Հրապարակվել է admin -ի կողմից Չրք, 03/03/2021 - 11:32
Երդում և երդմնազանցություն։ Մարդ արարածը հակված է դավաճանության Դա կարծես բնության օրենք լինի, մարդկային հոգեկանի անկապտելի հատկություն։
Բայց երբ մարդիկ մասնակցում են ազգային կյանքին և նրանում որոշակի դեր են խադում, ապա դավաճանական հակումները պետք է սանձվեն։ Դեռևս հնում մարդիկ հասկացել են դրա նշանակությունը՝ մտցնելով երդման երևույթը։ Երդմնազանցությունը որոշ ժողովուրդների միջավայրում համարվել և նույնիսկ այժմ էլ համարվում է ամենածանր հանցագործություններից մեկը։
Հրապարակվել է admin -ի կողմից Կիր, 02/28/2021 - 16:31
Նարեկացու արտահայտչական միջոցներից մեկը անսահման հարուստ մակդիրների կիրառությունն է։ Ի դեպ՝ ասենք, բանաստեղծ Հովհ. Շիրազը այն միակ ստեգծագործողն է, որն այս հարցում հետևել է Նարեկացուն՝ կիրառելով բազմաքանակ մակդիրներ, որի համար տհաս գրաքննադատներից ոմանք հանիրավի մեղադրում էին նրան՝ մակդիրների կուտակումները համարելով թերություն։ Մակդիրների կիրառությունները Նարեկացու տաղերն ու հատվածները՛ դարձնում են պատկերավոր, տպավորիչ։ Բան Գ-ում Նարեկացին օդտագործել է 95 մակդիր, թեև քանակը շատ է մեծ, սակայն այնպես տեղին և հմտորեն
Հրապարակվել է admin -ի կողմից Երկ, 02/22/2021 - 16:25
էլիոտ Արոնսոնի և մի շարք այլ սոցիալական հոգեբանների ոաումնասիրությունները թույլ են տվել իմանալ, որ յուրաքանչյուր անհատ այնքան ավելի բարձր է գնահատում այս կամ այն խմբում իր անդամությունը, որքան ավելի դժվար է եղել այդ խմբի անդամ դաոնալը։ Հայտնի է, որ տարբեր ժողովուրդներր ունեցել են և այժմ էլ ունեն հատուկ արարողություններ, որոնց օգնությամբ պատանիներն անցնում են մեծահասակների խումբ և նոր իրավունքներ են ձեռք բերում։ Այդ նպատակով հաճախ անհրաժեշտ է լինում մեծ դժվարություններ հաղթահարել։ Իսկ երբ մենք հեշտությամբ ենք թափանցում որևէ խումբ, ապա նրա նշանակությունը մեզ համար մեծ չի լինում։
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 02/11/2021 - 09:31
Րաֆֆին 1880 թվականին հրատարակության պատրաստ ունենալով «Կայծեր» վեպը, տպագրության ծախքերը ապահովելու նպատակով դիմել է Ռուսաստանում և Ռուսաստանից դուրս գտնվող հայ գրական և հասարակական մի շարք գործիչների՝ «Կայծեր» վեպի համար բաժանորդագրվելու։ Այդ նպատակով նա նաև նամակներ է գրել նաև Էջմիածինի սինոդի անդամ Սուքիաս արքեպիսկոպոս Պազյանին։
Հրապարակվել է admin -ի կողմից Շբթ, 01/30/2021 - 10:48
Ուրիշին ընկալելիս կամ նրան հատկություններ ու դրդապատճառներ վերագրելիս մարդիկ շատ հաճախ նախապաշարվածաթյուն են դրսևորում։ Գոյություն ունի նախապաշարվածության մի հատուկ տեսակ, որն անվանում ենք վերագրման (ատրիբուցիայի) նախապաշարվածություն։ Ուրիշի վարքը բացատրելիս դիտվող նախապաշարվածության էությունն այն է, որ մարդիկ գերադասում են բացատրությունների որոշակի տեսակներ՝ ի վնաս այլ տեսակների։ Ուրիշների մասին դատողություններ կատարելիս մենք հաճախ ենք սխալվում․ այդ սխալը հետևյալն է.
Հրապարակվել է admin -ի կողմից Հնգ, 01/28/2021 - 20:51
Յուրգիս Բալտրուշայտիսի «Ուսումնասիրություն վրաց և հայ միջնադարյան արվեստի» գրքի թվային տարբերակը կարող եք ներբեռնել, անցնելով հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/public/2RhK/qEjrq3wTL