվա     սկիզբը   մինչև 1925 թ. համարվում Էր ցերեկային կեսօրը։ Այդ բանը մտցվել էր, որպեսզի միևնույն գիշերում կատարվող դիտումները (իսկ երբեմն էլ միևնույն դիտումը) երկու տարբեր օրերի վրա չբաժանվեր։ Օր­վա համար աստղագետների կողմից մտցված այդպիսի սկիզբը հայ մատենագրության մեջ հանդիպում են եվրոպական հեղինակների (Լալանդի, Հիրեի և ուրիշների) գործերի հայերեն թարգմանու­թյուններում։
          Սկսած 1925 թ, հունվարի 1-ից Հայաստանում ևս թե՛ աստղա­գիտության մեջ և թե՛ քաղաքացիական կյանքում օրվա սկիզբը հա­մարվում   է   կես    գիշերը։
 Հայկական արեգակնային տարին պարունակում Էր 365 օր, այսինքն մոտ 1//4 օրով պակաս իրական ՚ արևադարձային տարուց։ Իա նշանակում է, որ տարեսկիզբը հետզհետե տեղափոխվելով, 1460 (1460*1/4 = 365 օր) տարի անցնելուց հետո կվերականգնի իր նախնական դիրքը։ Այդպիսի տարիներին հայերն անվանել են «նահանջից—նահանջ»։ Իսկ 1461-ամյա այդ պարբերաշրջանը հայ մատենագրության մեջ հայտնի Է «Հայկյան շրջան» կամ «Հայկա­կան    շրջան»   տերմիններով։
        Որոշ հեղինակներ գտնում են, որ Հայկյան երկրորդ շրջանը վերջացել Է 428 թվականին (երբ նավասարդի 1-ը համընկել Է օգոստոսի 11-ի հետ)։ Այստեղից Էլ ստացվում Է, որ Հայկյան առա­ջին շրշանի սկիզբը, որից Էլ հավանաբար հաշվել են հին հայկա­կան թվականները, եղել Է 2493 թվականին մ. թ. ա.:
1. 20-րդ դարում Գեղամա ե Վարդենիսի լե|ներում հայտնաբերվեցին աստղագիտական բնույթի ժայռապատկերներ, որոնք թվագրվում են I—VIII հա­զարամյակը (մ. թ. ա.)։ Դրանցից երկուսի վրա պատկերված սկավառակների շուրջ կան 27 ճառագայթներ և բացի այդ երկու, իրարից տարբեր՝ մեկը մյուսից փոքր–ինչ երկար գծիկներ։ Այստեղ անկասկած, մենք գործ ունենք Լուսնի փուլերի կրկնման պարբերության հետ։ Ով  իրոք Լուսնային (սինոդային) ամիսը մոտ 29,5 օր է, որից  անզեն աչքով Լուսինը Հայաստանից երևում Է 27 օր, իսկ 2,5 օրն Էլ չի երևում՝ գտնվելով Արեգակից, ոչ շատ մեծ անկյունային հեռավորության վրա (կորչում Է նրա շլացուցիչ ճառագայթներում)։ Իհարկե չերևացող օրերը անհրա­ժեշտ կլիներ երևացող օրերից տարբեր ձևով պատկերել. մի բան, որը, ինչպես տեսանք,    կատարված    Է    ժայռապատկերների    վրա։       
 
Բ. Թումանյան, Տոմարի պատմություն, Երևան , 1972, էջ 39-47:                                                 

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300094
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52