Խաչքարեր

Սեպագրեր

Վիմագրեր

You are here

Արեգակնային ժամացույց-գնոմոն

Մասնակիցը եղի՛ր մեր հետաքրիր արշավներին

Հնագույն ժամանակներից սկսած ժամանակը չափելու համար որպես ժաmացույց օգտագործել են արեգակնային ժամացույցը — գնոմոնը, որի օգնու­թյամբ գաղափար են կազմել ցերեկվա ժամերի մասին։

Ինչպես հայտնի է, Արեգակի դիրքի օրեկան փոփոխմանը զուգընթաց փո­փոխվում է նաև առարկաների ձգած ստվերների երկարությունը։ Առարկա­ներն ամենաերկար ստվերն են ունենում այն ժամանակ, երբ Արեգակը նոր է ծագում, որից հետո ստվերը աստիճանաբար կարճանում է և հասնում մինի­մում երկարության, երբ Արեգակը գտնվում է միջօրեականում, իսկ երբ Արե­գակը թեքվում է դեպի արևմուտք, առարկաների ստվերները հակառակ կողմի վրա սկսում են նորից աստիճանաբար երկարել։ Երբ առարկաներն ունենում են ամենակարճ ստվեր, նշանակում է տվյալ տեղի համար ճիշտ կեսօր է, որով­հետև այդ պահին Արեգակը գտնվում է միջօրեականում։ Ելնելով դրանից, մարդիկ ամենահասարակ եղանակով պատրաստել են արեգակնային ժամա­ցույց-գնոմոն. հարթ մակերևույթի ճիշտ կենտրոնում ամրացրել են անշարժ մի ձող ու մակերևույթի վրա կատարել համարակալած բաժանումներ։ Արե­գակի դիրքի փոփոխման համապատասխան փոփոխվում է նաև ձողի ստվերն ըստ բաժանումների, ցույց տալով ցերեկվա ժամերը։

Արեգակնային ժամացույցի օգնությամբ օրվա ժամանակն իմանալը շատ ընդունված է եղել հատկապես երկրագործ ժողովուրդների մեջ։ Այդ եղանակը կիրառվում է նաև այժմ։ Մարդն իր ստվերի օգնությամբ նույնպես կարող է, գաղափար կազմել օրվա ժամանակի մասին։

Հնդկական  ուխտագնացներին   երկար  ճանապարհորդություն   կատարելիս որպես   արեգակնային   ժամացույց  ծառայել   են   գավազանները,   որոնց  ստվերի օգնությամբ գաղափար են կազմել օրվա ժամանակի մասին։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ արեգակնային ժամացույցը հին ժամանակներից հայտնի է եղել Չինաստանում, Եգիպտոսում, Բաբելոնում, Հու­նաստանում, Հայաստանում և այլ  երկրներում։

Պատմում են, որ հույն Անաքսիմանդրը մեր թվականությունից 547 տարի առաջ պատրաստել էր արեգակնային ժամացույց։ Սակայն, ըստ երևույթին, հույներն արեգակնային ժամացույցի կիրառությունն ընդօրինակել են բաբե­լացիներից, Արեգակի ժամացույցի առաջին գործածությունը վերը նշված ժո­ղովուրգների մոտ կարելի է բացատրել նրանով, որ հնում կուլտուրա՛ բավա­կան զարգացած էր այդ երկրներում և ժամանակի ճշգրիտ չափման ավելի մեծ կարիք  էր զգացվում։

Հայտնի   է,   որ   հույն   գիտնականներ   Եվդոքսոսը,   Արիստոտելը   հատկապես  զբաղվել  են   արեգակնային   ժամացույցներին   ավելի  պարզ   և  հարմար  ձև տալու   հարցերով։

Գոյություն են ունեցել մի քանի տարբեր ձևերի արեգակնային ժամացույցներ՝ եասնկյունաձե, բրգաձև և այլն։ Հույն պատմաբան Պլուտարքոսն իր աշխատություններում հիշատակել է, որ Սիրակուզայի բռնակալ Դիոնիսիոսր պատրաստել   էր   բրգաձև   արեգակնային   ժամացույց։

Հնում   արեգակնային    ժամացույցը     շատ   լա՛յն   կիրառություն   է   ունեցել Փոքր Ասիական   երկրներում։   Հռոմում   առաջին      արեգակնային     ժամացույցն ստացվել  է Սիրակուզայից 263 թվականին (մ. թ. ա.)։

Հետագայում պատրաստվել են ավելի կատարելագործված արեգակնային ժաացույցներ։ Օգոստոսի կայսրության ժամանակ Հռոմի հրապարակրից մեկում պատրաստել են 34  մետր բարձրության  արեգակնային մի  ժամացույց

Գնոմոնի գործածությունը լայն ծավալ է ստացել նաև միջին դարերում։ Բազմայթիվ հին վանքերի և եկեղեցիների պատերի վրա փորագրված են արեգակնային ժամացույցներ։ Հայկական հին ամրոցների ու եկեղեցիների պատերի  վրա  մինչև  այժմ  էլ  դեռ  մնացել     են     արեգակնային     ժամացույցների նմուշները։

1467 թվականին Պողոս Տոսկանացին Ֆլորենցիայի տաճարի գմբեթի վրա պատրաստել է աշխարհի ամենամեծ գնոմոնը՝ 92 մետր բարձրությամբ։ բարձր գնոմոններ պատրաստելու սովորությունն ավելի տարածված է եղել Եգիպտոսում։ Մինչև հիմա էլ Փարիզի նշանավոր հրապարակներից մեկում ււ/ահվում է եգիպտական ձևի մի գնոմոն։

Ակնհայտ է, որ գնոմոնը գործում է միայն ցերեկը և ցույց է տալիս իրա­կան արեգակնային ժամանակը։ Իրական արեգակնային ժամանակից միջին արեգակնային ժամանակին անցնելու համար պետք է իմանալ օրվա ժամանա­կի հավասարումը, այսինքն միջին և իրական արեգակնային ժամանակների տարբերությունը։

Հ. Ս. Բադալյան, Օրացույցի պատմություն, Երևան, 1970թ. էջ 262-265:

Հարցում

Արեգնափայլի Ձե՛ր գնահատականը:

Մենք Facebook-ում

Այցելուներ

  • Բոլոր այցերը: 300092
  • Բոլոր այցելուները: 26309
  • Գրանցված օգտատերեր: 2
  • Վերջին գրանցված օգտատերը: sipan4434
  • Հրապարակված նյութեր: 270
  • Ձեր IP-ն: 54.80.227.189
  • Սկսած՝: 21/02/2017 - 22:52